Missio

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Missio
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրեր
Գործունեություն2016–այժմ[1]
ԼեյբլRCA
Կայքmissiomusic.com
Անդամներ
  • Մեթյու Բրյու
  • Դևիդ Բաթլեր

Missio (հաճախ ոճավորվում է որպես MISSIO), ամերիկյան էլեկտրոնային ալտերնատիվ դուո, որը ստեղծվել է 2015 թվականին Տեխաս նահանգի Օստին քաղաքում։ Ներկայումս խմբի կազմի մեջ են մտնում Մեթյու Բրյուն (ֆրոնտմեն, երգերի հեղինակ, պրոդյուսեր) և Դևիդ Բաթլերը (երգերի հեղինակ, պրոդյուսեր)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Missio խումբը ձևավորվել է 2015 թվականին վոկալիստ և երգերի հեղինակ Մեթյու Բրյուի կողմից։ Իր դեմոներն ավարտելուց հետո Բրյուն վարձել է իր ընկեր և տեղական պրոդյուսեր/ինժեներ Դևիդ Բաթլերին, և նրանք սկսել են համագործակցել նույնանուն մինի ալբոմի վրա, որը թողարկվել է 2016 թվականի նոյեմբերին։ Համացանցում անսպասելի հաջողությունից հետո Բրյուն 2016 թվականին SXSW փառատոնում դեբյուտել է MISSION կեղծանվան ներքո՝ իր ընկեր/պրոդյուսեր Դևիդ Բաթլերի օգնությամբ։ Մեթյու Դևիդին հրավիրել է պաշտոնապես միանալ իրեն 2016 թվականի հուլիսին։

Մինչ Բաթլերի միանալը, Բրյուն ակտիվորեն հանդես է եկել Mission կեղծանվան տակ։ 2015 թվականին նա մասնակցել է Said The Sky-ի «Nostalgia» և «Darling» երգերին։

Հարցազրույցի ժամանակ Բրյուն բացատրել է, որ MISSION անվանումն առաջացել է լատիներեն «mission» բառից, որը թարգմանաբար նշանակում է «առաքելություն»։ Այս արտահայտությունը կարևոր է նրա համար, քանի որ այն հիշեցնում է իր կյանքի այն ժամանակահատվածը, երբ նա ապաքինվում էր կախվածությունից[2]։

«Loner» (2017)[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին խումբը պայմանագիր է կնքել RCA Records-ի հետ և թողարկել է «Middle Fingers» սինգլը, որը զբաղեցրել է Alternative Songs չարթի 9-րդ հորիզոնականը։ Missio-յի դեբյուտային՝ «Loner» ալբոմը թողարկվել է 2017 թվականի մայիսի 19-ին[3]։

2018 թվականի սեպտեմբերի 28-ին Missio-ն իր ֆեյսբուքյան կայքէջում հրապարակել է, որ երկրորդ ալբոմի վրա աշխատանքերն ավարտվել են։ Վեց ամիս անց՝ մարտի 15-ին, նրանք հայտարարել են, որ նոր ալբոմի անվանումը լինելու է «The Darker the Weather // The Better the Man»։ Այդ ալբոմը թողարկվել է 2019 թվականի ապրիլի 12-ին և 13 երգ է ներառել։

Խմբի անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեթյու Բրյու՝ վոկալիստ/երգերի հեղինակ/պրոդյուսեր (2016–այժմ)
  • Դևիդ Բաթլեր՝ երգերի հեղինակ/պրոդյուսեր (2016–այժմ)

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Loner (2017)
  • The Darker the Weather // The Better the Man (2019)

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Skeletons: Part 1 (2017)
  • Skeletons: Part 2 (2018)

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Missio խմբի սինգլների ցանկ՝ որոշ մանրամասներով
Տարեթիվ Անվանում Բարձրագույն դիրքեր չարթերում Ալբոմ
US Alt.
[4]
US Main.
[5]
US Rock
[6]
US Rock Airplay
[7]
2017 «Middle Fingers» 9 16 18 10 Loner
«Everybody Gets High»
«Bottom of the Deep Blue Sea» 34
2019 «I See You» 32 The Darker the Weather // The Better the Man
2019 «Sing To Me» Death Stranding: Timefall
«—» նշանակում է, որ սինգլը չի թողարկվել կամ ընդգրկվել տվյալ չարթում

Երաժշտական տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Middle Fingers
  2. KDV
  3. Bottom of the Deep Blue See
  4. Can I Exist
  5. Twisted
  6. Rad Drugz
  7. I See You

Համերգային շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Rad Drugz Tour (2019)[խմբագրել | խմբագրել կոդը]

Rad Drugz Tour շրջագայության ամսաթվեր/վայրեր[8]
Ամսաթիվ Քաղաք Վայր Ամսաթիվ Քաղաք Վայր
Ապրիլի 2, 2019 Ֆինիքս Crescent Ballroom Ապրիլի 27, 2019 Քեմբրիջ The Sinclair
Ապրիլի 3, 2019 Սան Դիեգո Music Box Ապրիլի 30, 2019 Նյու Յորք Bowery Ballroom
Ապրիլի 4, 2019 Լոս Անջելես El Rey Theatre Մայիսի 1, 2019 Ֆիլադելֆիա First Unitarian Church
Ապրիլի 6, 2019 Սան Ֆրանցիսկո The Independent Մայիսի 2, 2019 Վաշինգտոն 9:30 Club
Ապրիլի 8, 2019 Պորտլենդ Hawthorne Theatre Մայիսի 3, 2019 Շառլոթ The Underground
Ապրիլի 9, 2019 Վանկուվեր Biltmore Cabaret Մայիսի 7, 2019 Նեշվիլ The Basement East
Ապրիլի 10, 2019 Սիեթլ Neumos Մայիսի 9, 2019 Օկլահոմա Սիթի Tower Theatre
Ապրիլի 13, 2019 Դենվեր Summit Մայիսի 10, 2019 Օստին Emo's
Ապրիլի 15, 2019 Կանզաս Սիթի Recordbar Մայիսի 11, 2019 Դալաս Granada Theater
Ապրիլի 16, 2019 Սեյնթ Փոլ Amsterdam Bar & Hall Մայիսի 17, 2019 Բեռլին Maze
Ապրիլի 18, 2019 Միլուոքի The Rave Մայիսի 18, 2019 Քյոլն Artheater
Ապրիլի 19, 2019 Դետրոյթ St. Andrew's Hall Մայիսի 20, 2019 Ամստերդամ Paradiso Small Hall
Ապրիլի 20, 2019 Չիկագո Metro Մայիսի 21, 2019 Փարիզ La Boule Noir
Ապրիլի 22, 2019 Սենթ Լուիս Firebird Մայիսի 22, 2019 Լոնդոն The Old Blue Last
Ապրիլի 25, 2019 Տորոնտո The Mod Club Մայիսի 29, 2019 Ցյուրիխ Eldorado
Ապրիլի 26, 2019 Մոնրեալ Theatre Fairmount Մայիսի 31, 2019 Ստոկհոլմ Slaktkyrkan

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Collar, Matt. «MISSIO - Artist & Biography». Allmusic. Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին.
  2. «Muse, Creepy Venue Stories, & "Middle Fingers" to Addiction: A Q&A with MISSIO». Ones to Watch. Վերցված է 2018 թ․ հունվարի 11-ին.
  3. «Loner by MISSIO on Apple Music». iTunes. Վերցված է 2017 թ․ ապրիլի 25-ին.
  4. «Missio Chart History – Alternative Songs». Billboard. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
  5. «Missio Album & Song Chart History – Mainstream Rock». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին.
  6. «Missio Album & Song Chart History – Hot Rock Songs». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին.
  7. «Missio Album & Song Chart History – Rock Airplay». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին.
  8. «Rad Drugz Tour - US & Europe dates announced». MISSIO (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]