Praying (սինգլ)
«Praying» | ||||
---|---|---|---|---|
Կեշայի սինգլը | ||||
«Rainbow» ալբոմից | ||||
Թողարկված | հուլիսի 6, 2017 | |||
Ֆորմատ | թվային ներբեռնում | |||
Ձայնագրված | 2017 | |||
Ժանր | փոփ | |||
Երգահան | Կեշա, Ռայան Լյուիս, Բեն Աբրահամ, Էնդրյու Ջոսլին | |||
Տևողություն | 3:50 | |||
Լեյբլ | Kemosabe, RCA | |||
Պրոդյուսեր | Ռայան Լյուիս | |||
Կեշայի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«Praying», սինգլը ձայնագրվել է ամերիկացի երգչուհի Կեշայի կողմից իր երրորդ՝ «Rainbow» ստուդիական ալբոմի համար։ Կեշան երգը գրել է Բեն Աբրահամի, Էնդրյու Ջոսլինի և երգի պրեդյուսեր Ռայան Լյուիսի հետ միասին։ Այս սինգլը հոգու ազդեցության, փոփի և դաշնամուրի բալլադ է, որը ուղղեկցվում է ջութակի և հարվածային գործիքների համակցությամբ։ Սինգլում ցուցադրվում է Կեշայի ձայնային տվյալները և նրա սեփական անձը։ Կեշայի խոսքերով «Praying»-ը վերաբերում է այն մարդկանց, ովքեր վիրավորել են մեկ ուրիշին, և նա հավատում է, որ կգա մի օր, և նրանք կհասկանան իրենց սխալը[1]։ Քննադատների համոզմամբ սինգլը վերաբերում է դոկտոր Լյուքիին, ում Քեշան մեղադրում էր սեռական բռնության և զգացմունքային չարաշահումների մեջ։
Քննադատները գտնում են, որ «Praying» սինգլը հզոր ստեղծագործություն է և տարբերվում է երգչուհու նախորդ աշխատանքներից։ Կեշայի ձայնային տվյալները նույնպես ստացան դրական արձագանք։ Մեկնաբանները առաջարկեցին մի քանի հակասական կարծիքներ սինգլի վերաբերյալ։ Մի մասը պնդում էր, որ այն ներում շնորհելու մասին է, իսկ մնացածը պնդում էին, որ այդպես Կեշան իր զայրույթն է արտահայտել սինգլում։ Կոմերցիոն տվյալներով «Praying»-ը Ավստրալիայի հիթ շքերթներում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։ Այն զբաղեցրել է Կանադայում, Հունգարիայում և Շոտլանդիայում լավագույն տասնյակները ինչպես նաև Իռլանդիայում, Իսպանիայում, Միացյալ Թագավորությունում և Միացյալ Նահանգներում։ Սինգլին համանուն տեսահոլովակը նկարահանվել է Ջոնաս Ակերլունդի կողմից և թողարկվել է նույն օրը երգի հետ միասին։ Այն հիմնականում ստացել է նույն դրական արձագանքը, ինչ ստացել է Բիյոնսեյի «Lemonade» ալբոմը։
Նախապատմություն և թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականից Կեշան սկսեց իր երրորդ համաշխարհային շրջագայությունը՝ «Fuck the World»-ը, որի ժամանակ նա կատարում էր երգերի իր քավեր տարբերակները։ Այդ ընթացքում նա նաև աշխատում էր իր նոր ալբոմի վրա, որը լինելու էր քանթրի և ռոք ժանրերում, իսկ ալբոմը կոչվելու էր «Rainbow»[2][3][4]: Մինչ Կեշան շրջագայությունների մեջ էր նրա պրոդյուսեր Ռայան Լյուիսը սկսեց աշխատել «Praying» սինգլի բառերի և արտադրանքի վրա։ Նա զգաց, որ բալլադը հարմար կլինի կին արտիստին երգելու համար, և նրա Ռայանի կինն առաջարկեց, որ Քեշան պետք է կատարի այդ ստեղծագործությունը։ Լյուիսն անմիջապես կապվեց Կեշայի մենեջերի հետ՝ իմանալու, թե արդյոք նա կցանկանա համագործակցել իր հետ։ Կեշան ընդունեց առաջարկը և նրանք Լյուիսի հետ համաձայնության եկան, որ Կեշան սինգլի հետ կարող է անել այն ամենը ինչ ցանկանում է։ Երբ Կեշան սկսեց աշխատել սինգլի վրա, այն արդեն երկու օր հետո պատրաստ էր։ Լյուիսը ավելի ուշ ասել է, որ իր հիմնական նպատակն է եղել երգում ցուցադրել Կեշայի ձայնային տվյալները, ինչպես նաև Կեշայի մարդկային հատկանիշները։ Նա կարծում է, որ դա իրենց երկուսի նպատակն էր, և իրենք այն կարողացան իրականացրել[5]։
SiriusXM ռադիոյի հետ հարցազրույցում Կեշան ասել է, որ սինգլը իր մեջ պարունակում է ինքնասպանության մտքեր, որոնք նա ունեցել է իր մեջ[6]։ Նախքան ալբոմի թողարկումը երգչուհին ներկայացրեց Լոնդոնում «Praying»-ը և մի քանի այլ երգեր «Rainbow» ալբոմից։ Այստեղ նա նշել է ասելով․ «Ես երբեք այսքան ոգևորված չեմ եղել իմ ամբողջ կյանքում ինչպես հիմա՝ իմ կատարած աշխատանքից»։ Նա երգի մասին ասել է․ «Ես այնտեղ փորձել եմ արտահայտել իմ հուսահատության և դեպրեսիայի զգացմունքները, և թե ինչպես եմ հաղթահարում այդ խոչընդոտները, նորից ու նորից գտնելով ինձ[7]։ Ես գտա այն, ինչ փնտրում էի՝ խաղաղության վայր։ Այս երգը վերաբերում է մի ուրիշի հանդեպ ունեցած զգացմունքներին, նույնիսկ եթե նա վիրավորել, վախեցրել կամ ցավեցրել է ձեզ։ Երգ այն մասին է, որ պետք է հպարտ լինել ինքդ քեզնով անգամ այն ժամանակ, երբ դու մենակ ես քեզ զգում։ Այն նաև հույս է ներշնչում բոլորին, նույնիսկ այն մարդկանց, ովքեր ձեզ վիրավորել են։ Նրանք նույնպես կարող են փոխվել»։ 2012 թվականից սինգլը դարձել է Կեշայի առաջին սոլո կատարումը[8]։
Քննադատատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Praying»-ը ստացել է քննադատական գովեստի խոսքեր[9]։ Դեն Վայսը Billboard -ից ասել է․ «Նույնիսկ ամենամեծ փոփ-ագնոստիկիներին չի հաջողվի կտրվել Կեշայի նոր՝ «Praying» երգից և տեսահոլովակից»։ Մի առանձին Billboard-յան հոդվածում Գիլ Քաուֆմանն ասել է․ «Երգը իսկական էքստազ է ձեր ականջների համար»։ «Time» ամսագրից Րեյսա Բրները երգն անվանել է․ «շատ էմոցիոնալ» ավելացնելով, որ հիմա Կեշան ավելի ուժեղ է քան երբևէ[10]։ «The Atlantic»-ը բարձր է գնահատել ստեղծագործության «խոր զգացմունքները» և ավելացրել, որ Կեշայի ձայնն այստեղ ավելի հզոր է, և նա ցուցադրում է իր նոր ընդունակությունները, որոնց մասին մարդիկ չէին էլ կարող պատկերացնել։
Վիլյամ Ֆերերն ասել է. «Յուրաքանչյուր ոք պետք է լսի այս կատարումը, և ես կարծում եմ, որ այն ճանաչվելու է տարվա լավագույն ալբոմ»[11]։ Իսսի Սիմփսոնը ասել է. «Praying-ը ոգեշնչող բալլադ է և Կեշայի ձայնն այստեղ ավելի հզոր է, քան երբևէ և սա առիթ է, որ ես նրան ներեմ իր «Timber» երգի համար»[12]։ Ֆորբս ամսագրից Հյու Մքլենթայրը անվանել է «Praying»-ը «շատ կարևոր երգ» ավելացնելով, որ Կեշան իր նոր գեղեցիկ երգով ոչ մի դժվարություն չի ունենա հավաքել բազմաթիվ նոր երկրպագուներ, քանի որ նա գտնվում է իր կարիերայի ստեղծման հաջորդ փուլում։
Ալթի Լեդասփին և Էլայս Լեյթը Ռոլլինգ Սթոուն ամսագրից, սինգլն անվանել են «հաղթանակած» և «վերածնունդ»-ով, իսկ Պատրի Հոսքեն MTV հեռուստաալիքից սինգլը համարում է ուղղակի գերազանց[13]։ Ըստ Salon ամսագրի քննադատ Մեթյու Ռոզսայի սինգլը կհիշվի որպես Ke$ha-ի՝Kesha դառնալը, այսինքն նրա կերպարանափոխությունը խնջույքներ սիրող աղջկանից դեպի ավելի լուրջ ու հասուն կնոջ։ Ռոզան ավելացրել է նաև, որ սինգն արժանի էր այն բոլոր քննադատական գովեստի խոսքերին, որոնք ստացել է։ Քրոսին Քրոքը Vox-ից հայտնել է, որ Կեշան սինգլում ցուցադրում է իր ցավը և զայրույթը։ Նրա կարծիքով, երգն այդպես դառնում է ավելի յուրահատուկ և հուսադրող, մի բան, որն ավելի հոգեհարազատ է Կեշային։
Կոմերցիոն հաջողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հուլիսի 22-ից սկսած «Praying»-ը Billboard-ի Bubbling Under Hot 100 հիթ շքերթում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը[14]։ Nielsen SoundScan-ի տվյալներով, «Praying»-ը վաճառվել է 17,738 օրինակով, ԱՄՆ-ում թողարկման առաջին իսկ օրվանից[15]։ Երգը Billboard Hot 100-ում զբաղեցրել է 25-րդ հորիզոնականը հետագայում իր տեղերը զիջելով 40 հորիզոնական դեպի վար։ Հետագայում այն վաճառվել է ավելի քան 27.000 օրինակով[16]։ Սինգլը ստացել է ոսկե հավաստագիր Ավստրալիայի «Australian Recording Industry Association» կողմից, իսկ պլատինե՝ Կանադայի «Music Canada» ընկերության կողմից։
Հիթ-շքերթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Շաբաթական հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Տարեվերջյան հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Հավաստագրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Ավստրալիա (ARIA)[46] | 3× Platinum | 210 000^ |
Կանադա (Music Canada)[47] | 2× Platinum | 0^ |
Մեծ Բրիտանիա (BPI)[48] | Silver | 200 000^ |
ԱՄՆ (RIAA)[49] | Platinum | 428,120[50] |
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Kesha (2017 թ․ հուլիսի 6). «Kesha Fights Back in Her New Single, "Praying"». Lenny Letter. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «Kesha Announces Kesha and The Creepies: The Fuck the World Tour». Pitchfork. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ Spanos, Brittnany (2016 թ․ հուլիսի 19). «Kesha Announces Tour, 'Creepy' New Music Project». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ McHenry, Jackson (2016 թ․ հոկտեմբերի 26). «Kesha Has Already Written and Recorded 22 New Songs That Are Just Waiting to Be Released; Dr. Luke Claims 'She Exiled Herself'». Vulture. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ Kaufman, Gil (2017 թ․ հուլիսի 21). «Kesha Says Working With Ryan Lewis on 'Praying' Was 'Easy, Perfect and Beautiful'». Billboard. Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Reed, Ryan (2017 թ․ հուլիսի 7). «Kesha: Recording New Album Was 'Way to Cope' With Depression». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ Snapes, Laura (2017 թ․ հուլիսի 6). «Kesha returns: 'Rainbow is truly from the inside of my guts'». The Guardian. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Welsh, Daniel (2017 թ․ հուլիսի 6). «Kesha's New Song 'Praying' Is Here, And It's A Powerful Statement About Leaving Darkness Behind». HuffPost. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Rozsa, Matthew (2017 թ․ հուլիսի 14). «I demand a critical reappraisal of Kesha's brilliant, brilliant music». Salon. Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Bruner, Raisa (2017 թ․ հուլիսի 7). «5 Songs You Need to Listen to This Week». Time. Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ Ferrer, William (2017 թ․ հուլիսի 6). «Review: Kesha is back with emotional, haunting new single 'Praying'». The Seattle Times. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Sampson, Issy (2017 թ․ հուլիսի 14). «Jax Jones's Instruction: a Macarena for our times». The Guardian. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Hosken, Patrick (2017 թ․ հուլիսի 6). «Kesha Returns with Emotional Gut-Punch Video for 'Praying'». MTV. Արխիվացված է օրիգինալից 2017-07-06-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Chart Search – Kesha». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Nielsen SoundScan charts – Digital Songs – Week Ending: 07/06/2017» (PDF). Nielsen SoundScan. Վերցված է 2017 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Trust, Gary (2017 թ․ հուլիսի 28). «Hot 100 Chart Moves: Kesha's 'Praying' Keeps in Top 40 & 'Woman' Debuts». Billboard. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ Australian-charts.com — Kesha — Praying. ARIA Top 50 Singles. Hung Medien. Ստուգվել է August 19, 2017.
- ↑ Kesha — Praying Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien. Ստուգվել է July 20, 2017.
- ↑ Ultratop.be — Kesha — Praying (նիդեր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է August 11, 2017.
- ↑ Kesha Album & Song Chart History Canadian Hot 100 for Kesha. Ստուգվել է July 18, 2017.
- ↑ Kesha Album & Song Chart History Billboard Canada AC for Kesha. Ստուգվել է March 1, 2018.
- ↑ Kesha Album & Song Chart History Billboard Canada CHR/Top 40 for Kesha. Ստուգվել է October 12, 2017.
- ↑ Kesha Album & Song Chart History Billboard Canada Hot AC for Kesha. Ստուգվել է November 16, 2017.
- ↑ ČNS IFPI (չեխ.). Hitparáda – Digital Top 100 Oficiální. IFPI Czech Republic. Note: insert 201733 into search. Ստուգվել է August 22, 2017.
- ↑ «Le Top de la semaine : Top Singles Téléchargés – SNEP (Week 28, 2017)» (French). Syndicat National de l'Édition Phonographique. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Single (track) Top 10 lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Ստուգվել է July 20, 2017.
- ↑ «IRMA – Irish Charts». Irish Recorded Music Association. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ Kesha Album & Song Chart History Japan Hot 100 for Kesha. Ստուգվել է August 24, 2017.
- ↑ «Dutchcharts.nl – Kesha – Praying» (Dutch). Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Charts.org.nz — Kesha — Praying. Top 40 Singles. Hung Medien. Ստուգվել է August 25, 2017.
- ↑ "Portuguesecharts.com – Kesha – Praying". AFP Top 100 Singles. Retrieved July 22, 2017.
- ↑ Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է July 15, 2017.
- ↑ SNS IFPI (սլովակ.). Hitparáda – Singles Digital Top 100 Oficiálna. IFPI Czech Republic. Note: insert 201733 into search. Ստուգվել է August 22, 2017.
- ↑ Spanishcharts.com — Kesha — Praying Canciones Top 50. Hung Medien. Ստուգվել է July 25, 2017.
- ↑ Swedishcharts.com — Kesha — Praying. Singles Top 60. Hung Medien. Ստուգվել է July 14, 2017.
- ↑ Kesha — Praying swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է August 21, 2017.
- ↑ Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է August 26, 2017.
- ↑ Kesha Album & Song Chart History Billboard Hot 100 for Kesha. Ստուգվել է August 22, 2017.
- ↑ Kesha Album & Song Chart History Billboard Adult Contemporary for Kesha. Ստուգվել է January 3, 2018.
- ↑ Kesha Album & Song Chart History Billboard Adult Pop Songs for Kesha. Ստուգվել է November 21, 2017.
- ↑ Kesha Album & Song Chart History Billboard Dance/Mix Show Airplay for Kesha. Ստուգվել է October 26, 2017.
- ↑ Kesha Album & Song Chart History Billboard Pop Songs for Kesha. Ստուգվել է October 30, 2017.
- ↑ «ARIA End of Year Singles 2017». Australian Recording Industry Association. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Canadian Hot 100 – Year-End 2017». Billboard. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Hot 100 Songs – Year-End 2017». Billboard. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «ARIA Chart Watch #458». auspOp. 2018 թ․ փետրվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ «Canadian single certifications – Kesha – Praying». Music Canada. Վերցված է November 23, 2017-ին.
- ↑ «British single certifications – Kesha – Praying». British Phonographic Industry. Վերցված է February 23, 2018-ին. Select singles in the Format field. Select Silver in the Certification field. Type Praying in the "Search BPI Awards" field and then press Enter.
- ↑ «American single certifications». Recording Industry Association of America.
- ↑ «Nielsen SoundScan charts – Digital Songs – Week Ending: 10/05/2017» (PDF). Nielsen SoundScan. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 9-ին.
|