Lauv

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Lauv
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 8, 1994(1994-08-08)[1] (27 տարեկան)
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՄշակույթի, Կրթության և Մարդու զարգացման Սթեինհարդթի դպրոց և Radnor High School?
Մասնագիտություներաժիշտ, երգիչ, հեղինակ-կատարող, Երաժիշտ և հեղինակ-կոմպոզիտոր
Կայքlauvsongs.com
Lauv Վիքիպահեստում

Արի Սթափրանս Լեֆ (անգլ.՝ Ari Staprans Leff, օգոստոսի 8, 1994(1994-08-08)[1], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), առավել հայտնի է որպես Lauv, ամերիկացի երգիչ, երգահան և պրոդյուսեր։ Նրա «Lost in the Light»[2] դեբյուտային մինի ալբոմը թողարկվել է 2015 թվականին[3][4], իսկ «I Met You When I Was 18 (The Playlist)» հավաքածու ալբոմը թողարկվել է 2018 թվականին։ Նա այլ արտիստների համար երգեր է գրել, ներառյալ Չարլի ԷքսՍիԷքսի «Boys» և Cheat Codes-ի և Դեմի Լովատոյի «No Promises» սինգլները։ Նրա «How I'm Feeling» դեբյուտային ստուդիական ալբոմը թողարկվելու է 2020 թվականի մարտի 6-ին։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Lauv-ը ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում։ Իր վաղ մանկությունը անցկացրել է Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում, որից հետո իր ընտանիքը տեղափոխվել է Ֆիլադելֆիա։ Նա հաճախել է «Radnor High School» դպրոց[5]։ Մանուկ հասակում նա հետաքրքրվել է երաժշտությամբ և հաճախել է դաշնամուրի և ալտի դասերի, իսկ 11 տարեկան հասակում սովորել է կիթառ նվագել[4]։ Նա սկսել է երգեր գրել միջնակարգ դպրոցում, մոտավորապես 14 տարեկան հասակում[6]։ Ավագ դասարաններում սովորելու ժամանակ նա նվագել է մի քանի խմբերում և ջազ է ուսումնասիրել, ավելի ուշ սկսել է էլեկտրոնային երաժշտություն ուսումնասիրել[4]։

Լեֆը ավարտել է Նյու Յորքի համալսարանը[4][6]։ Նա նաև սովորել է Պրահայում և եղել է «Zeta Psi» եղբայրության անդամ[7]։ Նա նաև երկու տարի «Jungle City Studios» ստուդիայի ստաժյոր է եղել, որտեղ ձայնագրվել են այնպիսի արտիստներ, ինչպիսիք են Ջեյ Զին, Ջասթին Թիմբերլեյքը և Ալիշա Քիզը[5]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Lauv-ը մի քանի ամիս հանդիպել է ամերիկացի երգչուհի Ջուլիա Մայքլզի հետ, իսկ 2018 թվականի վերջին նրանք բաժանվել են[8][9]։

Նրա մայրը և մորական տատիկը և պապիկը լատիշներ են և Lauv-ը հաճախ այցելել է Լատվիա՝ իր բարեկամներին տեսնելու և ամառը  Յուրմալա ծովափնյա քաղաքում գտնվող իր պապիկի քոթեջում անցկացնելու[10][11]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Թողարկման մանրամասներ
How I'm Feeling

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. (հայերեն) Lauv - Lost In The Light - EP [Official Audio], https://www.youtube.com/watch?v=eig98TG5fo0, վերցված է 2019-10-30 
  3. Ciccone Rachael։ «On The Rise: An Interview with Lauv | The Aquarian»։ www.theaquarian.com (en-US)։ Վերցված է 2019-10-30 
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Lauv | Biography & History»։ AllMusic (en-us)։ Վերցված է 2019-10-30 
  5. 5,0 5,1 «Lauv Makes Nostalgic Heartbreak Pop for the Next Generation»։ Time (անգլերեն)։ Վերցված է 2019-10-30 
  6. 6,0 6,1 www.iheart.com https://www.iheart.com/content/2017-07-10-interview-lauv-reveals-the-touching-inspiration-behind-i-like-me-better/։ Վերցված է 2019-10-30 
  7. Local N. Y. U. (2016-11-16)։ «NYU’s Own Lauv Hits Big With First Single, “The Other”»։ Medium (անգլերեն)։ Վերցված է 2019-10-30 
  8. Stewart Allison։ «Jingle stuff, youthful pop stars, Sabrina Carpenter, Lauv and all that fame»։ chicagotribune.com։ Վերցված է 2019-10-30 
  9. «Julia Michaels and Lauv Split as She Shares New Year's Resolution: 'No More Dating Narcissists'»։ PEOPLE.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-30 
  10. «LAUV - iespējams, slavenākais latvietis popmūzikas pasaulē!»։ pieci.lsm.lv։ Վերցված է 2019-10-30 
  11. «Izrādās, Demijas Lovato un Charli XCX šī gada hitus sarakstījis latviešu izcelsmes mūziķis. Iepazīsti - Lauv!»։ www.parmuziku.lv (լատվիերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-09-ին։ Վերցված է 2019-10-30 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]