Համացանցային մեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համացանցային մեմ, գործողություն, երևույթ, արտահայտություն կամ ինչ-որ մեդիա, որը տարածվում է համացանցի շնորհիվ։ Որոշ հայտնի օրինակներ են Հարլեմ շեյքը և փլենքինգը։ Մեմը միտք, վարքագիծ կամ ոճ է, որը տարածվում է մարդկանց շնորհիվ[1]։ Կարող է լինել նկար, հիպերհղում, տեսահոլովակ, կայք կամ հեշթեգ։ Այն կարող է լինել ընդամենը բառ կամ արտահայտություն, որը դիտավորյալ տառասխալ է պարունակում։ Այս փոքր շարժումները հաճախ են տարածվում մարդկանց միջև սոցիալական ցանցերի, բլոգների, էլփոստի կամ լուրերի շնորհիվ։ «Մեմ» բառը առաջինն օգտագործել է Ռիչարդ Դոքինսզը 1976 թվականին իր «The Selfish Gene» գրքում` մշակութային տեղեկության տարածվելը բացատրելու նպատակով[2]։ Համացանցային մեմ հասկացությունը առաջինն առաջարկել է Մայք Գոդվինը «Wired» ամսագրի 1993 թվականի հունիսի թողարկման մեջ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համացանցի վաղ օրերում այս տիպի երևույթները տարածվում էին էլփոստի կամ քննարկումների համար նախատեսված խմբերի շնորհիվ։ Վեբ-ֆորումներն ու լուրերի խմբերը նույնպես տարածված էին, որովհետև դրանք կարճ ժամանակում ամբողջ աշխարհով մեկ մարդկանց հետ տեղեկությամբ կամ մեմերով կիսվելու հարմար և հեշտ օգտագործվող միջոցներ էին։

Զարգացում և բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համացանցային մեմը կարող է մնալ նույնը կամ կարող է ժամանակի ընթացքում ենթարկվել մեկնաբանությունների, նմանակումների և պարոդիայի շնորհիվ փոփոխության։ Դրանք կարող են զարգանալ և տարածվել շատ արագորեն, երբեմն նույնիսկ կարող են հասնել աշխարհահռչակ ճանաչվածության մի քանի օրում։ Համացանցային մեմերը սովորաբար առաջանում են հասարակական շփումներից, փոփ մշակույթի մեջբերումներից կամ հաճախ հանդիպող իրավիճակներից։ Մեմերը հաճախ օգտագործվում են վիրուսային մարքեթինգում` որպես էժան զանգվածային գովազդի միջոց։ Այն մեմերը, որոնք միջինից բարձր ճանաչության են հասնում, հաճախ շատ շուտ էլ մոռացվում են, իսկ այն մեմերը, որոնք չեն հասնում իրենց ճանաչության գագաթնակետին, շարունակում են օգտագործվել[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Schubert, Karen (2003 թ․ հուլիսի 31). «Bazaar goes bizarre». USA Today. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.
  2. 2,0 2,1 Dawkins, Richard (1989), The Selfish Gene (2 ed.), Oxford University Press, էջ 192, ISBN 0-19-286092-5, «We need a name for the new replicator, a noun that conveys the idea of a unit of cultural transmission, or a unit of imitation. 'Mimeme' comes from a suitable Greek root, but I want a monosyllable that sounds a bit like 'gene'. I hope my classicist friends will forgive me if I abbreviate mimeme to meme. If it is any consolation, it could alternatively be thought of as being related to 'memory', or to the French word même. It should be pronounced to rhyme with 'cream'.»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]