Ժաննա Բերգենդորֆ - բուլղարացի երգչուհի, բուլղարական X Ֆակտորի երկրորդ եթերաշրջանի հաղթող[2]։
Վլադիմիր Միխայլով - բուլղարացի երգիչ, երգերի հեղինակ և դերասան։ «Սաֆո» և «Սլենգ» խմբերի մասնակից։ Կիևում կայացած Եվրատեսիլ 2017 երգի մրցույթում եղել է Կրիստիան Կոստովի բեկ-վոկալիստը։ Որպես դերասան՝ խաղացել է 2017 թվականի բուլղարական խոշորագույն ֆիլմերում՝ «Բենզին» (բուլղար․՝ «Бензин»), «Վզվիշենիե» (բուլղար․՝ «Възвишение») և «Նոկաուտ կամ ամեն ինչ, որը նա գրել է» (բուլղար․՝ «Нокаут или Всичко, което тя написа»)։
Գեորգի Սիմեոնով (JJ), բուլղարացի երգիչ, երգերի հեղինակ և երաժշտական պրոդյուսեր։ Իր դեբյուտը կատարել է «032» խմբում։ 2013 թվականին սկսել է մեներգչի կարիերան և թողարկել «Ավելի լավ» (բուլղար․՝ «По-добре»), «Որ հասկանում եմ» (բուլղար․՝ «Че разбрах») և «Սիրելի դիլեր» (բուլղար․՝ «Дилър на любов») երգերը։ Սոֆիայում և Պլովդիվում դասավանդում է փոփ, սոուլ և RnB երգեցողություն, անցկացնում վարպետության դասեր։ Բուլղարացի նշանավոր երգիչներից մեկի համար հանդես է եկել որպես երաժշտական պրոդյուսեր։
Ջոնի Մանուել, ամերիկացի երգիչ, ծնվել է Ֆլինտ քաղաքում (Միչիգան նահանգ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ)։ Երգել սկսել է մանուկ հասակից, 14 տարեկանում NSYNC խմբի հետ մեկնել է հյուրախաղերի։ 2017 թվականին անցել է «America's Got Talent» մրցույթի կիսաեզրափակիչ փուլ, որտեղ կատարել է Ուիթնի Հյուսթոնի «I Have Nothing» երգը։ Նրա կատարումը ֆեյսբուքում հավաքեց ավելի քան 270 միլիոն դիտում։ Ջոնի Մանուելը թողարկել է 2 սինգլ՝ «Come Alive» և «Blind Faith», ներկայումս աշխատում է իր դեբյուտային ալբոմի՝ «Symphonics International»-ի վրա։
Թրեյ Քեմփբել, ամերիկացի երգերի հեղինակ և երգիչ, ապրում է Լոս Անջելեսում։ «Bones» երգի կոմպոզիտորներից մեկն է, «Equinox»-ի կարևոր անդամը։ Թրեյը երգեր է գրում այնպիսի արտիստների համար, ինչպիսիք են Դուա Լիպան, Բիբի Ռեքսան, նորվեգուհի Ջուլի Բորգանը և ռումինուհի Ալեքսանդրա Ստանը։
Խումբը ձևավորվել է 2018 թվականին՝ կոմպոզիտոր և պրոդյուսեր Բորիսլավ Միլանովի կողմից («Symphonics International»)։ Փակ քվեարկությամբ ընտրվել է Բուլղարիայի ազգային հեռուստատեսության կողմից՝ որպես 2018 թվականի Եվրատեսիլ երգի մրցույթում Բուլղարիայի ներկայացուցիչ[3]։