Ամինտորե Ֆանֆանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամինտորե Ֆանֆանի
իտալ.՝ Amintore Fanfani
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 6, 1908(1908-02-06)[1][2][3][…]
ԾննդավայրՊիևե Սանտո Ստեֆանո, Արեցո, Տոսկանա, Իտալիա[4]
Մահացել էնոյեմբերի 20, 1999(1999-11-20)[2][3][5][…] (91 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա[6]
ԳերեզմանՖլամինիո գերեզմանատուն
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մայրենի լեզուիտալերեն
Կրոնկաթոլիկություն
ԿրթությունՍուրբ Սրտի կաթոլիկ համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, դիվանագետ, տնտեսագետ, համալսարանի դասախոս և ուսուցիչ
ԱշխատավայրՍուրբ Սրտի կաթոլիկ համալսարան
ԱմուսինMaria Pia Tavazzani?
Զբաղեցրած պաշտոններՑմահ սենատոր, Իտալիայի վարչապետ, Իտալիայի վարչապետ, Իտալիայի վարչապետ, Իտալիայի վարչապետ, Իտալիայի վարչապետ, Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Իտալիայի սենատոր, President of the Italian Senate?, Italian Minister of the Interior?, Իտալիայի արտաքին գործերի նախարար, Italian Minister of Agriculture?, դեսպան, Italian Minister of the Interior?, Italian Minister of the Interior?, Իտալիայի արտաքին գործերի նախարար, Իտալիայի արտաքին գործերի նախարար, Իտալիայի արտաքին գործերի նախարար, Italian Minister of the Interior?, Իտալիայի վարչապետ, Italian Minister of Labour and Social Affairs?, Italian Minister of Labour and Social Affairs?, Minister of Budget?, Իտալիայի Սահմանադիր ժողովի անդամ, Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ և Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ
ԿուսակցությունՔրիստոնյա-դեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
 Amintore Fanfani Վիքիպահեստում

Ամինտորե Ֆանֆանի (իտալ.՝ Amintore Fanfani, փետրվարի 6, 1908(1908-02-06)[1][2][3][…], Պիևե Սանտո Ստեֆանո, Արեցո, Տոսկանա, Իտալիա[4] - նոյեմբերի 20, 1999(1999-11-20)[2][3][5][…], Հռոմ, Իտալիա[6]), իտալացի քաղաքական գործիչ, Իտալիայի ժամանակավոր նախագահ (1978 թ.), մի քանի անգամ եղել է Իտալիայի վարչապետ, արտաքին գործերի և ներքին գործերի նախարար, 20-րդ դարի իտալացի նշանավոր քաղաքական դեմքերից մեկը, Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի 20-րդ նստաշրջանի նախագահ, միայն Ֆանֆանին և Ջովաննի Ջոլիտտիին է հաջողվել 5 անգամ ոչ անընդմեջ զբաղեցնել Իտալիայի վարչապետի պաշտոնը, Իտալիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1926-1930 թվականներին սովորել է Միլանի Սուրբ Սիրտ կաթոլիկ համալսարանում։ Արդեն 1932 թվականին եղել է դոցենտ, աշխատելով նույն համալսարանում, միաժամանակ անցել է զինվորական պատրաստություն և ստացել լեյտենանատի կոչում։ 1943-1945 թթ. բնակվել է Շվեյցարիայում, դասախոսել է Լոզանի և Ժնևի համալսարաններում, իտալացի ներգաղթյալների համար հիմնել է համալսարան։

Ամինտորե Ֆանֆանին 1947 թվականից մինչև 1996 թվականը բացի 5 անգամ վարչապետի պաշտոնավարելուց տարբեր տարիներին զբաղեցրել է մի շարք բարձրաստիճան քաղաքական պաշտոններ, 1972 թվականին դարձել է Ցմահ սենատոր։

Երբեմն նրան տրվել է «Cavallo di Razza» («Ազնվական ձի») մականունը[7] որպես աշխատասեր անձ, սակայն նրա հակառակորդները նրան անվանում էին «պոնի», քանի որ ուներ կարճ հասակ[8]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Fanfani A. Catholicism, Protestantism and Capitalism. L., 1935.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]