Աբդուրահման Վաբերի
Աբդուրահման Վաբերի ֆր.՝ Abdourahman A. Waberi | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 20, 1965[1][2] (59 տարեկան) |
Ծննդավայր | Ջիբութի, Ջիբութի[3] |
Մասնագիտություն | գրող և գրական քննադատ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ջիբութի, Ֆրանսիա և Սոմալի |
Կրթություն | Բուրգունդիայի համալսարան, Փարիզ-Նանթեր համալսարան և Ստորին Նորմանդիայի համալսարան |
Գիտական աստիճան | դոկտոր (2012) |
Աշխատավայր | Լեոպոլդի և Ֆրանցի անվան Ինսբրուքի համալսարան և Ջորջ Վաշինգտոն համալսարան |
Պարգևներ | |
Կայք | rgsll.columbian.gwu.edu/abdourahman-waberi |
Abdourahman Waberi Վիքիպահեստում |
Աբդուրահման Վաբերի (ֆր.՝ Abdourahman Waberi, հուլիսի 20, 1965[1][2], Ջիբութի, Ջիբութի[3]), ջիբութացի գրող։ Ապրում է Ֆրանսիայում, գրում է ֆրանսերենով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղքատ ընտանիքից է։ 1985 թվականին մեկնել է Ֆրանսիա, անգլագիտություն է սովորել Կանում, այնուհետև Դիժոնի Բուրգունդիայի համալսարանում։ 1993 թվականին պաշտպանել է իր դիպլոմը Նուրուդին Ֆարահի ստեղծագործության վերաբերյալ, սկսել է աշխատել դիսերտացիայի վրա, որտեղ որոշել է համեմատել Ֆարահի և Ասյա Ջեբարի ստեղծագործությունը, բայց այն չի ավարտել։ 1994 թվականին որպես արձակագիր իր դեբյուտն է նշել։ 1996-2005 թվականներին անգլերեն է դասավանդել Լիզիեի և Ռուանի լիցեյներում։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առանց ստվերի երկրամասը/ Le Pays sans ombre (նորավեպեր), Serpent à plumes, Paris, 1994 թվական (Բելգիայի ֆրանսերենի և գրականության թագավորական ակադեմիայի ֆրանսալեզու վեպի գլխավոր մրցանակ)
- Քոչվորի գրառումները/ Cahier nomade (նորավեպեր), Serpent à plumes, Paris, 1996 թվական (Աֆրիկայի գրական մեծ մրցանակ)
- L'œil nomade: voyage à travers le pays Djibouti, CCFAR/L’Harmattan, Djibouti/Paris, 1997 թվական
- Բալբալան/ Balbala (վեպ), Serpent à plumes, Paris, 1998 թվական
- Գանգերի բերքը/ Moisson de crânes, Serpent à plumes, Paris, 2000 թվական (Ցեղասպանություն Ռուանդայում)
- Les Nomades, mes frères vont boire à la Grande Ourse (պոեմ), Hachette Éducation, Paris, 2000 թվական
- Rift, routes, rails (վեպ), Gallimard, Paris, 2001 թվական
- Տրանզիտ/ Transit (վեպ), Gallimard, Paris, 2003 թվական
- Աֆրիկայի միացյալ նահանգներում/ Aux États-Unis d’Afrique (վեպ), Jean-Claude Lattès, Paris, 2006 թվական
- Արցունքների պասաժը/ Passage des larmes (վեպ), Jean-Claude Lattès, Paris, 2009 թվական
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շտեֆան Գեորգի մրցանակ (Դյուսելդորֆ, 2006 թվական) և այլ մրցանակներ։ 2010 թվականին եղել է Դուբլինի գրական մրցանակի ժյուրիի անդամ։ 2005-2006 թվականներին Բեռլինում եղել է DAAD-ի հյուրը, իսկ 2010-2011 թվականներին եղել է Հռոմի (Վիլլա Մեդիչիի) ֆրանսիական ակադեմիայի կրթաթոշակառու։ Վաբերիի արձակը թարգմանվել է եվրոպական շատ լեզուներով, սոմալիերեն և հրատարակվել է Բրայլի գրերով։ 2005 թվականին «Lire» ֆրանսիական ամսագիրը նրան ներառել է ապագայի 50 գրողների շարքում։ Ժան-Մարի Գյուստավ Լեկլեզիոն հիշատակել է նրան իր նոբելյան խոսքում (2008 թվական) որպես Աֆրիկայի ամենամեծ գրողների մեկը։ 2010 թվականին Բարսելոնայի Ինքնավար համալսարանում կայացել է միջազգային կոլոքվիում, որը նվիրված էր Վաբերիի ստեղծագործությանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #120235927 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://www.villamedici.it/fr/r%C3%A9sidences/pensionnaires-depuis-1666/w/waberi-abdourahman/
- ↑ http://www.academieoutremer.fr/historique-des-prix/prix-albert-bernard/
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք(ֆր.)
- Կենսագրություն(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբդուրահման Վաբերի» հոդվածին։ |
|