NBA 2K13

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
NBA 2K13
ՄշակողVisual Concepts
Հրատարակիչ2K Sports
ԴիստրիբյուտորTake-Two Interactive, Steam[1], Nintendo eShop, Google Play և App Store
ՊրոդյոսերՋեյ Զի
Սերիայի մասNBA 2K
ՎայրԱՄՆ
Սպորտի տեսակբասկետբոլ
Թողարկման թվական

Հոկտեմբերի 2, 2012 (Հյուսիսային Ամերիկա)
Հոկտեմբեր 5, 2012

(Եվրոպա)
ՊլատֆորմներWii, Անդրոիդ, Xbox 360, PlayStation 3, Windows, PlayStation Portable, Playstation 2, PlayStation Vita և iOS
Ժանրբասկետբոլային վիդեոխաղ
Խաղի ռեժիմբազմակառավարելի խաղ և միակառավարելի խաղ
PEGIPEGI 3
ESRBբոլորի համար
ԿրիչBlu-ray Disc, թվային բաշխում և թվային ներբեռնում
Կառավարումստեղնաշար, գեյմփադ և թաչսքրին

«NBA 2K13», «NBA 2K» խաղաշարերի թվով 14-րդ բասկետբոլային վիդեոխաղն է՝ մշակված Visual Concepts ստուդիայի և թողարկված 2K Games ստուդիայի 2K Sports ենթաբաժնի կողմից։ Խաղը Հյուսիսային Ամերիկայի գնորդների համար լույս է տեսել 2012 թ.-ի հոկտեմբերի 2-ին՝ Xbox 360, PlayStation 2, PlayStation 3, PlayStation Portable, Microsoft Windows, Wii խաղային համակարգերի համար։ Շուտով լույս կտեսնի նաև խաղի Wii U կոչվող պլատֆորմայի համար նախատեսված տարբերակը։

Խաղի կազմի վրա տեղ են գտել բասկետբոլիստներ Բլեյք Գրիֆինը՝ «Լոս Անջելես Կլիպերսից», Քևին Դյուրանտը՝ «Օկլահոմա Սիթի Թանդերից» և Դերիք Ռոուզը՝ «Չիկագո Բուլսից»[2]։

«NBA 2K13»-ը 2K խաղաշարերի մեջ հաջորդում է «NBA 2K12»-ին և նախորդում «NBA 2K14»-ին։

Գեյմփլեյը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես նախորդ տարբերակներում, այնպես էլ NBA 2K13-ում, կարելի է բաց թողնել հանդիպումներ՝ դրանց տալով ավտոմատ լուծումներ։ Այս խաղում նույնպես կա «Իմ խաղացողը» (My Player) ռեժիմը, սակայն անվանափոխվել է «Իմ կարիերան» (My Career)։ Այս ռեժիմում, սովորաբար, օգտագործողն հնարավորություն է ունենում ստեղծել իր բասկետբոլիստին և կառավարել նրա խաղը։ Այս տարբերակում ավելացվել են գեղարվեստական խաղացողի գործունեությունները բասկետբոլային դաշտից դուրս։ Մասնավորապես՝ բասկետբոլիստն անձամբ կարող է մասնակցել պայմանագրերի կնքմանը, մտնել ակումբի մենեջերի աշխատասենյակ և վերջինիս հետ հարցեր քննարկել, ինչպես նաև առաջին անգամ խաղաշարերի մեջ որևէ հանդիպումից առաջ խաղացողը կարող է ինքն ընտրել, թե ինչ աքսեսուարներ պիտի կրի կամ ինչ-կերպ պիտի մտնի մարզապալատ։ Խաղում հասանելի են նաև բազմաթիվ նախորդ սերունդների բասկետբոլիստներ, օրինակ 1992 թվականի տղամարդկանց օլիմպիական հավաքականը («Դրիմ թիմ»), սակայն ի տարբերություն NBA 2K12-ի՝ այս տարբերակում չկան առանձին պատմական ռեժիմներ, որի ժամանակ օգտագործողը հնարավորություն էր ստանում խաղալ տարբեր նշանակալի պատմական հանդիպումներ[3]

Խաղի սաունդթրեը[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի օգոստոսի 1-ին, ներքոնշյալ կատարումները պաշտոնապես հայտարարվեցին որպես «NBA 2K13»-ի սաունթրեք-կատարումներ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Steam — 2003.
  2. Քելլի Դուայեր (2012-06-26). NBA 2K13-ի շապիկի մարզիկներն են Բլեյք Գրիֆինը, Քևին Դյուրանտը և Դերիք Ռոուզը «Յահու Սպորտս»
  3. Բերց, Մեթ (2012 թ․ հոկտեմբերի 3). «Նետում առանց առցանց անկման». «Գեյմ Ինֆորմեր». Վերցված է 2012 թ․ Հոկտեմբերի 10-ին.
  4. Դեյվիդ Գրինվալդ (2012-07-31) Ջեյ Զին, U2-ն, Քենյի Ուեսթը և մի շարք այլ կատարողներ «NBA 2K13»-ի երաժշտական մասում «Բիլբորդ»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]