Ագրիպինա Կրտսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագրիպինա Կրտսեր
լատին․՝ Iulia Agrippina
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 6, 15
ԾննդավայրՔյոլն, Գերմանիա[1]
Մահացել էմարտի 17, 59 (43 տարեկան)
Մահվան վայրՄիսենո, Բակոլի, Նեապոլ, Կամպանիա, Իտալիա
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինԿլավդիոս, Գայ Սալլյուստիյ Կրիսպ Պասսիեն[2][3] և Gnaeus Domitius Ahenobarbus?[2]
Ծնողներհայր՝ Գերմանիկոս[1], մայր՝ Ագրիպինա ավագ[1][4]
ԵրեխաներՆերոն[4]
 Agrippina Minor Վիքիպահեստում

Յուլիա Ագրիպինա (լատին․՝ Iulia Agrippina), հաճախ՝ Ագրիպինա Կրտսեր, նաև՝ Յուլիա Ավգուստա Ագրիպինա, նոյեմբերի 6, 15, Քյոլն, Գերմանիա[1] - մարտի 17, 59, Միսենո, Բակոլի, Նեապոլ, Կամպանիա, Իտալիա), Գերմանիկոսի և Ագրիպինա Ավագի դուստրը, Կալիգուլայի քույրը, Կլավդիոս կայսեր վերջին կինը, Ներոնի մայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

54 թվականին իր ամուսնու՝ Կլավդիոսի մահից հետո, որին հավանաբար թունավորել է հենց ինքը՝ Ագրիպինան, գահին է նստեցնում առաջին ամուսնությունից ծնված որդուն՝ Ներոնին։ Սակայն նրա ջանքերն անմիջականորեն մասնակցելու պետության կառավարման գործերին, բախվում են նոր կայսրի դիմադրությանը։ Մոր և որդու միջև ծագած հակամարտության հետևանքով նա ի վերջո սպանվում է։

Արտաքին քաղաքականությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա կառավարման ժամանակ Հռոմի քաղաքականությունը Մեծ Հայքի հանդեպ մնում էր նույնը, ինչպիսին Կլավդիոսի օրոք էր։ Մեծ Հայքը կառավարվում էր Հռոմից ուղարկվող երկու պաշտոնյաների՝ պրեֆեկտի և ցենտուրիոնի ձեռքով, որոնց թելադրանքով էլ իր քաղաքականությունն էր վարում Մեծ Հայքի թագավորը։ Ըստ Դիոն Կասիոսի հաղորդման, Ագրիպինայի կառվարաման ժամանակ Մեծ Հայքում որպես պրեֆեկտ պաշտոնավարում էր Ռուֆրիուս Պոլիոնը[5]։

Գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է ինքնակենսագրություն (որը մեզ չի հասել), որից օգտվել է Տակիտոսը։ Ագրիպինա Կրտսերը Հենդելի «Ագրիպինա» օպերայի գլխավոր գործող անձն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]