Jump to content

Ադրբեջանցիները Միացյալ Թագավորությունում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադրբեջանցիները Միացյալ Թագավորությունում
Ընդհանուր քանակ

Ադրբեջանում ծնված բնակիչներ
6,220 (2013 թվականի հաշվարկ)[1]

Բնակեցում
Մեծամասնությունը Լոնդոնում, ինչպես նաև Մանչեստրում, Լիվերպուլում և Բիրմինգհեմում
Լեզու(ներ)
Ադրբեջաներեն, բրիտանական անգլերեն, ռուսերեն, թուրքերեն, պարսկերեն
Հավատք(ներ)
Շիա իսլամ (հիմնականում աշխարհիկ)

Ադրբեջանցիները Միացյալ Թագավորությունում, փոքր ադրբեջանական համայնք Միացյալ Թագավորությունում, որը ներառում է Միացյալ Թագավորության քաղաքացիներին և էթնիկ ադրբեջանական ծագում ունեցող մշտական բնակիչներին։

Ըստ Ադրբեջանի Հանրապետության սփյուռքի պետական կոմիտեի տվյալների՝ ադրբեջանական արտագաղթը Մեծ Բրիտանիա սկսվել է 19-րդ դարի վերջին։ Համայնքը բաղկացած է Իրանից, Թուրքիայից, Հայաստանից, Վրաստանից, Միջին Ասիայից և Ռուսաստանից Միացյալ Թագավորույթուն գաղթած ադրբեջանցիներից[2]։

Ըստ Beauchamp Estates-ի տվյալների՝ 2014 թվականին ադրբեջանցի օլիգարխները Լոնդոնի անշարժ գույքի շուկայում առաջատար ներդրողներից են եղել, որոնք ռուսական, ուկրաինական, ղազախական և վրացական ընկերությունների հետ վերջին երկու տարվա ընթացքում Լոնդոնում ձեռք են բերել ավելի քան 2 միլիարդ ֆունտ ստերլինգի էլիտար բնակելի անշարժ գույք։ Հանրաճանաչ շրջանները ներառում են Մեիֆեր և Ռեջենթս փարքը, որի անշարժ գույք գնողների 85 տոկոսը նախընտրում է սեփականություն գնել Knightsbridge-ում կամ Belgravia-ում, որտեղ անշարժ գույքի գինը տատանվում է 15-60 միլիոն եվրոյի միջակայքում[3][4]։

2014 թվականի մայիսին Մուրադ Հասանլին դարձել է առաջին ադրբեջանցի բրիտանացին, որն ընտրվել էր Վեսթմինսթերի քաղաքային խորհրդի խորհրդականի պաշտոնում․ նա ներկայացրել է Լեյբորիստական կուսակցությունը[5][6]։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի Ազգային վիճակագրության վարչության գնահատականներով, որը հիմնված է աշխատուժի հարցման վրա՝ Մեծ Բրիտանիայում ապրում է շուրջ 6220 ադրբեջանցի[1]։ Բրիտանացի ադրբեջանցիների մեծ մասը կենտրոնացած է Լոնդոնում[7]։

2008 թվականից Լոնդոնում գործում է «Ադրբեջանի մշակույթի և բարեկամության կենտրոնը»[8]։

Արվեստ և զվարճություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բրիտանիայում անցկացվել են ադրբեջանական արվեստի մի շարք ցուցահանդեսներ[9]։ Հայտնի ադրբեջանցի նկարիչների աշխատանքները ներկայացվել են Լոնդոնի «Sotheby's art» աճուրդում[10][11]։

Շատ ադրբեջանցի երաժիշտներ հաջողության են հասել բրիտանական փոփ մշակույթում։ 2014 թվականին Էլյար Ֆոքսը դարձել է բրիտանական երաժշտության ամենահաջողակ բրիտանացի ադրբեջանցին, քանի որ նրա «Do It All Over Again» երգը բրիտանական սինգլների հիթ-շքերթում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը[12]։ Սամի Յուսուֆը ևս ականավոր կատարող է։ Յուսուֆը զգալի ճանաչում է ստացել հատկապես իսլամական աշխարհում 2005 թվականի հուլիսին իր երկրորդ ալբոմի՝ «My Ummah»-ի թողարկումից հետո[13]։

Տոնակատարություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն տարի ադրբեջանական համայնքը նշում է նշանակալի իրադարձություններ կամ տոներ։ Նավրուզը պարսկական նոր տարվա տոնն է, որն ամեն տարի նշվում է ադրբեջանական համայնքի կողմից[14][15]։

Ադրբեջանի Հանրապետության օրը՝ մայիսի 28-ը, նշվում է նաև տեղի ադրբեջանական համայնքների կողմից։ Ադրբեջանցիների կողմից կատարվում են նաև տարբեր հավաքներ, որոնց նպատակը Խոջալուի գրավման ժամանակ զոհվածների հիշատակի հավերժացումն է[16][17]։ Այդպիսի ցույցերից ամենամեծերը տեղի են ունենում Լոնդոնում[18][19]։

Դովգա՝ տարբեր խոտաբույսերով պատրաստվող կաթնաթթվային ապուր

Ադրբեջանական խոհանոցը հայտնի է Բրիտանիայի ադրբեջանցիների շրջանում։ Լոնդոնի շրջանում և այլ վայրերում, որտեղ կա ադրբեջանցիների բարձր կենտրոնացվածություն, գործում են մի շարք ռեստորաններ[20]։

Ադրբեջանական համայնքի ճնշող մեծամասնությունը կազմում են շիա մուսուլմանները, իսկ մնացած մարդիկ ընդհանրապես ոչ մի կրոնական պատկանելություն չունեն։ Բրիտանացի որոշ ադրբեջանցիներ աղոթում են Արևելյան Լոնդոնի մզկիթում՝ Մեծ Բրիտանիայի իսլամական ամենամեծ մզկիթում[21]։

Բրիտանացի շատ երիտասարդ ադրբեջանցիներ հետևում և խաղում են ֆուտբոլ։ 2008 թվականից «Odlar Yurdu» կազմակերպության կողմից հիմնադրվել է «Baku United» ֆուտզալի թիմը, որը ներկայումս մասնակցում է ֆուտզալի ազգային լիգային[22]։ Թիմը 2013 թվականին տոնել է իր առաջին տիտղոսը՝ դառնալով լիգայի չեմպիոն[23][24]։ Թիմը նաև դարձել է առաջին անգլիական ակումբը, որը խաղացել է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի գլխավոր ռաունդում[25]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Nationality and country of birth by age, sex and qualifications for Jan - Dec 2013». Office for National Statistics. 2014 թ․ ապրիլի 25. Վերցված է 2014 թ․ մարտի 8-ին. Note that the source states: "Estimates are based on small sample sizes and are therefore subject to a margin of uncertainty. They should therefore be treated with caution".
  2. «Azərbaycan diasporunun məskunlaşma coğrafiyası». Diaspora.gov.az (Azerbaijani). Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Campbell, Scott. «Ukraine's oligarchs buy in to London». www.telegraph.co.uk. The Daily Telegraph. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.
  4. Азербайджанцы среди главных инвесторов Лондона. www.biznesinfo.az (Russian). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «2014 Westminster City Council Election Results». www.westminster.gov.uk. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 25-ին.
  6. «Britaniya bələdiyyə seçkilərində azərbaycanlı qalib gəlib». www.bbc.co.uk (Azerbaijani). BBC. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Xaricdəki diaspor təşkilatları». azerbaijans.com (Azerbaijani). Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Azerbaijan House». www.azerbaijanhouse.org. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 11-ին.
  9. Gleadell, Colin. «Art market: Azerbaijan in the spotlight». www.telegraph.co.uk. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.
  10. Vickery, Jo. «Exploring Azerbaijan: In Pursuit of the Art of the Caucasus». www.sothebys.com. Sotheby's. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.
  11. «Azerbaijani art partakes at Sotheby's art auction in London». www.azerbaijanhouse.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.
  12. «Elyar Fox > UK Charts». officialcharts.com/ Official Charts Company.
  13. «British composer, songwriter and producer, Sami Yusuf is taking the stage this weekend at Istanbul's Arena Mega». www.dailysabah.com. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.
  14. Zubek, Ewa. «Celebrating Azerbaijan's Ancient Novruz Festival in London». theculturetrip.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.
  15. «Londonda Novruz bayramı tədbiri keçirilib (FOTO)». az.trend.az (Azerbaijani). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. Batiyev, Bahram. В Великобритании почтили память жертв Ходжалы. 1news.az (Russian). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. Absalom, Eugene. «Khojaly Commemoration Concert by TEAS at St John's Smith Square London». www.demotix.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.
  18. «ASAIF holds demonstration on Khojaly genocide in London - PHOTOS». news.az. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.
  19. «Londonda Xocalı soyqırımı ilə bağlı aksiya keçirilib - YENİLƏNİB». news.lent.az (Azerbaijani). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. Maschler, Fay. «Baku - review». www.standard.co.uk. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.
  21. «Londonda Ramazan: azərbaycanlılar iftarı necə açır?». www.bbc.co.uk (Azerbaijani). BBC. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  22. «Baku United's Official Page». bakutd.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 1-ին.
  23. «Futsal club Baku United becomes champion of England». News.az. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 1-ին.
  24. «BAKU SPOT ON IN FINAL». www.thefa.com. The Football Association. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 1-ին.
  25. Saffer, Paul. «Reed backs Baku United to move forward». www.uefa.com. UEFA. Վերցված է 2014 թ․ հուլիսի 2-ին.