«Rock with You», ամերիկացի հեղինակ-կատարող Մայքլ Ջեքսոնի երգը, որ գրվել է Ռոդ Տեմպերտոնի կողմից, իսկ պրոդյուսերը եղել է Քուինսի Ջոնսը։ Երգը թողարկվել է 1979 թվականի նոյեմբերին Epic Records լեյբլում Ջեքսոնի Off the Wall հինգերորդ ստուդիական ալբոմի երկրորդ սինգլը։
Երգի հիման վրա նկարահանվել է 1970-ական թվականների համար բնորոշ սովորական տեսահոլովակ փոքր բյուջեով։ Երգը գլխավորել է ամերիկյան Billboard Hot 100 և Hot R&B/Hip-Hop Songs հիթ-շքերթները, իսկ Կանադայում և Նոր Զելանդիայում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։ ԱՄՆ-ում «Rock with You» երգն ստացել է պլատինե հավաստագիր RIAA-ից։
Սինգլի ստեղծման և թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Rock with You» երգը գրվել է Ռոդ Տեմպերտոնի (անգլ.՝ Rod Temperton) կողմից։ Երգի դեմոտարբերակը, որ պարունակում էր միայն գործիքավորման չմշակված տարբերակը, նա ուղարկել է Կարեն Կարպենտերին և առաջարկել է ձայնագրել այն երգչուհու դեբյուտային ալբոմի համար (որ հետագայում այդպես էլ չի թողարկվել)[3]։ Կարեն Կարպենտերը մերժել է՝ պատճառաբանելով, թե «Rock with You» երգը չի համապատասխանում իրեն հնչողությամբ[3]։ Այդ ժամանակ Մայքլ Ջեքսոնին առաջարկվել է ձայնագրել երգը։ Ջեքսոնը հավանել է «Rock with You» երգը, քանի որ այն բավական տարբերվել է իր նախորդ սոլո աշխատանքներից և նրանցից, որոնք ինքը ձայնագրել է The Jacksons խմբի կազմում[1]։ Արդյունքում երգը մշակվել է և ընդգրկվել Ջեքսոնի Off the Wall հինգերորդ ստուդիական ալբոմում։ Երգի տեքստը սիրո մասին է. երաժիշտն իր սիրած աղջկան առաջարկում է պարել իր հետ և «տրվել ռիթմին» (անգլ.՝ «Let the rhythm get into you»)[1]:
Երգը՝ որպես Ջեքսոնի ալբոմի երկրորդ սինգլ, թողարկվել է 1979 թվականի նոյեմբերին Epic Records լեյբլում և վաճառքի է հանվել 7 դյույմանոց վինիլային ձայնապնակով[4]։ «Rock with You» երգն զբաղեցրել է առաջին հորիզոնականները ամերիկյան Billboard Hot 100 և Hot R&B/Hip-Hop Songs հիթ-շքերթներում, Կանադայում և Նոր Զելանդիայում եղել է երրորդը, իսկ Ավստրալիայում՝ չորրորդը[5][6][7][8]: ԱՄՆ-ում երգն ստացել է պլատինե հավաստագիր RIAA-ից[9]։
Երգը ներառվել է Ջեքսոնի հիթերի հետևյալ հավաքածուներում՝ HIStory: Past, Present and Future, Book I, Number Ones, The Essential Michael Jackson[10][11][12]:
Երգի տեսահոլովակը նկարահանվել է հեռուստառեժիսոր Բրյուս Գաուերսի կողմից։ Այն 1970-ական թվականների վերջին բնորոշ գովազդային երաժշտական հոլովակ է, այսպես կոչված «պրոմո»[13]։ Ռեժիսորը հիշում է. «Այն ժամանակ մենք նկարահանեցինք գրոշներով, և այն ամենը, ինչ մենք կարող էին մեզ թույլ տալ, լազերն էր, որ արժեր շուրջ 3 000 դոլար։ Ադ պատճառով էլ երբ դուք դիտում եք այս հոլովակը, դուք տեսնում եք միայն լազերն ու Մայքլ Ջեքսոնին»[13]։
«Rock with You» տեսահոլովակն ընդգրկվել է երգչի տեսահոլովակների հետևյալ հավաքածուներում՝ Number Ones, Michael Jackson’s Vision և Video Greatest Hits — HIStory[14][15][16]:
The A.V. Club պորտալի քննադատ Սթիվեն Հայդենը ասել է, որ «Rock with You» երգն իր ամենասիրելի երգն է ընդհանրապես. «Ոչ լրիվ ցանկն այն ամենի, ինչ ես սիրում եմ դրա մեջ. սկզբի սոլոն հարվածայիններով, կրկներգերի բեք վոկալը, „Girl, when you dance, there’s a magic that must be love“ տողերը, որ ամենամաքուր երջանկության պահն են փոփ երգում, գործիքային հիանալի սոլոն, որ հիշեցնում են դելֆինի ձայներ՝ ձայնագրված վոոդերի միջոցով, այդ երգը սեքսուալ է ու անմեղ միաժամանակ»[17]։ Billboard-ը նույնպես նշել է երգի տեքստի երկիմաստությունն ու այն համեմատել Ջեքսոնի նախորդ սինգլի հետ Off the Wall ալբոմից. «„Rock with You“-ն ավելի դանդաղ ու ֆանկային է, քան „Don’t Stop ’til You Get Enough“-ը, իսկ „Just take it slow/‘cause we got so far to go“ տողում նրա ձայնում լսելի է խռպոտություն»[18]։
«Rock with You» երգն ընդգրկվել է The Jacksons խմբի հետևյալ համերգային շրջագայությունների երգացանկում. Destiny Tour (1979-80 թթ.), Triumph Tour (1981), Victory Tour (1984)[19]: Ջեքսոնն այն կատարել է նաև իր սոլո շրջագայությունների ժամանակ՝ Bad World Tour (1987-89 թթ.) և HIStory World Tour (1996-97 թթ.)[20][21]: Դրանից բացի երգն ընդգրկվել է This Is It համերգային շրջագայության երգացանկում, որ հրապարակվել է 2009 թվականի մարտին, սակայն համերգային շրջագայությունն այդպես էլ չի իրականացել երգչի մահվան պատճառով[22]։
- Ռոդ Տեմպերտոն – երաժշտություն, տեքստ, վոկալի ու ռիթմի գործիքավորում
- Մայքլ Ջեքսոն – վոկալ, բեք վոկալ
- Բոբի Ուոթսոն – բաս կիթառ
- Ջոն Ռոբինսոն – հարվածայիններ
- Դևիդ Ուիլյամս, Մարիո Հենդերսոն – կիթառ
- Գրեգ Ֆիլինգեյնս, Մայքլ Բոդիքեր – սինթեզատորներ
- Դևիդ Վոլինսկի – էլեկտրոնային դաշնամուր
- «Seawind Horns» – փողային
- Ջերի Հեյ – փողայինների գործիքավորում, շեփոր, ֆլյուգելհորն
|
- Լարրի Ուիլյամս – տենորային և ալտային սաքսոֆոններ, ֆլեյտա
- Կիմ Հատչքրոֆթ – բարիտոնային և տենորային սաքսոֆոններ, ֆլեյտա
- Ուիլյամ Ռեյչենբախ – տրոմբոն
- Գարի Գրանտ – շեփոր
- Բեն Ռայթ – լարայինների գործիքավորում
- Ջերալդ Վինչի – կոնցերտմայստեր
|
7" (համարը Epic Records կատալոգում՝ 9-50797)[4]
2. |
«Working Day And Night» |
4:55 |
7" (համարը Epic Records կատալոգում՝ S EPC 8206)[4]
2. |
«Get on the Floor» |
4:44 |
- ↑ 1,0 1,1 1,2 Вогель, 2013, էջ 66
- ↑ ISWC-Net
- ↑ 3,0 3,1 Cadman, 2015
- ↑ 4,0 4,1 4,2 «Michael Jackson — Rock With You» (անգլերեն)։ Discogs։ Վերցված է 2017-04-25
- ↑ «The Hot 100 — 1980 Archive» (անգլերեն)։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-13-ին։ Վերցված է 2017-04-21
- ↑ «Hot R&B/Hip-Hop Songs»։ Billboard։ 1980-01-05։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-05-ին։ Վերցված է 2017-04-21
- ↑ Халстед и др., 2010, էջ 281
- ↑ «Michael Jackson — Rock with You» (անգլերեն)։ Hung Medien։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-18-ին։ Վերցված է 2017-04-21
- ↑ «Gold & Platinum Awards» (անգլերեն)։ RIAA։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-25-ին։ Վերցված է 2017-04-25
- ↑ «Michael Jackson — HIStory — Past, Present And Future — Book I» (անգլերեն)։ Discogs։ Վերցված է 2017-05-14
- ↑ «Michael Jackson — Number Ones» (անգլերեն)։ Discogs։ Վերցված է 2017-05-14
- ↑ «Michael Jackson — The Essential Michael Jackson»։ Discogs։ Վերցված է 2017-05-14
- ↑ 13,0 13,1 «Michael Jackson's 20 Greatest Videos: The Stories Behind the Vision» (անգլերեն)։ Rolling Stone։ 2014-06-24։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-09-ին։ Վերցված է 2017-04-26
- ↑ «Michael Jackson — Number Ones» (անգլերեն)։ Discogs։ Վերցված է 2017-04-26
- ↑ «Michael Jackson — Vision» (անգլերեն)։ Discogs։ Վերցված է 2017-04-26
- ↑ «Michael Jackson — Video Greatest Hits — HIStory» (անգլերեն)։ Discogs։ Վերցված է 2017-04-26
- ↑ «Favorite songs» (անգլերեն)։ The A.V. Club։ 2009-03-13։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-14-ին։ Վերցված է 2017-04-28
- ↑ Partridge Kenneth. (2014-08-08)։ «Michael Jackson’s ‘Off the Wall’ at 35: Classic Track-by-Track Album Review» (անգլերեն)։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-10-ին։ Վերցված է 2017-04-28
- ↑ Халстед и др., 2010, էջ 263—265
- ↑ Халстед и др., 2010, էջ 266—267
- ↑ Халстед и др., 2010, էջ 271
- ↑ «Michael Jackson's London O2 Arena setlist revealed» (անգլերեն)։ New Musical Express։ 2009-03-10։ Արխիվացված օրիգինալից 2014-11-14-ին։ Վերցված է 2015-09-01
- ↑ «Forum – ARIA Charts: Special Occasion Charts – Հիթ-շքերթ POSITIONS PRE 1989»։ Australian-charts.com. Hung Medien։ Վերցված է հունիսի 21, 2016
- ↑ 24,0 24,1 Michael Jackson - Rock With You (գերմ.). Charts.de. Media Control. Ստուգվել է 21 June 2016.
- ↑ "The Irish Charts – Search Results – Rock With You". Irish Singles Chart. Ստուգվել է 21 June 2016.
- ↑ Charts.org.nz — Michael Jackson — Rock With You. Top 40 Singles. Hung Medien. Ստուգվել է 21 June 2016.
- ↑ Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է 21 June 2016.
- ↑ Michael Jackson Album & Song Chart History Billboard Hot 100 for Michael Jackson. Ստուգվել է May 28, 2017.
- ↑ Michael Jackson Album & Song Chart History Billboard Adult Contemporary for Michael Jackson. Ստուգվել է May 28, 2017.
- ↑ Michael Jackson Album & Song Chart History Billboard R&B/Hip-Hop Songs for Michael Jackson. Ստուգվել է May 28, 2017.
- ↑ «CASH BOX Top 100 Singles – Week ending JANUARY 12, 1980»։ Արխիվացված է օրիգինալից 11 September 2012-ին։ Վերցված է 8 September 2017 . Cash Box magazine.
- ↑ 32,0 32,1 Lescharts.com — Michael Jackson — Rock With You (ֆր.). French Singles Chart. Hung Medien. Ստուգվել է 21 June 2016.
- ↑ "Chart Track: Week 9, 2006". Irish Singles Chart. Ստուգվել է 21 June 2016.
- ↑ Italiancharts.com — Michael Jackson — Rock With You (իտալ.). Italian Singles Chart. Hung Medien. Ստուգվել է 21 June 2016.
- ↑ 35,0 35,1 Dutchcharts.nl — Michael Jackson — Rock With You (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է 21 June 2016.
- ↑ 36,0 36,1 Spanishcharts.com — Michael Jackson — Rock With You Canciones Top 50. Hung Medien. Ստուգվել է 21 June 2016.
- ↑ Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է 21 June 2016.
- ↑ Australian-charts.com — Michael Jackson — Rock With You. ARIA Top 50 Singles. Hung Medien. Ստուգվել է 21 June 2016.
- ↑ «Michael Jackson - Հիթ-շքերթ History»։ Canadian Hot 100։ for Michael Jackson։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-28-ին։ Վերցված է հունիսի 21, 2016
- ↑ «Michael Jackson - Հիթ-շքերթ History»։ Japan Hot 100։ for Michael Jackson։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-24-ին։ Վերցված է հունիսի 21, 2016
- ↑ Michael Jackson — Rock With You swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է 21 June 2016.
- ↑ Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է 21 June 2016.
- ↑ «Michael Jackson - Հիթ-շքերթ History»։ Billboard Digital Songs։ for Michael Jackson։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-04-ին։ Վերցված է հունիսի 21, 2016
- ↑ «Forum – ARIA Charts: Special Occasion Charts – Top 100 End of Year AMR Charts - 1980s»։ Australian-charts.com. Hung Medien։ Վերցված է հունիսի 21, 2016
- ↑ «Official New Zealand Music Հիթ-շքերթ - End of Year Charts 1980»։ Recorded Music NZ։ Վերցված է հունիսի 21, 2016
- ↑ «Top 100 Hits for 1980»։ longboredsurfer.com։ Վերցված է հունիսի 21, 2016
- ↑ «The CASH BOX Year-End Charts: 1980»։ Արխիվացված է օրիգինալից September 11, 2012-ին։ Վերցված է September 8, 2017 . Cash Box magazine.
- ↑ THE FIELD id (chart number) MUST BE PROVIDED for NEW ZEALAND CERTIFICATION.
- ↑ «American single certifications – Michael Jackson – Rock with You»։ Recording Industry Association of America։ Վերցված է June 2, 2016 If necessary, click Advanced, then click Format, then select Single, then click SEARCH.
- ↑ Hogan Ed։ «Michael Jackson – Rock with You – Song Review»։ AllMusic. All Media Network։ Վերցված է June 2, 2016