No-One but You (Only the Good Die Young)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«No-One But You (Only the Good Die Young)»
Քուինի սինգլը
«Queen Rocks» ալբոմից
«Բ» կողմTie Your Mother Down, Gimme The Prize (Instrumental Remix For 'The Eye')
Թողարկված1997 (Եվրոպա, Ճապոնիա, ԱՄՆ),
5 Հունվարի 1998 (1998-01-05) (Մեծ Բրիտանիա)
ՖորմատCD
Ձայնապնակ (7")
Cassette tape
ՁայնագրվածՀոկտեմբեր, 1997
ԺանրՌոք բալլադ
ԵրգահանԲրայան Մեյ
Տևողություն4:13
ԼեյբլParlophone Records (Եվրոպա)
Hollywood (Հյուսիսասյին Ամերիկա)
ՊրոդյուսերՔուին
Քուինի սինգլների ժամանակագրություն
«You Don’t Fool Me»
(1996)
«No-One But You (Only the Good Die Young)»
(1998)
YouTube full-color icon (2017).svg «No-One But You (Only the Good Die Young)»

«No-One but You (Only the Good Die Young)» (անգլ. թարգ.՝ «Ոչ ոք, բացի քեզնից (Միայն լավագույններն են երիտասարդ մահանում)»), բրիտանական Քուին ռոք խմբի երգը, որը ստեղծվել է խմբի երեք անդամների կողմից՝ ֆրոնտմեն Ֆրեդի Մերկուրիի մահից հետո:

Սա խմբի միակ երգն է, որը ձայնագրվել է Ֆրեդիի մահից հետո՝ առանց այլ արտիստների ներգրավման: Վոկալային հատվածը կատարել են կիթառահար Բրայան Մեյը (երգի հեղինակ) և թմբկահար Ռոջեր Թեյլորը: Ներկա մահին սա բաս կիթառահար Ջոն Դիքոնի վերջին ստուդիական ձայնագրությունն է, ով Ֆրեդի Մերկուրիի մահից հետո որոշեց լքել շոու բիզնեսը[1]:

Երգը թողարկվել է երկու տարբերակով՝ որպես Queen Rocks ալբոմի եզրափակիչ երգ, ինչպես նաև որպես առանձին սինգլ: Երգի համար տեսահոլովակ է նկարահանվել:

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի ստեղծման խթան հանդիսացավ 1997 թվականի օգոստոսին մահացած Արքայադուստր Դիանան, սակայն ներքին բովանդակությամբ ստեղծագործությունը նվիրված է Ֆրեդի Մերկուրիի վառ և անսպասելի ընդհատված կյանքին[2]:

Այն գրվել է Բրայան Մեյի նոր սոլո նախագծի համար, որը հետագայում թողարկվել է իր Another World ալբոմում: Հետաքրքիր է, որ երգի վրա աշխատելու սկզբում Մեյը դեմոձայնագրություն է ուղարկել Թեյլորին, վերջինս այն արկղի մեջ է դրել և մոռացել դրա մասին: Ավելի ուշ նա լսել է նյութը և որոշել է, որը երգը կարող է հնչել այլ որակով, ավելի կոնկրետ՝ որպես Քուին խմբի երգ: Նա առաջարկեց ավելի դանդաղեցնել երգի տեմպը և տեքստի որոշ հատվածներում փոփոխություններ կատարել, որպեսզի ունկնդրի ուշադրությունը չկենտրոնանա միայն Ֆրեդի Մերկուրիի մահվան վրա: Դա, ի վերջո, թույլ տվեց ընդլայնել երգի իմաստը՝ նրան նոր խորություն հաղորդելով:

Ստեղծագործությունների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

# Անվանում Տևողություն
1. «No-One but You (Only the Good Die Young)»   4:14
2. «Tie Your Mother Down» (single version) 3:46
3. «We Will Rock You» (The Rick Rubin 'Ruined' remix) 5:00
4. «Gimme the Prize» (instrumental remix for 'The Eye') 4:02
16:36

Որոշ երկրներում «Tie Your Mother Down»-ին փոխարինել է «Princes of the Universe»-ը:

Ձայնագրման մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրավիրված արտիստներ[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ֆլի՝ բաս կիթառ («We Will Rock You (The Rick Rubin 'Ruined' remix)»)
  • Չադ Սմիթ՝ հարվածային գործիքներ («We Will Rock You (The Rick Rubin 'Ruined' remix)»

Չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերրի Էլլիսի տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«No-One but You»
Քերրի Էլլիսի սինգլը
«Wicked in Rock» ալբոմից
ԹողարկվածՄարտի 19, 2005
ՖորմատԹվային ներբեռնում
Ձայնագրված2002
ԺանրՆվագախմբային
ԵրգահանԲրայան Մեյ
Տևողություն5:20
ԼեյբլDuck Productions
ՊրոդյուսերԲրայան Մեյ
Սթիվ Սիդվել
Ջասթին Շիրլի Սմիթ
Քերրի Էլլիսի սինգլների ժամանակագրություն
«No-One but You»
(2005)
«I'm Not that Girl»
(2010)

2004 թվականին Բրայան Մեյը՝ թատրոնի դերասանուհի Քերիի Էլլիսի հետ միասին աշխատում է «No-One but You»-ի այլ տարբերակի վրա, որը նախատեսվում էր օգտագործել «We Will Rock You» մյուզիքլի շրջանակներում: Մյուզիքլում Քերիի Էլլիսը այն կատարում է այն բանից հետո, երբ բոհեմի ներկայացուցիչները գոռում են այն արտիստների անունները, ովքեր մահացել են իրենց ծաղկման տարիներն ապրելու ժամանակ: Երգի այս տարբերակը հասանելի է ներբեռման համար Քուին խմբի պաշտոնական կայքում:

Ձայնագրման մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քերրի Էլլիս՝ վոկալ
  • Բրայան Մեյ՝ հեղինակ, պրոդյուսեր, գործիքավորող, դաշնամուր, կիթառ, բաս
  • Ձասթին Շիրլի Սմիթ՝ պրոդյուսեր, ինժեներ, միքսեր
  • Kris Fredriksson – Pro Tools
  • Joshua J. Macrae – additional Pro Tools

Sphere Studios, Olympic Studios և Allerton Hill ստուդիաներում ձայնագրված երգ՝

  • Steve Sidwell – orchestra arranger and conductor
  • The London Session Orchestra – orchestra
  • Gavyn Wright – orchestra leader
  • Isobel Griffiths – orchestra contractor

Air Studios ստուդիայում Lydhurst Hall-ում ձայնագրված նվագախումբ

  • Steve Price – engineer
  • Tom Jenkins – Pro Tools
  • Jake Jackson – assistant
  • Ռոջեր Թեյլոր՝ հարվածային գործիքներ
  • Keith Prior – brushes

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «QueenOnline.com - John Deacon»։ www.queenonline.com։ Վերցված է 2019-12-04 
  2. Pieter (2019-04-14)։ «XX-XX-1997 – No One But You»։ Queen Archives :: Interviews, Articles, Reviews (en-US)։ Վերցված է 2019-12-04 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]