Դովգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դովգա
Առաջացման երկիր Ադրբեջան
 Dovğa Վիքիպահեստում

Դովգա, ադրբեջանական խոհանոցի ճաշատեսակ[1], իրենից ներկայացնում է կաթնաթթվային ապուր։ Դովգան կարելի է ուտել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում։

Դովգան համարվում է մածունի և խոտաբույսերի հիման վրա ստեղծված բուսական ապուր։

Դովգան մատուցվում է տոնական սեղաններին մսային ճաշատեսակների միջև, ինչն օգտակար է մարսողության համար[2]։ Դովգայի համար հիմք են ծառայում թթվեցրած կաթնամթերքները, ինչպիսիք են մածունը, թանը և կեֆիրը։ Դովգան կարող է մատուցվել տաք, անմիջապես պատրաստելուց հետո կամ սառը։ Խորհուրդ չի տրվում սառեցնելուց հետո տաքացնել[3][4]։

Պատրաստման եղանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե չկա մածուն, կարելի է օգտագործել կեֆիր, յոգուրտ կամ էլ երկուսի խառնուրդը։ Կանաչեղենը կարող է փոփոխվել ըստ ցանկության։ Ձվի ավելացումը օգնում է դովգան դարձնել կրեմային և կանխում է հեղուկի առանձնացումը[4]։ Բաղդրատոմսի համար օգտագործվում է.

  • 2 մեծ փունջ սպանախ,
  • 2 փունջ համեմ,
  • 1 մաղադանոս,
  • 1 մեծ փունջ սամիթ,
  • 5 կանաչ կոճզեզ,
  • մի բուռ անանուխի տերև,
  • մի բուռ բազիլիկայի տերև,
  • 2 լիտր խառը ֆերմենտացված կաթնային ըմպելիքներ` կեֆիր, յոգուրտ, շիճուկ կամ ուղղակի կեֆիր/յոգուրտ(կատարյալ խառնուրդը՝ 1 լիտր կեֆիր, 1/2 լիտր յոգուրտ կամ մածուն, 1/2 լիտր շիճուկ կամ ջուր),
  • 1 բաժակ եփած բրինձ,
  • 1 հարած ձու,
  • 1 բաժակ եփած ձիթապտուղ` ըստ պահանջի,
  • ծովի աղ՝ ըստ ճաշակի[5][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]