Ադրբեջանցիները Միացյալ Թագավորությունում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ադրբեջանցիները Միացյալ Թագավորությունում
Ընդհանուր քանակ

Ադրբեջանում ծնված բնակիչներ
6,220 (2013 թվականի հաշվարկ)[1]

Բնակեցում
Մեծամասնությունը Լոնդոնում, ինչպես նաև Մանչեստրում, Լիվերպուլում և Բիրմինգհեմում
Լեզու(ներ)
Ադրբեջաներեն, բրիտանական անգլերեն, ռուսերեն, թուրքերեն, պարսկերեն
Հավատք(ներ)
Շիա իսլամ (հիմնականում աշխարհիկ)

Ադրբեջանցիները Միացյալ Թագավորությունում, փոքր ադրբեջանական համայնք Միացյալ Թագավորությունում, որը ներառում է Միացյալ Թագավորության քաղաքացիներին և էթնիկ ադրբեջանական ծագում ունեցող մշտական բնակիչներին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ադրբեջանի Հանրապետության սփյուռքի պետական կոմիտեի տվյալների՝ ադրբեջանական արտագաղթը Մեծ Բրիտանիա սկսվել է 19-րդ դարի վերջին։ Համայնքը բաղկացած է Իրանից, Թուրքիայից, Հայաստանից, Վրաստանից, Միջին Ասիայից և Ռուսաստանից Միացյալ Թագավորույթուն գաղթած ադրբեջանցիներից[2]։

Ըստ Beauchamp Estates-ի տվյալների՝ 2014 թվականին ադրբեջանցի օլիգարխները Լոնդոնի անշարժ գույքի շուկայում առաջատար ներդրողներից են եղել, որոնք ռուսական, ուկրաինական, ղազախական և վրացական ընկերությունների հետ վերջին երկու տարվա ընթացքում Լոնդոնում ձեռք են բերել ավելի քան 2 միլիարդ ֆունտ ստերլինգի էլիտար բնակելի անշարժ գույք։ Հանրաճանաչ շրջանները ներառում են Մեիֆեր և Ռեջենթս փարքը, որի անշարժ գույք գնողների 85 տոկոսը նախընտրում է սեփականություն գնել Knightsbridge-ում կամ Belgravia-ում, որտեղ անշարժ գույքի գինը տատանվում է 15-60 միլիոն եվրոյի միջակայքում[3][4]։

2014 թվականի մայիսին Մուրադ Հասանլին դարձել է առաջին ադրբեջանցի բրիտանացին, որն ընտրվել էր Վեսթմինսթերի քաղաքային խորհրդի խորհրդականի պաշտոնում․ նա ներկայացրել է Լեյբորիստական կուսակցությունը[5][6]։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի Ազգային վիճակագրության վարչության գնահատականներով, որը հիմնված է աշխատուժի հարցման վրա՝ Մեծ Բրիտանիայում ապրում է շուրջ 6220 ադրբեջանցի[1]։ Բրիտանացի ադրբեջանցիների մեծ մասը կենտրոնացած է Լոնդոնում[7]։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականից Լոնդոնում գործում է «Ադրբեջանի մշակույթի և բարեկամության կենտրոնը»[8]։

Արվեստ և զվարճություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բրիտանիայում անցկացվել են ադրբեջանական արվեստի մի շարք ցուցահանդեսներ[9]։ Հայտնի ադրբեջանցի նկարիչների աշխատանքները ներկայացվել են Լոնդոնի «Sotheby's art» աճուրդում[10][11]։

Շատ ադրբեջանցի երաժիշտներ հաջողության են հասել բրիտանական փոփ մշակույթում։ 2014 թվականին Էլյար Ֆոքսը դարձել է բրիտանական երաժշտության ամենահաջողակ բրիտանացի ադրբեջանցին, քանի որ նրա «Do It All Over Again» երգը բրիտանական սինգլների հիթ-շքերթում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը[12]։ Սամի Յուսուֆը ևս ականավոր կատարող է։ Յուսուֆը զգալի ճանաչում է ստացել հատկապես իսլամական աշխարհում 2005 թվականի հուլիսին իր երկրորդ ալբոմի՝ «My Ummah»-ի թողարկումից հետո[13]։

Տոնակատարություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն տարի ադրբեջանական համայնքը նշում է նշանակալի իրադարձություններ կամ տոներ։ Նավրուզը պարսկական նոր տարվա տոնն է, որն ամեն տարի նշվում է ադրբեջանական համայնքի կողմից[14][15]։

Ադրբեջանի Հանրապետության օրը՝ մայիսի 28-ը, նշվում է նաև տեղի ադրբեջանական համայնքների կողմից։ Ադրբեջանցիների կողմից կատարվում են նաև տարբեր հավաքներ, որոնց նպատակը Խոջալուի գրավման ժամանակ զոհվածների հիշատակի հավերժացումն է[16][17]։ Այդպիսի ցույցերից ամենամեծերը տեղի են ունենում Լոնդոնում[18][19]։

Խոհանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Դովգա՝ տարբեր խոտաբույսերով պատրաստվող կաթնաթթվային ապուր

Ադրբեջանական խոհանոցը հայտնի է Բրիտանիայի ադրբեջանցիների շրջանում։ Լոնդոնի շրջանում և այլ վայրերում, որտեղ կա ադրբեջանցիների բարձր կենտրոնացվածություն, գործում են մի շարք ռեստորաններ[20]։

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանական համայնքի ճնշող մեծամասնությունը կազմում են շիա մուսուլմանները, իսկ մնացած մարդիկ ընդհանրապես ոչ մի կրոնական պատկանելություն չունեն։ Բրիտանացի որոշ ադրբեջանցիներ աղոթում են Արևելյան Լոնդոնի մզկիթում՝ Մեծ Բրիտանիայի իսլամական ամենամեծ մզկիթում[21]։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանացի շատ երիտասարդ ադրբեջանցիներ հետևում և խաղում են ֆուտբոլ։ 2008 թվականից «Odlar Yurdu» կազմակերպության կողմից հիմնադրվել է «Baku United» ֆուտզալի թիմը, որը ներկայումս մասնակցում է ֆուտզալի ազգային լիգային[22]։ Թիմը 2013 թվականին տոնել է իր առաջին տիտղոսը՝ դառնալով լիգայի չեմպիոն[23][24]։ Թիմը նաև դարձել է առաջին անգլիական ակումբը, որը խաղացել է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի գլխավոր ռաունդում[25]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Nationality and country of birth by age, sex and qualifications for Jan - Dec 2013»։ Office for National Statistics։ 25 April 2014։ Վերցված է 8 March 2014  Note that the source states: "Estimates are based on small sample sizes and are therefore subject to a margin of uncertainty. They should therefore be treated with caution".
  2. «Azərbaycan diasporunun məskunlaşma coğrafiyası»։ Diaspora.gov.az (Azerbaijani)։ Վերցված է 30 September 2013 
  3. Campbell Scott։ «Ukraine's oligarchs buy in to London»։ www.telegraph.co.uk։ The Daily Telegraph։ Վերցված է 27 June 2014 
  4. Азербайджанцы среди главных инвесторов Лондона։ www.biznesinfo.az (Russian)։ Արխիվացված է օրիգինալից 9 August 2014-ին։ Վերցված է 27 June 2014 
  5. «2014 Westminster City Council Election Results»։ www.westminster.gov.uk։ Արխիվացված է օրիգինալից 26 August 2014-ին։ Վերցված է 25 August 2014 
  6. «Britaniya bələdiyyə seçkilərində azərbaycanlı qalib gəlib»։ www.bbc.co.uk (Azerbaijani)։ BBC։ Վերցված է 25 August 2014 
  7. «Xaricdəki diaspor təşkilatları»։ azerbaijans.com (Azerbaijani)։ Վերցված է 27 June 2014 
  8. «Azerbaijan House»։ www.azerbaijanhouse.org։ Վերցված է 11 September 2013 
  9. Gleadell Colin։ «Art market: Azerbaijan in the spotlight»։ www.telegraph.co.uk։ Վերցված է 27 June 2014 
  10. Vickery Jo։ «Exploring Azerbaijan: In Pursuit of the Art of the Caucasus»։ www.sothebys.com։ Sotheby's։ Վերցված է 27 June 2014 
  11. «Azerbaijani art partakes at Sotheby’s art auction in London»։ www.azerbaijanhouse.org։ Արխիվացված է օրիգինալից 1 July 2014-ին։ Վերցված է 27 June 2014 
  12. «Elyar Fox > UK Charts»։ officialcharts.com/ Official Charts Company 
  13. «British composer, songwriter and producer, Sami Yusuf is taking the stage this weekend at Istanbul's Arena Mega»։ www.dailysabah.com։ Վերցված է 27 June 2014 
  14. Zubek Ewa։ «Celebrating Azerbaijan’s Ancient Novruz Festival in London»։ theculturetrip.com։ Վերցված է 27 June 2014 
  15. «Londonda Novruz bayramı tədbiri keçirilib (FOTO)»։ az.trend.az (Azerbaijani)։ Արխիվացված է օրիգինալից 26 June 2014-ին։ Վերցված է 27 June 2014 
  16. Batiyev Bahram։ В Великобритании почтили память жертв Ходжалы։ 1news.az (Russian)։ Արխիվացված է օրիգինալից 18 December 2014-ին։ Վերցված է 27 June 2014 
  17. Absalom Eugene։ «Khojaly Commemoration Concert by TEAS at St John's Smith Square London»։ www.demotix.com։ Արխիվացված է օրիգինալից 2 January 2015-ին։ Վերցված է 27 June 2014 
  18. «ASAIF holds demonstration on Khojaly genocide in London - PHOTOS»։ news.az։ Արխիվացված է օրիգինալից 29 November 2014-ին։ Վերցված է 27 June 2014 
  19. «Londonda Xocalı soyqırımı ilə bağlı aksiya keçirilib - YENİLƏNİB»։ news.lent.az (Azerbaijani)։ Վերցված է 27 June 2014 
  20. Maschler Fay։ «Baku - review»։ www.standard.co.uk։ Վերցված է 27 June 2014 
  21. «Londonda Ramazan: azərbaycanlılar iftarı necə açır?»։ www.bbc.co.uk (Azerbaijani)։ BBC։ Վերցված է 27 June 2014 
  22. «Baku United's Official Page»։ bakutd.co.uk։ Արխիվացված է օրիգինալից 4 October 2013-ին։ Վերցված է 1 October 2013 
  23. «Futsal club Baku United becomes champion of England»։ News.az։ Վերցված է 1 October 2013 
  24. «BAKU SPOT ON IN FINAL»։ www.thefa.com։ The Football Association։ Արխիվացված է օրիգինալից 1 October 2013-ին։ Վերցված է 1 October 2013 
  25. Saffer Paul։ «Reed backs Baku United to move forward»։ www.uefa.com։ UEFA։ Վերցված է 2 July 2014