Juice (երգ)
«Juice» | ||||
---|---|---|---|---|
Լիզզոյի սինգլը | ||||
«Cuz I Love You» ալբոմից | ||||
Թողարկված | 4 Հունվարի 2019 | |||
Ֆորմատ | Երաժշտության ներբեռնում | |||
Ձայնագրված | 2018 | |||
Ժանր | ||||
Տևողություն | 3:15 | |||
Լեյբլ | Atlantic | |||
Պրոդյուսեր |
| |||
Լիզզոյի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«Juice», ամերիկացի հիփ-հոփ երգչուհի և ռեփեր Լիզզոյի երգը։ Թողարկվել է 2019 թվականի հունվարի14-ին «Atlantic Records» լեյբլի կողմից՝ որպես «Cuz I Love You» երրորդ ստուդիական ալբոմի առաջին սինգլ[4]։ Հեղինակներն են հենց ինքը՝ երգչուհին, Թերոն Թոմասը, Սեմ Սամսերը, Շոն Սմոլն ու Ռիկի Ռիդը։ Երաժշտական առումով երգը պատկանում է ռետրո-ֆանկ, հիփ հոփ և ֆանկ-փոփ ժանրերին։
Ստեղծագործությունը դրական արձագանք է ստացել երաժշտական քննադատների կողմից, նրանցից ոմանք այն համարել են երգչուհու կարիերայում լավագույնը։ Կոմերցիոն առումով երգին հաջողվել է ընդգրկվել ամերիկյան «R&B» հիթ-շքերթներում, ինչպես նաև Շոտլանդիայի լավագույն ստեղծագործությունների քսանյակում։ Երաժշտական տեսահոլովակը ներկայացվել է սինգլի թողարկման օրը և պարունակում է 1980-ականների փոփ մշակույթի հղումներ։ Սինգլի գովազդի նպատակով Լիզզոն հանդես է եկել մի քանի հեռուստատեսային շոուներում. Էլեն ԴեՋեներեսի շոու, The Today Show, Jimmy Kimmel Live!, Ջիմի Ֆելոնի երեկոյան շոու։
Ստեղծագործությունը ներառվել է ամերիկյան «Now That’s What I Call Music! 71» ժողովածուի երգացանկում, որը թողարկվել է 2019 թվականի օգոստոսի 2-ին։
Երաժշտություն և խոսքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Juice»-ը 3 րոպե 15 վայրկյան տևողությամբ «առույգ» երգ է[5], որը հիմնված է ռետրո-ֆանկ[1], հիփ-հոփ[2] և ֆանկ-փոփ[3] ժանրերի վրա։ Լիզզոյի կատարումը նկարագրվել է որպես «սրամիտ» և «կրակով լի»[1][6] և պարունակում է «հիանալիորեն վրդովիչ» տողեր[7]։ Երգի տեքստը բացահայտում է իր հանդեպ սիրո և սեփական արժանապատվության թեման[7][8]։
Քննադատների գնահատականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Bustle» ամսագրից Լոլի Քինգը գրել է, որ «երգը երաշխավորված կերպով կտա անհրաժեշտ վստահության աճ այն պահին, երբ դուք ձեզ ճնշված եք զգում»[9]։ Քրիստիան Հոարդը «Rolling Stone» ամսագրի համար նախատեսված հոդվածում գովել է երգը և այն անվանել «լավագույն սինգլ» երգչուհու կարիերայում, ինչպես նաև «գրեթե կատարյալ բնակտոր ռետրո-ֆանկ ժանրում, որը կարելի է զգալ՝ գտնվելով հայելային պարահրապարակում, ինչպես 1982 թվականին»[1]։ Ջոշուա Բոթեն National Public Radio-ի համար հետկանչում հայտարարել է, որ «երգը շարունակում է Լիզզոյի ծանր ֆանկ-ռեփի ոճով երգեցիկ երգերի հաղթարշավը»[2]։ Ամերիկյան Consequence of Sound երաժշտական կայքից Մայքլ Ռոֆմանը նշել է, որ «երգը հանդես է գալիս երեկոյան գայթակղիչ աղանդերի դերում և միաժամանակ ունկնդիրներին հիշեցնում է աերոբիկայի վարժություններով փոշոտ տեսաերիզներից մեկի մասին, որը կորել էր տան անկյուններում»[5]։
Համերգային ելույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիզզոն «Juice» երգը երգել է մի քանի հեռուստատեսային ծրագրերի ուղիղ եթերում, ինչպիսիք են Էլեն ԴեՋեներեսի շոու[10], The Today Show, Jimmy Kimmel Live!, Ջիմի Ֆելոնի երեկոյան շոու[11] ծրագրերը։
Երաժշտական տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին երաժշտական տեսահոլովակի պրեմիերան, որի ռեժիսորն է Քուինն Ուիլսոնը, կայացել է սինգլի թողարկման օրը։ Տեսահոլովակում գլխավոր հերոսուհին ցուցադրված է 1980-ականների ոճով մարզումների ժամանակ՝ որպես հյուր թոք-շոուի, ինչպես նաև հեռուստախանութի ցուցադրական շոուի խորհրդատու վաճառողի կերպարով[12]։ Տեսահոլովակում կան հղումներ Soul Glo գովազդային հոլովակին, որը ցուցադրվել է «Ուղևորություն դեպի Ամերիկա» ֆիլմում, և Սփիրիտ Փեյթոնի ASMR-տեսաբլոգներին[2]։ «Nylon» ամսագրից Թեյլոր Բրայանտը տեսանյութն անվանել է «նույնքան ուրախ, որքան երգը»[13]։
Երկրորդ երաժշտական տեսահոլովակը, որն ստեղծվել է թագավորական Ռու Փոլի շոուի շրջանավարտների մասնակցությամբ, ցուցադրվել է 2019 թվականի ապրիլի 17-ին YouTube-ի WOWPresents ալիքում[14]։ Տեսանյութը նկարահանվել է Փիթ Ուիլյամսի կողմից[15]։
Ստեղծագործությունների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինգլ-տարբերակ[16]
- «Juice»՝ 3:15
Ռեմիքս-տարբերակ[17]
- «Juice» (Breakbot Mix)՝ 2:52
Ստեղծագործական խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղեկությունները վերցված են Tidal սթրիմինգային ծառայությունից[18].
- Լիզզո՝ հեղինակ, վոկալ
- Թերոն Թոմաս՝ հեղինակ, բեք վոկալ
- Ռիկի Ռիդ՝ հեղինակ, պրոդյուսեր, կիթառ, ստեղնաշարային գործիքներ, ծրագրավորում
- Սեմ Սամսեր՝ հեղինակ
- Շոն Սմոլլ՝ հեղինակ
- Նեյթ Մյոքյուրո՝ պրոդյուսեր, կիթառ
- Աշա Մաուրա՝ բեք վոկալ
- Կուինն Ուիլսոն՝ բեք վոկալ
- Շելբի Սուեյն՝ բեք վոկալ
- Ջեսսի ՄաքԳինթի՝ սաքսոֆոն
- Լեմար Հիլլարի՝ տրոմբոն
- Մայքլ Կորդոնե՝ շեփոր
- Վիկտոր Ինդրիզզո՝ հարվածային գործիքներ
- Ռոբին Ֆլորան՝ mixing
- Մեննի Մարրոքեն՝ mixing
- Սքոթ Դեսմարայս՝ mixing
- Քրիս Հերինգեր՝ mastering
- Էթան Շումեյքեր՝ ձայնագրման ինժեներ
- Բիլլ Մալինա՝ ձայնագրման ինժեներ
- Ռուբլ Քափուր՝ ձայնագրման ինժեների օգնական
Հիթ-շքերթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիթ-շքերթ (2019) | Առավելագույն դիրք |
---|---|
Ultratip Flanders[19] | 5 |
Ultratip Wallonia[20] | 14 |
Canada CHR/Top 40 (Billboard)[21] | 36 |
Խորվաթիա (HRT)[22] | 16 |
Ֆրանսիա (SNEP)[23] | 100 |
Իռլանդիա (IRMA)[24] | 51 |
Իսրայել (Media Forest)[25] | 4 |
Իտալիա (FIMI)[26] | 89 |
Dutch Top 40[27] | 34 |
Նիդերլանդներ (Tipparade)[28] | 25 |
Scottish Singles Top 40[29] | 14 |
UK Singles Chart[30] | 38 |
Billboard Hot 100[31] | 93 |
Adult Pop Songs (Billboard)[32] | 37 |
Hot Dance Club Songs (Billboard)[33] | 44 |
Dance/Mix Show Airplay (Billboard)[34] | 26 |
Hot R&B/Hip-Hop Songs (Billboard)[35] | 39 |
Pop Songs (Billboard)[36] | 28 |
ԱՄՆ Rolling Stone Top 100[37] | 79 |
Հավաստագրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
ԱՄՆ (RIAA)[38] | Ոսկյա | 40 000^ |
Կանադա (Music Canada) | Ոսկյա | 200 000x |
Մեծ Բրիտանիա BRI[39] | Արծաթյա | 500 000x |
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
Թողարկման ժամանակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկիր | Ամսաթիվ | Տարբերակ | Ձևաչափ |
---|---|---|---|
Աշխարհ | Հունվարի 4, 2019 | Սինգլ | Երաժշտության ներբեռնում[16] |
YouTube (Տեսահոլովակ)[12] | |||
ԱՄՆ | Ապրիլի 2, 2019 | Contemporary hit radio[40] | |
Ապրիլի 8, 2019 | Hot adult contemporary radio[41] | ||
Աշխարհ | Ապրիլի 17, 2019 | YouTube (Տեսահոլովակ՝ RuPaul’s Drag Race Queens մասնակցությամբ)[15] | |
Մայիսի 10, 2019 | Ռեմիքս | Երաժշտության ներբեռնում[17] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Hoard, Christian. (11 января 2019). «Song You Need to Know: Lizzo, 'Juice'». Rolling Stone (անգլերեն). Վերցված է 29 августа 2019-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Bote, Joshua. (4 января 2019). «Lizzo Serves Up Some Fresh-Pressed, '80s-Inspired 'Juice'». NPR. Վերցված է 29 августа 2019-ին.
- ↑ 3,0 3,1 Murray, Robin. (4 января 2019). «Lizzo's 'Juice' Is An Addictive Funk-Pop Blaster». Clash (անգլերեն). Վերցված է 29 августа 2019-ին.
- ↑ Monroe, Jazz. (29 января 2019). «Lizzo Announces New Album and Tour». Pitchfork (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ 5,0 5,1 Roffman, Michael. (4 января 2019). «Lizzo shares bouncy new single 'Juice' with retro video: Watch». Consequence of Sound (անգլերեն). Վերցված է 29 августа 2019-ին.
- ↑ Levesley, David. (4 августа 2019). «Great news everybody: Lizzo's already dropped the best song of the year». GQ (անգլերեն). Վերցված է 29 августа 2019-ին.
- ↑ 7,0 7,1 Gaca, Anna. (4 января 2019). «Lizzo – "Juice" Video». Spin (անգլերեն). Վերցված է 29 августа 2019-ին.
- ↑ Renshaw, David. (4 января 2019). «Lizzo's 'Juice' video might inspire you to actually start working out this year». The Fader (անգլերեն). Վերցված է 29 августа 2019-ին.
- ↑ King, Lollie. (15 января 2019). «Missy Elliott Is So Here For Lizzo's Body Positive Lyrics & Badass Beats & TBH, Same». Bustle (անգլերեն). Վերցված է 29 августа 2019-ին.
- ↑ Gilke, Chloe. (29 января 2019). «Watch Lizzo Perform Her New Song 'Juice' On 'Ellen'». UPROXX (անգլերեն). Վերցված է 29 августа 2019-ին.
- ↑ Blais-Billie, Braudie. (6 февраля 2019). «Lizzo Performs "Juice" With Dancers, Disco Ball on "Fallon": Watch». Pitchfork (անգլերեն). Վերցված է 29 августа 2019-ին.
- ↑ 12,0 12,1 «Watch Lizzo's Music Video for New Song 'Juice'». Pitchfork (անգլերեն). 4 января 2019. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 29 августа 2019-ին.
- ↑ «Lizzo's Got The 'Juice' In Her New Video». Nylon (անգլերեն). 4 января 2019. Վերցված է 29 августа 2019-ին.
- ↑ Gottsegen, Will (18 апреля 2019). «'RuPauls Drag Race' Queens Eat a Bunch of Fruit in Lizzo's New "Juice" Video». Spin (անգլերեն). Վերցված է 29 августа 2019-ին.
- ↑ 15,0 15,1 Strauss, Matthew (17 апреля 2019). «"RuPaul's Drag Race" Queens Join Lizzo for New "Juice" Video: Watch». Pitchfork (անգլերեն). Վերցված է 29 августа 2019-ին.
- ↑ 16,0 16,1 «Apple Music Preview: Juice - Single». Apple Music (ռուսերեն). 4 января 2019. Վերցված է 29 августа 2019-ին.
- ↑ 17,0 17,1 «Apple Music Preview: Juice - Single». Apple Music (ռուսերեն). 10 мая 2019. Վերցված է 29 августа 2019-ին.
- ↑ «Try the TIDAL Web Player». listen.tidal.com (անգլերեն). Վերցված է 29 августа 2019-ին.
- ↑ Ultratop.be — Lizzo — Juice (նիդեր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է 29 августа 2019.
- ↑ Ultratop.be — Lizzo — Juice (ֆր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է 29 августа 2019.
- ↑ Illegal name entered Lizzo/<Lizzo/chart?f=1239 Lizzo Album & Song Chart History Billboard Canada CHR/Top 40 for Lizzo. Ստուգվել է 29 августа 2019.
- ↑ «Croatia ARC TOP 100» (խորվաթերեն). HRT. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 29 августа 2019-ին.
- ↑ «Le Top de la semaine : Top Singles (téléchargement + streaming) – SNEP (Week 23, 2019)» (ֆրանսերեն). Syndicat National de l'Édition Phonographique. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 29 августа 2019-ին.
- ↑ «IRMA – Irish Charts» (անգլերեն). Irish Recorded Music Association. Վերցված է 29 августа 2019-ին.
- ↑ «Media Forest, Week 05» (եբրայերեն). Media Forest. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 29 августа 2019-ին.
- ↑ «Top Singoli – Classifica settimanale WK 24» (իտալերեն). Federazione Industria Musicale Italiana. Վերցված է 29 августа 2019-ին.
- ↑ Nederlandse Top 40 - week 8, 2019 (նիդեր.). Stichting Nederlandse Top 40. Ստուգվել է 29 августа 2019.
- ↑ «Dutch Charts». dutchcharts.nl (հոլանդերեն). Վերցված է 29 августа 2019-ին.
- ↑ Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է 29 августа 2019.
- ↑ Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է 29 августа 2019.
- ↑ Illegal name entered Lizzo/<Lizzo/chart?f=379 Lizzo Album & Song Chart History Billboard Hot 100 for Lizzo. Ստուգվել է 29 августа 2019.
- ↑ Illegal name entered Lizzo/<Lizzo/chart?f=343 Lizzo Album & Song Chart History Billboard Adult Pop Songs for Lizzo. Ստուգվել է 29 августа 2019.
- ↑ Illegal name entered Lizzo/<Lizzo/chart?f=359 Lizzo Album & Song Chart History Billboard Hot Dance/Club Play for Lizzo. Ստուգվել է 29 августа 2019.
- ↑ Illegal name entered Lizzo/<Lizzo/chart?f=348 Lizzo Album & Song Chart History Billboard Dance/Mix Show Airplay for Lizzo. Ստուգվել է 29 августа 2019.
- ↑ Illegal name entered Lizzo/<Lizzo/chart?f=367 Lizzo Album & Song Chart History Billboard R&B/Hip-Hop Songs for Lizzo. Ստուգվել է 29 августа 2019.
- ↑ Illegal name entered Lizzo/<Lizzo/chart?f=381 Lizzo Album & Song Chart History Billboard Pop Songs for Lizzo. Ստուգվել է 29 августа 2019.
- ↑ «Top 100 Songs». Rolling Stone (անգլերեն). 4 июля 2019. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 29 августа 2019-ին.
- ↑ «Gold/Platinum». Music Canada (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Gold & Platinum». RIAA (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Top 40/M Future Releases - Mainstream Hit Songs Being Released and Their Release Dates». All Access. 25 марта 2019. Արխիվացված է օրիգինալից 25 марта 2019-ին. Վերցված է 29 августа 2019-ին.
- ↑ «Hot/Modern/AC Future Releases - Hot Adult Contemporary Rock Songs and Release Dates». All Access. 21 марта 2019. Արխիվացված է օրիգինալից 21 марта 2019-ին. Վերցված է 29 августа 2019-ին.