NBA 2K14
NBA 2K14 | |
---|---|
![]() | |
Մշակող | Visual Concepts |
Հրատարակիչ | 2K Sports |
Դիստրիբյուտոր | Take-Two Interactive, Steam[1], Humble Store[2], Microsoft Store, Google Play և App Store |
Սերիայի մաս | NBA 2K |
Վայր | Եվրոպա |
Սպորտի տեսակ | բասկետբոլ |
Թողարկման թվական | PlayStation 3, Xbox 360, Microsoft Windows Հոկտեմբերի 1, 2013(ՀԱ) Հոկտեմբերի 4, 2013(Ե) PlayStation 4 Նոյեմբերի 15, 2013(ՀԱ) Նոյեմբերի 29, 2013(Ե) Xbox One Նոյեմբերի 22, 2013 |
Պլատֆորմներ | PlayStation 3, PlayStation 4, Xbox One, Անդրոիդ, Xbox 360, Վինդոուզ և iOS |
Ժանր | բասկետբոլային վիդեոխաղ |
Խաղի ռեժիմ | միակառավարելի խաղ և բազմակառավարելի խաղ |
PEGI | PEGI 3 |
ESRB | բոլորի համար |
Կրիչ | Blu-ray Disc, թվային բաշխում և թվային ներբեռնում |
Կառավարում | ստեղնաշար, գեյմփադ և թաչսքրին |
«NBA 2K14», «NBA 2K» խաղաշարերի թվով 15-րդ բասկետբոլային վիդեոխաղն է՝ մշակված «Visual Concepts» ստուդիայի և թողարկված «2K Games» ստուդիայի «2K Sports» ենթաբաժնի կողմից։ Խաղը Հյուսիսային Ամերիկայի գնորդների համար լույս է տեսել 2013 թվականի հոկտեմբերի 1-ին՝ «Microsoft Windows» օպերացիոն համակարգի և «PlayStation 3», «Xbox 360» խաղային համակարգերի համար։ «PlayStation 4» և «Xbox One» նոր սերնդի խաղային պլատֆորմերի թողարկումից հետո թողարկվում են նաև համապատասխան «NBA 2K14» խաղերը վերջիններս համար։
Խաղի կազմի վրա տեղ է գտել 2012 և 2013 թվականների NBA չեմպիոն, «Մայամի Հիթի» հարձակվող Լեբրոն Ջեյմսը[3], ում նաև իրավունք էր տրվել կազմելու խաղի երգացանկը[4]։ Խաղում առաջին անգամ բացի NBA-ի 30 ակումբներից (ինչպես նաև մի քանի ակումբների որոշ պատմական կազմերից) առկա են նաև 14 ակումբներ Բասկետբոլի Եվրալիգայից։
«NBA 2K14»-ը 2K խաղաշարերի մեջ հաջորդում է «NBA 2K13»-ին և նախորդում է «NBA 2K15»-ին։
Եվրալիգա[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի հուլիսի 2-ին «2K Sports»-ը մի քանի տարվա բացառիկ գործարք էր կնքել Եվրալիգայի ներկայացուցիչների հետ, որով ստուդիան լիազորություններ է ստանում ընդգրկել մի շարք եվրոպական ակումբներ «NBA 2K» համակարգչային խաղերում[5]։
Խաղում ներառված են հետևյալ եվրոպական ակումբները՝
Ալբա Բեռլին
Օլիմպիակոս ԲԱ
Պանատինաիկոս ԲԱ
Մակկաբի Թել Ավիվ
Էմպորիո Արմանի Միլանո
Մոնտեպասկի Սիենա
Ժալգիրիս Կաունաս
Բարսելոնա ԲԱ
Կախա Լաբորալ
Ռեալ Մադրիդ ԲԱ
Ունիկախա Մալագա
ԲԿՄԱ Մոսկվա
Ֆեներբահչե Յուլքեր Իստանբուլ
Անադոլու Էֆես Իստանբուլ
Խաղի սաունդթրեքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներքոնշյալ կատարումները հավաքվել էին Լեբրոն Ջեյմսի կողմից և 2013 թվականի հուլիսի 27-ին պաշտոնապես հայտարարվեցին որպես «NBA 2K14»-ի սաունթրեք-կատարումներ[6][7]։
- Big Krit - "Cool 2 be Southern"
- Cris Cab - "Paradise (On Earth)"
- Coldplay - "Lost!"
- Daft Punk & Pharrell Williams - "Get Lucky"
- Drake - "Started From The Bottom"
- Eminem - "Not Afraid"
- Fly Union - "Long Run"
- Gorillaz - "Clint Eastwood"
- Imagine Dragons - "Radioactive"
- Jada Kiss & Ayanna Irish - "Can't Stop Me"
- Jay-Z - "The Ruler's Back"
- John Legend & Rick Ross - "Who Do We Think We Are"
- Kanye West & Rihanna- "All Of The Lights"
- Kendrick Lamar & Mary J Blige - "Now Or Never"
- Macklemore & Ryan Lewis & Ray Dalton - "Can't Hold Us"
- Nas & Puff Daddy - "Hate Me Now"
- Phill Collins - "In The Air Tonight"
- Robin Thicke & Pharrell - "Blurred Lines"
- The Black Keys - "Elevator"
- The Black Keys - "Howlin' For You"
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Steam — 2003.
- ↑ Humble Store
- ↑ NBA 2K14՝ թագավորության սկիզբը
- ↑ Լենդրում Ջոնաթան (2013-07-26)։ «Լեբրոնը ընտրելու է «NBA 2K14» խաղի երգացանկը»։ «Յահու սպորտս»։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-01-ին։ Վերցված է 2013 թ․ հուլիսի 26
- ↑ «2K Sports»-ի «NBA 2K14»-ը առաջին անգամ խաղաշարերի մեջ ունենալու է Եվրալիգայի առաջնակարգ ակումբները մեկ խաղի մեջ
- ↑ http://nbasoundtrack.com/index.php?game=32♙(չաշխատող հղում)
- ↑ «NBA 2K14»-ի սաունդթրեքը հաստատվել է։ (GameSpot.com)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք Archived 2013-10-02 at the Wayback Machine.(անգլ.)