Ֆերնանդո Բոտերո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Ֆերնանդո Բոտերո
Fernando Botero 2.jpg
Ծնվել է ապրիլի 19, 1932({{padleft:1932|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:19|2|0}}) (83 տարեկան)
Ծննդավայր Մեդելին
Քաղաքացիություն Flag of Colombia.svg Կոլումբիա
Կրթություն Կոլումբիայի ազգային համալսարան
Մասնագիտություն նկարիչ և քանդակագործ
Ուշագրավ աշխատանքներ Կորիդա, Լուի Չալմետայի մահը և Մեծ կատու
Պարգևներ Կաթոլիկ Իզաբելի շքանշանի մեծ խաչ
Fernando Botero Վիքիպահեստում

Ֆերնանդո Բոտերո (իսպ.՝ Fernando Botero Angulo, ապրիլի 19, 1932 , Մեդելին), կոլումբիացի նկարիչ և քանդակագործ։ Նրա աշխատանքները պատկանում են ֆիգուրատիվիզմի ոճին[1]։ Բոտերոն պատկերում է կանանց, տղամարդկանց, ամենօրյա կյանքը, պատմական իրադարձությունները և կերպարները, արվեստի նմուշները, բնությունը, կենդանիներին և շրջապատող աշխարհը՝ չափազանցված, փարթամ և անհամաչափ տեսքով՝ քննադատական, հեգնական, հումորային մանրամասների ընդգծմամբ[2]։

Բոտերոն հայտնի է դարձել, երբ 1959 թվականին Կոլումբիացի նկարիչների ցուցահանդեսում գրավել է առաջին տեղը։

Երևանում՝ Գաֆեսճյան արվեստի կենտրոնին կից քանդակների պարտեզում, տեղադրված են Ֆերնանդո Բոտերոյի երեք քանդակներ՝ «Կատուն», «Հռոմեացի զինվոր» և «Ծխող կինը»[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]