2K Sports

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
2K Sports
Изображение логотипа
Տեսակհամակարգչային խաղերի հրատարակիչ
Հիմնադրված էհունվարի 25, 2005
ՎայրՆովատո, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Մայր ընկերություն2K Games
ՍեփականատերTake-Two Interactive

2K Sports, 2K Games ընկերության մասնաճյուղ, որը զվաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ։ Այն պատկանում է Take-Two Interactive Software, Inc կազմակերպությանը։ Կազմված է իրար միացված ստուդիաներից, Visual Concepts, որը գնվել է 2005 թվականին Sega ընկերությունից։ 2K Sports-ի կողմից մշակված և թողարկված խաղերի շեշտադրումը հիմնականում կատարվել է ամերիկյան սպորտաձևերի վրա, այդ թվում՝ NFL Football, NCAA Football, NCAA Basketball, NBA Basketball, NHL Hockey, MLB Baseball և WWE2K։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի հունվարին Take-Two Interactive-ը Sega ընկերությունից 24 միլլիոն դոլարով գնեց Visual Concepts ընկերությունը, իր դուստր Kush Games ընկերության հետ։ Ինչպես նաև գործարքն իր մեջ ներառում էր որոշակի մտավոր սեփականության իրավունքներ[1]։

2K Sports-ը 2004 թվականի վերջին Microsoft Game Studios-ից գնեց Indie Built ընկերությունը և 2006 թվականի վերջին մցրեց իր կազմի մեջ[2]։ Indie Built ընկերությունը հայտնի էր իր Amped, Links և Top Spin խաղերով։ Գործարքից հետո ընկերությանը պատկանող մտավոր սեփականությունը նույնպես անցավ 2K Sports-ին։ 2K Sports-ը ունի բացառիկ իրավունք այնպիսի սպորտային կազմակերպությունների, ինչպիսիք են՝ Major League Baseball և World Poker Tour[3]։

2008 թվականի հոկտեմբերի 20-ին 2K Sports-ը թողարկում է իր առաջին նախագիծը նախատեսված անհատական համակարգիչների համար, այն է NBA 2K9։ Ընկերության հաջորդ նախագիծը դարձավ 2009 թվականի հունվարի 27-ին թողարկված MLB Front Office Manager խաղը։ 2013 թվականի հունվարի 23-ին 2K Sports-ը THQ-ից գնեց WWE-ի իրավունքները[4]։

2014 թվականի հունվարի 6-ին դադարեցվեց MLB 2K-ի թողարկումը, քանի որ MLB 2K13-ը արժանացել էր մեծ քննադատության ըստ, որի այն չէր տարբերվում շարքի նախորդ խաղից[5]։ Անկախ ամենինչից, բեյսբոլի երկրպագուները և Xbox խաղային համակարգի օգտատերերը դժգոհ մնացին ընդունված որոշումից[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Take-Two takes Sega's sports-game studios - CNET» (անգլերեն)։ CNET։ Արխիվացված է օրիգինալից 2016-02-29-ին։ Վերցված է 2015-11-07 
  2. «Take-Two helps Microsoft get out of sports game» (անգլերեն)։ GameSpot։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-30-ին։ Վերցված է 2015-11-07 
  3. «Take-Two shutters Indie Built dev studio» (անգլերեն)։ Engadget։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-04-ին։ Վերցված է 2015-11-07 
  4. «WWE Video Game License to be Acquired by Take Two - IGN» (անգլերեն)։ IGN։ Արխիվացված է օրիգինալից 2020-12-13-ին։ Վերցված է 2015-11-07 
  5. «2K Sports pulls MLB 2K games offline, not renewing series for 2014 (update)» (անգլերեն)։ Polygon։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-24-ին։ Վերցված է 2015-11-07 
  6. «2K Sports Scrubs Any Sign of Connection to MLB From Existence | pastapadre.com» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-30-ին։ Վերցված է 2015-11-07 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]