Նոյեմբերի 30
Արտաքին տեսք
(Վերահղված է 30 նոյեմբերիից)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
<< | Նոյեմբեր | >> | ||||
Կի | Եկ | Եք | Չո | Հի | Ու | Շա |
1 | 2 | |||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 |
24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
Նոյեմբերի 30, տարվա 334-րդ (նահանջ տարիներին՝ 335-րդ) օրն է։
- Տարվա ավարտին մնում է 31 օր։
Դեպքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1808 - վերացվում է Երևանի բերդի պաշարումը։
- 1920 - Ադրբեջանի խորհրդային կառավարությունը Արցախը ճանաչեց Հայաստանի մի մաս, սակայն մի քանի օր անց փոխեց իր որոշումը։
- 1933 - Լրիվ կարողությամբ շարք է մտնում Ձորագէսը։
- 1960 - Երևանում բացվում է ՀԽՍՀ հեղափոխության պետական թանգարանը։
- 1965 - Սոֆիայում տեղի է ունենում հայկական կուլտուրայի տասնօրյակի հանդիսավոր բացումը։
Ծնունդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1815 - Սերվիչե - Սերովբե Վիչենյան, գրական-հասարակական գործիչ, Կ. Պոլիս (վ. 1887)։
- 1825 - Ուիլյամ Բուգրո, ֆրանսիացի նկարիչ (մ. 1905)
- 1835 - Մարկ Տվեն, ամերիկացի գրող, լրագրող
- 1837 - Ռոմանոս Սետեֆճյան, հայ դերասան, դրամատուրգ
- 1874 - Ուինսթոն Չերչիլ, Միավորված Թագավորության վարչապետ (վ.1965)։
- 1937 - Խեսուս դել Մուրո, մեքսիկացի ֆուտբոլիստ, պաշտպան
- 1945 - Ռադու Լուպու, ռումինացի դաշնակահար
- Կարեն Վարդանյան (նոյեմբերի 30, 1963, Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն - հուլիսի 10, 2020, Երևան, Հայաստան), տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գործիչ
- 1965 - Բեն Սթիլեր, ամերիկացի կատակերգակ դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ
- 1965 - Ալդաիր, բրազիլացի ֆուտբոլիստ, պաշտպան
- 1984 - Նայջել դե Յոնգ, հոլանդացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան
Մահեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1823 - Միքայել Չամչյան, հայ ականավոր պատմաբան, քերական, լեզվաբան, աստվածաբան և մանկավարժ, Մխիթարյան միաբանության անդամ (ծ. 1738)
- 1859 - Նիկողայոս Զորայան, արևմտահայ նշանավոր տնտեսագետ։ (ծ. 1821)։
- 1960 - Վահրամ Գայֆեճյան, հայ նկարիչ
- 1985 - Մարկ Արյան,երգիչ, երգահան, բանաստեղծ, գործարար
- 1991 - Միքայել Չայլախյան,հայ խորհրդային ֆիտոֆիզիոլոգ։ ԽՍՀՄ ԳԱ (1968 թվական), ՀԽՍՀ ԳԱ (1971 թվական) ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտնական, վաստակավոր գործիչ (1967 թվական)
- 2009 - Միլորադ Պավիչ,հարավսլավացի և սերբ բանաստեղծ, արձակագիր, պոստմոդերնիզմի և մոգական ռեալիզմի ներկայացուցիչ, թարգմանիչ և 17-19--րդ դարերի սերբական գրականության պատմագիր
- 2013 - Փոլ Ուոքեր, ամերիկացի դերասան՝ հայտնի «Ֆորսաժ» ֆիլմաշարից (ծ. 1973)
- 2015 - Էլդար Ռյազանով, ռուս ռեժիսոր, սցենարի հեղինակ, բանաստեղծ (ծ. 1927)