Թորի Լեյնզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Tory Lanezից)
Թորի Լեյնզ
Լեյնզը 2016 թվականի հուլիսին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունTory Lanez
Ի ծնե անունԴեյսթար Պետերսոն
Նաև հայտնի է որպեսTory Lanez
Ծնվել էհուլիսի 27, 1992 (31 տարեկան)
Տորոնտո, Օնտարիո
ԵրկիրԿանադա Կանադա
ԺանրերՀիփ հոփ, R&B
ՄասնագիտությունՌեփեր, երգիչ
Գործիքներվոկալ
Գործունեություն2009-ներկա
Լեյբլներկայիս`
Mad Love Records, Interscope Records
նախկին`
Time Is Money Entertainment
ԿրթությունEverglades High School?, Fletcher's Meadow Secondary School? և Notre Dame Catholic Secondary School?
Պարգևներ
 Tory Lanez Վիքիպահեստում

Դեյսթար Պետերսոն (անգլ.՝ Daystar Peterson, ծնվ.՝ հուլիսի 27, 1992 թ., Տորոնտո, Օնտարիո), կանադացի ռեփեր և երգիչ, ով հայտնի է Թորի Լեյնզ (անգլ.՝ Tory Lanez) բեմական կեղծանվամբ։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեյսթար Պետերսոնը ծնվել է 1992 թվականի հուլիսի 27-ին Կանադայի Տորոնտո քաղաքում։ Նա 9 տարեկանից սկսել է ռեփ կարդալ, իսկ 16 տարեկանից սկսել է երգել[1]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեյնզը իր երաժշտական կարիերան սկսել է 2009 թվականին՝ թողարկելով «T.L 2 T.O» կոչվող միքսթեյպը[2]։ Նա մեծ հաջողության հասավ 2015 թվականին՝ «Say It» սինգլի թողարկումից հետո, որը «Billboard» հեղինակավոր ամսագրի կողմից կազմվող Hot 100 հիթ շքերթում զբաղեցրեց 23-րդ հորիզոնականը[3]։ 2015 թվականին Լեյնզը նաև իր մասնակցությունն ունեցավ ամերիկացի ռեփեր G-Eazy-ի «Drifting» սինգլում[4], որը նույնպես հորիզոնականներ է զբաղեցրել «Billboard»-ի հիթ շքերթներում[5][6]։

2016 թվականի հունիսին նա ներկայացրեց իր «Luv» սինգլը, որը Billboard Hot 100-ում զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը և առաջադրվել է Գրեմմիի՝ «Լավագույն R&B երգ» անվանակարգում[3][7]։ 2016 թվականի օգոստոսի 19-ին վաճառքի դուրս եկավ Լեյնզի առաջին ստուդիական ալբոմը, որը կրում է «I Told You» անվանումը[8]։ Ալբոմը թողարկման առաջին շաբաթում ունեցավ 53,000 օրինակի վաճառք և զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը Billboard 200 հիթ շքերթում[9]։

2018 թվականի մարտի 2-ին թողարկվեց Լեյնզի «Memories Don't Die» կոչվող երկրորդ ալբոմը, որն ընդգրկում է զուգերգեր այնպիսի կատարողների հետ, ինչպիսիք են՝ Future, Ֆիֆթի Սենթ, Վիզ Խալիֆա, Fabolous և այլք[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Break Presents: Tory Lanez». XXL. 2011 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  2. «Tory Lanez Releases Two Mixtapes 'The New Toronto' & 'Chixtape 3' [LISTEN]». Music Times. 2015 թ․ դեկտեմբերի 25. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  3. 3,0 3,1 «Tory Lanez - Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  4. «G-Eazy f. Chris Brown & Tory Lanez - "Drifting"». HipHopDX. 2015 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  5. «G-Eazy - Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  6. «G-Eazy - Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  7. «Here Is the Complete List of Nominees for the 2017 Grammys». Billboard. 2016 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.
  8. «I Told You by Tory Lanez». iTunes. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
  9. «First-Week Sales For Frank Ocean's "Blonde" & Tory Lanez' "I Told You"». HotNewHipHop. 2016 թ․ օգոստոսի 27. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
  10. «Tory Lanez Unveils Tracklist For "Memories Don't Die"». HotNewHipHop. 2018 թ․ փետրվարի 9. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]