Woman (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Woman»
«Woman» սինգլի շապիկը (Կեշա և The Dap-Kings Horns, 2017)
Կեշա և The Dap-Kings Hornsսինգլը
«Rainbow» ալբոմից
ԹողարկվածՀուլիսի 13, 2017
ՖորմատԹվային ներբեռնում
ԺանրՓոփ
Քանթրի
Երգահան
Տևողություն3:16
Լեյբլ
Պրոդյուսեր
  • Բրոդի Բրաուն
  • Դրյու Փերսոն
Կեշա և The Dap-Kings Horns-ի սինգլների ժամանակագրություն
«Praying
(2017)»
«Woman»
(2017)
«Learn to Let Go
(2017)»

Woman, ամերիկացի երգչուհի Կեշայի ձայնագրած երգն է՝ The Dap-Kings Horns–ի մասնակցությամբ։ Թողարկված 2017 թվականին, երգը վերցված է Կեշայի երրորդ ստուդիական ալբոմից՝ Rainbow–ից։ Այն թողարկվեց որպես ալբոմի առաջին գովազդային սինգլ։

Կոմպոզիցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Rolling Stone ամսագրի համար գրած շարադրությունում Կեշան ասում է․

«[…] Ես հասկացա, որ իմ կյանքի ընթացքում ես վախենում էի անգամ փորձել պայքարի մեջ մտնել այն մարդանց հետ, ում ես հետևում եմ։ Ես հուսով եմ, որ «Woman»–ի օգնության իմ երկրպագուները կլսեն այն վայրի ոգին, որն իմ մեջ դեռ կա։ Բայց այս անգամ այն ստեղծված էր ավելի իրական, ինքնաբուխ և բոլոր կենդանի նվագակցությամբ, որը ես գտնում եմ այս ստեղծագործությունը սիրելու ամենամեծ պատճառներից մեկը։ Կային մեկ կամ երկու կամ տասներկու տարբեր մարդիկ, ովքեր միասին նվագում էին իրական գործիքներ և այդ բոլոր մարդկային էներգիան հուզիչ է և շատ զվարճալի լսելու համար։ Ես ցանկանում էի, որ այս երգը ֆիքսեր այդ օրգանական, իրական, հոգուց բխող ձայնը և պահել բոլոր թերի պահերը ստեղծագործության մեջ, քանի ես հրաշքները գտնում եմ թերիության մեջ»[1]։

Հետագայում Կեշան բացահայտեց այս երգը թողարկելու մեկ այլ պատճառ։ Սա բողոքարկում էր Դոնալդ Թրամփի կանացի սեռական օրգանի մասին վիրավորական մեկնաբանությանը։ Rolling Stone –ի հետ մեկ այլ հարցազրույցի ժամանակ Կեշան նշեց, որ․ «Ես սիրում եմ կին լինել և ես ցանկացա մի օրհներգ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում եմ գոռալ ինքնաբավ և ուժեղ լիենլու մասին»[1] Արխիվացված 2021-11-10 Wayback Machine։ Բացի երգի տեսահոլովակը թողարկելուց, Կեշան նաև հրապարակեց շարադրություն՝ բացահայտելով բոլոր դրդապատճառները այս երգը գրելու և ալբոմի պաշտոնական լույս աշխարհ գալուց շուտ թողարկելը։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի տեսահոլովակը թողարկվեց 2017 թվականի հուլիսի 13–ին։ Հոլովակի սկզբում կարելի է լսել ալբոմի մեկ այլ երգ՝ «Hunt You Down»–ի մի փոքրիկ հատված։ Տեսահոլովակում Կեշան գտնվում և կատարում է երգը «Oddity Bar» կոչվող բարում։ Վիդեոյում են հայտնվում նաև Կեշայի «The Creepies» բենդի տղամարդ անդամները, ինչպես նաև երգչուհի Սաունդրա Վիլիամսը։

Քննադատական ընդունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Rolling Stone–ը երգը նմանեցրեց ֆանկ ժանրին[1], մինչդեռ The Daily Mail–ը նկարագրում է երգը որպես «կանանց քաջալերող օրհներգ»[2]։

Շուկայական հաջողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Woman»–ը Billboard Hot 100 հիթ–շքերթում զբաղեցրեց 96–րդ հորիզոնականը։ Չարթում մնաց մեկ շաբաթ՝ մինչև 2017 թվականի օգոստոսի 5–ը։ Ըստ Nielsen Soundscan–ի երգը Միացյալ Նահանգներում առաջին շաբաթում վաճառվել է 19,000 օրինակով[3]։

Հիթ–շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Chart (2017) Peak
position
Ավստրալիա (ARIA)[4] 78
Կանադա Canadian Hot 100[5] 80
Նոր Զելանդիա (RMNZ)[6] 3
Շոտլանդիա Scottish Singles Top 40[7] 66
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[8] 96
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot Dance Club Songs (Billboard)[9] 29

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Read Kesha's Poignant Essay About Celebratory New Song 'Woman'». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  2. «Kesha releases music video for funky female-empowerment anthem Woman». Mail Online. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  3. Trust, Gary (2017 թ․ հուլիսի 28). «Hot 100 Chart Moves: Kesha's 'Praying' Keeps in Top 40 & 'Woman' Debuts». Billboard. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 7-ին.
  4. «ARIA Chart Watch #430». auspOp. 2017 թ․ հուլիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 22-ին.
  5. Kesha Album & Song Chart History Canadian Hot 100 for Kesha. Ստուգվել է July 25, 2017.
  6. «NZ Heatseekers Singles Chart». Recorded Music NZ. 2017 թ․ հուլիսի 24. Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.
  7. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է July 22, 2017.
  8. Kesha Album & Song Chart History Billboard Hot 100 for Kesha. Ստուգվել է July 25, 2017.
  9. Kesha Album & Song Chart History Billboard Hot Dance/Club Play for Kesha. Ստուգվել է October 17, 2017.