Jump to content

Ֆլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայքլ Բելզարի
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Flea
Ծնվել էհոկտեմբերի 16, 1962(1962-10-16)[1] (63 տարեկան)
Մելբուրն
ԵրկիրԱվստրալիա
ԺանրերՊանկ ռոք, Ֆանկ ռոք, ռոք, ալտերնատիվ ռոք, Հարդռոք
Մասնագիտությունբասկիթառահար, դերասան, կինոդերասան, փողհար, երգիչ, երաժիշտ, հեռուստատեսային դերասան, դաշնակահար, հնչյունավորող, ռոք երաժիշտ, կոմպոզիտոր և բասիստ
Գործիքներբաս կիթառ և վոկալ
ԱշխատավայրRed Hot Chili Peppers և Jane's Addiction?
ԼեյբլWarner Bros. Records
ԿրթությունՖերֆաքսի ավագ դպրոց և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Թորնթոնի երաժշտական դպրոց
ԱնդամակցությունRed Hot Chili Peppers
ԿապվածՋոն Ֆրուշանտե, Փի, Փիգֆեյս, Atoms for Peace
ԱմուսինFrankie Rayder? և Melody Ehsani?
Կայքredhotchilipeppers.com
 Flea (musician) Վիքիպահեստում

Ֆլի (անգլ.՝ Flea իսկական անունը՝ Մայքլ Պիտեր Բելզարի [Michael Peter Balzary], հոկտեմբերի 16, 1962(1962-10-16)[1], Մելբուռն, Ավստրալիա), «Red Hot Chili Peppers» խմբի բաս կիթառահար։ Բացի այդ խմբի անդամ լինելուց, մեծ թվով խբերում է իր մասնակցությունն ունեցել։ Դրանց մեջ են մտնում Jane's Addiction-ը, Ալլանիս Մորիսսեթը, Axis of Justice-ը, The Mars Volta-ն, Atoms for Peace-ը։ Երաժշտական շրջանակներում հայտնի է բաս կիթառի իր յուրահատուկ նվագելաձևով՝ արագ, ագրեսիվ, մելոդիկ և միաժամանակ բավականին յուրահատուկ, նա նվագում է մատերով, սլեպով և փոփով, ինչպես նաև մեդիատորով, համարվում է սլեպի վարպետ։ 2010 թվականին ճանաչվել է տարվա բաս կիթառահար ԲիԲիՍի հեռուստաընկերության կողմից[2]։ Rollong Stone ամսագրի կողմից կատարված հարցման արդյունքում 2011 թվականի լավագույն կիթառահարներից է եղել[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայքլ Փիթեր Բելզարին (Ֆլի) ծնվել է 1962 թվականի հոկտեմբերի 16-ին Մելբուրնում։ Նրա արյան մեջ հոսում է հունգարական և իռլանդական արյուն[4]։ Նրա հայրը՝ Միկ Բելզարին, ձկնորս էր և հաճախ էր փոքրիկ Ֆլիին տանում ձկնորսության[5]։ Երբ Ֆլին դարձավ 5 տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվեց Նյու Յորք նահանգ, Ռայ քաղաք։ 1971 թվականին, երբ նրա ծնողները ամուսնալուծվեցին, նրա հայրը վերադարձավ Ավստրալիս։ Ֆլին, նրա եղբայրներն ու քույրերը մնացին իրենց մոր՝ Պատրիսիայի հետ, ով երկրորդ անգամ ամուսնացավ ջազ երաժիշտ Ուոլտեր Աբդուլ Ուրբանի հետ։ Ուոլտերը շատ հաճախ էր կազմակերպում ջազային երեկոներ։ Այնուհետև ընտանիքը կրկին տեղափոխվում է Լոս Անջելես, Կալիֆորնիա, որտեղ Ֆլին սկսում է հետաքրքրվել փողային գործիքներով։ Այդ ժամանակ ռոք երաժշտությունը նրան ամենևին չէր հետաքրքրում։ Նա երկրպագում էր այնպիսի ջազ երաժիշտների, ինչպիսիք էին Մայլս Դեվիսը, Լուի Արմսթրոնգը և Դիզզի Գիլլեսպին։ Ֆլիի խորթ հայրը շատ ագրեսիվ հարբեցող էր, ով մի անգամ նույնիսկ ոստիկանության հետ է բախվել։ Ավելի ուշ Ֆլին խոստովանում է «Ես մեծացել եմ մի տան մեջ, որը լիքն էր բռնությամբ և ալկոհոլով, մեծացել եմ ծնողների, մանավանդ հոր հանդեպ վախով։ Այն ինձ քիչ անհաջողություն չի բերել կյանքում»։ Այս ճնշումը հաղթահարելու համար Ֆլին սկում է մարիխուաննա օգտագործել 13 տարեկանում և շուտով կախվածություն է ձեռք բերում։ Դեռահաս տարիքում հետաքրքրվում է ֆանկով, սկսում է լսել այնպիսի խմբերի, ինչպիսիք են Parliament Funkadelic-ը, Defunkt-ը, The Meters-ը, Sly and the Family Stone-ը և Ջեյմս Բրաունը։ Նրա նոր կուռքն է դառնում Ջիմի Հենդրիքսը։

Ֆլի, 2006 թվական

Խմբի կազմավորումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցում նա ծանոթանում է Էնթոնի Կիդիսի հետ։ Ֆլիի և Կիդիսի սիրելի զբաղմունքը հոլիվուդյան բարձրահարկ շինություններից լողավազանի մեջ ցատկելն էր։ Առաջին խումբը, որում երգում է Ֆլին, դառնում է Anthym-ը՝ (ավելի ուշ անվանակոչված «What Is This?») ստեղծված Ջեկ Այրոնսոնի և Հիլլել Սլովակի կողմից։ Այս խմբում Ֆլին նվագում է բաս կիթառ, ինչը նա առաջին անգամ էր անում։ Որոշ ժամանակ անց նա լքում է «What Is This?»-ը հանուն այլ լոսանջելեսյան խմբի՝ Fear-ի։

Էնթոնին, ում բոլորը համարում էին հետաքրքիր երիտասարդ, խնդրում է ինչ-որ հետաքրքիր բան մտածել տեղի ակումբի բացման համար։ Այդ ժամանակ Էնթոնին գտնվում էր Ֆլիի հետ, ով ինչ-որ փանկ երաժշտություն էր նվագում կիթառով։ Էնթոնին ասաց, որ նա ունի հոյակապ տեքստ, որը համապատասխանում էր Ֆլիի նվագած երաժշտությանը։ Այսպես ստեղծվեց նրանց առաջին համարը՝ «Out in LA» վերնագրով։ Այս ամենը դիտվում էր որպես կատակ։ Հիլլել Սլովակն ու Ջեկ Այրոնսը հրավիրված էին խմբի ամբողջական կազմը համալրելու համար։ Երգը նույնիսկ չէին փորձել, սակայն հանդիսատեսը պարզապես ապշած էր։ Իրենց նորաթուխ խումբը տղաներն անվանեցին Tony Flow and the Miraculously Majestic Masters of Mayhem։ Որոշ ժամանակն անց այն վերանվանվեց Red Hot Chili Peppers։ Ըստ Ֆլիի այս անունը ամենալավն էր արտահայտում իրենց երաժշտությունը։

«Red Hot Chili Peppers խմբի անդամ լինել նշանակում է լինել ազատ՝ դու կապված չես ոճի ընտրության հետ, ոչ ոք քեզ չի անվանում իր հեռանկարը, իր կատեգորիան։ Դա քո տարբերակն է կյանքի, որն արտահայտվում է և նրանում, թե ինչպես ես դու տեսնում և նրանում, թե ինչպես ես խոսում և ինչպես ես քեզ պահում։ Եվ նա, ով դիտումնավոր կերպով է իրեն պահում Ռոք ն՛ ռոլլոմ, ուղղակի չի տեղավորվում Red Hot Chili Peppers-ում, այլ նա, ով իսկապես սիրում է այս երաժշտությունը, կարող է դառնալ RHCP-ի անդամ»։
Խմբի ստեղծման պահից խմբի մեջ կար միշտ առաջ գնալու իմպուլսը։ Մենք տարածվում ենք, սովորում, նվագում, փոխանցում դա երաժշտությանը, և մեր երաժշտությունը դառնում է ավելի հարուստ։ Մենք սովորում ենք, բայց և չենք կորցնում անցած փորձը

։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականին Ֆլին ամուսնանում է Լոեշ Զիվարի հետ։ Որպես իր սիրո դրսևորում՝ նա նույնիսկ դաջվածք է անում նրա անվան տեսքով իր կրծքին՝ սրտի մոտ։ 1988 թվականի սեպտեմբերին նրանք ունենում են աղջիկ՝ Կլարա անունով։ Սակայն ամուսնությունը երկար չի տևում։

  • 1989, 1990 թվականներին նկարահանվել է Հետ դեպի ապագա 2 և Հետ դեպի ապագա 3 ֆիլմերում։
  • 1995 թվականին Ֆլին և Դեյվ Նավարրոն մասնակցեցին Ալանիս Մորիսսետի You Oughta Know ձայնասկավառակի ձայնագրմանը։
  • 1996 թվականին Ֆլին ճանաչվել է Տարվա բասսիստ՝ Bass Player թերթի կողմից։
  • 1997 թվականին Ֆլին Jane's Addiction խմբի վերջին համերգում փոխարինեց բասսիստին և նրանց հետ ձայնագրեց Kettle Whistle հավաքածուի համար։
  • Այդ տարում նա Փերրի Ֆարելլի հետ ձայնագրեց Ha8d Charger երգը՝ private Part ֆիլմի համար։ Ինչպես նաև նվագում էր Good God's urge ալբոմի Freeway երգը՝ բասս կիթառով։
  • 2011 թվականին Ֆլին համարվեց բոլոր ժամանակների երկրորդ բասս կիթառահարը, իսկ առաջին հորիզոնականում The Who խմբի բասս կիթառահար Ջոն Էնտվիլսն էր։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականըՖիլմի անվանումըԿատարած դերը
1983ԱրվարձանՌազլ
1986Thrashin'ինքն իր դերում
1987Thrashin'Մայլո
1987Less Than ZeroԵրաժիշտներից մեկը
1988The Blue IguanaՖլոյդ
1989Back to the Future Part IIԴուգլաս Նիդզլ
1990Back to the Future Part IIIԴուգլաս Նիդզլ
1991The Idiot BoxՄագգեր
1991Motorama
1991My Own Private IdahoԲադդ
1992Roadside Prophets
1993Son in LawԴաջվածք անող
1994The ChaseԴեյլ
1996Just Your LuckՋոննի
1998-2004The Wild ThornberrysԴոննի Տորնբերրի
1998The Big LebowskiԴիտեր
1998Fear and Loathing in Las VegasԵրաժիշտ
1998PsychoԲոբ Սամմերֆիլդ
1999Liar's PokerՖրեդդի
2000Gen 13Գրանժ
2001The Wild Thornberrys։ The Origin of DonnieԴոննի Տորնբերրի
2002The Wild Thornberrys MovieԴոննի Տորնբերրի
2003Rugrats Go WildԴոննի Տորնբերրի
2011The Other F WordԻնքն իր դերում
2014Low DownՀոբբս

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլի» հոդվածին։