Կոպակաբանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Կոպակաբանա
Aerial view of Copacabana beach.jpg
Կոորդինատներ: 22°58′1″ հվ. լ. 43°10′51″ ամ. ե. / 22.96694° հս․. լ. 43.18083° ավ. ե. / 22.96694; 43.18083
Երկիր Բրազիլիա Բրազիլիա
##Կոպակաբանա (Բրազիլիա)
Red pog.png

Կոպակաբանա (Copacabana) Ռիո դե Ժանեյրոյում գտնվող լողափ և նույնանուն քաղաքային շրջան:

Գտնվում է քաղաքի հարավում գտնվող Գուանդաբարա ծոցի մուտքի մոտ: Երկարությունը 4 կմ է:

Գետափ - Ավենիդա Ատլանտիկա:

Տեղանուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանվել է այստեղ գտնվող ձկնորսական գյուղի անվանումով, որն իր հերթին անունը ստացել էԲոլիվյան Կոպակաբանա քաղաքից, որի անվանման ծագումը հայտնի չէ: Մի վարկածի համաձայն անունը ծագել է copac և cabana բառերից, որը նշանակում է «վառ կետ», «կապույտ լողափ»: Մեկ այլ վարկածը վերաբերվում է koppa և kahuana անուններին, Ահարայի հնդկացիների լեզվից, որը նշանակում է «լճի տեսարան»:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոպակաբանայի պատմությունը սկսվել է 1750-ական թվականներին, երբ Սողփենապան տարածքում հայնտվեց նոր մատուռ, ի պատիվ Բոլիվիայի Կոպակաբանայի քաղաքի սուրբ մարգարեի, որի անունով էլ կոչվել է ձկնորսական գյուղը: 1892 թվականին տրամվայի մեկնարկից հետո այս վայրը միավորվել է Ռիո դե Ժանեյրորոյի հետ[1]:

1904 թվականին սկսվեց Ավենդիա Ատլանտիկ ջրվեժի վրա շինարարությունը: Կոպակաբանայի իրական ծաղկման հասել է 1950 - 1960-ական թվականներին[2]:

Copacabana by Diego Baravelli.jpg

Վերջին տասնամյակների ընթացքում ծաղկել են արտասահմանցի զբոսաշրջիկների միջոցով վաստակելը. թմրանյութերի առք ու վաճառք, մարմնավաճառություն, գողություններ և այս ամենը հանգեցրել է Էլիտար թաղամասի զգալի անկման:

Կոպակաբանան Ռիո դե Ժանեյրոյի ամենամեծ համերգասրահն է: Կոպակաբանայում հանդես են եկել` Էլթոն Ջոն, Լենի Կրավից, Միք Ջագեր: 1994 թվականի դեկտեմբերին հենց լողափում կազմակերպվել էր Ռոդ Ստյուարտի մեծ շոուն: Նրա համերգը լսելու համար հավաքվել էր ավելի քան չորս միլիոն մարդ: Այս միջոցառումը նույնիսկ մտել է Գինեսի ռեկորդների գիրքը: Փետրվարի 18-ին տեղի ունեցավ Ռոլինգ Սթոունզի համերգը, որին ներկա էին շուրջ երկու միլիոն հանդիսատես: Համերգը հեռարձակվել էր ուղիղ եթերով, և շուտով DVD թողարկվեց. — «Rolling Stones — Copacabana Beach, Rio de Janeiro, Brazil» (The Biggest Bang Box Set, մաս 2):

Copacabana 1890.jpg

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Саласар, Х. Copacabana, Ayur y Cauca, tres topÛnimos indÌgenas en busca de explicaciÛn. — Университет Антьокия (Колумбия), 2005. — С. 230.
  2. Маклахлан, К. A History of Modern Brazil: The Past Against the Future. — Scholarly Resources Inc., 2003. — С. 58, 59.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]