6ix9ine
6ix9ine | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | իսպ.՝ Daniel Hernández |
Ի ծնե անուն | իսպ.՝ Daniel Hernández |
Նաև հայտնի է որպես | Tekashi, Tekashi69 և 6ix9ine |
Ծնվել է | մայիսի 8, 1996[1][2] (26 տարեկան) Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | old-school hip hop?, SoundCloud rap[3], Լոու ֆայ երաժշտություն, Թրեպ երաժշտություն, crunk? և հիփ հոփ |
Մասնագիտություն | ռեփեր, երգերի հեղինակ և երգիչ |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Universal Music Group, Caroline Records[4] և Scumgang Records INC.? |
Անդամակցություն | Nine Trey Gangsters? |
Ստորագրություն | |
![]() |
Դանիել Էռնանդես (անգլ.՝ Daniel Hernandez մայիսի 8, 1996[1][2], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հայտնի է 6ix9ine կեղծանունով (Սիքսնայն, առանց ձևավորման` SixNine), ինչպես նաև Tekashi69՝ ամերիկացի ռեփեր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Նյու Յորքի Բրուքլինի շրջանի Բուշուիկի վարչական շրջանում։ Մեքսիկուհու և պուերտոռիկացու որդի է[5]։ Էռնանդեսին հեռացրել են դպրոցից, երբ նա սովորում էր ութերորդ դասարանում[6]։ 2009 թվականին մահացել է նրա հայրը։ Որպեսզի ֆինանսապես աջակցի մորը, Էռնանդեսը զբաղվել է մարիխուանայի վաճառքով[6]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Էռնանդեսը հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել 2017 թվականին, երբ Ինստագրամ սոցիալական կայքի իր էջում հրապարակել է մի գրառում, որը Reddit և Թվիթեր սոցիալական ցանցերում վիրուս ային է դարձել։ Էռնանդեսի տարօրինակ արտաքինը (ծիածանագույն մազերը և ամբողջ մարմնով 69 թվանշանով դաջվածքները) նրան վեր են ածել համացանցային մեմի[7]։
Նոյեմբերի 10-ին աշխարհում հայտնի դարձավ նրա «Gummo» առաջնելույթը, որը Billboard Hot 100 հիթ-շքերթում զբաղեցրել է 12-րդ տեղը[8][9]։ 2018 թվականի մարտի 5-ին երգը Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի կողմից պլատինե հավաստագիր է ստացել[10]։ Կատարողի հաջորդ երգը կոչվել է «Kooda» և 2017 թվականի դեկտեմբերի 23-ին Billboard Hot 100-ում զբաղեցրել է 61 տեղը [11]։ 2018 թվականի հունվարի 14-ին Էռնանդեսը թողարկել է իր երրորդ երգը՝ «Keke», որը ձայնագրվել է ռեփերներ Ֆեթի Ուափի և Արտիստ Ջ․ Դուբոուզի մասնակցությամբ[12]։
Շուտով Էռնանդեսը ազդարարեց իր դեբյուտային «Day69» միկստեյպը[13], որը թողարկվել է 2018 թվականի փետրվարի 23-ին և տեղ զբաղեցրել Billboard 200 հիթ-շքերթի չորրորդ հորիզոնականում[14][15]։
Խնդիրներ օրենքի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի հոկտեմբերին Էռնանդեսը մեղադրվել է անչափահասին անբարոյականացնելու մեջ։ Նրան մեղադրանք է առաջադրվել 2015 թվականի փետրվարի 21-ի գիշերը տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ՝ սեռական հարաբերություն տասներեքամյա անչափահասի հետ, իսկ հետո տարածել դեպքի տեսանյութը։ Հանցագործության կատարման մեղադրանքում օգտագործվել է երեք տեսահոլովակ։
Հարցազրույցներից մեկում Էռնանդեսը հայտարարել է, որ աղջկա հետ սեռական հարաբերություն չի ունեցել՝ երբ իմացել է նրա տարիքը։ Նա ասել է, որ դեպքի ժամանակ տասնյոթ տարեկան է եղել, սակայն նրա ծննդյան տարեթիվն այլ բան է ասում[16]։
Մեղքն ընդունելու պայմանավորվածության համաձայն՝ Էռնանդեսը պարտավորվել է ստանալ միջնակարգ դպրոցն ավարտելու վկայական, սոցիալական կայքերում զերծ մնալ սեքսուալ և բաց բնույթ կրող կանանց պատկերներ հրապարակելուց, երկու տարի չխախտել օրենքը և այլն։ Եթե Էռնանդեսը կատարի համաձայնագրի պահանջները, ապա կստանա երեք տարի պայմանական ազատազրկում և սեռական բռնություն իրականացնող հանցագործների բազայում չի հաշվառվի, եթե ոչ, ապա նրան սպասվում է երեք տարվա ազատազրկում։ 2018 թվականի հունվարին դատական լսումներից մեկի ժամանակ Էռնանդեսը հայտնել է, որ չի հանձնել միջնակարգ կրթության վկայական ստանալու թեստը, դատավճռի հրապարակումը հետաձգել են մինչև 2018 թվականի ապրիլի 10-ը [17][18]։ Լինելով անչափահաս՝ Էռնանդեսն արդեն ազատազրկվել էր ծեծի և հերոինի իրացման համար[7]։
Կոնֆլիկտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեփեր Մայքլ Բայտը, որն առավել հայտնի է Trippie Redd անունով, մի տեսագրության մեջ դատապարտել է Էռնանդեսին հետևյալ բառերով․ «Ես պեդոֆիլներին չեմ աջակցում», չնայած մինչ այդ Էռնանդեսի հետ երգ էր ձայնագրել [19]։ Կատարողների միջև վեճը երկար է շարունակվել[20]։
2018 թվականի հոկտեմբերի 27-ին Մանհեթենի դատարանը Էռնանդեսին դատապարտել է չորս տարվա պայմանական ազատազրկման՝ անչափահասներին սեքսուալ գործունեության մեջ ներգրավելու մեղադրանքով։ Որպես պատիժ Էռնանդեսը պետք է կատարի 1000 ժամ հասարակական աշխատանք, դադարեցնի հրապարակայնորեն իրեն ներկայացնել որպես բանդիտական շարժման կողմնակից, սոցիալական կայքերում չհրապարակի կանանց և անչափահասների բաց պատկերներ։ Դատարանում Էռնանդեսը հայտնել է, որ վերջին մի քանի ամիսներին բարեգործությամբ է զբաղվել, այդ թվում՝ Չիկագոյի անտուն մարդկանց համար սնունդ է գնել և այցելել է հիվանդանոցում քաղցկեղով հիվանդ երեխայի։ «Եթե ես այդքան վատը լինեի, 6-ամյա երեխան կցանկանա՞ր տեսնել ինձ», — հարց է հնչեցրել ռեփերը։ Ի վերջո ռեփերի փաստաբանները լավ են աշխատել և կարողացել են նրան ազատել բանտից։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միկստեյպ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Մանրամասներ | Տեղը չարտում | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Billboard 200 [15] |
ARIA Charts [21] |
Canadian Albums Chart [22] |
DEN [23] |
VG-lista [24] |
Official New Zealand Music Chart [25] |
Sverigetopplistan [26] |
Swiss Hitparade [27] |
UK Albums Char [28] | ||
Day69 |
|
4 | 11 | 5 | 32 | 14 | 15 | 15 | 20 | 20 |
Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Տարեթիվ | Տեղը չարտում | Հավաստագիր | Միկստեյպ | |||
---|---|---|---|---|---|---|---|
Billboard Hot 100 [29] |
US R&B/ HH [30] |
Hot Rap Songs | UK Singles Chart [28] | ||||
«Gummo» | 2017 | 12 | 7 | 6 | — |
|
Day69 |
«Kooda» | 50 | 29 | — | — |
| ||
«Keke»[31] (մասնակցություն Fetty Wap և A Boogie wit da Hoodie-ի հետ) |
2018 | 43 | 22 | 20 | — | ||
«Gotti»[32] | 99 | 50 | — | 95 | |||
«Tati»[33] (մասնակցությունը DJ Spinking-ի հետ) |
46 | 23 | — | 8 | 100 | TBA |
Այլ երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Տարեթիվ | Տեղը չարտում | Միկստեյպ | |||
---|---|---|---|---|---|---|
Billboard Hot 100 [34] |
Official New Zealand Music Chart [35] |
Sverigetopplistan [36] |
Swiss Hitparade [27] | |||
«Billy» | 2018 | 50 | 4 | 1 | 93 | Day69 |
«Rondo» (մասնակցությունը Tory Lanez և Young Thug-ի հետ) |
73 | 8 | — | — |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://musicbrainz.org/artist/2282c539-05a2-477c-82b7-fe40798d37f3
- ↑ 2,0 2,1 Dutch Top 40
- ↑ http://www.vulture.com/2018/03/xxxtentacion-no-1-album-explained.html
- ↑ https://www.carolineinternational.com/tag/6ix9ine/
- ↑ «Open Space: Tekashi69 — YouTube». Interview with Mass Appeal, published August 3, 2017. See minute 4:09.
- ↑ 6,0 6,1 «The 6IX9INE Interview — YouTube». Interview with No Jumper, published July 24, 2017. See minutes 20:34-22:32.
- ↑ 7,0 7,1 «Here’s What You Need To Know About Controversial Brooklyn Rapper 6ix9ine & His Breakout Hit "Gummo"»։ Genius։ Արխիվացված օրիգինալից December 28, 2017-ին։ Վերցված է December 8, 2017
- ↑ «GUMMO - 6ix9ine | Songs, Reviews, Credits | AllMusic»։ Վերցված է December 8, 2017
- ↑ «Billboard Hot 100: December 30, 2017». Billboard.
- ↑ 10,0 10,1 10,2 «Gold & Platinum -RIAA»։ RIAA։ Վերցված է February 18, 2018
- ↑ «Billboard Hot 100: December 23, 2017». Billboard.
- ↑ «6ix9ine Drops New KeKe Video - XXL»։ XXL։ Վերցված է January 30, 2018
- ↑ «6ix9ine Shares Release Date for His Debut Mixtape - XXL»։ XXL։ Վերցված է January 30, 2018
- ↑ 14,0 14,1 «6ix9ine Drops Debut Mixtape 'Day69'»։ XXL։ February 23, 2018։ Վերցված է February 23, 2018
- ↑ 15,0 15,1 Caulfield Keith (March 4, 2018)։ «Bon Jovi's Back at No. 1 on Billboard 200 Albums Chart»։ Billboard։ Վերցված է March 5, 2018
- ↑ Nick Mojica (December 14, 2017)։ «New Details in Tekashi 6ix9ine's Sexual Misconduct Case»։ XXL։ Արխիվացված օրիգինալից February 14, 2018-ին։ Վերցված է December 29, 2017
- ↑ Nick Mojica (January 30, 2018)։ «Judge Gives 6ix9ine One Last Chance to Pass GED Test»։ XXL։ Արխիվացված օրիգինալից February 1, 2018-ին։ Վերցված է April 5, 2018
- ↑ Rich Juzwiak (January 30, 2018)։ «Sentencing in Rapper 6ix9ine's Child Sex Case Delayed Because He Failed His GED»։ Jezebel։ Արխիվացված օրիգինալից February 1, 2018-ին։ Վերցված է April 5, 2018
- ↑ «Trippie Redd Denounces Tekashi 6ix9ine As A "Pedophile"»։ Mass Appeal (անգլերեն)։ August 7, 2017։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-08-ին։ Վերցված է December 28, 2017
- ↑ «A Brief History of the Trippie Redd and Tekashi 6ix9ine Beef»։ Mass Appeal (անգլերեն)։ November 17, 2017։ Արխիվացված է օրիգինալից December 29, 2017-ին։ Վերցված է December 28, 2017
- ↑ «ARIA Australian Top 50 Albums»։ Australian Recording Industry Association։ March 5, 2018։ Վերցված է March 3, 2018
- ↑ «Canadian Albums: March 10, 2018»։ Billboard։ Վերցված է March 6, 2018
- ↑ «Album Top-40 Uge 9, 2018»։ Hitlisten։ Վերցված է March 7, 2018
- ↑ «VG-lista - Topp 40 Album uke 9, 2018»։ VG-lista։ Վերցված է March 3, 2018
- ↑ «NZ Top 40 Albums Chart»։ Recorded Music NZ։ March 5, 2018։ Վերցված է March 2, 2018
- ↑ «Sverigetopplistan - Sveriges Officiella Topplista»։ Sverigetopplistan։ Վերցված է April 20, 2018 Click on «Veckans albumlista».
- ↑ 27,0 27,1 «Discographie 6ix9ine - hitparade.ch»։ Վերցված է March 5, 2018
- ↑ 28,0 28,1 «6ix9ine | full Official Chart history»։ Official Charts Company։ Վերցված է April 21, 2018
- ↑ Peak chart positions for singles on the US Billboard Hot 100:
- For «Gummo»: «Music: Top 100 Songs - Billboard Hot 100 Chart»։ December 30, 2017։ Վերցված է January 24, 2018
- For «Kooda»: «Music: Top 100 Songs - Billboard Hot 100 Chart»։ December 23, 2017։ Վերցված է January 24, 2018
- For «Gotti»: «Music: Top 100 Songs - Billboard Hot 100 Chart»։ April 28, 2018։ Արխիվացված է օրիգինալից June 13, 2018-ին։ Վերցված է April 25, 2018
- ↑ Peak chart positions for singles on the US R&B/Hip-Hop Songs chart:
- For «Gotti»: «R&B/Hip-Hop Songs»։ April 28, 2018։ Վերցված է April 25, 2018
- ↑ «KEKE - Single by 6ix9ine, Fetty Wap & A Boogie wit da Hoodie on Apple Music»։ iTunes։ Վերցված է January 24, 2018
- ↑ «6ix9ine Shows Off His Melodic Side on New Song 'Gotti': Listen»։ Billboard։ Վերցված է 2018-04-16
- ↑ «TATI (за участі DJ SPINKING) - Single by 6ix9ine»։ iTunes։ Վերցված է 2018-05-27
- ↑ Peaks of other charted songs in the US:
- «Billy»: «Billboard Hot 100: March 24, 2018»։ Billboard։ Վերցված է March 20, 2018
- «Rondo»: «Billboard Hot 100: March 10, 2018»։ Billboard։ Վերցված է March 6, 2018
- ↑ «NZ Heatseeker Singles Chart»։ Recorded Music NZ։ March 5, 2018։ Վերցված է March 2, 2018
- ↑ «Swedish Heatseeker Chart - 23 mars 2018»։ Վերցված է March 24, 2018
|