Ուղևորություն դեպի Ամերիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ուղևորություն դեպի Ամերիկա
Coming to America
Coming to America poster.jpg
Ամերիկայում գտնվող չորս զվարճալի տղամարդիկ ոչ այլ ոք են, քան Էդի Մերֆին
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրԿատակերգություն, մելոդրամա, արկածային ֆիլմ
Թվական1988
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոն Լենդիս
ՊրոդյուսերԼեսլի Բելցբերգ, Ջորջ Ֆոլսի, Մարկ Լիպսկի
Սցենարի հեղինակԷդի Մերֆի, Դեյվիդ Շեֆիլդ
ԴերակատարներԷդի Մերֆի
ՕպերատորՍոլ Նեգրին, Վուդի Օսմենս
ԵրաժշտությունՆեյալ Ռոդրիգես
ՄոնտաժՄալքոլմ Քեմփբել
Պատմվածքի վայրՆյու Յորք և Քուինս
Նկարահանման վայրՆյու Յորք
ԿինոընկերությունEddie Murphy Productions Paramount Pictures
Տևողություն116 րոպե
Բյուջե$39 միլիոն
Շահույթ288 800 000 ԱՄՆ դոլար[1]

Ուղևորություն դեպի Ամերիկա (անգլ. Coming to America), ամերիկյան ֆիլմ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկյան Զամունդա պետության միակ արքայազնը՝ Ջոֆեր Ակիմը (Էդի Մերֆի), ցանկանում է ինքն իր համար կին գտնել և այդ նպատակով գնում է Ամերիկա իր ընկերոջ և ծառայի՝ Սեմմիի (Արսենիո Հոլ) հետ։ Նյու Յորքում արքայազնը ընտրում է ամենանորաձև և թանկարժեք թաղամասը՝ «Կուինսը»։ Կնոջ որոնումները ստիպեցին արքայազնին խաղալու սովորական աշխատող տղայի կերպար՝ պանդոկում, որտեղ նրան շատ էր դուր գալիս տիրոջ դուստրը։ Աղջկա մտքով անգամ չէր էլ անցնում, որ նա արդեն պոտենցիալ արքայադուստր էր։

Երբ Սեմմին ծախսեց գրպանի բոլոր գումարը (մի քանի հազար դոլլար)՝ իր և Ակիմի սենյակում թանկարժեք սանտեխնիկայի, նրբաճաշակ կահույքի տեղադրման վրա, նրանք վիճեցին, և Ակիմն որոշեց առանձնանալ նրանից՝ վերցնելով ծառայի մոտ եղած ողջ գումարը։ Նեղացած Սեմմին մի նամակ է ուղարկում արքա Ջաֆֆեին (Ակիմի հայր), որպեսզի նա ուղարկի 20 հազար դոլլար` ԱՄՆ: Նամակ գրողն համոզում է Սեմմին, որ 20 000 դոլլարի փոխարեն Սէմմին ցանկանա 30 000, կամ անգամ 1 միլիոն դոլլար։

Վախեցած արքան գալիս է Նյու Յորք և ուղորդվում է դեպի «Կուինս»...

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էդի Մերֆի- արքայազն Ակիմ Ջոֆեր, Կլարենս, Րենդի Վատսոն, Սոուլ
  • Արսենիո Հոլ- Սեմմի, Մորրիս, Բրաուն, բարի տրանսվեստիտ
  • Ջեյմս Էրլ Ջոնս- Զամունդայի արքա՝ Ջաֆե Ջոֆեր
  • Մեժ Սինկլեր- Աոլեոն թագուհի
  • Շերի Հիդլի- Լիզա Մակդաուէլլ
  • Էրիկ Լա Սալ- Դերիլ Ջենկս
  • Էլիսսոն Դին- Պատրիսիա Մակդաուէլլ
  • Պոլ Բեյթս- Օխա
  • Քյուբա Գուդինգ կրտսեր- տղա
  • Շիլա Ջոնսոն- տիկին
  • Ֆրէնկի Ֆէյզոն- տան կառավարող
  • Լուի Անդերսոն- Պանդոկի աշխատող
  • Սեմյուել Ջեքսոն- Պանդոկը թալանող
  • Վանեսսա Բելլ Կէլլոուէյ- Արքայազնի հարս
  • Ջեյկ Ստեյնֆիլդ- տաքսու վարորդ
  • Վոնդի Կերտիս-Խոլլ- մարզադաշտի վաճառող
  • Էլեյն Կագան- Նամակ գրող
  • Դոն Ամիչի- Մորտիմեր Դյուկ, մուրացկան
  • Ռալֆ Բելլամի- Րէնդոլֆ Դյուկ, մուրացկան
  • Վիկտորյա Դիլլարդ- լվացք անող կին
  • Ֆելիսիա Թեյլոր- լվացք անող կին
  • Միշել ուատլի- լվացք անող կին
  • Գարսել Բովե- վաճառողուհի
  • Ստեֆանի Սայմոն- վաճառողուհի
  • Կելվին Լոկխարտ- Արքայազնի հարսի հայր

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմի սցենարի հիմքը դրել է կատակերգու Արտ Բուխվալդը։ Չնայած «Paramount Pictures» ստուդիայում մերժեցին նրա առաջարկը, սակայն որոշ ժամանակ անց նկարեցին ֆիլմը՝ առանց Բուխվալդի իմանալու։ Կատակերգուն առաջին անգամ իր սցենարով նկարված ֆիլմը տեսել է կինոթատրոնում։ 1990 թվականին Բուխվալդը դատի է տվել «Paramount Pictures»-ին իր սցենարը գողանալու համար։ Ստուդիային պարտադրեցին վճարել նրան 900 հազար դոլլար։ Այդ դեպքից հետո կինոստուդիաներն իրենց պայմանագրերում նշեցին, որ կողմնակի սցենարիստների օրիգինալ մտահղացումները վճարման ենթակա չեն։ Այս հղումը Ամերիկայի պատմության մեջ մտավ և կոչվեց «Բուխվալդի օրենք»։
  • Ֆիլմում կա մի մաս, երբ գլխավոր հերոսներն անցնում են մուրացկանների կողքով։ Արքայազնը իր վերջին կոպեկները տալիս է նրանց, ովքեր փաստորեն լինում են Ռենդոլֆ և Մորտիմեր Դյուկերի եղբայրները, որոնց ոչնչացրել էր Էդիին «Փոխվենք տեղերով» ֆիլմում։
  • Box Office Mojo — 1999.