Ալֆրեդ Ռիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալֆրեդ Ռիդ
Ի ծնե անունանգլ.՝ Alfred Friedman
Ծնվել էհունվարի 25, 1921(1921-01-25)[1][2]
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]
Երկիր ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 17, 2005(2005-09-17)[1] (84 տարեկան)
Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ
Մասնագիտությունդիրիժոր, կոմպոզիտոր, bandmaster, երաժշտական գործիքավորող և բենդ-լիդեր
ԳործիքներՇեփոր
ԱշխատավայրՄայամիի համալսարան, Բեյլորի համալսարան, NBC և American Broadcasting Company
ԿրթությունԲեյլորի համալսարան և Ջուլիարդ դպրոց
 Alfred Reed Վիքիպահեստում

Ալֆրեդ Ռիդ (անգլ.՝ Alfred Reed, հունվարի 25, 1921(1921-01-25)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] - սեպտեմբերի 17, 2005(2005-09-17)[1], Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի կոմպոզիտոր, նոր-դասական երաժշտական ուղղության ներկայացուցիչ, երաժշտական խմբերի, նվագախմբերի, երգչախմբերի և կամերային նվագախմբերի համար գրված ավելի քան երկու հարյուր հրատարակված ստեղծագործության հեղինակ։ Նաև հրավիրվել է որպես դիրիժոր մի քանի նվագախմբերի կողմից՝ տարբեր համերգային շրջագայությունների ընթացքում՝ հանդես գալով Հյուսիսային Ամերիկայում, Լատինական Ամերիկայում, Եվրոպայում և Ասիայում։

Կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալֆրեդ Ռիդը ծնվել է 1921 թվականի հունվարի 25-ին Նյու Յորքում, իսկ երաժշտությամբ լրջորեն սկսել է զբաղվել տասը տարեկանից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ծառայել է 529-րդ բանակի օդուժի նվագախմբում։ Ելնելով ծառայողական պահանջներից, Ռիդը հաճախում է Նյու Յորքի Ջուլիարդյան երաժշտական դպրոց՝ ուսանելով Վիտտորիո Ջիանինիին, որից հետո նա դառնում է նախ NBC-ի (Ազգային հեռարձակող ընկերության), ապա ABC-ի (Ամերիկյան հեռարձարկող ընկերության) կոմպոզիտորն ու գործիքավորողը։ 1953 թվականին Ալֆրեդ Ռիդը դառնում է Բեյլորի համալսարանի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը։ Այստեղ նա ստացավ բակալավրի (1955 թ.) ապա մագիստրոսի (1956 թ.) աստիճան։ Իր մագիստրոսական թեզը՝ Ռապսոդիա ալտի և նվագախմբի համար, արժանացավ Լուրիա մրցանակի 1959 թվականին։

1955 թվականից 1966 թվականներին Ալֆրեդ Ռիդը եղել է Հանսեն երաժշտական հրատարակչության գլխավոր խմբագիրը։ Նաև եղել է Մայամիի համալսարանի երաժշտագիտության պրոֆեսոր, որտեղ աշխատել է կոմպոզիտոր Քլիֆթոն Վիլիամսի հետ 1966 թվականից մինչև վերջինիս մահը՝ 1976 թվականը։ Մայամիի համալսարանի երաժշտական դպրոցում Վիլիամսի և Ռիդի աշխատասենյակները մոտ էին միմյանց, և Ռիդը Երաժշտության մեդիայի ամբիոնի վարիչն էր։ 1966 թվականին Ռիդը հիմնադրեց երաժշտական շոու-բիզնեսի ուսումնական ծրագրով առաջնորդվող առաջին քոլեջը Մայամիի համալսարանում, որի օրինակին հետևեցին ուրիշ քոլեջներ ու ինստիտուտներ։

«Հայկական պարեր» ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոգեշնչվելով Կոմիտասի գրառած հայ գեղջկական երգերից, Ալֆրեդ Ռիդը գրել է նաև երկու մասից բաղկացած «Հայկական պարեր» ("Armenian dances") շարքը՝ նվագախմբի համար՝ հիմնված հայ գեղջկական երգերի վրա։ Առաջին մասն ավարտել է 1972 թվականի ամռանը։ Այն առաջին անգամ կատարել է Իլինոյզի համալսարանի սիմֆոնիկ նվագախումբը 1973 թվականի հունվարի 10-ին։ Կոմպոզիտորն այն նվիրել է Ցեղասպանությունից փախած հայ գաղթականների զավակ, ամերիկյան դիրիժոր Հարրի Բեգյանին, որն այդ ժամանակ ղեկավարում էր այդ նվագախումբը։ «Հայկական պարեր» ստեղծագործության առաջին մասն ունի հինգ առանձին բաժին՝ որոնցից ամեն մեկում ներկայացված են «Ծիրանի ծառ», «Կաքավիկ», «Հոյ Նազան», «Ալագյազ սարն ամպել է» և «Գնա, գնա» ժողովրդական երգերը։

  1. Ծիրանի ծառ. սա պիեսի առաջին մեղեդին է, որ սկսվում է կարճ փողային մուտքով։ Այս զգայական և նուրբ երգը բաղկացած է երեք միահյուսվող մեղեդիներից։
  2. Կաքավի երգը (Con moto). այս երգի ժողովրդական խոսքերը մշակել է Հովհաննես Թումանյանը, որի հիման վրա երգը գրել է Կոմիտաս վարդապետը։ Ունի պարզ մեղեդի, որը սկսվում է հոբոյով, ապա մեղեդին զարգացնում են շեփորներն ու այլ փողային նվագարանները։
  3. Հոյ Նազան (Allegretto non troppo). սա աշխույժ պարերգ է, որի մեղեդին Ռիդի ստեղծագործության մեջ հանդես է գալիս հիմնականում 5/8 տեմպով։ Սա սիրահար երիտասարդի գովքն է՝ ուղղված իր սիրած աղջկան՝ Նազանին։
  4. Ալագյազ սարն ամպել է. այս ընդգրկուն և գեղեցիկ երգը, որ ունի 3/4 տեմպ, ծառայում է որպես հակադրություն իրեն նախորդած և հաջորդող աշխույժ երգերի։
  5. Գնա, գնա (Allegro vivo con fuoco). սա խիստ արագ ուրախ կատակերգ է՝ 2/4 տեմպով, որը, մինչ պիեսի ավարտը, հաղորդում է ընդարձակվելու և արագության տպավորություն։

«Հայկական պարեր»-ի Երկրորդ մասը նույնպես նվիրված է Հարրի Բեգյանին։ Սրա պրեմիերան կայացել է 1976 թվականի ապրիլի 4-ին՝ դարձյալ Իլինոյզի համալսարանի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ և Հարրի Բեգյանի ղեկավարմամբ։ Երկրորդ մասը բաղկացած է երեք առանձին բաժնից, որոնցից յուրաքանչյուրը հրիմնված է մեկ հայկական ազգային երգի վրա. «Հով արեք, սարեր ջան», «Խումար պառկե» և «Լոռվա հորովել»։

  1. Հով արեք, սարեր ջան. այս քնարական երգում կյանքի դառնությունները ճաշակած մարդն իր հարազատ ծննդավայրի սարերին է խնդրում հովացնել անարդարություններից այրվող իր սիրտը։ Սա խոր և ընդգրկուն երգ է, որի նուրբ մեղեդային գիծը սահմանափակում է արտահայտվելու շրջանակը։ Եվ Ալֆրեդ Ռիդն էլ վերնագրի կողքին անգլերենով նշել է "The Peasant's Plea", որ նշանակում է «Գեղջուկի պահանջը» ։
  2. Խումար պառկե. «Խումար» բառը նաև հայկական իգական անձնանուն է։ Կոմիտասն այս երգը մշակել է սոպրանոյի և երգչախմբի համար։ Ավյունով լեցուն, զվարթ այս պարերգում պատկերված է հայկական գյուղական մի ուրախ տեսարան, երբ երկու երիտասարդներ հանդիպում են իրար և ամուսնանում։ Այս երգը բնութագրվում է կենսական ռիթմիկ նախշերով։ Ալֆրեդ Ռիդն այս երգի վերնագրի կողքին անգլերենով նշել է՝ «Հարսանեկան պար» ("Wedding dance"):
  3. Լոռվա հորովել. այս երգի ազգագրական տարբերակն ունի երաժշտական իմպրովիզացիոն բարդ կառուցվածք, որը խորությամբ ուսումնասիրել է Կոմիտասը։ Նրա հարուստ ռիթմական ու մեղեդային կառուցվածքում ի հայտ են գալիս դեռևս նախաքրիստոնեական մեղեդային տարրեր։ Երգն առնչվում է աշխատանքի պահին հողագործի հոգեկան ու ֆիզիկական վիճակներին։ Հորովելը նրա աշխատանքի ընթացքում ծնված երգ է, որով խնդրանքներ է հղում իր եզներին ու բացականչություններով գովերգում հայրենի բնությունը, աշխատանքն ու նրա արգասիքը գութանով աշխատելու ընթացքում։ Այդ բոլոր արտահայտությունները մշակվել են որպես ազատորեն հոսող մեղեդի։ Սա «Լոռվա հորովել»-ն է և Ալֆրեդ Ռիդն անգլերենով այդպես էլ նշել է՝ «Երգ Լոռիից» ("Songs from Lori"): Ի դեպ, այս մեղեդու մեջ կա մի հատված, երբ պարզորոշ առանձնանում է Գաբրիել Երանյանի «Կիլիկիա» երգի (խոսք՝ Նահապետ Ռուսինյանի) թեման։

Այս և Ռիդի՝ փողային նվագախմբի համար գրած ստեղծագործություններից շատերը թողարկվել են սկավառակով՝ ճապոնական Tokyo Kosei փողային նվագախմբի կատարմամբ։

Ստեղծագործությունները և մշակումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործություններ նվագախմբի համար

  • 1962 Greensleeves - "What Child is This?"
  • American Sketches - No. 1 "Strings 'n Things"
  • American Sketches - No. 2 "Fashion Show"
  • American Sketches - No. 3 "Country Night"
  • American Sketches - No. 4 "By the Lagoon"
  • American Sketches - No. 5 "The Mechanical Doll"
  • Serenade
  • Suite Concertante for strings and harp

Ստեղծագործություններ անսամբլների համար

  • 1944 «Ռուսական Սուրբ Ծննդյան երաժշտություն» (Russian Christmas Music)
    1. «Ռուս մանուկների տաղը» ("Carol of the Little Russian Children")
    2. Antiphonal Chant
    3. «Գեղջկական երգ» ("Village Song")
    4. Cathedral Chorus
  • 1955 Lumberjack Overture
  • 1956 Ballade for Solo Eb Alto Saxophone & Band
  • 1958 Might and Majesty, a Biblical Suite
  • 1959 Music Man
    1. The Wells Fargo Wagon
    2. Till There Was You
    3. Seventy-Six Trombones
  • 1962 A Festival Prelude
  • 1962 A Sacred Suite
  • 1962 rev. 1986 Greensleeves Fantasy for Concert Band
  • 1963 A Festive Overture
  • 1966 Rahoon for Solo Clarinet and Band
  • 1967 The Music-Makers
  • 1967 Passacaglia
  • 1968 Intrada Drammatica
  • 1968 Wapawekka - White Sands
  • 1970 A Jubilant Overture
  • 1970 The Pledge of Allegiance for Concert Band
  • 1971 A Ceremonial Fanfare
  • 1972 A Northern Legend
  • 1972 «Հայկական պարեր» (Armenian Dances") Մաս Ա, Կոմիտաս վարդապետի (1869–1935թթ.) գրառած ազգային երգերի հիման վրա
    1. Ծիրանի ծառ - The Apricot Tree
    2. Կաքավիկ - The Partridge's Song
    3. Հոյ Նազան - Hoy, My Nazan
    4. Ալագյազ սարն ամպել է - Alagyaz
    5. Գնա, գնա - Go, Go!
  • 1972 Imperatrix
  • 1972 In Memoriam, an Elegy for the Fallen
  • 1973 Punchinello, Overture
  • 1973 Alleluia! Laudamus Te
  • 1976 First Suite for Band
    1. March
    2. Melody
    3. Rag
    4. Gallop
  • 1977 «Հայկական պարեր» (Armenian Dances") Մաս Բ
    1. Հով արեք, սարեր ջան
    2. Խումար պառկե
    3. Լոռվա հորովել
  • 1977 Othello A Symphonic Portrait for Symphonic Band in Five Scenes (ըստ Ուիլյամ Շեքսպիրի համանուն պիեսի)
    1. Prelude (Venice) - The tyrant custom hath made the flinty and steel couch of war my thrice-driven bed.
    2. Aubade (Cyprus) - Good Morning, General
    3. Othello and Desdemona - She loved me for the dangers I had passed, and I loved her that she did pity them.
    4. Entrance of the Court - Behold, the Lion of Venice!
    5. The Death of Desdemona; Epilogue - I kissed thee ere I killed thee: no way but this….
  • 1978 Prelude and Capriccio
  • 1978 Second Suite for Band (Latino Mexicana)
    1. Son Montuno
    2. Tango ("Sargasso Serenade")
    3. Guaracha
    4. Paso Double ("A la Corrida!")
  • 1979 Second Symphony for Band
    1. Lento (ma ritmico)
    2. Allegro con fuoco
    3. Molto moderato e sostenuto
  • 1980 A Christmas Intrada
  • 1981 Acalarado for Marching Band
  • 1981 The Hounds of Spring, A Concert Overture
  • 1981 Rushmore
  • 1982 Queenston Overture
  • 1982 The Garden of Proserpine Symphonic Pastorale
  • 1982 Viva Musica
  • 1983 Three Revelations from the Lotus Sutra
    1. Awakening: To awaken in the Light of the Universe
    2. To contemplate the Depths of the Soul
    3. To rejoice in the Beauty of Peace
  • 1984 Pro Texana Concert-March
  • 1985 El Camino Real
  • 1985 Ramparts of Courage
  • 1986 Second Century
  • 1988 Praise Jerusalem!
  • 1988 Third Symphony for Band
    1. Pesante e molto sostenuto Allegro agitado
    2. Variations on the "Porazzi"՝ Վագներյան թեմայով
    3. Allegro deciso
  • 1990 Mr. Music
  • 1991 A Springtime Celebration
  • 1992 Fourth Symphony for Band
    1. Elegy
    2. Intermezzo
    3. Tarantella
  • 1992 Hymn Variants
  • 1992–1993 Fourth Suite for Band - City of Music
    1. Intrada
    2. Arie
    3. Marsch
  • 1993 Concertino for Marimba and Winds
  • 1993 Greensleeves
  • 1994 Fifth Symphony for Band
    1. Moderately and sustained
    2. Sakura (Cherry Blossoms)
    3. Allegro molto, con fuoco
  • 1995 Fifth Suite for Band (International Dances)
    1. Hoe Down (America)
    2. Sarabande (France)
    3. Yamabushi Kagura (Japan)
    4. Hora (Israel and Rumania)
  • 1995 The King of Love My Shepherd Is
  • 1997 Sixth Suite for Band
    1. March Miniature
    2. Summer Stroll
    3. Halloween Hobgoblin
    4. Awa Odori (Japanese Dance)
  • 1998 Prism
  • 1999 Millennium III Concert Overture
  • 2000 Children's Suite for Solo Alto-Saxophone and Band or Wind Ensemble
    1. Kiyoko's Lullaby
    2. Kiyoko's Playtime
  • 2000 Giligia (A Song of Remembrance)
  • 2002 Exhortation and Praise
  • 2004 Ebo Signation
  • A Christmas Celebration
    1. Angels We Have Heard On High
    2. It Came Upon The Midnight Clear
    3. A O Comell Ye Faithful (Adeste Fideles)
    4. Silent Night
  • A little Concert-Suite
    1. Intrada
    2. Siciliana
    3. Scherzo
    4. Gigue
  • Acclamation! A Global Greeting for Winds'
  • Canto E Camdombe
  • Choral Prelude In E Minor
  • Concertino for Marimbaphon and Winds
    1. Nocturne
    2. Scherzetto
    3. Toccata
  • Concerto for Trumpet and Winds
  • Curtain Up! (A Theater Overture for Winds)
  • Danza Caribe
  • Evolutions
  • East And West - The Kohoku New Town March
  • Golden Jubilee
  • Jidai - Year Of Years!
  • Millennium
  • Music in the Air!
  • O Little Town based on "O Little Town of Bethlehem" - for Choral Ensemble and Concert Band
  • O Most Wonderful for Choral Ensemble and Concert Band
  • Ode for Trumpet for Trumpet and Band
  • Poetry and Power
  • Rosalind in the Forest of Arden
  • Seascape for Euphonium solo and Band
  • Serenade
  • Serenade for Clarinet and Band
  • Seventh Suite for Band A Century of Flight
    1. prologue: Look to the Skies!
    2. Intermezzo: The Winds and Waves of Wajima
    3. March: To Fly With the Wings of Eagles
  • Siciliana Notturno for Alto-Saxophone and Concert Band
  • Silver Shadow (Concert March)
  • Slavonic Folk Suite for SATB Chorus (optional) and Band
    1. Children's Carol
    2. Cathedral Chorus
  • Symphonic Prelude
  • The Big East March
  • The Crowning Glory
  • The Enchanted Island
  • The Golden Years
  • Third Suite for Band (Scenes De Ballet)
    1. Fanfare and Intrada
    2. Pas de deux
    3. Polka excentrique
    4. Danse generale
  • «Տասներկուերորդ գիշեր» (Twelfth Night) Ուիլյամ Շեքսպիրի ստեղծագործության հիման վրա
    1. Prelude: Illyria
    2. Viola and Orsino
    3. The Merry Conspirators
    4. Malvolio's Lament in “Prison”
    5. V A Double Wedding, and All's Well!
  • Two Bagatelles
  • Victory! (Concert March for Winds)
  • With Trumpets and Drums for drums, trumpet, voice, and band

Ստեղծագործություններ երգչախմբի և նվագախմբի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • All Hall to the Days, Christian Madrigal for harp, piano or guitar in score, strings, mixed choir
  • The Pledge of Allegiance for mixed choir and orchestra

Կամերային երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1954 Organ Meditations for solo organ
  • 1983 Two Bagatelles for trombone quartet
  • Double Wind Quintet
  • Havana Moon for Clarinet Choir (3 bb, Alto, Bass, CBass), Percussion, Strings Bass
  • Pastorale for Clarinet and Piano
  • Scherzo Fantastique for Bass, Contrabass Clarinet, Contrabass, Piano, Woodwinds
  • Siciliana Notturno for Solo Alto-Saxophone, Piano, Saxophone, Voice, Woodwinds
  • Trilogue, Scherzo for Double Bass, Vibraphone, Marimba

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Alfred Reed Collection - Special Collections in Performing Arts at the University of Maryland
  • Alfred Reed interview by Bruce Duffie
  • Program Note by Alfred Reed, from the scores to Armenian Dances (Part I) and Part II
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆրեդ Ռիդ» հոդվածին։