Rainbow (ալբոմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Rainbow
Կեշայի Ստուդիական ալբոմ
ԹողարկվածՕգոստոսի 11, 2017
ԺանրՓոփ
Քանթրի
Տևողություն48:39[1]
ԼեզուԱնգլերեն
Լեյբլ
Պրոդյուսեր
  • Կեշա
  • Բրոդի Բրաուն
  • Ռոջեդ Շադայեդ
  • Ստյուարդ Կրիչտոն
  • Բեն Ֆոլդս
  • Ռայան Լևիս
  • Նեյթ Մերսերո
  • Ռիչ Նոելս
  • Դրու Փերսոն
  • Ռիքի Ռիդ
  • Փիբ Սեբերթ
Կեշայի ալբոմների ժամանակագրություն
Deconstructed
(2013)
Rainbow
(2017)

Rainbow, ամերիկացի երգչուհի Կեշայի երրորդ ստուդիական ալբոմն է։ Այն թողարկվել է 2017 թվականի օգոստոսի 11–ին՝ Kemosabe և RCA լեյբլների կողմից։ 2017 թվականի հուլիսի 5–ին Կեշան իր Ինստագրամի էջում հայտարարեց, որ թողարկելու է Praying անունով սինգլ։ Տեսահոլովակի և ալբոմի նախնական պատվիրելու հետ համատեղ սինգլը շուտով թողարկվեց։

Պատմություն և ձայնագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Rainbow» ալբոմի ստեղծելը սկսվեց 2014 թվականի հունվարից 2016 թվականի հոկտեմբեր Կեշայի վերականգնողական կլինիկայում գտնվելու ընթացքում և դրանից հետո ընկած ժամանակահատվածում։ Կեշան 2016 թվականին դիջեյ Zedd–ի հետ միասին Կոաչելլա փառատոնին կատարել է True Colors–ը՝ Zedd–ի համանուն ալբոմի երգերից մեկը։ Սա եղավ Կեշայի առաջին կենդանի բեմական կատարումը իր և Dr. Luke–ի ձգձգվող իրավաբանական դատից հետո[2]։ 2016 թվականի ապրիլի 29–ին թողարկվեց երգի պաշտոնական սինգլ տարբերակը[3]։ Նույն թվականի ամռանը Կեշան մեկնարկեց իր թվով երրորդ համաշխարհային շրջագայությունը՝ Kesha and the Creepies: Fuck the World Tour վերնագրով։ Շրջագայությունը սկսվեց 2016 թվականի հուլիսի 23–ին՝ Լաս Վեգասում, և ավարտվեց 2016 թվականի հոկտեմբերի 29–ին՝ Մենում։ Շրջագայության ընթացքում հնչեցին տարբեր երգերի կատարումներ և իր իսկ հիթ երգերի ռոք և քանթրի ժանրի վերափոխված տարբերակներ[4][5]։ Այս ընթացքում պարզ դարձավ, որ Կեշան ինքնուրույն գրել էր 22 երգ և դրանք հանձնել իր լեյբլին[6][7]։ Հետագայում հայտրարարվեց, որ Կեշան նոր ալբոմ ստեղծելով է զբաղված[8][9]։

Կոմպոզիցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեշան ասել է, որ «Rainbow»–ն ոգեշնչված է իր իրական երաժշտական ոգեշնչողներից՝ Իգգի Փոփ, T. Rex, Դոլլի Փարթոն, The Beatles, The Rolling Stones, The Beach Boys, Ջեյմս Բրաուն և The Sweet[10]։ Ալբոմը պարունակում է թե՛ տխուր նոտաներ, թե՛ արագ ռիթմեր կրող երգեր, օրինակ՝ «Bastards» և Woman։ Ալբոմը սկսվում է հենց քանթրի ժանրի ճյուղեր ունեցող «Bastards» երգով, որն ինչպես Metro բրիտանական ամսագրի աշխատակից Քեյթի Բեիլին է նշում «ծաղրողներին չթողնելու մեզ գետնին հասցնել կոչ անելու մասին է»։ «Woman»–ը Դոնալդ Թրամփի կանացի սեռական օրգանների մասին մեկնաբանության մասին է, որը Կեշային բարկացրել էր, որն էլ ստիպեց վերջինիս գոչել «I'm a motherfucking woman!» երգի մեջ։ Այս տողը երգի ընթացքում կրկնվում է մի քանի անգամ։ Կեշան գրել է ալբոմի համանուն երգը ապաքինման ժամանակ՝ երեխաների համար նախատեսված ստեղնաշարով։ Այն սկսվում է վոկալով և դաշնամուրային սովորական ակորդներով[11]։ Երգի առաջին բառերն են․ «Աստղերը հետ բերեցի աչքերիս մեջ։ Ես տեսնում եմ հրաշքն իմ մեջ»։ Բեիլին գրում է, որ «երգը ընթացքում ստանում է առավել հնչյուններ և էմոցիաներ և կուլմինացվում է նվագախմբով»։ «Learn to Let Go» երգը գրելիս Կեշան ոգեշնչված էր իր ընկերներից մեկով, ով «անցել էր պատկերացրած ամենավատ մանկության միջով»։ Երգը նաև վերաբերում է «Rainbow» ալբոմը գրելիս Կեշայի կրած դժվարություններին[11]։

Գովազդում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեշան բեմական կատարումեր ունեցավ Ճապոնիայի «Summer Sonic» ֆեստիվալի ժամանակ․ օգոստոսի 19–ին Օսակայում և օգոստոսի 20–ին՝ Տոկիոյում։ Հաջորդ օրը կատարեց մենահամերգ Նագոյայում։

2017 թվականի սեպտեմբերին Կեշան գովազդեց ալբոմը «KAABOO» և «iHeartRadio» փառատոների ժամանակ։

Սեպտեմբերի 26–ին Կեշան սկսեց Rainbow Tour 2017 միջազգային շրջագայությունը Բիրմինգհեմում, Ալաբամա, որը կհանգուցալուծվի դեկտեմբերի 16–ին՝ Օսլոյում, Նորվեգիա։

Քննադատական ընդունում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Rainbow»–ն ընդհանուր առմամբ ստացել է դրական քննադատական արձագանքներ։ Metacritic–ը ալբոմին 100–ից տվել է 81 գնահատական, որը ցույց տվեց «համընդհանուր գովասանք» 27 քննադատների կողմից[12][12]։

Բեիլին, ով գրել էր «Rainbow»–ի մասին դրա շատոնական թողարկումից մեկ ամիս առաջ, կոչեց ալբոմը «հզոր, էմոցիոնալ և ֆեմինիստական ստեղծագործություն, որն արժանի էր չորս տարվա սպասելիքներին»։ Նա շարունակեց ասելով, որ «որոշ երգերի խոցելիությունը աչքերին արցունք կբերի, իսկ մնացած երգերը, որոնք Կեշայի նախկին ստեղծագործությունների նման են, բոլորին կստիպել անդադար պարել պարահրապարակում»։ Նա աբոմը բնութագրեց ալբոմը որպես «էմոցիաների ոլորան, որը ստիպում է լաց լինել Rainbow–ի տխրության վրա, ապա ձեռքերը վեր պարել Woman–ի տակ։ Այն այնքան արժանի էր սպասելուն»[11]։

Հայտնի քննադատական կայքերն ու ամսագրերը նույնպես անդրադարձել են ալբոմին՝ Entertainment Weekly–ն տալով «A–»[13], իսկ The Guardian–ը[14], NME–ն[15], AllMusic–ն[16] ու Rolling Stone–ը[17] տալով չորսական աստղ։

Շուկայական հաջողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգոստոսի 16–ին Billboard–ը կանխատեսեց, որ Միացյալ Նահանգներում իր առաջին շաբաթում «Rainbow»–ն կվաճառվեր 100–120,000 օրինակով[18]։ Ուստի, շուտով 117,000 օրինակ վաճառելով՝ 90,000 բացարձակ գնումներով, «Rainbow»–ն դարձավ Billboard 200 հիթ–շքերի համար մեկ ալբոմը[19]։ Սա եղավ Կեշայի երկրորդ ալբոմը, որն այդ չարթի գլխում էր՝ վերջինը Animal–ն էր (2010)։ 10,000 օրինակ վաճառելով «Rainbow»–ն ինչպես նաև գրավեց Կանադական ալբոմների հիթ-շքերթի առաջին հորիզոնականը[20]։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղեկատվությունները վերցված են Amazon.com և Apple Music հարթակներից[21]։

# ԱնվանումՀեղինակ(ներ)Պրոդյուսերներ Տևողություն
1. «Bastards»  Կեշա Սեբերտ
  • Ռիքի Ռիդ
  • Դրյու Փերսոն
  • Նեյթ Մերկերո[b]
3:51
2. «Let 'Em Talk» (Eagles of Death Metal–ի մասնակցությամբ)
  • Կեշա Սեբերտ
  • Ստյուարդ Կրիչտոն
  • Ջեյմս Նյուման
Կրիչտոն 3:05
3. «Woman» (The Dap-Kings Horns–ի մասնակցությամբ)
  • Ռիքի Ռիդ
  • Դրյու Փերսոն
  • Վրաբել]
  • Բրոդի Բրաուն
  • Փերսոն
3:16
4. «Hymn»  
  • Կեշա Սեբերտ
  • Էրիկ Ֆրեդերիկ
  • Ջոնի Փրայս
  • Կառա Սալիմանդո
  • Փիբ Սեբերթ]
  • Ռիդ
  • Փրայս
3:25
5. «Praying»  
  • Կեշա Սեբերտ
  • Ռայան Լեվիս
  • Բեն Աբրահամ
  • Անդրյու Ջոսլին
Լեվիս 3:50
6. «Learn to Let Go»  
  • Կեշա Սեբերտ
  • Կրիչտոն
  • Սեբերտ
  • Ռիդ
  • Կրիչտոն
3:37
7. «Finding You»  
  • Կեշա Սեբերտ
  • Ֆրեդերիկ
  • Ջասթին Տրանտեր
Ռիդ 2:52
8. «Rainbow»  Կեշա ՍեբերտԲեն Ֆոլդս 3:38
9. «Hunt You Down»  
  • Կեշա Սեբերտ
  • Ռիք Նոուլս
Նոուլս 3:17
10. «Boogie Feet» (Eagles of Death Metal–ի մասնակցությամբ)
  • Կեշա Սեբերտ
  • Փերսոն
  • Սեբերտ
Փերսոն 2:53
11. «Boots»  
  • Կեշա Սեբերտ
  • Ֆրեդերիկ
  • Տրանտեր
  • Ռոժե Շահայեդ
  • Ռիդ
  • Շահայեդ[a]
  • Մերսերո[a]
3:03
12. «Old Flames (Can't Hold a Candle to You)» (Դոլլի Փարթոնի մասնակցությամբ)
  • Կեշա Սեբերտ
  • Հյուջ Մոֆաթ
  • Կեշա Սեբերտ
  • Սեբերտ
4:26
13. «Godzilla»  
  • Կեշա Սեբերտ
  • Կլեյր Վիլկինսոն
  • Նաթան Չապման
  • Ռիդ
  • Փերսոն
2:08
14. «Spaceship»  
  • Կեշա Սեբերտ
  • Փերսոն
Փերսոն 5:15
48:36

Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիրները, ամսաթիվը, ձևաչափերը, լեյբլները և հրատարակությունները ցույց տվող ցուցակ
Երկիր Ամսաթիվ Ձևաչափ Լեյբլ Հրատարակություն Ծան.
Տարբեր August 11, 2017
  • Պարզ
  • մաքուր
[21]
Ճապոնիա Օգոստոսի 16, 2017 CD Sony Բոնուս երգ [23]
Բրազիլիա Սեպտեմբերի 6, 2017 Sony Պարզ [24]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Rainbow on Google Play». Google Play. Վերցված է 2017 թ․ հուլիսի 8-ին.
  2. Kreps, Daniel (2016 թ․ ապրիլի 17). «See Kesha Perform 'True Colors' With Zedd at Coachella». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
  3. Lindner, Emilee (2016 թ․ ապրիլի 27). «Zedd Announces Joint Project with Kesha». Fuse. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
  4. «Kesha Announces Kesha and The Creepies: The Fuck the World Tour». Pitchfork. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 25-ին.
  5. Spanos, Brittnany (2016 թ․ հուլիսի 19). «Kesha Announces Tour, 'Creepy' New Music Project». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին.
  6. McHenry, Jackson (2016 թ․ հոկտեմբերի 26). «Kesha Has Already Written and Recorded 22 New Songs That Are Just Waiting to Be Released; Dr. Luke Claims 'She Exiled Herself'». Vulture. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին.
  7. McDermott, Maeve (2016 թ․ հոկտեմբերի 26). «Kesha wrote a 22-song album – and can't release it». USA Today. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին.
  8. Ungerman, Alex (2016 թ․ սեպտեմբերի 13). «Kesha Sparks Taylor Swift Collaboration Rumors With Cryptic Photo -- See What She Said!». Entertainment Tonight. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին.
  9. Denham, Jess (2016 թ․ սեպտեմբերի 13). «Taylor Swift and Kesha rumoured to be collaborating after mysterious Instagram post». The Independent. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին.
  10. Reed, Ryan (2017 թ․ հուլիսի 6). «Read Kesha's Poignant Essay About Celebratory New Song 'Woman'». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  11. 11,0 11,1 11,2 Baillie, Katie (2017 թ․ հուլիսի 6). «Kesha's new album Rainbow is a powerful, emotional and strongly feminist record that is worth the 4-year wait». Metro. Վերցված է 2017 թ․ հուլիսի 6-ին.
  12. 12,0 12,1 «Rainbow by Kesha». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
  13. Renner Brown, Eric (2017 թ․ օգոստոսի 7). «Kesha's comeback album Rainbow is an artistic triumph». Entertainment Weekly. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  14. Petridis, Alexis (2017 թ․ օգոստոսի 10). «Kesha: Rainbow review – wronged pop avenger makes a captivating comeback». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 11-ին – via The Guardian.
  15. «Kesha – 'Rainbow' Review – NME». NME. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 11-ին.
  16. «Rainbow - Kesha - Songs, Reviews, Credits - AllMusic». AllMusic. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 11-ին.
  17. «Review: Kesha's Battle Cry of Many Colors on 'Rainbow'». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 11-ին.
  18. Weiss, Dan (2017 թ․ օգոստոսի 16). «Kesha's First-Week Sales Projections for "Rainbow" Prove She Doesn't Need Dr. Luke». Billboard. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 1-ին.
  19. Caulfield, Keith (2017 թ․ օգոստոսի 20). «Kesha's 'Rainbow' Debuts at No. 1 on Billboard 200 Albums Chart». Billboard. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 21-ին.
  20. «Kesha Has This Week's No. 1 Album». FYI Music Canada. 2017 թ․ օգոստոսի 20. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 21-ին.
  21. 21,0 21,1 Various citations concerning the August 11, 2017, release of Rainbow:
  22. «【CD】レインボー<初回限定仕様> Album». Tower Records Japan. Japan. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  23. «Rainbow : KESHA ローチケHMV – SICP-5573». Japan: Roachke HMV. Վերցված է 2017 թ․ հուլիսի 31-ին.
  24. «Rainbow, Intérprete: Kesha» (Portuguese). Livraria Cultura. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)