Դուա Լիպա
| Դուա Լիպա | |
|---|---|
| Բնօրինակ անուն | ալբ․՝ Dua Lipa |
| Ի ծնե անուն | ալբ․՝ Dua Lipa[1] |
| Ծնվել է | օգոստոսի 22, 1995[2] (31 տարեկան) Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
| Երկիր | |
| Ժանրեր | փոփ, post-disco?, Հաուս երաժշտություն, funktronica?, ինդի փոփ[3][4][5][…], դրիմ փոփ[3][4][5][…] և սինթիփոփ[3][4][5][…] |
| Մասնագիտություն | երգչուհի, երգերի հեղինակ, մոդել, նորաձևության դիզայներ, դերասանուհի, պոդքաստեր, փոփ երգիչ, կոմպոզիտոր և կինոպրոդյուսեր |
| Երգչաձայն | մեցցո-սոպրանո[6][7][8] |
| Գործիքներ | վոկալ[9] |
| Լեյբլ | Warner Records Inc.?[10][11], Urban?, Vertigo Records և Atlantic Records |
| Կրթություն | Fitzjohn's Primary School?[12][13], Սիլվիա Յանգի թատրոն դպրոց[14], Parliament Hill School?[15] և Mileniumi i Tretë School?[16] |
| Ամուսին | Քալլում Թերներ[17] |
| Պարգևներ | |
| Կայք | dualipa.com |
| Ստորագրություն | |
Դուա Լիպա (անգլ.՝ Dua Lipa, օգոստոսի 22, 1995[2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), ալբանական ծագմամբ բրիտանացի երգչուհի, երգահան, մոդել[22]։ Տասնչորս տարեկանում սկսել է Յութուբ ներբեռնել Քրիստինա Ագիլերայի և Նելլի Ֆուրտադոյի երգերի քավեր տարբերակները։ 2015 թվականին պայմանագիր է կնքել Warner Bros. Records ընկերության հետ և շուտով թողարկել է իր առաջին սինգլը։ 2016 թվականի դեկտեմբերին The Fader ամսագրի աջակցությամբ նկարահանվել է երգչուհուն նվիրված վավերագրական ֆիլմ՝ See in Blue[23]։ 2017 թվականի հունվարին երգչուհին արժանացել է EBBA Public Choice Award մրցանակի[24]։ 2017 թվականի հունիսի 2-ին թողարկվել է «Dua Lipa» դեբյուտային ալբոմը։ Ալբոմից առանձին թողարկվել են յոթ սինգլներ, որոնցից երկուսը՝ «Be the One» և «New Rules» երգերը, ընդգրկվել են հիթ-շքերթների առաջին տասնյակներում։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դուա Լիպան ծնվել է 1995 թվականի օգոստոսի 22-ին Լոնդոնում[25]։ Նրա անունը (Դուա) ալբաներենից թարգմանած նշանակում է «ես սիրում եմ», «ես ուզում եմ» կամ «ես կարիք ունեմ»[26]։ Նրա ծնողները Կոսովոյի էթնիկ ալբանացիներից են, որոնք լքել են Պրիշտինան 1999-ական թվականներին[25]։ Լիպան կրթություն է ստացել Sylvia Young Theatre Schoolruen-ում[27]։ 2008 թվականին իր ընտանիքի հետ միասին երգչուհին վերադառնում է Կոսովո։ Այդ ժամանակ երկիրը հռչակել էր իր անկախությունը Սերբիայից։ 15 տարեկան հասակում նա կրկին ուղևորվում է Լոնդոն, քանի որ ցանկանում էր շարունակել իր երաժշտական կարիերան։ Լոնդոնում նա սկսում է ապրել իր ընկերների հետ[28]։ 16 տարեկան հասակում սկսում է իր մոդելի կարիերան[29]։
Լիպայի հայրը ինչ-որ ժամանակ եղել է ռոք-երաժիշտ, և աղջիկը մեծացել է լսելով թե ինչպես է հայրը երգում[27]։ 14 տարեկան հասակում ապագա երգչուհին սկսում է YouTube-ում ներկայացնել իր սիրելի երգերի քավեր տարբերակները, որոնց շարքերում հիշատակվում էին Քրիստինա Ագիլերայի և Նելլի Ֆուրտադոյի երգերից[29][30]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականին Լիպան սկսում է Warner Bros. Records լեյբլի անվան տակ աշխատել իր նորամուտային ալբոմի վրա[29]։ Նույն թվականի օգոստոսին նա թողարկում է իր նորամուտային սինգլը՝ «New Love»-ը[31], որի պրոդյուսերներն համարվում էին Էմիլի Հեյնին և Էնդրյու Ուոտը[29]։ 2015 թվականի հոկտեմբերին[32] կայանում է «the Oneruen» սինգլի պրեմիերան։ Երգի հեղինակը Լյուսի «Փոուս» Թեյլորն էր[26]։ Իր երգերի մասին Լիպան ասել է. «„Be the One“-ը իմ թողարկվելիք ալբոմի միակ երգն է, որի հեղինակը ես չեմ։ Այնուամենայնիվ ես չեմ կարող այն չընդգրկել իմ ալբոմի մեջ. այն իմ սիրելի երգն է»[30]։
Երգչուհին ներակայանում է «մութ փոփ» երաժշտական ոճով[32]։ 2015 թվականի նոյեմբերի 30-ին Լիպան հավակնում էր «Sound of…2016» երաժշտական ցանկի մեջ ընդգրկվելուն[30]։ 2016 թվականի հունվարին մեկնարկում է նրա առաջին համերգային շրջագայությունը Մեծ Բրիտանիայում և Եվրոպայում[27]։ 2017 թվականի հունիսի 2-ին թողարկվել է նրա «Dua Lipa» դեբյուտային ալբոմը[33][34][35]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dua Lipa (2017)
- Future Nostalgia (2020)
Մրցանակներ և առաջադրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Կազմակերպություն | Մրցանակ | Արդյունք |
|---|---|---|---|
| 2016 | BBC | Sound of...2016[30] | Առաջադրված |
| MTV Europe Music Awards | Best Push Act | ||
| Popjustice £20 Music Prize | Best British Pop Single | ||
| 2017 | Eurosonic Noorderslag | European Border Breakers Awards: United Kingdom | Հաղթանակ |
| Public Choice | |||
| Best Newcomer of the Year | |||
| Brit Awards | Critics' Choice | Առաջադրված | |
| NME Awards | Best British Female Artist | ||
| Best New Artist | Հաղթանակ | ||
| SCTV Music Awards | Young and Promising International Artist | ||
| Glamour Awards | Next Breakthrough | ||
| Teen Choice Awards | Choice Breakout Artist | Առաջադրված | |
| BBC Radio 1’s Teen Awards | Best British Solo Artist | Հաղթանակ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://web.archive.org/web/20201218202148if/https://www.wired.com/video/watch/autocomplete-inverviews-dua-lipa-answers-the-webs-most-searched-questions
- 1 2 https://web.archive.org/web/20160101123127/http://www.kosovo-info.com/dua-lipa/
- 1 2 3 https://web.archive.org/web/20170802222433/http://www.allmusic.com/artist/dua-lipa-mn0003426731/biography
- 1 2 3 https://web.archive.org/web/20181202024824/http://www.digitalspy.com/music/new-music/interviews/a776876/meet-your-new-favourite-popstar-dua-lipa-just-dont-call-her-the-new-lana-del-rey/
- 1 2 3 https://web.archive.org/web/20190602201447/https://www.independent.co.uk/arts-entertainment/music/reviews/dua-lipa-o2-abc-glasgow-review-jazz-infused-songs-recall-a-smoke-filled-cabaret-bar-a6836606.html
- ↑ https://web.archive.org/web/20190219130411/https://www.popmatters.com/lollapalooza-berlin-2018-day-2-2603697654.html
- ↑ https://www.billboard.com/articles/news/dance/8464469/best-justin-bieber-covers
- ↑ https://www.billboard.com/articles/events/year-in-music-2018/8489566/best-dance-electronic-songs-2018
- 1 2 (not translated to mul), (not translated to mul), (not translated to mul) ՅուԹյուբ(բազմ․) — 2005.
- ↑ https://www.wmg.com/news/breakthrough-artist-dua-lipa-lands-first-number-one-single-uk-ireland-new-rules-27631
- ↑ https://www.musicweek.com/talent/read/new-ruler-dua-lipa-s-debut-album-goes-platinum/073269
- ↑ https://web.archive.org/web/20180613112046/http://camdennewjournal.com/article/dua-lipas-former-school-plays-new-rules-to-pupils-each-morning
- ↑ https://archive.vn/w8aJN
- ↑ https://web.archive.org/web/20160210092743/https://www.bbc.com/news/entertainment-arts-35520865
- ↑ https://web.archive.org/web/20210112043247/https://www.standard.co.uk/culture/music/dua-lipa-talks-about-her-teen-years-in-kosovo-and-why-it-s-tough-for-new-music-artists-to-break-through-a3307341.html
- ↑ https://web.archive.org/web/20160318130740/https://telegrafi.com/ne-cilen-shkolle-shkoi-dua-lipa-ne-prishtine-foto/
- ↑ Dua Lipa’s Custom Schiaparelli Wedding Outfit Features a Sculpted Blush Bustier and an Asymmetric Skirt // Marie Claire — Hearst Communications, TI Media, 1941. — ISSN 1081-8626
- ↑ https://www.nytimes.com/2019/02/10/arts/music/2019-grammys-winners-full-list.html
- ↑ https://www.grammy.com/grammys/news/silk-city-dua-lipa-win-best-dance-recording-electricity-2019-grammys
- ↑ https://www.nytimes.com/2021/03/14/arts/music/grammys-winners-list.html
- ↑ https://pitchfork.com/news/dua-lipa-named-honorary-ambassador-of-kosovo/amp/
- ↑ Dua Lipa: A pop star in waiting - BBC News
- ↑ The Fader (2016 թ․ դեկտեմբերի 20). «Dua Lipa - See in Blue (Documentary)». Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Legrand, Emmanuel (2017 թ․ հունվարի 12). «Dua Lipa scoops Public Choice Award at the EBBAs». Վերցված է 2017 թ․ հունվարի 13-ին.
- 1 2 «Dua Lipa - English singer from Kosovo». Kosovo Info. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.
- 1 2 «Shake it up: the future female pop stars of 2016». The Guardian. 2016 թ․ հունվարի 1.
- 1 2 3 «Meet your new favourite popstar Dua Lipa - just don't call her the new Lana Del Rey». DigitalSpy. 2015 թ․ դեկտեմբերի 11.
- ↑ «Band Crush: Dua Lipa». NYLON. 2015 թ․ հոկտեմբերի 23.
- 1 2 3 4 «Meet Dua Lipa, A Restless Spirit With A Mighty Big Voice». The Fader. 2015 թ․ դեկտեմբերի 9.
- 1 2 3 4 «BBC Radio 1 - Dua Lipa talks dark pop and hip hop influences». BBC. 2015 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ «Lana Del Rey's management have a new artist and she is amazing». Pop Justice. 2015 թ․ օգոստոսի 21. Արխիվացված է օրիգինալից 2019-10-29-ին. Վերցված է 2016-10-15-ին.
- 1 2 «The playlist: new bands – with the Prettiots, Dua Lipa and Mind Enterprises». The Guardian. 2015 թ․ նոյեմբերի 9.
- ↑ Sonis, Rachel (2016 թ․ օգոստոսի 24). «Dua Lipa Reveals Cover Art For Self-Titled Album». Idolator. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Дуа Липа перенесла релиз дебютной пластинки «Dua Lipa»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ «DUA LIPA – ALBUM OUT NOW». DUA LIPA. Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուա Լիպա» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
- Օգոստոսի 22 ծնունդներ
- 1995 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Մեցցո-սոպրանոներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Brit Awards մրցանակի դափնեկիրներ
- NME Awards մրցանակի դափնեկիրներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ալբանացի դերասանուհիներ
- Ալբանացի երգչուհիներ
- Անգլիացի կինոդերասանուհիներ
- Անգլիացի մոդելներ
- Բրիտանացի երգահաններ
- Բրիտանացի երգչուհիներ
- Բրիտանացի հասարակական գործիչներ
- Բրիտանացի ֆեմինիստներ
- Դուա Լիպա
- Էլեկտրական երաժշտության ժանրի երաժիշտներ
- Էլեկտրոփոփ երաժիշտներ
- ԼԳԲՏ իրավունքների ակտիվիստներ
- Կանանց իրավունքների իրավապաշտպաններ
- Մոդելներ այբբենական կարգով