Բրյուսելի մայր տաճար
Բրյուսելի մայր տաճար ֆր.՝ Cathédrale Saints-Michel-et-Gudule de Bruxelles | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մայր տաճար |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Բրյուսել[1][2] |
Հասցե | Sinter-Goedelevoorplein, Brussel[1] և Parvis Sainte-Gudule |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Roman Catholic Archdiocese of Mechelen-Brussels? |
Ժառանգության կարգավիճակ | protected heritage site in Brussels?[1] |
Նվիրված | Միքայել Հրեշտակապետ և Gudula? |
Անվանված | Միքայել Հրեշտակապետ և Gudula? |
Ճարտարապետական նկարագրություն | |
Հիմնադիր | Henry I? |
Ճարտարապետական ոճ | Գոթական ճարտարապետություն[1] և Գոթիկա |
Հիմնադրված | 1226 |
57 մետր | |
Երկարություն | 114 մետր |
Լայնություն | 57 մետր |
Բարձրություն | 64 մետր |
![]() | |
![]() | |
cathedralisbruxellensis.be |
Բրյուսելի մայր տաճար[3] (ֆր.՝ Cathédrale Saints-Michel-et-Gudule de Bruxelles, հոլ.՝ Kathedraal van Sint-Michiel en Sint-Goedele, լատ.՝ Cathedralis Sancti Michaelis et Gudulae Bruxellis), տաճար Բրյուսելում, Բելգիայում։ Գոթական արվեստի ամենացայտուն օրինակներից մեկն է[4]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լյովենի դուքս Լամբերտ II-ը (հոլ.՝ Lambert II van Leuven) 1047 թվականին[5] Սուրբ Գուդուլայի (ֆր.՝ Gudule de Bruxelles, հոլ.՝ Goedele van Brussel)մասունքները տեղափոխեց Սուրբ Միքայել հրեշտակապետի եկեղեցի և այնտեղ կապիտուլ հիմնեց։ Դրանից հետո ամրագրվեց «Սուրբ Միքայելի և Սուրբ Գուդուլայի եկեղեցի» անվանումը, որը հետագայում զարգացավ և դարձավ «Սուրբ Միքայելի և Սուրբ Գուդուլայի տաճար»։ Այդ տաճարի սրբերը նաև Բելգիայի մայրաքաղաքի սրբերն են։ 1200 թվականին Բրաբանտի հերցոգ Հենրի II-ը որոշեց կառույցի ոճը փոխել՝ դարձնելով գոթական, վերնատների կառուցման աշխատանքները շարունակվեցին 1226 թվականից մինչև 1276 թվականը։ 1450 թվականին ճակատային մասի կառուցումը հիմնականում ավարտված էր, իսկ 1485 թվականին ավարտին հասցվեց նաև ներքին մասը։
1983-1999 թվականներին անցկացվեցին ռեստավրացիոն աշխատանքներ։
1995 թվականին տաճար այցելեց Հովհաննես Պողոս II-ը։
1999 թվականին տաճարում տեղի ունեցավ Ֆիլիպի և Մաթիլդայի պսակադրության արարողությունը։ 2003 թվականին տաճարում տեղի ունեցավ արքայազն Լորեն Բելգիացու և արքայադուստր Քլեր Քոոմբսի պսակադրությունը։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շենքի էքստերիերն իրենից ներկայացնում է 2 աշտարակներով գոթական համաչափ կոմպոզիցիա։ Յուրաքանչյուր աշտարակի ներսում երկար աստիճաններ կան, որոնք դուրս են գալիս դեպի 64 մետր բարձրությամբ սանդղավանդ։
Տաճարի գլխավոր ճակատը 4 դուռ ունի՝ մուտքի 3 կամարավոր ճակատամուտքերով և սրբերի քանդակներով։ Այն կառուցվել է ճարտարապետ Յան վան Ռյոբսրուկի կողմից, ով նաև Բրյուսելյան ռատուշայի հեղինակն է։
Դռները զարդարված են երկաթակուռ բարձրաքանդակներով։
Կենտրոնական մուտքի մոտ տեղադրված է հսկայական ապակենկար։
Չափսեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շինության երկարությունը՝ 114 մետր (125 մետր հեռավորության վրա Սուրբ Աստվածամոր տաճարն է)
- Շինության ներսի երկարությունը՝ 109 մետր
- Երկու աշտարակների բարձրությունը՝ 64 մետր (35 մետր հեռավորության վրա Փարիզի Աստվածամոր տաճարն է)
- Էքստերիերի առավելագույն լայնությունը՝ 57 մետր
- Ինտերիերի առավելագույն լայնությունը՝ 54 մետր
- Ճակատի լայնությունը՝ ըստ աշտարակների ելուստների՝ 35 մետր
- Գլխավոր սրահի բարձրությունը՝ 25 մետր (33,5 մետր հեռավորության վրա Փարիզի Աստվածամոր տաճարն է, 42,3 մետր հեռավորության վրա՝ Ամյենի Աստվածամոր տաճարը)
- Սյուների բարձրությունը խոյակներից՝ 6,7 մետր
- Կամարների բարձրությունը՝ 10 մետր
- Գլխավոր սրահի լայնությունը՝ 13,5 մետր (12 մետր հեռավորության վրա Փարիզի Աստվածամոր տաճարն է)
- Կցաշենքի լայնությունը՝ 6,7 մետր
- Կցաշենքի կամարի բարձրությունը՝ 11 մետր
Ինտերիեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տաճարում կան գեղեցիկ ապակենկարներ, որոնք արվել են XVI դարում Յան Խակի կողմից, XVIII и XIX դարերում Շան Բապտիստ Կապրոնիերի կողմից։ Տաճարի նավը զարդարված է նրբակերտ խոյակներով սրբերի արձաններով սյունազարդ գավիթներով, նստարանները մուգ շագանակագույն երանգավորում ունեն, որը համադրվում է լուսավոր սրահի հետ։ Տաճարում կա երգեհոն։ Տաճարում է գտնվում նաև Բելգիայի ազգային հերոս Ֆրեդերիկ դե Մերոդեի (ֆր.՝ Frédéric de Mérode) դամբարանը։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարոկկո ոճով եկեղեցական ամբիոն
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Monuments database — 2017.
- ↑ archINFORM — 1994.
- ↑ Брюссель / Л. А. Аксёнова, А. С. Намазова, В. М. Паппе // Большой Кавказ — Великий канал. — М. : Большая российская энциклопедия, 2006. — С. 266—268. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 4). — ISBN 5-85270-333-8.
- ↑ «Собор Святого Михаила (Брюссель), Собор Сен-Мишель-э-Гюдюль, Cathedral of St. Michael and St. Gudula - Брюссель» (advice)։ womanadvice.ru։ Վերցված է 2017-05-31
- ↑ «Достопримечательности центра Брюсселя | Города мира» (ru-RU)։ www.gorodamira.biz։ Վերցված է 2017-05-31(չաշխատող հղում)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Histoire du règne de Charles-Quint en Belgique, Volume 5, Par Alexandre Henne
- Raymond van Schoubroeck, Hans-Günther Schneider: Kathedrale St. Michael und St. Gudula, Brüssel. Kunstführer Nr. 2463, Verlag Schnell & Steiner, Regensburg 2003, ISBN 3-7954-6342-4
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սուրբ Միքայելի և Սուրբ Գուդուլայի տաճարի պաշտոնական կայք
- Virtual visit of the Saint-Michael Cathedral
- Բրյուսելի տաճար
- Discovery guide with high quality pictures of the St. Michael and Gudula Cathedral
- Բրյուսելի տաճար
|