Շվեդական երաժշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շվեդական երաժշտություն Շվեդիայի երաժշտությունը զարգացել է սկանդինավյան երաժշտության մշակույթների ընդհանուր հոսանքին համընթաց։ 20-րդ դար այն ձեռք է բերել ազգային ինքնատիպության գծեր։ Հնագույն ժողովուրների նվագարաններից են՝ լուր (հովվական եղջերափողակ), զանգակներ, ավելի ուշ գեղջկական անսամբլներում կիրառվել են նաև ջութակը, կլառնետը, ֆլեյտան, տավիղը։

11-16-րդ դարերի երաժշտուփյունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 13-րդ դար երաժշտության արվեստի ներկայացուցիչները եղել են սկաչդերները, մինչև 16-րդ դար սկիզբը շրջիկ երաժիշտները՝ «լեկարները»։ 14-15-րդ դարերը ստեղծվել են երգբալլադներ և քաղաքական հակաֆեոդների երգեր, ռեֆորմացիայից հետո՝ ավետարանական սաղմոսներ։ Պրոֆեսիոնալ երաժշտության ձևավորման վրա ազդել է գրիգորյան խորալը (Շվեդիան է մուտք գործել 11-րդ դար քրիստոնեություն ընդունելուց հետո), ռեֆորմացիայի ժամանակներից բողոքական խորալը։ Աշխարհիկ երաժշտության կյանքի կենտրոնը թագավորական պալատն էր Ստոկհոլմում, ուր 1526 րվականից հանդես էր գալիս պալատական կապելլան։

18-րդ դարի երաժշտությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

18-րդ դար կապելլան ղեկավարել են Ռումանը (1729-1737)՝ առաջին պրոֆեսիոնալ ազգային կոմպոզիտորներից մեկը (եկեղեցական խմբերգային երաժշտություն) և Ուտտինին (1768 թվականից)՝ «Թետիս և Պելեա» (1773) շվեդ, լեզվով առաջին օպերայի հեղինակը, որը 1773 թվականին ստեղծել է օպերային թատերախումբ (Թագավորական օպերայի հիմքը)։ Այդ խմբի բեմադրությունները ներկայացվել են «Բոլխյուսթատրոն»-ում, 1777 թվականից՝ Դրոտնինգհոլմ դղյակում (Ստոկհոլմին մոտ)․ 1782 թվականին թատրոնն ստացել է մշտական շենք (1898 թվականին՝ նոր շենք)։ Այստեղ ներկայացվել են շվեդ, կոմպոզիտորներ Նաումանի («Գուստավ Վազա», 1786), 19-րդ դար սկզբին՝ շվեդ, խոշոր ռոմանտիկ կոմպոզիտոր, ջութակահար և դիրիժոր, շվեդ․ 1-ին սիմֆոնիսա Բերվալդի, Ստենբորգի (կոմիկական օպերաներ), 19-րդ դար վերջին՝ Հալլենի օպերաները։ 18-րդ դարի վերջի 19-րդ դարի սկզբի կոմպոզիտորներից են նաև Ֆոգլերը, Կրաուսը, Պալմը։ 1771 թվականին Ստոկհոլմում հիմնադրվել է Երաժշտության թագավորական ակադեմիան (սկզբում համերգային կազմակերպություն, ավելի ուշ՝ ուսումնական հաստատություն, 19-րդ դար վերջին՝ կոնսերվատորիա, 1940 թվականից՝ Բարձրագույն երաժշտ․ դպրոց, 1971 թվականից՝ Պետական բարձրագույն երաժշտ․ դպրոց)։

19-20-րդ դարերի երաժշտությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դար սկզբին հավաքվել և հրատարակվել են ժողովրդական երգերի անթոլոգիաներ։ ժողովրդական մեղեդիներ օգտագործել են 19-րդ դար 2-րդ կեսի կոմպոզիտորներ Լինդբլադը (երգերի համար անվանել են«շվեդական Շուբերտ», նաև օպերայի, սիմֆոնիկ, կամերային գործիքային երկերի հեղինակ), Հալստրյոմը («Կախարդված կինը» օպերան, 1874), Հալլենը (օպերաներ, սիմֆոնիկ պոեմներ, խմբերգային գործեր)։ 19-րդ դար կեսերից երաժշտ․ կյանքը զարգացել է նաև Մալմյոյում, Նորչյոպինգում և Գյոթեբորգում 1858—1861 թվականներին Գյոթեբորգի սիմֆոնիայի նվագախումբը ղեկավարել է Սմետանան)։ Համաշխարհային ճանաչման է արժանացել շվեդ, վոկալ դպրոցը, լավագույն երգչուհիներից են՝ Լինդը («շվեդ, սոխակ»), Նիլսոնը, է․ Գուլբրանսոնը, Բյոռլինգը։ 20-րդ դար 1-ին կեսի կոմպոզիտորական ազգական դպրոցի հիմնադիրներն են՝ Պետերսոն-Բերգերը ( Վագների ոգով երաժշտական դրամաներ, 5 սիմֆոնիա, վոկալ և գործիքային երկեր), Ստենհամմարը (կամերային-գործիքային երկեր, օպերաներ, սիմֆոնիաներ), Ալվենը (նվագախմբային երկեր, այդ թվում՝ «Շվեդական ռապսոդիաներ», խմբերգեր), Վիրենը (սիմֆոնիաներ, կոնցերտներ նվագախմբի հետ, դրամատիկ, թատրոնի և կինոյի երաժշտություն)։ Այլ երաժիշտներից են՝ ջութակահար, դիրիժոր կոմպոզիտոր Աուլինը, կոմպոզիտորներ է Շյոգրենը, Բերգը, Կալստենիուսը, Ռանգստրյոմը, Ատտերբերգը, Նյուստրյոմը, Ռուսենբերգը, Պերգամենտը, Բլումդալը։ 1950-ական թվականներին կոմպոզիտորներից են՝ Վիրենը, Լարսոնը, ֆոն Կոխը, Բեկը։ 1960-1970-ական թվականներին մի շարք կոմպոզիտորների ստեղծագործությունը ձևավորվել է ավանգարդ}ւզմի ազդեցությամբ։ Ստեղծվել են ժամանակակից երաժշտության ընկերություն («Սամտիդա մոլզիկ», 1960), էչեկտրոնային երաժշտության ստուդիաներ Ստոկհոլմում (1964) և Մալմյոյում (1966)։ Այսպես կոչված, էքսպերիմենտալ երաժշտություն են գրում Մյոլնեսը, Վելինը, Բարկը, Նիլսոնը, Մորտենսոնը և ուրիշներ։ Շվեդիայում գործում են 10 պրոֆեսիոնալ սիմֆոնիայի նվագախումբ, այդ թվում՝ Շվեդ, ռադիոյի, Ստոկհոլմի ֆիլհարմոնիայի (1974-1976 թվականներին ղեկավարել է Ռոժդեստվենսկին), Գյոթեբորգի սիմֆինիայի նվագախմբերը, երգչախմբեր, այդ թվում Շվեդ, ռադիոյի, Ստոկհոլմի կամերային երգչախմբերը։ Օպերային թատրոններ կան Ստոկհոլմում (շվեդական Թագավորական օպերա), Գյոթեբորգում և Մալմյոյում։ Մյուզիքլներ և օպերետներ բեմադրվում են Ստոկհոլմի «Օսկարս-թատրոն»-ում։ Գործում են՝ Համերգային միավորում Ստոկհոլմում (1902 թվականից), Նվագախմբային միավորում Գյոթեբորգում (1905 թվականից), Շվեդական կոմպոզիտորների միություն (1918 թվականից), Երգչախմբերի միություն (1925 թվականից) են, այդ թվում սիրողական երաժշտական կազմակերպություններ։ Երաժշտական ուսսումնասիրող խոշորագույն հաստատություններն են՝ Պետական բարձրագույն երաժշտության դպրոցը Ստոկհոլմում, Մալմյոյի կոնսերվատորիան (1907 թվականից), Գյոթեբորգի երաժշտության համալսարանը (1932 թվականից), բազմաթիվ երաժշտության դպրոցները։ 1963 թվականից գոյություն ունի մենակատարների և կամերային անսամբլների ելույթները կազմակերպող համերգային կազմակերպություն։ ժամանակակից դիրիժորներից են էռլինգը, Վեստերբերգը, Բլումստեդը, դաշնակահարներից՝ Լեյգրաֆը, էրիկսոնը, ջութակահարներից՝ Բեռլինը, Վոլֆը, թավջութակահար է․ Բլյոնդալ-Բենգտսոնը, երգիչներից՝ Գեդդան, Սյոդեռլյոֆը, երգչուհիներից՝ Նիլսոնը, Անդերսոնը, Սյոդերստրյոմը, Մայերը, Հալլինը, երաժշտագետներից՝ Ֆրյուկլունդը, Բենգտսոնը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Օսկարս-թատրոն»
  • «Շվեդական ռապսոդիաներ»
  • «շվեդական Շուբերտ»
  • «Բոլխյուսթատրոն»
  • «Կախարդված կինը»
  • «Թետիս և Պելեա»
  • «Գուստավ Վազա»

Կոմպոզիտորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աուլինը
  • Շյոգրենը
  • Բերգը
  • Կալստենիուսը
  • Ռանգստրյոմը
  • Ատտերբերգը
  • Նյուստրյոմը
  • Ռուսենբերգը
  • Պերգամենտը
  • Բլումդալը

Դիրիժորնոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • էռլինգը
  • Վեստերբերգը
  • Բլումստեդը

Դաշնակահարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեյգրաֆը
  • Էրիկսոնը

Թավջութակահարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բեռլինը
  • Վոլֆը Բլյոնդալ-Բենգտսոնը
  • Գեդդան
  • Սյոդեռլյոֆը
  • Նիլսոնը
  • Անդերսոնը
  • Սյոդերստրյոմը
  • Մայերը
  • Հալլինը
  • Ֆրյուկլունդը
  • Բենգտսոնը
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 564