Pokémon Go

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Pokémon Go
Изображение логотипа
ՄշակողNiantic Labs և The Pokémon Company?
ՀրատարակիչՆինթենդո և Niantic Labs
ԴիստրիբյուտորGoogle Play[1] և App Store[2]
Միջերեսի լեզուանգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, ճապոներեն, իսպաներեն և չինարեն
ՆկարիչDennis Hwang? և Yūsuke Kozaki?
ԿոմպոզիտորՄասուդա Ձյունիտի
Սերիայի մասPokémon video games?
Թողարկման թվականհուլիսի 6, 2016, հուլիսի 13, 2016, հուլիսի 19, 2016, հուլիսի 17, 2016, հուլիսի 16, 2016, հուլիսի 22, 2016, հուլիսի 24, 2016, հուլիսի 25, 2016, օգոստոսի 3, 2016, օգոստոսի 6, 2016[3], սեպտեմբերի 29, 2016[4], սեպտեմբերի 30, 2016[5], հոկտեմբերի 4, 2016[6], նոյեմբերի 17, 2016, դեկտեմբերի 13, 2016, հունվարի 24, 2017, հուլիսի 15, 2016 և հուլիսի 14, 2016
ՊլատֆորմներԱնդրոիդ, iOS և iPadOS
ՇարժիչUnity
Ժանրլ,րացված իրականություն և location-based game?
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ և բազմակառավարելի խաղ
USKUSK 6
Կրիչթվային բաշխում և թվային ներբեռնում
Կառավարումsensor?, global navigation satellite system? և թաչսքրին
🌐pokemongolive.com(անգլ.)(իսպ.)(իտալ.)(ֆր.)(գերմ.)
 Pokémon Go Վիքիպահեստում

Pokémon Go, խաղալու համար ազատ, տեղակայման վրա հիմնված, բազմաթիվ օգտատերեր ունեցող, իրապատում խաղ Pokémon շարքից։ Ստեղծվել է Niantic ընկերության կողմից և սկզբում նախագծվել է ԱՄՆ-ի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի համար 2016 թվականի հուլիսի 6-ին[7]։ Այն հասանելի է iOS և Android օպերացիոն համակարգերի համար։ Թողարկումից ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում մեծ հայտնիություն է ձեռք բերել և մեծացրել Pokémon ապրանքանիշի սեփականատեր հանդիսացող Nintendo ընկերության արժեքը մինչև 8 միլիարդ դոլարի[8]։

Pokémon Go-ի յուրահատկությունը վիրտուալ կերպարների վերադրումն է իրական աշխարհի վրա։ Խաղը խրախուսում է ճանապարհորդել փողոցներում պոկեմոններ որսալու նպատակով, տնից դուրս գալ և շփվել այլ խաղացողների հետ։ Դրանով հաղթահարվում են երիտասարդության խնդիրները` նստակյաց կյանքը և իրական կյանքում հասարակությունից և շփումներից խուսափելը։ Հիմնվելով free-to-play մոդելի վրա` խաղը խրախուսում է օգնող, սակայն ոչ պարտադիր ներխաղային գնումները։ Խաղում գոյություն ունեն առաջին սերնդի բոլոր պոկեմոնները, որոնց շարքում առաջնային են Բուլբազավրը, Չարմանդերը և Սքուիրթլը։

Խաղի ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Pokémon GO-ն առաջարկում է խաղացողներին պոկեմոնների մարզիչների դերում հանդես գալ, որոնց պետք է բռնել և մարզել հետագա մարտերի համար ուրիշ մարզիչների պոկեմոնների դեմ։ Սկզբում խաղացողը պատրաստում է իր կերպարը` կարգավորելով իր տեսքի մանրամասները միքանի տարբերակներից ընտրելու եղանակով։ Մինչ խաղացողը շարժվում է իրական աշխարհում, նրա կերպարը ճամփորդում է քարտեզում GPS համակարգի օգտագործման շնորհիվ։ Եթե մոտակայքում պոկեմոն է գտնվում, խաղը տեղեկացնում է այդ մասին և առաջարկում գտնել նրան` օգտագործելով սմարթֆոնի կամ պլանշետի տեսախցիկը։ Պոկեմոնի կերպարը վերադրվում է շրջակա աշխարհի պատկերի վրա, որը ստացվում է տեսախցիկից։ Ընդ որում` արարածի տեսակը կախված է տեղակայքի մասին տեղեկությունից։ Այդ իսկ պատճառով էլ, օրինակ, ջրային պոկեմոնները հանդիպում են գետերի և շատրվանների մոտ։ Իրական գումարի դիմաց ստացվող պոկեմետաղադրամներով (անգլ.՝ pokecoins) իրականացվում են օգտակար իրերի ներխաղային գնումներ, որոնք արագացնում են խաղացողի առաջընթացը։ Նման գնումները պահոցում են լինում, որը տեղավորում է 500 իրեր։

Հանդիպելով վայրի պոկեմոնի` խաղացողը պետք է նրան բռնի` նրա վրա գցելով վիրտուալ թակարդը` պոկեբոլը։ Պոկեմոններն ունեն բռնվելու դժվարության տարբեր աստիճաններ, որը նշվում է նրանց շուրջը ստեղծված շրջանի գույնով, որտեղ խաղացողը պետք է գցի պոկեբոլը։ Կանաչ շրջանով արարածները մնում են պոկեբոլի մեջ, նարնջագույնները կարող են ազատվել, իսկ կարմիրները` կարող են ազատվել և փախչել։ Յուրաքանչյուր պահի հնարավոր է լուսանկարել պոկեմոնին իր շրջակա միջավայրում։ Հաջողակ որսի դեպքում պոկեմոնը խաղացողի հավաքածուի մեջ է ընդգրկվում, և խաղացողը ստանում է ներխաղային արժույթներ` «աստղային փոշի» և կոնֆետներ, որոնք անհրաժեշտ են պոկեմոնների մեծացման համար։ Պոկեմոններ ստանալու այլ տարբերակ է նրանց ձվերը և ինկուբատոր գնելը, որում մեծանում է արարածը։ Ընդ որում` պոկեմոնի տեսակը կախված է հաղթահարված իրական տարածությունից. ինչքան շատ է խաղացողը ման գալիս ոտքով (տրանսպորտով փոխադրումը չի հաշվվում), այդքան ավելի հզոր պոկեմոն ձվից դուրս կգա։ Հեռավորությունը տարբերակվում է 2 կմ-ից (տալիս է խաղում թույլ խաղացողներ, ինչպիսիք են Պիկաչուն կամ Չերմանդերը) մինչև 10 կմ (հնարավորություն է տալիս ստանալու Օնիքս, Կաբուտո և այլն)։ Կարելի է նաև գնել խայծ, որոնց վրա կգան վայրի պոկեմոնները` հեշտացնելով նրանց որսը։

Վահանակ, որը վարորդներին զգուշացնում է վարելու ընթացքում Pokémon Go չխաղալ. «Pokémon Go is a no-go when driving»

Պոկեմոններին կոնֆետներով կերակրելով և «աստղային փոշի» ծախսելով` խաղացողը ստանում է պոկեմոնի զարգացման հնարավորություն` նրա պարամետրերի մեծացում կամ անցում մեկ այլ ձևի։ Պարզ ուժեղացումը մեծացնում է առողջության պահուստը և մարտի ընթացքում ստացած վնասվածքների մակարդակը վերականգնում։ Պոկեմոնի ձևի փոփոխման (էվոլյուցիա) համար անհրաժեշտ է շատ կոնֆետներով կերակրել, հաճախ` 25, 50 և 100` կախված ձևից։ Մեջիկարպի նման պոկեմոնները հատուկ դեպքերում կարող են պահանջել մի քանի հարյուր կոնֆետներ էվոլյուցիայի համար, ինչը կոմպենսացվում է ստացած ձևի ուժով։ Բացի այդ` արարածը կարող է էվոլյուցիա ունենալ անվճար, եթե խաղացողը նույն տեսակի շատ պոկեմոններ է բռնել, ինչով պարգևատրվում է բռնելու նրա ջանքերը։

Մարտերում հաջողությունը գնահատվում է պոկեմոնի երկու հիմնական պարամետրերով. մարտական հզորություն (անգլ.՝ Combat Power) և առողջության միավորներով (անգլ.՝ Hit Points)։ Հաղթող պոկեմոնը հավաքածու է վերադառնում 1 միավոր առողջությամբ և հասանելի է դառնում նոր մենամարտերի համար հատուկ ըմպելիքի օգտագործումից հետո, որը վերականգնում է նրա առողջությունը մինչև հնարավոր մաքսսիմալ մակարդակ։

Նոր պոկեմոններ բռնելով կամ մեծացնելով, մարտերին մասնակցելով և նրանց զարգացնելով` խաղացողը վիրտուալ կերպով մեծացնում է իր զարգացման մակարդակը և ստանում նոր հնարավորություններ։ Նա ի վիճակի է լինում ավելի հզոր պոկեմոններ բռնել, իսկ «վարձատրությունը» մեծանում է։ 5-րդ մակարդակ հասնելու դեպքում նա կարող է միանալ մարզիչների երեք խմբերից մեկին, որոնք մարտերի ժամանակ միմյանց դեմ են մրցում։ Բացի այդ` յուրաքանչյուր խումբ ունի իր տեսակետը պոկեմոնների մասին. «Խիզախությունը» (անգլ.՝ Valor) ուշադրություն է դարձնում ֆիզիկապես ուժեղ պոկեմոններ զարգացնելուն, «Խորհրդավորները» (անգլ.՝ Mystic) վստահ են, որ պոկեմոնները հաղթում են մտքի ուժով, իսկ «Բնազդը» (անգլ.՝ Instinct) կարծում է, որ հաղթանակի գաղտնիքը թաքնված է զգացմունքների մեջ։

Խաղացողները Ալյասկայի Անքորեջ շրջանում, ովքեր հավաքվել են տեղի այգու Պոկեկանգառում

Իրական աշխարհի բազմամարդ վայրերում տեղակայված են պոկեկանգառները (անգլ.՝ Pokestops), որտեղ կարելի է գտնել արժեքավոր իրեր։ Իսկ «մարզասրահներում» (անգլ.՝ Gyms) կարելի է մարտահրավեր նետել պոկեմոնների այլ մարզիչների։ Մարզիչը իր պոկեմոններին միայն այդպիսի վայրերում կարող է մարզել։ Ինչքան շատ են պոկեմոններն այնտեղ լինում, այդքան ավելի ուժեղ է դառնում նրանց պաշտպանությունը։ Եթե վարկանիշը հավասարվում է զրոյի, հաղթողները իրենց են վերցնում մարզասրահը` մեծացնելով իրենց ազդեցությունը[9][10]։

Պատրաստումը և թողարկումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկման օրերն ըստ գույների.      հուլիսի 6-ին թողարկված (Ավստրալիա, Նոր Զելանդիա, ԱՄՆ)      հուլիսի 13-ին թողարկված (Գերմանիա)      հուլիսի 14-ին թողարկված (Մեծ Բրիտանիա)      հուլիսի 15-ին թողարկված (Իտալիա, Իսպանիա, Պորտուգալիա)      հուլիսի 16-ին թողարկված (Եվրոպայի երկրների մեծամասնությունը[11]      հուլիսի 17-ին թողարկված (Կանադա)

Գաղափարն առաջացել է 2014 թվականին Nindeto-ից Սատորու Իվատայի և The Pokémon Company-ից Ցունեկաձու Իսահարայի մոտ ապրիլի 1-ին։ Այդ ժամանակ Google-ը կատակի տեսքով հրապարակել է հոլովակ, որում ցուցադրվում է Google Maps-ի ապագա ֆունկցիաները` հավելյալ իրականությունը պոկեմոններով, որոնց կարելի էր բռնել` շրջագայելով աշխարհում[12]։ Պարզվեց, որ դա ավելին է, քան կատակ. Pokémon Company-ն, Google-ը և Nintendo-ն ներդրեցին 30 միլիոն դոլար Niantic, Inc.-ի մեջ, որպեսզի այդ հնարավորությունները լիովին իրականություն դառնան[13]։ Այդ ընտրությունը նրանով է հիմնավորվում, որ Niantic-ը, որը հիմնադրվել է 2010 թվականին որպես Google-ի ստարտ-ափ, հավելյալ իրականությամբ խաղեր ստեղծելու փորձ ձեռք բերի։ Ստեղծվածն ուներ Ingress անվանումը և հանդիսանում էր մի խաղ, որտեղ խաղացողների երկու խմբեր մրցում են իրական աշխարհի մշակութային վայրերի տիրապետման համար[14][15]։ «Pokémon-ի մարտավարական հայտնագործումները Niantic-ում ճանապարհ են բացում դեպի հասարակության հեռախոսային փորձ, որը աշխարհը դեռևս չի տեսել»,- հաղորդել է Իսահարան 2015 թվականի հոկտեմբերին[13]։

Ոչ սովորական խաղի մասին, որը պետք է համադերեր իրականությունը վիրտուալ աշխարհի հետ և որը ստացել էր Pokémon GO անվանումը, հայտարարվեց 2016 թվականի հունվարին։ Նախագծի հանդեպ ուշադրությունը մեծացնելով` NIantic-ը իր բլոգում 2016 թվականն անվանեց հավելյալ իրականության տարի[16]։ Մարտին սկսեցին Pokémon GO-ի փորձարկումները Ճապոնիայում. խաղացողներն արդեն կարողանում էին բռնել պոկեմոններին, նրանց ձվից հանել և պոկեստոպներ ու «մարզասրահներ» գտնել տեսարժան վայրերի մոտ, ինչպիսիք են պատմական հուշարձանները[17]։ Ապրիլին թեստավորումը ընդլայնվեց Ավստրալիայում և Նոր Զելանդիայում[18], իսկ մայիսին` ԱՄՆ-ում[19]։ Փորձարկումների հետևանքով հունիսին ծրագիրը պատրաստողները լուսանկարելու ֆունկցիա ավելացրին[20]։ Վերջնական թողարկումը տեղի ունեցավ հուլիսի 6-ին ԱՄՆ-ում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում[21]։ Խաղը թողարկվեց Գերմանիայում հուլիսի 13-ին[22], Մեծ Բրիտանիայում հուլիսի 14-ին[23] և Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում հուլիսի 15-ին։ հաջորդ օրը Pokémon Go-ն թողարկվեց ավելի քան 20 եվրոպական երկրներում և Գրենլանդիայում։ Հուլիսի 17-ին թողարկվեց Կանադայում[24]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Google PlayGoogle, 2012.
  2. App Store — 2008.
  3. http://pokemongo.nianticlabs.com/en/post/launch-asia/
  4. http://pokemongo.nianticlabs.com/en/post/launch-sep16/
  5. http://pokemongo.nianticlabs.com/en/post/launch-sep16-2nd/
  6. http://pokemongolive.com/en/post/launch-oct16/
  7. Break out the sneakers and Poké Balls!
  8. «Pokemon Go's digital popularity is also warping real life». Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  9. «Pokémon GO | Pokémon Video Games». www.pokemon.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  10. «Pokemon GO Wiki Guide». IGN. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  11. Countries with a July 16 release: Austria, Belgium, Bulgaria, Croatia, Cyprus, Czech Republic, Denmark, Estonia, Finland, Greece, Greenland, Hungary, Iceland, Ireland, Latvia, Lithuania, Luxembourg, Malta, Netherlands, Norway, Poland, Romania, Slovakia, Slovenia, Sweden, Switzerland
  12. «Google's April Fools' prank puts Pokemon in the real world». CNET. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  13. 13,0 13,1 «Niantic Inc. Raises $20 Million in Financing from The Pokémon Company, Google and Nintendo». www.nianticlabs.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  14. «Ingress». www.ingress.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  15. «Pokémon Go: как дополненная реальность за неделю изменила мир | Игры на МирФ» (ռուսերեն). Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  16. «Three Years of Ingress and the Road for Niantic». www.nianticlabs.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  17. «A first look at Pokémon GO». www.nianticlabs.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  18. «Pokémon GO invites roll out to Australia and New Zealand field testers». www.nianticlabs.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  19. «Pokémon GO field testing expands to the United States». www.nianticlabs.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  20. «More Pokémon GO Updates». www.nianticlabs.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  21. «Break out the sneakers and Poké Balls!». www.nianticlabs.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  22. «Germans join Pokemon hunt as hit game reaches Europe». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.
  23. «Pokemon Go officially arrives in the UK on iOS and Android». CNET. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  24. «Pokémon GO is now available in Canada!». Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]