They Don’t Care About Us

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«They Don’t Care About Us»
«» սինգլի շապիկը (Մայքլ Ջեքսոն, 1996)
Մայքլ Ջեքսոնի սինգլը
«HIStory: Past, Present and Future, Book I» ալբոմից
«Բ» կողմ «Rock with You» (Frankie Knuckles Radio Mix)
Թողարկված 31 մարտի, 1996
Ֆորմատ 7", 12", CD
Ձայնագրված 1994-1995
Ժանր ռիթմ ընդ բլյուզ, հիփ հոփ[1], հարդ ռոք[2], բողոքի երգ[3]
Տևողություն 4:10
Լեյբլ Epic Records
Պրոդյուսեր Մայքլ Ջեքսոն
Մայքլ Ջեքսոնի սինգլերի ժամանակագրություն
«Earth Song»
(1995)
«They Don’t Care About Us»
(1996)
«Stranger in Moscow»
(1996)
Logo YouTube por Hernando.svg «They Don't Care About Us» (Brasil version)
Logo YouTube por Hernando.svg «They Don't Care About Us» (Prison version)

«They Don’t Care About Us» (հայ․՝ Նրանք չեն հետաքրքրվում մեզնով), ամերիկացի հեղինակ-կատարող Մայքլ Ջեքսոնի երգը, նրա HIStory: Past, Present and Future, Book I իններորդ ստուդիական ալբոմի չորրորդ սինգլը: Թողարկվել է Epic Records լեյբլում 1996 թվականի մարտի 31-ին: Այդ երգ-բողոքը ներառում է ռիթմ ընդ բլյուզի, հիփ հոփի ու հարդ ռոքի տարրեր: Տեքստում երաժիշտը ներկայացնում է, որ ռասիզմն ու ռասայական անհավասարությունը շարունակում են իրենց գոյությունը, ինչպես նաև քննադատում է ամերիկյան արժեքներն ու գաղափարախոսությունը:

Ջեքսոնի նոր ալբոմի թողարկումից առաջ քննադատները սխալ մեկնաբանություն են տվել նրա երգի մի քանի տողերի, ինչի արդյունքում երգիչը մեղադրվել է հակասեմականության համար: «They Don’t Care About Us» երգի շուրջը բարձրացված աղմուկը խոչընդոտել է նրա հաջողությանը ԱՄՆ-ում. ռադիոկայանները դժկամությամբ էին ընդունում այն, հեռուստաալիքները գրաքննության էին ենթարկում կամ ընդհանրապես հրաժարվում էին ցուցադրել տեսահոլովակները: Billboard Hot 100 հիթ-շքերթում երգն զբաղեցրել է 30-րդ հորիզոնականը: Սակայն եվրոպական հիթ-շքերթներում երգն ընդգրկվել է լավագույն տասնյակներում: Այն ստացել է արծաթե հավաստագրեր Մեծ Բրիտանիայում ու Ֆրանսիայում, ինչպես նաև երեք ոսկե հավաստագիր Գերմանիայում:

Երգի հիման վրա Մայքլ Ջեքսոնը ռեժիսոր Սփայկ Լիի հետ նկարահանել է երկու տեսահոլովակ: Առաջին հոլովակի նկարահանումներն անցկացվել են Բրազիլիայում, իսկ պրեմիերան կայացել է 1996 թվականի մարտին, ընդ որում՝ MTV և VH1 հեռուստաալիքներն այն ենթարկել են գրաքննության: Քանի որ երգիչը դժգոհ է եղել առաջին տեսահոլովակից, որոշվել է մոնտաժել ևս մեկ հոլովակ Նյու Յորքի բանտերից մեկում նկարահանված կադրերից և այն արխիվային նյութերից, որոնք ներկայացնում էին ոստիկանների կողմից ձերբակալված մարդկանց ծեծելը, եղեռնն ու սովը: Տեսահոլովակի երկրորդ տարբերակը ամերիկյան հեռուստաալիքները կտրականապես հրաժարվել են ցուցադրել՝ այն համարելով չափազանց պրովոկացիոն. ԱՄՆ-ում տեսահոլովակի պրեմիերան այդպես էլ չի կայացել:

«They Don’t Care About Us» երգը հետագայում պահպանել է իր արդիականությունը որպես բողոքի երգ, այն հաճախ կատարում են ԱՄՆ-ում ու Եվրոպայում սևամորթների իրավունքների համար պայքարող ցուցարարները:

Ստեղծման պատմություն և առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի վրա Մայքլ Ջեքսոնն սկսել է աշխատել դեռևս Dangerous ալբոմի ձայնագրման ժամանակ: «Սա եղել է առաջին երգերից մեկը, որը ես լսել եմ՝ միանալով Մայքլի թիմին: Սակայն ձայնապնակի համար այն դեռ նախատեսված չէր»,– հիշում է Բրայան Լորենը[4]: Երգի վրա աշխատելու վաղ փուլերում նրա հիմքում ընկած էր ամանակաչափի թակոցը, սակայն աստիճանաբար Ջեքսոնը հնչյունային ռեժիսորների հետ միասին ավելացրել է պերկուսիոն տարբեր ձայներ: Արդյունքում երգի միայն բրիջը բաղկացած է ավելի քան երեք հարյուր շերտերից՝ ձայնագրված հարվածայիններով[1]: «They Don’t Care About Us» երգը չափավոր-դանդաղ տեմպով ստեղծագործություն է՝ ձայնագրված ռե մինոր տոնայնությամբ[5]:

Երգի տեքստը ներկայացնում է, որ ռասիզմն ու ռասայական խտրականությունը դեռևս կան ժամանակակից աշխարհում: Ջեքսոբը երգում է այն մասին, թե իրեն ատում են, ինքը ծեծված է ու ստրկացված[6]: Երաժիշտը նկարագրում է իրադրությունն ԱՄՆ-ում ու աշխարհում, որտեղ աղքատ ու քիչ իրավունքներից օգտվող մարդիկ լուրջ չեն ընդունվում և ասոցացվում են բացառապես հանցագործության ու բանտի հետ[7]: Նա պատմում է այդ մարդկանց հետ ոստիկանների դաժան վերաբերմունքի մասին, ինչպես եղել է ԱՄՆ-ում սևամորթների իրավունքների համար պայքարի ժամանակ: «Երգիչը մեղադրում է Նահանգների կառավարությանը «գլուխն ավազի մեջ թաղելու» համար, երբ գործը վերաբերում է ռասայական խնդիրներին, ինչպես նաև կատարյալ պետության կեղծ իմիջի ստեղծման համար, որում բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ»,— գրում է գրախոսը[8]:

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլի թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

«They Don’t Care About Us» երգը թողարկվել է որպես Մայքլ Ջեքսոնի HIStory: Past, Present and Future, Book I ալբոմի չորրորդ սինգլ 1996 թվականի մարտի 31-ին: Երգը բարձր հորիզոնականներ է գրավել եվրոպական հիթ-շքերթներում, գլխավորել է Հունգարիայի, Հերմանիայի, Իտալիայի ու Չեխիայի հիթ-շքերթները, իսկ Մեծ Բրիտանիայում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը[4][9][10]: Ամերիկյան հիթ-շքերթներում երգը մեծ հաջողություն չի ունեցել և Billboard Hot 100-ում զբաղեցրել է միայն 30-րդ հորիզոնականը[11]:

Քննադատների ու հասարակության արձագանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի տեքստի շուրջը բարձրացած աղմուկն ազդել է նրա ժողովրդականության վրա. թողարկումից հետո ռադիոկայանները դժկամությամբ էին այն վերցնում ռոտացիայի, իսկ հեռուստաալիքները գրաքննության էին ենթարկում տեսահոլովակները կամ ընդհանրապես հրաժարվում էին ցուցադրել այն[12]:

«Նրանք թքած ունեն մեզ վրա („They Don’t Care About Us“), նրանց վրա, ում վերաբերվում են անարդարությամբ, նրանց վրա, ում ստորացնում են, նրանց վրա, ում կոչում են „նեգր“, նրանց վրա, ում կոչում են „ժիդ“ բառով (որի օգտագործումը երգում հասկացվել է ոչ ճիշտ): Երբ ես փոքր էի, մեզ մոտ կային հրեա իրավաբաններ, հրեա հաշվապահներ, և մենք բոլորս ապրում էինք կողք կողքի: Նրանք մեկը մյուսին կոչում էին «ժիդ» բառով: Մի անգամ ես հարցրի, թե ինչ է նշանակում այն, և նրանք ասացին, թե դա նույնպիսի վիրավորական բառ է հրեաների համար, ինչպես «նեգր» բառը սևամորթների համար: Ես միշտ իմացել եմ, որ երբ մարդում ուզում են նվաստացնել, նրան կոչում են կամ նեգր, կամ ժիդ: Ահա թե ինչի մասին եմ ես ասում երգում: Միայն թե ինձ սխալ են հասկացել: Ես երբեք ինչ-ոչ մեկի չէի ծաղրի այդ կերպ»:

— Մայքլ Ջեքսոնը «They Don’t Care About Us» երգի տեքստի մասին[13].

Դեռ ալբոմի թողարկումից առաջ քննադատները Ջեքսոնին մեղադրել են հակասեմականության մեջ «They Don’t Care About Us» երգում հնչող «Jew me» (հայ․՝ Կոչիր ինձ հրեա) և «Kike me» (հայ․՝ Կոչիր ինձ ժիդ) արտահայտությունների համար[4]: Դրանից բացի երգիչն արժանացել է ԶԼՄ-ների զայրույթին այն պատճառով, որ երգում քննադատել է ամերիկյան արժեքներն ու գաղափարախոսությունը[2]: New York Times-ի լրագրող հետագայում եզրակացրել է, թե Ջեքսոնի՝ սոցիալական ուղղվածություն ունեցող բոլոր երգերը կեղծավոր են, և այդ կարծիքն արագ տարածվել է քննադատների շրջանում[14]: Ալբոմի թողարկումից հետո երգչի դեմ ուղղված ելույթներին սատարել է նաև հրեական համայնքը[4]: Հարցազրույցներից մեկում Ջեքսոնը երգի մասին հարցին պատասխանել է. «Երգի տեքստը կապ չունի հակասեմականության հետ, ես ռասիստ չեմ»: Ջեքսոնը նաև նշել է, թե ինքը շատ ունի հրեա ընկերներ, ինչպիսիք են Դևիդ Գեֆենն ու Սթիվեն Սփիլբերգը: Պաշտոնական հայտարարության մեջ երաժիշտը բացատրել է. «Այս երգը անարդարությունից առաջացած ցավի մասին է, ուշադրությունը սոցիալական ու քաղաքական խնդիրների վրա հրավիրելու միջոց: Սա հարձակման ենթարկված ու կեղեքված մարդկանց ձայնն է»[15]: Արդյունքում երգիչը վերաձևակերպել է վիճելի տողերը՝ դրանք դարձնելով ավելի չեզոք, և հենց այդ չեզոք տարբերակն է ներառվել ալբոմի ու սինգլի հետագա թողարկումներում[16]: Ըստ քննադատ Արմոնդ Ուայթի՝ սա HIStory ալբոմի ամենաուժեղ երգերից մեկն է: «Եթե լրագրողներին դուր չի գալիս Ջեքսոնի որակով վոկալն ու ստեղծագործական գործիքավորումը «They Don’t Care About Us» երգում, ապա նրանք պարզապես միտումնավոր կերպով դիմադրում են,– գրել է Ուայթը:– Նրանում առկա կիթառային սոլոն լավագույն հարդ ռոքն է երգչի կարիերայում»[2]: «Ջեքսոնի այս երգի տեքստից ակնհայտ է. սա նրա հիթերից մեկն է, որ վերացնում է ռասայական ու դասային պատնեշները»,– գրել է մի ուրիշ գրախոս[17]:

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլական տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայքլ Ջեքսոնը զանգահարել է ռեժիսոր Սփայկ Լիին, որպեսզի պայմանավորվեն HIStory: Past, Present and Future, Book I ալբոմի երգերից մեկի հիման վրա տեսահոլովակ նկարահանելու վերաբերյալ և Լիին առաջարկել է ընտրել երգը: Ռեժիսորը հիշում է, որ ալբոմը լսելուց հետո ինքն ընտրել է «Stranger in Moscow» երգը, սակայն երգիչը պատասխանել է. «Ոչ, դու չես ուզում դրա հիման վրա տեսահոլովակ նկարահանել, դու ուզում ես նկարահանել „They Don’t Care About Us“»[18]: Որոշվել է հոլովակը նկարահանել Բրազիլիայում: Նկարահանումներն անցկացվել են Ռիո դե Ժանեյրոյի ֆավելաներից մեկում՝ Դոնա Մարտայում, ինչպես նաև Սալվադորի հայտնի թաղամասում՝ Պելոուրինյոյում[19]: Բրազիլիան հայտնի է իր բազմաթիվ ֆավելներով, սակայն հենց Դոնա Մարտայի աղքատ հետնախորշերն են կից շքեղությանը. հենց նրանց կողքին են տեղակայված Բոտաֆոգո պատմական շրջանն ու Կոպակաբանա հայտնի լողափը[20]: Ռիո դե Ժանեյրոյի նահանգապետը չի ցանկացել թույլատրել նկարահանումները՝ մտածելով, թե հետնախորշերում նկարահանված տեսահոլովակը կարող է վնասել քաղաքի իմիջին[4][16]: Բրազիլիայի իշխանությունները երկար ժամանակ չեն ցանկացել երգչին մուտքի արտոնագիր տալ[21]: Տեսահոլովակի նկարահանմանը մասնակցել է աֆրոամերիկացի թմբկահարների Olodum խումբը. երգի գործիքավորումը հոլովակի համար փոխվել է այնպես, որպեսզի ավելացվի նրանց գործիքների կենդանի հնչողությունը[21]: Տեսահոլովակի սկզբում կադրից դուրս հնչում է կնոջ ձայն. «Michael, eles não ligam pra gente!» (պորտ., հայ․՝ «Մա՛յքլ, նրանք են հետաքրքրվում մեզնով»)[19]: Տեսահոլովակում Մայքլ Ջեքսոնը կատարում է երգը՝ զբոսնելով հետնախորշերով, զրուցելով տեղի բնակիչների հետ և պարելով թմբուկների նվագի ներքո[14]:

1996 թվականի մարտի 22-ին կայացել է տեսահոլովակի պրեմիերան հեռուստատեսությամբ: MTV և VH1 հեռուստաալիքները սկսել են ցուցադրել այն միայն գրաքննության ենթարկելուց հետո[12]: Հոլովակը ներառվել է երգչի տեսահոլովակների HIStory on Film, Volume II և Michael Jackson’s Vision հավաքածուներում[22][23]:

Բանտային տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժիշտը դժգոհ է մնացել առաջին տեսահոլովակից. տեսանյութը ամբողջությամբ չի փոխանցում երգի ոգին[14][24]: Ռեժիսորի հետ միասին Մայքլ Ջեքսոնը որոշել է ստեղծել երկրորդ տեսահոլովակը՝ օգտագործելով Նյու Յորքի բանտերից մեկում նկարահանված կադրերը[4]: Ըստ սյուժեի՝ բանտում ազատազրկված երգիչը խռովության է բարձրացնում մյուս կալանավորների հետ միասին և պահանջում արդարություն: Տեսահոլովակում ցուցադրվում են արխիվային նյութեր, որոնցում ցուցադրվում է ոստիկանության կողմից ձերբակալված մարդկանց ծեծելը, եղեռնն ու սովը[14]:

Տեսահոլովակի հեռուստատեսային պրեմիերան ԱՄՆ-ում այդպես էլ չի կայացել. ամերիկյան հեռուստաալիքներն այն համարել են չափազանց պրովոկացիոն և կտրականապես հրաժարվել են ցուցադրել այն[12]: Տեսահոլովակի այս տարբերակը ներառվել է Մայքլ Ջեքսոնի տեսահոլովակների Michael Jackson’s Vision բոնուս սկավառակում[23]:

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակի բրազիլական տարբերակի նկարահանումից հետո տեղի իշխանություններն ուշադրություն են դարձրել Դոնա Մարտա ֆավելայի վիճակի վրա. այդ հետնախորշերը հայտնի են եղել մեծաթիվ թմրավաճառներով: «Ամեն ինչ սկսել է փոխվել Մայքլ Ջեքսոնի գալուց հետո: Հիմա սա անվտանգ ֆավելա է, այստեղ սկսել են զարգանալ սոցիալական նախագծերը, այլևս ոչ մի թմրանյութ: Բայց ամեն ինչ սկսվել է հենց Մայքլ Ջեքսոնի շնորհիվ»,– պատմել է Ռիո դե Ժանեյրոյում զբոսաշրջության գծով մամուլի քարտուղարը[25]: 2010 թվականին հոլովակի նկարահանման վայրում տեղադրվել է երգչի հուշարձանը[26]:

2010-ական թվականների կեսերին ԱՄՆ-ում ռասայական խնդիրների սրման պատճառով երգն ու նրա տեսահոլովակի բանտային տարբերակը արժանացել են մեծ ուշադրության, և թողարկումից քսան տարի անց «They Don’t Care About Us» երգը պահպանել է իր արդիականությունը որպես բողոքի երգ: Այն հաճախ կատարում են սևամորթ բնակչության իրավունքների համար պայքարող ցուցարարները, իսկ սոցիալական կայքերում տարածում է գտել #TheyDontCareAboutUs հեշթեգը[27][28][29][30]:

2015 թվականին Ֆարել Վիլյամսը նկարահանել է իր «Freedom» երգի տեսահոլովակը, որ կրում է Մայքլ Ջեքսոնի տեսահոլովակի բանտային տարբերակի ակնհայտ ազդեցությունը[31]:

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ 7" (համարը Epic Records կատալոգում – 34 78264)[32]
Կողմ Ա
# Անվանում Տևողություն
1. «They Don’t Care About Us» (Single Version) 4:43
Կողմ Բ
# Անվանում Տևողություն
2. «Rock with You» (Frankie Knuckles Radio Mix) 3:47
  • Եվրոպա CD (համարը Epic Records կատալոգում – 662950 1)[32]
# Անվանում Տևողություն
1. «They Don’t Care About Us» (LP Version) 4:10
2. «They Don’t Care About Us» (Love To Infinity's Walk In The Park Radio Mix) 4:46

Ձայնագրության մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մայքլ Ջեքսոն – տեքստ, երաժշտություն, վոկալ, բեք-վոկալ, լարայինների գործիքավորում
  • Բրեդ Բաքսեր, Չակ Ուայլդ, Ջեֆ Բովա, Ջեյսոն Մայլս – ստեղնայիններ, ծրագրավորում
  • Թրևոր Ռաբին, Ռոբ Հոֆման – կիթառ
  • Անետ Սանդերս – Լոս Անջելեսի մանկական երգչախմբի դիրիժոր

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (1996) Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա ARIA[33] 16
Ավստրիա Ö3 Austria Top 75[34] 2
Բելգիա Ultratop Flanders[35] 9
Բելգիա Ultratop Wallonia[36] 3
Չեխիա (Rádio Top 100 Oficiální)[37] 1
Դանիա (Tracklisten)[37] 3
Ֆինլանդիա Suomen virallinen lista[38] 6
Ֆրանսիա SNEP[39] 4
Գերմանիա Media Control AG[40] 1
Հունգարիա (MAHASZ)[37] 1
Իռլանդիա (IRMA)[41] 7
Իտալիա (FIMI)[42] 1
Նիդերլանդներ Dutch Top 40[43] 4
Նիդերլանդներ Mega Single Top 100[44] 4
Նոր Զելանդիա RIANZ[45] 9
Նորվեգիա VG-lista[46] 6
Շվեդիա Sverigetopplistan[47] 3
Շվեյցարիա Schweizer Hitparade[48] 3
Մեծ Բրիտանիա UK Singles Chart[49] 4
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[50] 30
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot Dance Club Songs (Billboard)[51] 27
US Hot Dance Music/Maxi-Singles Sales (Billboard)[52] 4
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot R&B/Hip-Hop Songs (Billboard)[53] 10
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Rhythmic (Billboard)[54] 27
Հիթ-շքերթ (2006) Ամենաբարձր
հորիզոնական
Ֆրանսիա SNEP[39] 66
Իռլանդիա (IRMA)[41] 21
Իտալիա FIMI[55] 9
Նիդերլանդներ Mega Single Top 100[44] 38
Իսպանիա PROMUSICAE[56] 2
UK Singles (Official Charts Company)[49] 26
Հիթ-շքերթ (2009) Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա ARIA[33] 18
Ավստրիա Ö3 Austria Top 75[34] 12
Դանիա Tracklisten[57] 9
European Hot 100 Singles[58] 19
Ֆինլանդիա Suomen virallinen lista[38] 19
Գերմանիա (Media Control Charts) 12
Hot Canadian Digital Singles[52] 49
Նիդերլանդներ Mega Single Top 100[44] 24
Նոր Զելանդիա RIANZ[45] 15
Նորվեգիա VG-lista[46] 10
Շվեդիա Sverigetopplistan[47] 7
Շվեյցարիա Schweizer Hitparade[48] 4
UK Singles (Official Charts Company)[49] 28
US Billboard Hot Digital Songs[52] 64
Հիթ-շքերթ (2012) Ամենաբարձր
հորիզոնական
Ֆրանսիա SNEP[39] 149
Հիթ-շքերթ (2016) Ամենաբարձր
հորիզոնական
Լեհաստան Polish Airplay Top 20[59] 89

Հավաստագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Հավաստագիր Վաճառք
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա (BPI) Արծաթե[60] 200,000
Ֆրանսիա Ֆրանսիա (SNEP) Արծաթե[61] 250,000
Գերմանիա Գերմանիա (BVMI) 3× ոսկե[62] 750,000
Նորվեգիա Նորվեգիա Ոսկե 5,000
Ավստրալիա Ավստրալիա Ոսկե[63] 35,000
Ավստրիա Ավստրիա Ոսկե 5,000
Դանիա Դանիա Ոսկե 5,000
Ֆրանսիա Ֆրանսիա Ոսկե 250,000

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Вогель, 2013, էջ` 243
  2. 2,0 2,1 2,2 White, 2009
  3. Вогель, 2013, էջ` 242
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Халстед и др., 2013, էջ` 153
  5. «They Don't Care About Us By Michael Jackson — Digital Sheet Music» (անգլերեն)։ musicnotes.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-03-03-ին։ Վերցված է 2016-07-17 
  6. Cloud, 2013, էջ` 38
  7. Fongot Kini-Yen, 2015, էջ` 407
  8. Fongot Kini-Yen, 2015, էջ` 408
  9. «Single — Michael Jackson — They Don’t Care About Us» (գերմաներեն)։ Hung Medien։ Վերցված է 2016-03-08 
  10. «Michael Jackson. Artist» (անգլերեն)։ Official Charts Company։ Արխիվացված օրիգինալից-ից 2015-07-04-ին։ Վերցված է 2016-03-08 
  11. «The Hot 100» (անգլերեն)։ Billboard։ 1996-06-08։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-03-16-ին։ Վերցված է 2016-06-28 
  12. 12,0 12,1 12,2 Andersen D.B. (2014-12-17)։ «Sony Hack Re-ignites Questions about Michael Jackson's Banned Song» (անգլերեն)։ perceptive.kinja.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-02-23-ին։ Վերցված է 2016-07-02 
  13. Boteach, 2009, էջ` 121
  14. 14,0 14,1 14,2 14,3 Вогель, 2013, էջ` 244
  15. Weinraub Benard. (1995-07-15)։ «In New Lyrics, Jackson Uses Slurs» (անգլերեն)։ New York Times։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-03-03-ին։ Վերցված է 2016-07-04 
  16. 16,0 16,1 Mackie Drew. (2015-06-16)։ «20 Years Later, 20 Things You May Not Have Known About Michael Jackson's HIStory» (անգլերեն)։ People։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-03-04-ին 
  17. Fongot Kini-Yen, 2015, էջ` 410
  18. «Spike Lee Remembers Michael Jackson» (անգլերեն)։ Time։ 2009-06-29։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-02-20-ին։ Վերցված է 2016-06-29 
  19. 19,0 19,1 Freire-Medeiros, 2014, էջ` 172
  20. Moré, 2011, էջ` 135
  21. 21,0 21,1 «What's the difference between working with Prince and Michael Jackson? Spike Lee Explains» (անգլերեն)։ Կաղապար:Нп3։ 2016-05-03։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-05-05-ին։ Վերցված է 2016-06-29 
  22. «Michael Jackson ‎— HIStory On Film Volume II» (անգլերեն)։ Discogs։ Վերցված է 2016-07-11 
  23. 23,0 23,1 «Michael Jackson ‎— Vision» (անգլերեն)։ Discogs։ Վերցված է 2016-07-17 
  24. Halstead et al, 2003, էջ` 139
  25. Leila Cobo We Are the World: Brazil (en) // Billboard : журнал. — 2009. — Т. 121. — № 27. — С. 18. — ISSN 0006-2510.
  26. Clarke Felicity. (2010-06-22)։ «Favela’s Michael Jackson Homage» (անգլերեն)։ The Rio Times։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-03-14-ին։ Վերցված է 2016-07-02 
  27. Anderson D.B. (2014-12-09)։ «Messenger King: Michael Jackson and the politics of #BlackLivesMatter» (անգլերեն)։ The Baltimore Sun։ Արխիվացված օրիգինալից-ից 2015-04-21-ին։ Վերցված է 2016-07-09 
  28. Morley Nicole. (2016-07-09)։ «#BlackLivesMatter: London stands in solidarity with the US after two black men were shot by police» (անգլերեն)։ Կաղապար:Нп3։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-07-09-ին։ Վերցված է 2016-07-09 
  29. «New generation of protesters using music for inspiration» (անգլերեն)։ CBS News։ 2014-12-11։ Արխիվացված օրիգինալից-ից 2015-09-08-ին։ Վերցված է 2016-07-09 
  30. Marie Léa. (2017-08-15)։ «Michael Jackson's 'They Don’t Care About Us' Gains New Relevance After Charlottesville» (անգլերեն)։ Konbini (company)։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-08-22-ին։ Վերցված է 2017-08-22 
  31. «Pharrell Williams Prone La Liberte Des Hommes Dans Son Clip De "Freedom"» (ֆրանսերեն)։ staragora.com։ 2015-07-23։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-08-04-ին։ Վերցված է 2017-08-22 
  32. 32,0 32,1 «Michael Jackson — They Don’t Care About Us» (անգլերեն)։ Discogs։ Վերցված է 2016-06-01 
  33. 33,0 33,1 Australian-charts.com — Michael Jackson — They Don't Care About Us. ARIA Top 50 Singles. Hung Medien.
  34. 34,0 34,1 Michael Jackson — They Don't Care About Us Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
  35. Ultratop.be — Michael Jackson — They Don't Care About Us (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  36. Ultratop.be — Michael Jackson — They Don't Care About Us (ֆր.). Ultratop 40. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  37. 37,0 37,1 37,2 Craig Halstead, Chris Cadman (2003)։ Authors On Line Ltd, ed.։ Michael Jackson : The Solo Years։ էջ 138։ ISBN 978-0755200917 
  38. 38,0 38,1 Finnishcharts.com — Michael Jackson — They Don't Care About Us. Finland’s Official List
  39. 39,0 39,1 39,2 Lescharts.com — Michael Jackson — They Don't Care About Us (ֆր.). French Singles Chart. Hung Medien.
  40. Musicline.de — Chartverfolgung — Michael Jackson — They Don't Care About Us (գերմ.). Media Control Charts. PhonoNet GmbH.
  41. 41,0 41,1 «They don't care about us in Irish Հիթ-շքերթ»։ IRMA։ Վերցված է 21 June 2013  Only results when searching "They don't care about us"
  42. «The best-selling singles of 1996 in Italy»։ HitParadeItalia (it)։ Վերցված է 21 June 2013 
    22. They don't care about us - Michael Jackson [#1]
  43. Nederlandse Top 40 - Michael Jackson search results (նիդեր.). Stichting Nederlandse Top 40.
  44. 44,0 44,1 44,2 Dutchcharts.nl — Michael Jackson — They Don't Care About Us (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch.
  45. 45,0 45,1 Charts.org.nz — Michael Jackson — They Don't Care About Us. Top 40 Singles. Hung Medien.
  46. 46,0 46,1 Norwegiancharts.com — Michael Jackson — They Don't Care About Us. VG-lista. Hung Medien.
  47. 47,0 47,1 Swedishcharts.com — Michael Jackson — They Don't Care About Us. Singles Top 60. Hung Medien.
  48. 48,0 48,1 Michael Jackson — They Don't Care About Us swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
  49. 49,0 49,1 49,2 Michael Jackson: Artist Chart History Official Charts Company.
  50. Michael Jackson Album & Song Chart History Billboard Hot 100 for Michael Jackson. Ստուգվել է May 27, 2017.
  51. Michael Jackson Album & Song Chart History Billboard Hot Dance/Club Play for Michael Jackson. Ստուգվել է May 27, 2017.
  52. 52,0 52,1 52,2 «HIStory: Past, Present and Future, Book I awards on Allmusic»։ Allmusic։ Վերցված է 21 June 2013 
  53. Michael Jackson Album & Song Chart History Billboard R&B/Hip-Hop Songs for Michael Jackson. Ստուգվել է May 27, 2017.
  54. Michael Jackson Album & Song Chart History Billboard Rhythmic Songs for Michael Jackson. Ստուգվել է May 27, 2017.
  55. Italiancharts.com — Michael Jackson — They Don't Care About Us (իտալ.). Italian Singles Chart. Hung Medien.
  56. Spanishcharts.com — Michael Jackson — They Don't Care About Us Canciones Top 50. Hung Medien.
  57. Danishcharts.com — Michael Jackson — They Don't Care About Us. Tracklisten. Hung Medien.
  58. «Top 100 Music Hits, Top 100 Music Charts, Top 100 Songs & The Hot 100»։ Billboard.com։ Վերցված է 2011-02-04 
  59. Listy bestsellerów, wyróżnienia: Związek Producentów Audio-Video. Polish Airplay Top 20. ZPAV. Ստուգվել է May 30, 2016.
  60. «Certified Awards» (անգլերեն)։ BPI։ Վերցված է 2016-03-09 
  61. «Les Certifications depuis 1973» (ֆրանսերեն)։ SNEP։ Վերցված է 2016-03-09 
  62. «Gold-/Platin-Datenbank» (գերմաներեն)։ BVMI։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-03-04-ին։ Վերցված է 2016-03-09 
  63. Ryan Gavin (2011)։ Australia's Music Charts 1988-2010։ Mt. Martha, VIC, Australia: Moonlight Publishing 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]