Ամերիկյան ժիգոլո (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ամերիկյան ժիգոլո
American Gigolo
Երկիր Flag of the United States.svg ԱՄՆ
Ժանր դրամա[1][2], քրեական[1] և էրոտիկ ֆիլմ
Թեմա Լոս Անջելեսի ոատիկանության վարչություն
Թվական 1980
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Փոլ Շրեդեր[3][4][1][2][5]
Պրոդյուսեր Ջերրի Բրուքհայմեր[4]
Սցենարի հեղինակ Փոլ Շրեդեր[4]
Դերակատարներ Ռիչարդ Գիր[3][1][2][5], Lauren Hutton[1][2][5], Հեկտոր Էլիզոնդո[1][2], Բիլ Դյուկ[1][2], Nina van Pallandt, E. Brian Davies, Քերոլ Քուկ[1], Macdonald Carey[1], Richard Derr[6], Ուիլյամ Դոզիե[1], Carol Bruce և Ֆրենսիս Բերգեն
Օպերատոր John Bailey
Երաժշտություն Giorgio Moroder
Մոնտաժ Ռիչարդ Հելսի
Պատմվածքի վայր Կալիֆոռնիա
Նկարահանման վայր Կալիֆոռնիա և Մալիբու
Կինոընկերություն Paramount Pictures
Տևողություն 112 րոպե
Բյուջե 4 800 000 ԱՄՆ դոլար
Շահույթ 22 000 000 ԱՄՆ դոլար[7]

«Ամերիկյան ժիգոլո» (անգլ.՝ American Gigolo), ամերիկյան քրեական մելոդրամա՝ նկարահանված 1980 թվականին: Ռեժիսորը և սցենարի հեղինակը Փոլ Շրեդերն է:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուլիան Քեյը ժիգոլո է. նրա բիզնեսը կանանց հաճույք պատճառելն է: Ջուլիանն ապրում է հիանալի կյանքով՝ հագնվում է ճաշակով, վարում է շքեղ ավտոմեքենա: Հանդիպումներից մեկի ժամանակ նա ծանոթանում է Միշել Սթրաթոնի՝ բարձրաստիճան քաղաքական գործչի կնոջ հետ: Միշելը դժբախտ է ամուսնական կյանքում: Նա աստիճանաբար տարվում է Ջուլիանով և զույգը սկսում է պարբերաբար հանդիպել:

Ջուլիանի հաճախորդներից մեկին սպանում են: Սպանության գիշերը Ջուլիանը մեկ այլ կնոջ` Լիզա Ուիլյամսի հետ էր, որը չի ուզում վկայություն տալ, որովհետև վախենում է կորցնել իր հեղինակությունը: Իրավիճակը էլ ավելի է վատանում և Ջուլիանը հասկանում է, որ իրեն ուզում են դավել: Գործակալ Սանդեյը հարցաքննության ժամանակ Ջուլիանին հասկացնում է, որ նա է գլխավոր կասկածյալը:

Ջուլիանը սկսում է թաքնվել ոստիկանությունից: Նա օգնություն է խնդրում կավատ Լեոնից, սակայն վերջինս հրաժարվում է օգնել: Արդյունքում փոխադարձ հայհոյանք ու ծեծկռտուք է սկսվում, որի ժամանակ Լեոնը պատշգամբից ընկնում և մահանում է, չնայած որ Ջուլիանը փորձում էր նրան փրկել:

Վերջիվերջո Ջուլիանը հանձնվում է ոստիկանությանը: Անսպասելիորեն Միշելը դատապաշտպաններ է վարձում և ալիբի ներկայացնում, ասելով, որ իբր, ինքը սպանության օրը Ջուլիանի հետ է եղել:

Դերասանների ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականին ֆիլմը ներկայացվել է «Ոսկե գլոբուս» մրցանակին՝ երկու անվանակարգում.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]