Ֆերդինանդ ֆոն Ռիխտհոֆեն
Ֆերդինանդ Պաուլ Վիլհելմ ֆոն Ռիխտհոֆեն (Richthofen) (մայիսի 5, 1833[1][2][3][…], Պոկոյ, Gmina Pokój, Namysłów County, Օպոլյան վոյևոդություն, Լեհաստան[4] - հոկտեմբերի 6, 1905[2][3][5][…], Շարլոտենբուրգ, Պոտսդամ, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն), գերմանացի աշխարհագրագետ և երկրաբան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթությունը ստացել է Բրեսլաու (այժմ՝ Վրոցլավ) և Բեռլինի համալսարաններում։ Բոննի (1875-79), Լայպցիգի (1883-86) և Բեռլինի (1886) համալսարանների պրոֆեսոր։ 1873 թվականից՝ Բեռլինի աշխարհագրական ընկերության պրեզիդենտ։ 1862 թվականից երկրաբանական հետազոտություններ է կատարել Կալիֆոռնիայում և Սիերա-Նևադայում։
1868-1872 թվականներին ճանապարհորդել է Չինաստանում։ Առաջ է քաշել լյոսերի առաջացման էոլային հիպոթեզը։ Գեոմորֆոլոգիայի հիմնադիրներից է։ 1886 թվականին առաջարկել է ռելիեֆի ձևերի ծագումնային դասակարգումը և տվել Ասիայի խոշորագույն բնական մարզերի բնութագիրը։ Նրա անվամբ է կոչվել Նանշանի լեռնաշղթաներից մեկը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #118745085 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 GeneaStar
- 1 2 https://www.sammlungen.hu-berlin.de/objekte/-/227/
- ↑ Royal Geographical Society Gold Medal Recipients — Royal Geographical Society, 2022.
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society of London. — P. 301.
- ↑ https://www.geolsoc.org.uk/About/Awards-Grants-and-Bursaries/Society-Awards/Wollaston-Medal
- ↑ (unspecified title) — doi:10.5281/ZENODO.18315206
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերդինանդ ֆոն Ռիխտհոֆեն» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 663)։ |
- Մայիսի 5 ծնունդներ
- 1833 ծնունդներ
- Լեհաստանում ծնվածներ
- Հոկտեմբերի 6 մահեր
- 1905 մահեր
- Հումբոլդտի համալսարանի շրջանավարտներ
- Բեռլինի Հումբոլդտի համալսարանի դասախոսներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Լեոպոլդինայի անդամներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի երկրաբաններ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Գերմանացի ճանապարհորդներ
- Գերմանացի աշխարհագրագետներ
- Գերմանացի գիտնականներ
- Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին