Jump to content

Ալեքս Լա Գումա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքս Լա Գումա
Ծնվել էփետրվարի 20, 1925(1925-02-20)[1][2][3][…]
ԾննդավայրՔեյփթաուն, Արևմտյան Կապ, ՀԱՀ[1]
Վախճանվել էհոկտեմբերի 11, 1985(1985-10-11)[2][3][4] (60 տարեկան)
Վախճանի վայրՀավանա, Կուբա[5]
Մասնագիտությունլրագրող, գրող և քաղաքական գործիչ
Քաղաքացիություն ՀԱՀ
ԿրթությունTrafalgar High School?
Պարգևներ

Ալեքս Լա Գումա (անգլ.՝ Alex La Guma,փետրվարի 20, 1925(1925-02-20)[1][2][3][…], Քեյփթաուն, Արևմտյան Կապ, ՀԱՀ[1] - հոկտեմբերի 11, 1985(1985-10-11)[2][3][4], Հավանա, Կուբա[5]), հարավաֆրիկացի գրող և հասարակական գործիչ, կոմունիստ և երկրի գունավոր բնակչության իրավունքների համար պայքարող Ջեյմս Լա Գումայի որդին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրն աշխատել է ծխախոտի գործարանում։ Եղել է Կապի գաղութի (յավանկայի) խորհրդարանի շենքի գունավոր ծառայի և Շոտլանդիայից ներգաղթած ատաղձագործի դուստրը։ Հայրը քաղաքական և հասարակական գործունեության պատճառով հազվադեպ էր տանը լինում, և Ալեքսին դաստիարակում էր մայրը, որը, թոռան խոսքերով, նման էր՝ «գունավոր թագուհի Վիկտորիային»։ Սակայն հոր գաղափարներն ազդել են որդու վրա. տանը կախված էր Վ. Ի. Լենինի դիմանկարը, որը նկարագրված է «Հյուրասենյակի դիմանկարը» պատմվածքում։ Այն բազմիցս հրատարակվել է ռուսերեն։

Յոթ տարեկանում գնացել է Տրաֆալգարյան դպրոց (նկարագրված է «Մշուշների սեզոնի ավարտին» վիպակում)։ Հետաքրքրվել է Ալեքսանդր Դյումայի, Վալտեր Սքոթի, Ֆենիմոր Կուպերի, Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի, Ջեկ Լոնդոնի, Մարկ Տվենի, Արթուր Կոնան Դոյլի գրքերով։ Հարավաֆրիկացի գրողն իր հերոսներից մեկին հետաքրքրել է «Սպիտակ ջոկատ» վեպով։ Նրա վրա մեծ ազդեցություն է ունեցել Մաքսիմ Գորկին։

Ինձ՝ Հարավային Աֆրիկայի նման երկրում ապրող մարդու համար, որտեղ մենք բախվում ենք ռասիզմի, տնտեսական շահագործման, սոցիալական անհավասարության, ամենախորը հուսահատության և դաժանության բոլոր վատագույն դրսևորումներին, Գորկու գաղափարները լույսի շող էին, որը ցրում էր շահագործող հասարակության թանձր խավարը։
- Ալեքս Լա Գումայի «Ինչ եմ սովորել Գորկուց» հոդվածից։

1945 թվականին ավարտել է մասնագիտական-տեխնիկական ուսումնարանը և սկսել աշխատել մետաղական արկղերի արտադրության գործարանում, սակայն աշխատանքից ազատվել է գործադուլին մասնակցելու համար։ 1947 թվականին միացել է Երիտասարդ կոմունիստների լիգային, 1948 թվականին՝ Հարավաֆրիկյան Միության կոմունիստական կուսակցությանը։ Իր առաջին պատմվածքը հրատարակել է 1957 թվականին։ 1960 թվականին դարձել է «New Age» հակառասիստական ամսագրի խմբագիրներից մեկը։

Ալեքսը, ինչպես և հայրը, Հարավային Աֆրիկայի Գունավոր բնակչության կոնգրեսի առաջնորդներից մեկն էր, որն ապարտհեյդի դեմ պայքարելու համար իշխանությունների կողմից բազմիցս հետապնդումների և ձերբակալությունների է ենթարկվել․ նրա ստեղծագործությունները արգելվում էր տպագրել։ 1966 թվականին կյանքի սպառնալիքի պատճառով ստիպված է եղել լքել ՀԱՀ-ն և կյանքի մնացած մասն անցկացրել է աքսորում. մինչև 1979 թվականը ընտանիքի հետ ապրել է Լոնդոնում, վերջին տարիներն անցկացրել է Կուբայում, որտեղ հանդես է եկել որպես Աֆրիկյան ազգային կոնգրեսի ներկայացուցիչ։ Այցելել է Խորհրդային Միություն, ծանոթ է եղել Անատոլի Սոֆրոնովի, Մաքսիմ Տանկի և Անուար Ալիմժանովի հետ։ 1969 թվականին գրականության ոլորտում ստացել է «Լոտոս» մրցանակը։ 1973 թվականին ընտրվել է Ասիայի և Աֆրիկայի երկրների գրողների ասոցիացիայի գլխավոր քարտուղարի տեղակալ։

Մահացել է սրտամկանի ինֆարկտից։

Ալեքս Լա Գուման մարոկկացի ռեժիսոր Բեն Բարկիի «Ամոկ» ֆիլմի հերոսն է։

Ստեղծագործութուն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա ստեղծագործական ժառանգությունը ներառում է պատմվածքներ և վիպակներ, որոնցից առավել հայտնի է «Թափառումներ գիշերով» (1962, ռուսերեն թարգմանութունը՝ 1964), որը նվիրված է սոցիալապես վատ վիճակում գտնվող մարդկանց կյանքին, որոնք փորձում են փախչել ճնշումների և ռասիզմի աշխարհից։ Թարգմանվել է նաև լեհերեն, հունգարերեն։ Լայն ժողովրդականություն է վայելում նաև «Քարե երկիր» վիպակը, որը հրատարակվել է ԳԴՀ-ում, Հունգարիայում, Լեհաստանում, Շվեդիայում, Բրազիլիայում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ла Гума Алекс // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Babelio (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 4,2 Munzinger Personen (գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118568701 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]