ABBA (խումբ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբբա (այլ կիրառումներ)
ABBA | |
---|---|
Բնօրինակ անուն | ABBA |
Երկիր | Շվեդիա |
Ժանրեր | փոփ, փոփ ռոք, Եվրո փոփ, Եվրո դիսկո, պարային երաժշտություն, գլեմ ռոք և Շվեդական երաժշտություն |
Գործիքներ | վոկալ, դաշնամուր, կիթառ, էլեկտրոնային ստեղնաշար և ակորդեոն |
Գործունեություն | 1970 |
Լեյբլ | Polar (Շվեդիա) Polydor (Գերմանիա) Atlantic (ԱՄՆ, Կանադա) Universal (ԱՄՆ) Epic (Մեծ Բրիտանիա) Vogue (Ֆրանսիա) Discomate (Ճապոնիա) RCA (Ավստրալիա/Հարավային Ամերիկա) |
Պարգևներ | |
Կայք | abbasite.com |
Նախկին անդամներ | |
Բյորն Ուլվեուս Բենի Անդերսոն Ագնետա Ֆելտսկուգ Անի Ֆրիդ Լինգստադ | |
ABBA Վիքիպահեստում |
ABBA, շվեդական վոկալ-գործիքային խումբ, որը հիմնադրվել է 1972 թվականին։ Խմբի անդամներն են Բյորն Ուլվեուսը, Ագնետա Ֆելտսկուգը, Անի Ֆրիդ Լինգստադը կամ պարզապես Ֆրիդան (Frida) և Բենի Անդերսոնը (Benny Andersson)։ ABBA անվանումն առաջացել է երաժշտախմբի անդամների անունների առաջին տառերի միացմամբ։
1974 թվականին խումբը հաղթել է Եվրատեսիլ 1974 երգի մրցույթում իր Waterloo երգով։ Ներկա դրությամբ աշխարհում վաճառվել է ԱԲԲԱ համույթի երգերի ձայնագրությունների 350 միլիոն կրկնօրինակ։ Փոփ երաժշտության պատմության մեջ 1974-ից մինչև 1983 թվականը ընկած ժամանակահատվածում ABBA-ն եղել է առևտրային տեսակետից առավել հաջողակ երաժշտախմբերից մեկն աշխարհում։ Նրա ձայնագրությունների վաճառքի ցուցանիշը տատանվում է 150 միլիոնից մինչև 385 միլիոնի միջև[4][5]։ 2012 թվականի տվյալներով ABBA-ն Մեծ Բրիտանիայում ձայնագրությունների վաճառքի ցուցանիշով (11.2 միլոն օրինակ) զբաղեցնում էր 8-րդ տեղը[6]։ Դա ոչ անգլիախոս երկրի առաջին երաժշտախումբն է, որ բարձր տեղեր է գրավել անգլիախոս երկրների չարթերում, ներառյալ ամերիկյան Billboard Hot 100 -ը, բրիտանական UK Singles Chart-ը, իռլանդական Irish Recorded Music Association-ը, կանադական Canadian Hot 100-ը, ավստրալիական ARIA Charts-ը, նորզելանդական Recording Industry Association of New Zealand-ը, ֆիլիպինյան Philippine Association of the Record Industry-ն և հարավաֆրիկյան Recording Industry of South Africa-ն[7]։ ABBA-ն եղել է բոլոր ժամանակների լավագույն շվեդական երաժշտախումբը առևտրային տեսակետից[8] և լավագույններից մեկը մայրցամաքային Եվրոպայում։ Երաժշտախումբը մեծ հաջողություններ է ձեռք բերել նաև Լատինական Ամերիկայում, ձայնագրել Gracias Por La Música ալբոմը՝ երգացանկի լավագույն համարների իսպաներեն կատարումների ժողովածուն։
2010 թվականին ABBA-ն ներառվել է ռոքնռոլի փառքի սրահում[9], իսկ 2015 թվականին նրա Dancing Queen երգը ներառվել է ձայնագրությունների ակադեմիայի Գրեմմիի փառքի սրահում[10]։
ԱԲԲԱ-ի հանրահայտ երգերից են՝ "Waterloo", "Honey, Honey", "SOS", "Mamma Mia", "Fernando", "Money, Money, Money". "Knowing Me, Knowing You", "Dancing Queen", "The Name of the Game", "Take a Chance on Me", "Summer Night City", "Chiquitita", "Does Your Mother Know", "Voulez-Vous", "I Have A Dream", "Gimme! Gimme! Gimme! (A Man After Midnight)" և այլն։
ABBA-ի ակտիվ գործունեության ժամանակաշրջանում երաժշտախումբը կազմված էր ամուսնական երկու զույգից՝ Ֆելտսկոգ ու Ուլվեուս և Լինգստադ ու Անդերսոն։ Համբավի աճին ու ծավալմանը զուգահեռ՝ նրանց անձնական կյանքը փորձությունների է ենթարկվել, և դա ի վերջո հանգեցրել է ամուսնական զույգերի տրոհման։ Փոխհարաբերությունների փոփոխությունները անդրադարձել են երաժշտախմբի երաժշտության վրա, որը գործունեության վերջին շրջանում դարձել է տխրագին ու նույնիսկ մռայլ[11]։
1982 թվականից խումբը դադարեցրել է իր գործունեությունը։ ABBA-ի լուծարվելուց հետո Անդերսոնն ու Ուլվեուսը հաջողություն են փնտրել թատերական ներկայացումների համար երգ-երաժշտություն հորինելու ասպարեզում[12][13], իսկ Ֆելտսկոգն ու Լինգստադը երգիչ-մենակատարների բնագավառում են իրենց դրևորել[14][15]։
Լուծարումից տասը տարի անց թողարկվել է ABBA Gold ժողովածուն, որը դարձել է համաշխարհային բեսթսելլեր։ 1999 թվականին ABBA-ի երաժշտության հիման վրա ստեղծվել է Mamma Mia! չափազանց հաջողակ մյուզիքլը, որը բեմականացվել է աշխարհի բազմաթիվ վայրերում։ 2008 թվականին այդ մյուզիքլի հիման վրա նկարահանվել է նույնանուն դիտարժան ֆիլմը, 2018 թվականին էլ թողարկվել է Mamma Mia! Here We Go Again սիքվելը։ Հենց այդ նույն տարում հայտարարվել է, որ 35 տարվա ընդմիջումից հետո երաժշտախումբը ձայնագրել է երկու նոր երգ[16][17]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1974 - Եվրատեսիլ երգի մրցույթի հաղթող
- 1979 - «Գրամոֆոն» ամսագրի շվեդական խմբագրության մրցանակ՝ Voulez-Vous ալբոմի համար
- 1981 - «Գրամոֆոն» ամսագրի շվեդական խմբագրության մրցանակ՝ Super Trouper ալբոմի համար
- 1982 - Spelmannen մրցանակ
- 1993 - «Գրեմմի»-ի պատվո մրցանակ[18]
- 1999 - Rockbjörnen մրցանակ՝ որպես «դարի շվեդական երաժշտախումբ/արտիստ».
- 2005 - «Գրեմմի» մրցանակ «Տարվա լավագույն DVD» անվանակարգում՝ ABBA - The Movie-ի համար
- 2010 - մուտք ռոքնռոլի փառքի սրահ.
- 2014 - մուտք շվեդական երաժշտության փառքի սրահ
ABBA-ի թանգարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում՝ Djurgården փողոցի թիվ 68 հասցեում, Լիլյեվալչա գեղարվեստական պատկերասրահի հարևանությամբ[19] գտնվող նորակառույց հյուրանոցի շենքում 2013 թվականի մայիսի 7-ին հանդիսավորությամբ բացվել է ABBA-ի թանգարանը[20]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1973 — Ring Ring]'
- 1974 — Waterloo
- 1975 — ABBA
- 1976 — Arrival
- 1977 — The Album
- 1979 — Voulez-Vous
- 1980 — Super Trouper
- 1981 — The Visitors
- 2021 — Voyage
Համերգային ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1986 — ABBA
- 2014 — Live At Wembley Arena
Ժողովածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1975 — Greatest Hits
- 1975 — The Best of ABBA
- 1976 — The Very Best Of ABBA
- 1979 — Greatest Hits Vol. 2
- 1982 — The Singles: The First Ten Years
- 1992 — ABBA Gold: Greatest Hits
- 1993 — More ABBA Gold: More ABBA Hits
- 1998 — Love Stories
- 2001 — The Definitive Collection
- 2005 — 18 Hits
- 2006 — Number Ones
- 2020 — THE STUDIO ALBUMS — Box 8LP
Համերգային շրջագայություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1973: Swedish Folkpark Tour
- 1974—1975: European Tour
- 1977: European & Australian Tour (ABBA)
- 1979—1980: ABBA: The Tour
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Digerstedt L. Abba tar hem Rockbjörnen för Årets grupp – ”Ett mirakel” (շվեդերեն): Legendarerna prisas av Aftonbladets läsare — Schibsted, 2022. — ISSN 1103-9000; 1403-9656
- ↑ https://www.regeringen.se/regeringens-politik/musikexportpriset/tidigare-vinnare-av-musikexportpriset/
- ↑ https://www.rockhall.com/inductees/abba
- ↑ Trauth, Beti (28 February 2012). «ABBA music enhances 'Mamma Mia!' at the Van Duzer». Times-Standard. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ Farmbrough, Heather (2018 թ․ մայիսի 17). «New Abba Exhibition Launched as Abba Sells More Music than Ever». Forbes. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Lauren, Kreisler (2012 թ․ հունիսի 4). «The Official Singles Charts' biggest selling artists of all time revealed!». Official Charts Company. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Celebrities». Lifetimtv.co.uk. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «ABBA Tribute Announced for River Moselle». The Luxembourg Chronicle. 2019 թ․ հունվարի 19. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «ABBA Makes Rock and Roll Hall of Fame Los Angeles Times 16 December 2009». Los Angeles Times. 2009 թ․ դեկտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «GRAMMY Hall Of Fame Class Of 2015». 2014 թ․ դեկտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Comments about this period start around time 1:10 Արխիվացված 17 Ապրիլ 2016 Wayback Machine. YouTube.com (30 July 2013). Retrieved 19 April 2014.
- ↑ «Benny Andersson». Biography.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Björn Ulvaeus». Biography.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Agnetha Fältskog». Biography.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Anni-Frid Lyngstad». Biography.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «ABBA Reunite, Announce New Songs». pitchfork.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «@abbaofficial on Instagram: #abbaofficial #abba». Instagram. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Vinnare av hederspriset». Grammis. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «ABBA The Museum».
- ↑ Johan Celsing Arkitektkontor
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «ABBA – 5 Years». Billboard. 1979 թ․ սեպտեմբերի 8. էջեր 23–46.
- Benny Andersson, Björn Ulvaeus, Judy Craymer: Mamma Mia! How Can I Resist You?: The Inside Story of Mamma Mia! and the Songs of ABBA. Weidenfeld & Nicolson, 2006
- Carl Magnus Palm. ABBA – The Complete Recording Sessions (1994)
- Carl Magnus Palm (2000). From "ABBA" to "Mamma Mia!" 1-85227-864-1
- Elisabeth Vincentelli: ABBA Treasures: A Celebration of the Ultimate Pop Group. Omnibus Press, 2010, 9781849386463
- Oldham, Andrew, Calder, Tony & Irvin, Colin (1995) "ABBA: The Name of the Game", 0-283-06232-0
- Potiez, Jean-Marie (2000). ABBA – The Book 1-85410-928-6
- Simon Sheridan: The Complete ABBA. Titan Books, 2012, 9781781164983
- Anna Henker (ed.), Astrid Heyde (ed.): Abba – Das Lexikon. Northern Europe Institut, Humboldt-University Berlin, 2015 (German)
- Steve Harnell (ed.): Classic Pop Presents Abba: A Celebration. Classic Pop Magazine (special edition), November 2016
Վավերագրական ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- A for ABBA. BBC, 20 July 1993
- Thierry Lecuyer, Jean-Marie Potiez: Thank You ABBA. Willow Wil Studios/A2C Video, 1993
- Barry Barnes: ABBA − The History. Polar Music International AB, 1999
- Chris Hunt: The Winner Takes it All − The ABBA Story. Littlestar Services/lambic Productions, 1999
- Steve Cole, Chris Hunt: Super Troupers − Thirty Years of ABBA. BBC, 2004
- The Joy of ABBA. BBC 4, 27 December 2013 (BBC page)
- Carl Magnus Palm, Roger Backlund: ABBA – When Four Became One. SVT, 2 January 2012
- Carl Magnus Palm, Roger Backlund: ABBA – Absolute Image. SVT, 2 January 2012
- ABBA – Bang a boomerang. ABC 1, 30. Januar 2013 (ABC page)
- ABBA: When All Is Said and Done, 2017
- Thank you for the music . Sunday Night (7 News), 1 October 2019
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Owen Gleibermann: The Secret Majesty of ABBA: They Were the Feminine Pop Opera of Their Time. Variety, 22 July 2018
- Barry Walters: ABBA's Essential, Influential Melancholy. NPR, 23 May 2015
- Jackie Mansky: What’s Behind ABBA’s Staying Power?. Smithonian, 20 July 2018
- ABBAinter.net TV-performances archive
- ABBA Songs – ABBA Album and Song details.
- Abba – The Articles – extensive collection of contemporary international newspaper and magazine articles on Abba
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ABBA (խումբ)» հոդվածին։ |
|