Jump to content

Call Me (երգ, Blondie)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Call Me»
սինգլը
Ժանրփոփ երաժշտություն
ԵրգահանClem Burke?[1][1], Դեբի Հարրի[1][1] և Ջորջիո Մորոդեր[1][1]
(աուդիո)
(աուդիո)
[[:Պատկեր:{{{Ֆայլի անվանում}}}|{{{Անվանում}}}]]
[[Պատկեր:{{{Ֆայլի անվանում}}}|180px|noicon]]

«Call Me», ամերիկյան Blondie խմբի երգը՝ գրված «Ամերիկյան ժիգոլո» ֆիլմի համար։ Զբաղեցրել է առաջին հորիզոնականները ԱՄՆ-ի, Կանադայի և Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթներում[2][3]։ Ընդգրկվել է «Բոլոր ժամանակների 500 մեծագույն երգեր ըստ Rolling Stone ամսագրի» ցանկում[4]։

«Call Me» կոմպոզիցիան Փոլ Շրյոդերի 1980 թվականի «Ամերիկյան ժիգոլո» ֆիլմի հիմնական երաժշտական թեման է։ Եվրոպական դիսկո պրոդյուսեր Ջորջո Մորոդերը դիմել է Fleetwood Mac-ից Սթիվի Նիքսին, որպեսզի օգնի ստեղծել երգը և կատարել այն սաունդթրեքի համար, սակայն վերջինս հրաժարվել է, քանի որ պայմանագիր էր կնքել Modern Records-ի հետ և չի կարողացել աշխատել այլ պրոդյուսերների հետ։ Մորոդերը դիմել է Blondie-ից Դեբի Հարիին։ Նա Հարիին ցույց է տվել «Man Machine» գործիքային թրեքի սևագիր տարբերակը։ Հարին պետք է հորիներ տեքստը և մեղեդին։ Դեբին դա արել է մի քանի ժամվա ընթացքում։ Այն բանից հետո, երբ երգը պատրաստ է եղել, խումբը ձայնագրել է այն․ պրոդյուսերը հենց Ջորջո Մորոդերն էր[5]։ Երգի օրիգինալ անգլալեզու տարբերակը ներառում է նաև «Call me, my darling» տողը իտալերենով («Amore, chiamami») և ֆրանսերենով («Appelle-moi, mon chéri»

Սինգլը ԱՄՆ-ում թողարկվել է 1980 թվականի փետրվարին։ Այն հասել է առաջին հորիզոնական և այդ դիրքում մնացել վեց շաբաթ անընդմեջ։ Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիան հավաստագրել է այն որպես «ոսկե» (վաճառված մեկ միլիոն օրինակ)։ Երգը չորս շաբաթ եղել է Hot Dance Club Songs-ի երկրորդ հորիզոնականում։ Billboard ամսագրի 1980 թվականի Տարվա ամփոփիչ հիթ-շքերթում սինգլը ճանաչվել է № 1։ Ավելի ուշ նույն ամսագիրը երգը դասել է բոլոր ժամանակների 100 լավագույն երգերի 44-րդ հորիզոնականում[6]։ Երկու ամիս անց սինգլը թողարկվել է Մեծ Բրիտանիայում, որտեղ նույնպես հասել է առաջին հորիզոնական։

ԱՄՆ-ում երգը թողարկել են երեք տարբեր ձայնագրման ընկերություններ․ ամենաերկար տարբերակը (8:06) թողարկվել է Polydor Records ֆիլմի սաունդթրեքի ալբոմում, 7 և 12 «տարբերակները թողարկվել են Chrysalis Records-ում և իսպանական 12 տարբերակը՝ Բադիի և Մերի Մաքքլասքիի խոսքերով, թողարկել է Salsoul Records դիսկո լեյբլը։ Իսպանական տարբերակը, որը կոչվում էր «Llámame», նախատեսված էր Մեքսիկայում և Հարավային Ամերիկայի որոշ երկրներում թողարկվելու համար։ Այս տարբերակը թողարկվել է նաև ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում 1993 թվականին «Blonde and Beyond» ժողովածուում (Chrysalis Records/EMI լեյբլ)։ «Call Me» երգի ռեմիքսը, որը կատարել է Բեն Լիբրանդը, հայտնվել է 1988 թվականին Once More into the Bleach խմբի երգերի ռեմիքս ալբոմում։ Այս ռեմիքսը թողարկվել է Մեծ Բրիտանիայում նաև որպես առանձին սինգլ։ 2001 թվականին երգի օրիգինալ երկար տարբերակը հայտնվել է որպես բոնուս-թրեք «Autoamerican» ալբոմի վերաթողարկման ժամանակ։

1980 թվականի օգոստոսին Դեբի Հարին The Muppet Band-ի հետ ձայնագրել է այս երգը Muppet Show ծրագրի համար։

1981 թվականին երգը առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի՝ դուետի կամ խմբի լավագույն վոկալ ռոք կատարման համար անվանակարգում։

Տեսահոլովակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի համար կա երկու տեսահոլովակ․

  • Դեբի Հարիի տարբեր պլանները Նյու Յորքի փողոցներում, որոնք 1991 թվականին տպագրվել են «The Complete Picture: The Very Best of Deborah Harry and Blondie» ժողովածուում։
  • Տաքսու վարորդը Checker Taxi-ի ղեկին շարժվում է Մանհեթենի փողոցներով։ Այս տեսանյութում խմբի անդամներից ոչ մեկը չկա։ 1981 թվականին հրատարակվել է «The Best of Blondie» ժողովածուում

Թողարկման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
US, UK 7" (CHS 2414)
  1. «Call Me (Theme from American Gigolo)» (7" edit) — 3:32
  2. «Call Me» (7" instrumental) — 3:27
UK 12" (CHS 12 2414)
  1. «Call Me» (7" edit) — 3:32
  2. «Call Me» (Spanish version — 7" edit) — 3:32
  3. «Call Me» (7" instrumental) — 3:27
US 12" (Polydor PRO 124)
  1. «Call Me» (Theme from American Gigolo) — 8:04
  2. «Call Me» (12" instrumental) — 6:10
US 12" (Salsoul SG 341) [promo only]
  1. «Call Me» (Spanish version, extended) — 6:23
  2. «Night Drive» (Reprise) — by Giorgio Morodor — 6:10
UK 7" (CHS 3342-1)
  1. «Call Me» (Ben Liebrand Remix) — 7:09
  2. «Call Me» (Original Version) — 3:31
UK 12" (CHS 12 3342)
  1. «Call Me» (Ben Liebrand Remix) — 7:09
  2. «Backfired» (Bruce Forrest And Frank Heller Remix) — 6:03
  3. «Call Me» (Original Version) — 3:31
UK CD (CHSCD 3342)
  1. «Call Me» (Ben Liebrand Remix) — 7:09
  2. «Backfired» (Bruce Forrest And Frank Heller Remix) — 6:03
    • Performed by Debbie Harry
  3. «Call Me» (Original Version) — 3:31
  4. «Hanging on the Telephone» — 2:23

Հորիզոնականներ չարթերում

[խմբագրել | խմբագրել կոդը]
(1980) Ամենաբարձր հորիզոնական
Ավստրալիա ԱվստրալիաAustralia (Kent Music Report)[7][8] 4
Ավստրիա Ö3 Austria Top 75[9] 5
Բելգիա Ultratop Flanders[10] 9
Բելգիա ԲելգիաBelgium (BRT Top 30 Flanders)[11] 9
Կանադա ԿանադաCanada (RPM 100 Singles)[3] 1
Ֆրանսիա ՖրանսիաFrance[12] 4
Գերմանիա Media Control AG[13] 14
Կաղապար:ԻռլանդիաIreland (IRMA)[14] 2
Իտալիա ԻտալիաItaly (FIMI)[15] 11
Ճապոնիա ՃապոնիաJapan (Oricon)[16] 12
Նիդերլանդներ Dutch Top 40[17] 9
Նիդերլանդներ Mega Single Top 100[18] 12
Նոր Զելանդիա RIANZ[19] 6
Նորվեգիա VG-lista[20] 2
Հարավային Աֆրիկա Հարավային ԱֆրիկաSouth Africa (Springbok Radio)[21] 2
Շվեդիա Sverigetopplistan[22] 3
Շվեյցարիա Schweizer Hitparade[23] 3
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[24] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆUS Billboard Hot 100[25] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆUS Billboard Hot Dance Club Play[25] 2
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆUS Record World Singles[26] 1

Տարեկան չարթեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Չարթ (1980) Հորիզոնական
Canadian RPM 1980 Top 100 Singles[27] 3
US Billboard Hot 100[2] 1

Տասնամյակի չարթեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
End of decade (1980—1989) Դիրք
US Billboard Hot 100 8

1988 թվականի ռեմիքս տարբերակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Չարթ (1989) Ամենաբարձր հորիզոնական
UK Singles Chart[28] 61

Հավաստագրում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Կանադա (Music Canada)[29] Platinum 0^
Մեծ Բրիտանիա (BPI)[30] Silver 200 000^
ԱՄՆ (RIAA)[31] Gold 1 000 000^

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Նախորդող՝
«Another Brick in the Wall (Part 2)» — Pink Floyd
Billboard Hot 100 #1
19 апреля — 30 мая 1980[32] (шесть недель)

90px

Հաջորդող՝
«Funkytown» — Lipps Inc.
Նախորդող՝
«Working My Way Back to You/Forgive Me Girl» — Detroit Spinners
UK Singles Chart #1
20 — 26 апреля 1980[33] (одна неделя)
Հաջորդող՝
«Geno» — Dexys Midnight Runners

Քավեր տարբերակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1980 թվականին երգը կատարել է գերմանացի երգչուհի Մարիաննա Ռոզենբերգը։
  • 1986 թվականին Սան Ֆրանցիսկոյի «Until December» խումբը ձայնագրել է երգ իրենց համանուն ալբոմի համար[34]։
  • 1997 թվականին Da Vinci’s Noteboo kկապելլա խումբը այս երգը ձայնագրել է իրենց «Bendy’s Law» ալբոմի համար[35]։
  • 1997 թվականին ֆիննական The 69 Eyes խումբը երգ ձայնագրել է «Wrap Your Troubles in Dreams» ալբոմի համար։
  • 1999 թվականին Էմիլիա Մոջելոն ձայնագրել է այս երգի քավեր տարբերակը Մայք Միտչելի կատակերգական «Call Man» ֆիլմի համար[36]։
  • 2001 թվականին Squatweiler ինդի պանկ խումբը ձայնագրել է այս երգը «How Many Bands Does It Take to Screw up a Blondie Tribute» ժողովածուի համար[37]։
  • 2001 թվականին Նիկա Կոստան կատարեց երգ Բեն Սթիլերի «Zoolander» կատակերգական ֆիլմի սաունդթրեքի համար[38]։
  • 2002 թվականին I Am the World Trade Center սինթ-փոփ խումբը երգ է ձայնագրել «The Tight Connection» ալբոմի համար[39]։
  • 2002 թվականին Թիֆանին երգ ձայնագրեց Platinum Girl. A Tribute to Blondie ժողովածուի համար[40]։
  • 2005 թվականին Լիա ԴեԼարիան ձայնագրել է քավեր Double Standards ջազ ալբոմի համար[41]։
  • 2008 թվականին ավստրալիացի երգչուհի Թինա Արենան երգ է ձայնագրել «Songs of Love & Loss 2» ալբոմի համար։
  • 2008 թվականին բրիտանացի երգչուհի Սքայ Էդվարդսը ֆրանսիական Nouvelle Vague խմբից Մարկ Քոլենի հետ ձայնագրել է քավեր տարբերակը «Hollywood, Mon Amour» ալբոմի համար[42]։
  • 2009 թվականին ամերիկյան In This Moment մետալքոր խումբը թողարկեց քավեր տարբերակը որպես սինգլ։
  • Շոտլանդական Franz Ferdinand ինդի խումբը կատարել է երգը «War Child Presents Heroes» բարեգործական ալբոմի համար[43]։
  • 2010 թվականին բրիտանացի երգչուհի Սամանթա Ֆոքսը և իտալացի երգչուհի Սաբրինան թողարկեցին այս երգի պարային տարբերակը որպես սինգլ[44]։
  • 2014 թվականին Blondie-ին վերաձայնագրել է երգը (Ջորջիո Մորոդերի հետ որպես պրոդյուսեր) «Greatest Hits Deluxe Redux» ժողովածուի 2 սկավառակից բաղկացած «Blondie 4(0) Ever» ալբոմի համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 ISWC-Net
  2. 2,0 2,1 Billboard 27 December 1980(անգլ.) / Danyel Smith. — Nielsen Business Media, Inc., 1980. — ISSN 0006-2510.
  3. 3,0 3,1 «Top Singles — Volume 33, No. 6, May 03 1980» (անգլերեն). Library and Archives Canada. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 1-ին.
  4. «Blondie, 'Call Me' — 500 Greatest Songs of All Time | Rolling Stone» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
  5. 100 Greatest Songs of the 80s, Episode 2, VH1
  6. «Billboard Hot 100 Chart 50th Anniversary» (անգլերեն). Billboard. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 5-ին.
  7. bulion. «Forum - ARIA Charts: Special Occasion Charts - CHART POSITIONS PRE 1989». ARIA. Australian-charts.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 29-ին.
  8. Կաղապար:Источник информации
  9. Blondie — Call Me Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien. Ստուգվել է July 29, 2013.
  10. Ultratop.be — Blondie — Call Me (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է July 29, 2013.
  11. «Call Me - BLONDIE». VRT (հոլանդերեն). Top30-2.radio2.be. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 29-ին. Hoogste notering in de top 30 : 9
  12. «InfoDisc : Tous les Titres par Artiste». Dominic DURAND / InfoDisc (ֆրանսերեն). InfoDisc.fr. 2013 թ․ հուլիսի 29. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 29-ին. You have to use the index at the top of the page and search «Blondie»
  13. Blondie - Call Me (գերմ.). Charts.de. Media Control. Ստուգվել է July 29, 2013.
  14. «The Irish Charts - All there is to know». IRMA. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 29-ին. 1st result of the 2nd page when searching «Blondie»
  15. Billboard 30 August 1980 (und) / Danyel Smith. — Nielsen Business Media, Inc., 1980. — ISSN 0006-2510. Архивировано из первоисточника 16 հունվարի 2018.
  16. Billboard 18 July 1980 (und) / Danyel Smith. — Nielsen Business Media, Inc., 1980. — ISSN 0006-2510. Архивировано из первоисточника 16 հունվարի 2018.
  17. Nederlandse Top 40 - Blondie - Call Me search results (նիդեր.). Stichting Nederlandse Top 40. Ստուգվել է July 29, 2013.
  18. Dutchcharts.nl — Blondie — Call Me (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է July 29, 2013.
  19. Charts.org.nz — Blondie — Call Me. Top 40 Singles. Hung Medien. Ստուգվել է July 29, 2013.
  20. Norwegiancharts.com — Blondie — Call Me. VG-lista. Hung Medien. Ստուգվել է July 29, 2013.
  21. «South African Rock Lists Website SA Charts 1969 - 1989 Acts (B)». Rock.co.za. John Samson. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 29-ին.
  22. Swedishcharts.com — Blondie — Call Me. Singles Top 60. Hung Medien. Ստուգվել է July 29, 2013.
  23. Blondie — Call Me swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է July 29, 2013.
  24. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է July 29, 2013.
  25. 25,0 25,1 «Blondie awards at Allmusic». Allmusic. Rovi Corporation. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 1-ին.
  26. Steve Hawtin. «Song title 63 - Call Me». Tsort.info. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 29-ին.
  27. «Canadian 1980 Top 100 Singles». Library and Archives Canada. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 24-ին.
  28. «UK Charts». Official Charts Company. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 15-ին.
  29. «Canadian single certifications – Blondie – Call Me». Music Canada. Վերցված է 29 March 2012-ին.
  30. «British single certifications – Blondie – Call Me». British Phonographic Industry. Վերցված է 29 March 2012-ին. Select singles in the Format field. Select Silver in the Certification field. Type Call Me in the "Search BPI Awards" field and then press Enter.
  31. «American single certifications – Blondie – Call Me». Recording Industry Association of America. Վերցված է 29 March 2012-ին.
  32. «Hot 100. Chart Archives. Week of April 19, 1980» (անգլերեն). Music News, Reviews, Articles, Information, News Online & Free Music. Billboard.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 6-ին.
  33. «Archive Chart. 20th April 1980» (անգլերեն). The Official Charts Company – The home of UK Charts. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 6-ին.
  34. Dan LeRoy. «Until December review at Allmusic». Allmusic. Rovi Corporation. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 29-ին.
  35. «Bendy's Law review at Allmusic». Allmusic. Rovi Corporation. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 29-ին.
  36. Heather Phares. «Deuce Bigalow, Male Gigolo review at Allmusic». Allmusic. Rovi Corporation. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 29-ին.
  37. Kathleen C. Fennessy. «How Many Bands Does It Take to Screw Up a Blondie Tribute? review at Allmusic». Allmusic. Rovi Corporation. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 29-ին.
  38. Hal Horowitz. «Zoolander review at Allmusic». Allmusic. Rovi Corporation. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 29-ին.
  39. Joe Silva. «Tight Connection review at Allmusic». Allmusic. Rovi Corporation. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 29-ին.
  40. Heather Phares. «Platinum Girl: Tribute to Blondie review at Allmusic». Allmusic. Rovi Corporation. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 29-ին.
  41. Matt Collar. «Double Standards review at Allmusic». Allmusic. Rovi Corporation. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 29-ին.
  42. «Hollywood, Mon Amour review at Allmusic». Allmusic. Rovi Corporation. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 29-ին.
  43. «Heroes». Warchild.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 5-ին.
  44. «Call Me review at Allmusic». Allmusic. Rovi Corporation. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 29-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]