Niantic

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Niantic
Տեսակծրագրային ապահովման ընկերություն
Անվանված է ի պատիվNiantic?[1]
Հիմնադրված է2010
ՀիմնադիրJohn Hanke?
ՎայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
ՏնօրենJohn Hanke?
Արդյունաբերությունծրագրային ապահովման ընկերություն
Կայքnianticlabs.com(անգլ.)
 Niantic Վիքիպահեստում

Niantic, Inc., ծրագրային ապահովություն մշակող ամերիկյան ընկերություն, որը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում։ Կազմակերպությունը առավոլ հայտնի է հեռախոսների համար ստեղծված խաղերով, որոնք ունեն հավելյալ իրականության տարրեր։ Դրանք են Pokemon Go, Ingress խաղերը։

Ընկերությունը, որը Google-ի ստարտափներից է, հիմնադրվել է 2010 թվականին Niantic Labs անվանմամբ[2], իսկ 2015 թվականին առանձնացել է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունն անվանվել է նավի անունով, որը ոսկու տենդի ժամանակ որոնողներին հաջողություն բերեց այն վայրում, որտեղ այժմ գտնվում է Սան Ֆրանցիսկոն։

Ընկերության առաջին ապրանքը Field Trip-ն էր` մի ծրագիր, որն օգտագործում է օգտատերի գտնվելու վայրը և աշխատում որպես ուղեկից դեպի շրջակայքի թաքցված հետաքրքիր իրերը։ Այնուհետև 2012 թվականի նոյեմբերին ընկերությունը թողարկեց Ingress-ը` Android օպերացիոն համակարգերի համար նախատեսված հավելված։ Խաղը ազատ հասանելի դարձավ 2013 թվականի հոկտեմբերին, իսկ iOS-ի համար տարբերակը հայտնվեց 2014 թվականին։

Niantic-ը անկախ կազմակերպություն դարձավ 2015 թվականի սեպտեմբերին այն բանից հետո, որ Google-ը հրապարակեց Alphabet Inc-ի վերակազմավորման մասին[3]։

2015 թվականի սեպտոմբերին հայտարարվեց, որ Niantic-ը Nintedo-ի և The Pokemon Company-ի հետ համատեղ մշակում են Pokemon Go ծրագիրը[4]։ Հաջորդ ամիս Niantic-ը հաղորդեց, որ Google-ը, Nintendo-ն և The Pkemon Company-ն ներդնում են 30 միլիոն դոլար[5] ընկերության իր ապրանքների զարգացման համար[6]։ 2016 թվականի փետրվարին ընկերությունը հաղորդեց, որ ստացել է ևս 5 միլիոն դոլար ներդրում[7]։

2016 թվականի հուլիսի 6-ին Pokemon Go-ն թողարկվեց ԱՄՆ-ում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում Android և iOS օպերացիոն համակարգերի համար։ Հուլիսի 13-ին խաղը հասանելի դարձավ Գերմանիայում, իսկ նույն օրվա երեկոյան` Մեծ Բրիտանիայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://nianticlabs.com/about/
  2. Markowitz Eric (December 20, 2012)։ «Exclusive: Inside the Mind of Google's Greatest Idea Man, John Hanke»։ Inc.com 
  3. Kessler Sarah։ «Can A Startup Live Inside Google? Niantic Labs, Creators Of Field Trip And "Ingress" Try»։ Fast Company։ Վերցված է May 22, 2013 
  4. Կաղապար:Cite av media
  5. «Niantic Inc. Raises $20 Million in Financing from The Pokémon Company, Google and Nintendo»։ nianticlabs.com։ Վերցված է July 7, 2016 
  6. McWhertor Michael (October 15, 2015)։ «Nintendo, Google and Pokémon Company invest $20M in Pokémon Go developer»։ Polygon։ Vox Media։ Վերցված է October 15, 2015 
  7. Nutt Christian։ «Pokémon Go dev Niantic Labs scores another $5 million in funding»։ www.gamasutra.com։ Վերցված է July 7, 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]