Ալբրեխտ VII Ավստիացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբրեխտ VII Ավստիացի
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 15, 1559[1][2][3]
ԾննդավայրՎիներ-Նոյշտադտ, Ստորին Ավստրիա, Ավստրիա[4]
Մահացել էհուլիսի 13, 1621(1621-07-13)[1][5][2][…] (61 տարեկան)
Մահվան վայրԲրյուսել, Բելգիա[6]
ԳերեզմանԲրյուսելի մայր տաճար
Քաղաքացիություն Ավստրիայի էրցհերցոգություն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[7]
Մասնագիտությունռազմական գործիչ, կաթոլիկ քահանա և կաթոլիկ եպիսկոպոս
ԱմուսինԻզաբելլա Կլարա Եվգենիա[8] և Իզաբելլա Կլարա Եվգենիա
Ծնողներհայր՝ Մաքսիմիլիան II, մայր՝ Մարիա Իսպանացի
Զբաղեցրած պաշտոններcardinal-deacon?, archbishop of Toledo?, տիտղոսակիր արքեպիսկոպոս, Inquisidor-mor de Portugal?, viceroy of Portugal?, Իսպանական Նիդերլանդների նահանգապետ և Prior of Crato?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներAnna Mauritia von Habsburg?[9], Philipp von Habsburg?[9] և Albrecht von Habsburg?[9]
 Albert VII, Archduke of Austria Վիքիպահեստում

Ալբրեխտ VII Ավստրիացի (գերմ.՝ Albrecht VII. von Österreich, նոյեմբերի 15, 1559[1][2][3], Վիներ-Նոյշտադտ, Ստորին Ավստրիա, Ավստրիա[4] - հուլիսի 13, 1621(1621-07-13)[1][5][2][…], Բրյուսել, Բելգիա[6]), Իսպանական Նիդերլանդների շտատհալտեր։ 1595-1598 թվականներին Նիդերլանդների իսպանական գավառների կառավարիչ։ 1599 թվականի ապրիլի 18-ին կնության է առել է Ֆիլիպ II-ի դուստր Իզաբելլա Կլարա Եվգենիային։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Մաքսիմիլիան II-ի հինգերորդ որդին, ում կայսրը 11 տարեկան հասակում ուղարկեց Ֆիլիպ II-ի մոտ, ով պետք է զբաղվեր նրա կարիերայով։

Կարդինալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբրեխտին այնտեղ սպասում էր եկեղեցականի կարիերան։ 1577 թվականին, 18 տարեկան հասակում, նա առաջադրվեց որպես կարդինալ։ Ֆիլիպ II-ը նպատակ ուներ նրան նշանակելու Տոլեդոյի արքեպիսկոպոս, բայց գործող արքեպիսկոպոս Գասպար դե Կիրոգան ավելի երկար մնաց գահին, քան սպասվում էր։ Այդ ընթացքում Ալբրեխտը զբաղեցրեց երկրորդական պաշտոններ[10]։

Պորտուգալիայի փոխարքա[խմբագրել | խմբագրել կոդը]

1583 թվականին, Պորտուգալիայի միացումից հետո, Ալբրեխտը դարձավ երկրի և մերձափյա տարածքների երկրորդ փոխարքա։ Նա նշանակվեց նաև Հռոմի պապի ներկայացուցիչը Պորտուգալիայում և երկրի գլխավոր ինկվիզիտոր։ Որպես փոխարքա մասնակցել է նաև Անպարտելի արմադայի նավարկությանը և 1589 թվականին տապալել անգլիացիների առաջխաղացումը Լիսաբոնում։

1593 թվականին Ֆիլիպ II-ի հրամանով հետ է կանչվել Մադրիդ՝ թագավորին պետական գործերում օգնելու համար։

Իսպանական Նիդերլանդների Շտատհալտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1595 թվականին, դուքս Էրնեստի մահից հետո, Ալբրեխտը մեկնեց Բրյուսել՝ մահացած եղբոր գործերն ընդունելու նպատակով։ 1596 թվականի փետրվարի 11-ին նա ժամանեց Բրյուսել։ Նա պետք է վերականգներ Իսպանիայի և հարավային երկրների ռազմական վիճակը։ Իսպանիային սպասվում էր դիմակայել Լեհաստանի, Անգլիայի և Ֆրանսիայի դաշինքին, որը 1590 թվականից սկսած անընդհատ հարվածներ էր հասցնում երկրին։

1600 թվականի հուլիսի 2-ին, Ալբրեխտը Հյուսիսային Նիդերլանդների շտատհալտեր Մորիս Օրանսկի հետ պայքարում պարտություն կրեց։

Ալբրեխտ VII հայտնի էր իր բարեգործություններով։ Նա հովանավորում էր Հոլանդական գեղարվեստի ոսկեդարի ներկայացուցիչներին, մասնավորապես՝ Պիտեր Պաուլ Ռուբենսին։ Նրա պալատում էր գտնվում նաև անգլիացի հայտնի կոմպոզիտոր Պիտեր Ֆիլիպսը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Biografisch Portaal — 2009.
  3. 3,0 3,1 Biographie Nationale de Belgique (ֆր.) / Académie royale des sciences, des lettres et des beaux-arts de BelgiqueBXL.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #11864436X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
  6. 6,0 6,1 6,2 Wurzbach D. C. v. Habsburg, Albrecht VII. der Fromme (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 6. — S. 143.
  7. Catholic-Hierarchy.orgUSA: 1990.
  8. Académie des sciences, belles-lettres et arts de Besançon (ֆր.)Besac: Académie des sciences, belles-lettres et arts de Besançon et de Franche-Comté, 1889. — P. 186.
  9. 9,0 9,1 9,2 Lundy D. R. The Peerage
  10. Salvador Miranda. «The Cardinals of the Holy Roman Church - Biographical Dictionary - Consistory of March 3, 1577». webdept.fiu.edu. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]