Թորի Լեյնզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թորի Լեյնզ
Tory Lanez 2500x1669.jpg
Լեյնզը 2016 թվականի հուլիսին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունTory Lanez
Ի ծնե անունԴեյսթար Պետերսոն
Նաև հայտնի է որպեսTory Lanez
Ծնվել էհուլիսի 27, 1992 (27 տարեկան)
Տորոնտո, Օնտարիո
ԵրկիրԿանադա Կանադա
ԺանրերՀիփ հոփ, R&B
ՄասնագիտությունՌեփեր, երգիչ
Գործիքներվոկալ
Գործունեություն2009-ներկա
Լեյբլներկայիս`
Mad Love Records, Interscope Records
նախկին`
Time Is Money Entertainment
Tory Lanez Վիքիպահեստում

Դեյսթար Պետերսոն (անգլ.՝ Daystar Peterson, ծնվ.՝ հուլիսի 27, 1992 թ., Տորոնտո, Օնտարիո), կանադացի ռեփեր և երգիչ, ով հայտնի է Թորի Լեյնզ (անգլ.՝ Tory Lanez) բեմական կեղծանվամբ:

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեյսթար Պետերսոնը ծնվել է 1992 թվականի հուլիսի 27-ին Կանադայի Տորոնտո քաղաքում։ Նա 9 տարեկանից սկսել է ռեփ կարդալ, իսկ 16 տարեկանից սկսել է երգել[1]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեյնզը իր երաժշտական կարիերան սկսել է 2009 թվականին՝ թողարկելով «T.L 2 T.O» կոչվող միքսթեյպը[2]: Նա մեծ հաջողության հասավ 2015 թվականին՝ «Say It» սինգլի թողարկումից հետո, որը «Billboard» հեղինակավոր ամսագրի կողմից կազմվող Hot 100 հիթ շքերթում զբաղեցրեց 23-րդ հորիզոնականը[3]: 2015 թվականին Լեյնզը նաև իր մասնակցությունն ունեցավ ամերիկացի ռեփեր G-Eazy-ի «Drifting» սինգլում[4], որը նույնպես հորիզոնականներ է զբաղեցրել «Billboard»-ի հիթ շքերթներում[5][6]:

2016 թվականի հունիսին նա ներկայացրեց իր «Luv» սինգլը, որը Billboard Hot 100-ում զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը և առաջադրվել է Գրեմմիի՝ «Լավագույն R&B երգ» անվանակարգում[3][7]: 2016 թվականի օգոստոսի 19-ին վաճառքի դուրս եկավ Լեյնզի առաջին ստուդիական ալբոմը, որը կրում է «I Told You» անվանումը[8]: Ալբոմը թողարկման առաջին շաբաթում ունեցավ 53,000 օրինակի վաճառք և զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը Billboard 200 հիթ շքերթում[9]:

2018 թվականի մարտի 2-ին թողարկվեց Լեյնզի «Memories Don't Die» կոչվող երկրորդ ալբոմը, որն ընդգրկում է զուգերգեր այնպիսի կատարողների հետ, ինչպիսիք են՝ Future, Ֆիֆթի Սենթ, Վիզ Խալիֆա, Fabolous և այլք[10]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Break Presents: Tory Lanez»։ XXL։ Նոյեմբերի 23, 2011։ Վերցված է Հունվարի 7, 2016 
  2. «Tory Lanez Releases Two Mixtapes 'The New Toronto' & 'Chixtape 3' [LISTEN]»։ Music Times։ Դեկտեմբերի 25, 2015։ Վերցված է Հունվարի 7, 2016 
  3. 3,0 3,1 «Tory Lanez - Chart history»։ Billboard։ Վերցված է Հունվարի 7, 2016 
  4. «G-Eazy f. Chris Brown & Tory Lanez - "Drifting"»։ HipHopDX։ Նոյեմբերի 20, 2015։ Վերցված է Հունվարի 7, 2016 
  5. «G-Eazy - Chart history»։ Billboard։ Վերցված է Հունվարի 7, 2016 
  6. «G-Eazy - Chart history»։ Billboard։ Վերցված է Հունվարի 7, 2016 
  7. «Here Is the Complete List of Nominees for the 2017 Grammys»։ Billboard։ Դեկտեմբերի 6, 2016։ Վերցված է Մարտի 2, 2018 
  8. «I Told You by Tory Lanez»։ iTunes։ Վերցված է Օգոստոսի 19, 2016 
  9. «First-Week Sales For Frank Ocean's "Blonde" & Tory Lanez' "I Told You"»։ HotNewHipHop։ Օգոստոսի 27, 2016։ Վերցված է Սեպտեմբերի 29, 2016 
  10. «Tory Lanez Unveils Tracklist For "Memories Don't Die"»։ HotNewHipHop։ Փետրվարի 9, 2018։ Վերցված է Մարտի 2, 2018 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]