Ալեքսանդր Վասիլևսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Վասիլևսկի
ռուս.՝ Алекса́ндр Миха́йлович Василе́вский
սեպտեմբերի 18 (30), 1895 կամ սեպտեմբերի 30, 1895(1895-09-30) - դեկտեմբերի 5, 1977(1977-12-05)[1] (82 տարեկան)
ԾննդավայրVichuga, Kineshemsky Uyezd, Կոստրոմայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԿրեմլի պատի պանթեոն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
ԶորատեսակՌուսական կայսերական բանակ, Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ և ԽՍՀՄ ցամաքային զորքեր
ԿոչումԽորհրդային Միության մարշալ
Հրամանատարն էրԽՍՀՄ Զինված ուժեր
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ, Խորհրդա-լեհական պատերազմ, Հայրենական մեծ պատերազմ և Խորհրդա-ճապոնական պատերազմ
ԿրթությունԿոստրոմայի աստվածաբանական ճեմարան, Ալեքսեևյան ռազմական ուսումնարան (մայիս 1915) և ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա (1937)
Պարգևներ
ՍտորագրությունИзображение автографа

Ալեքսանդր Միխայլովիչ Վասիլևսկի (ռուս.՝ Александр Михайлович Василевский, սեպտեմբերի 18 (30), 1895 կամ սեպտեմբերի 30, 1895(1895-09-30), Vichuga, Kineshemsky Uyezd, Կոստրոմայի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 5, 1977(1977-12-05)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ռազմական գործիչ, Խորհրդային Միության մարշալ (1943), Խորհրդային Միության կրկնակի հերոս (1944, 1945)

Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին (1914-1918Խորհրդային բանակում ծառայել է 1918 թվականից։ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմից հետո վարել է ռազմական, մի շարք ղեկավար պաշտոններ։ 1937 թվականին ավարտել է Գլխավոր շտաբի ռազմական, ակադեմիան։ Ծառայել է Գլխավոր շտաբում, 1942-1945 թվականներին եղել է Գլխավոր շտաբի պետը և պաշտպանության ժողկոմի տեղակալը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, 1942-1943 թվականներին կոորդինացրել է Հարավ-Արևմտյան, Դոնի և Ստալինգրադի (Ստալինգրադի ճակատամարտում), Վորոնեժի և Տափաստանային (1943 թվականին Կուրսկի աղեղի մարտերում), Հարավ-Արևմտյան և Հարավային (Դոնբասի ազատագրման ժամանակ), 4-րդ ուկրաինական, Սևծովյան նավատորմի հետ (Ղրիմի համար մարտերում), 3-րդ և 4-րդ Ուկրաինական (Առափնյա Ուկրաինայում մղված օպերացիաներում), 3-րդ Բելառուսական, 1-ին և 2-րդ Մերձբալթյան (Բելառուսիայի ազատագրման, Լատվիայի և Լիտվայի վերագրավման ժամանակ) ռազմաճակատների գործողությունները։ 1945 թվականի փետրվարին նշանակվել է 3-րդ Բելառուսական ռազմաճակատի հրամանատար։ Հաջողությամբ իրականացրել է Արևելյան Պրուսիայի և Քյոնիգսբերգի գրավման օպերացիաները։ 1945 թվականի հունիսին նշանակվել է Հեռավոր Արևելքում խորհրդային զորքերի գլխավոր հրամանատար և դրանք ղեկավարել 1945 թվականի խորհրդա-ճապոնական պատերազմում։ 1946-1948 թվականներին եղել է Գլխավոր շտաբի պետ և պաշտպանության մինիստրի առաջին տեղակալ, 1949-1953 թվականներին՝ պաշտպանության մինիստր, 1953-1957 թվականներին՝ պաշտպանության մինիստրի առաջին տեղակալ և տեղակալ։ 1959 թվականի հունվարից մինչև 1977 թվականի դեկտեմբերը ղեկավար աշխատանք է կատարել ԽՍՀՄ պաշտպանության մինիստրությունում։

Եղել է նաև ԽՍՀՄ 2-4-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր, 1952-1961 թվականներին՝ ԽՄԿԿ ԿԿ անդամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 TracesOfWar
  2. 2,0 2,1 Василевский Александр Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Վասիլևսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 293