Ֆարդ
Ֆարդ (արաբ․՝ فرض) կամ ֆարիդաh (فريضة) իսլամում Աստծո կողմից պատվիրված կրոնական պարտականություն։ Ֆարդ բառը նաև օգտագործվում է թուրքերեն, պարսկերեն, փաշթո, ուրդու (գրված ֆարզ), և մալայերեն (գրված ֆարդու կամ ֆարդհու) լեզուներում։ Ասված է, որ այն մուսուլմանները ովքեր հետևում են Ֆարդի հրամաններին և պարտականություններին՝ հասանաթ (حسنة), աժր (أجر) կամ տեվաբ (ثواب) կստանան։
Ֆարդ երեվույթը, կամ իր հոմանիշ վաջիբը (واجب)՝ ախամի (أحكام) հինգ տեսակներից մեկն է։ Ֆիկհը օգտագործում է այս երևույթը որպեսզի դասակարգի յուրաքանչյուր մուսուլմանի արարքները։ Սակայն, Հանաֆի ֆիկհը ֆարդին և վաջիբին նույն երևույթը չի համարում, և տարբերում է նրանց ըստ կարևորության։ Ըստ Հանաֆի Ֆիկհի, վաջիբը պարտադիր է, իսկ ֆարդը ոչ[1][2]։
Անհատական պարտականություն և հոգևոր բավարարում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիկհը առանձնացնում է երկու տեսակի պարտականություններ։
- Անհատական պարտականությունը կամ ֆարդ ալ-այնը (فرض العين), որը պարտադիր է կարարել։ Անհատական պարտականությունը նեռարում է ամենօրյա աղոթք (սալաթ), և պարտադիր ուխտագնացություն դեպի Մեքքա կյանքի ընթացքում առնվազն մեկ անգամ (հաջ)[3]։ Ըստ ֆիկհի, պարտականություններ չկատարող անձիք հետագայում կպատժվեն, բայց կատարողները՝ կպարգևատրվեն[4]։
- Հոգևոր բավարարումը կամ ֆարդ ալ-քիֆայան (فرض الكفاية), որը տրվում է հավատացյալներին (ումահ)։ Հոգևոր բավարարման դասական օրինակը ժանազան է (թաղման աղոթքը)։ Ֆարդ ալ-քիֆայան անհատ անձից չի պահանջվում[5]։
Ֆարդի պահանջներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նամազ (ամենօրյա աղոթք, ներառելով ուրբաթօրյա աղոթքը)
- Զաքաթ (ողորմություն տալ)
- Սաում (ռամադանի ծոմ պահել)
- Հաջ (ուխտագնացություն դեպի Մեքքա)
- Պաշտպանել սեփական երեխաներին
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ախամ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այլ կրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ebrahim Mufti (2002-04-28)։ «Albalagh.net»։ Albalagh.net։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-16-ին։ Վերցված է 2019-01-29
- ↑ Sunnipath.com Archived 2007-09-29 at the Wayback Machine.
- ↑ «Fard al-Ayn»։ The Oxford Dictionary of Islam։ Oxford University Press։ Արխիվացված է օրիգինալից 21 June 2019-ին։ Վերցված է 21 June 2019
- ↑ Salim Al-Hadhrami (1841)։ Safeenat Al-Najah
- ↑ «Fard al-Kifayah»։ The Oxford Dictionary of Islam։ Oxford University Press։ Արխիվացված է օրիգինալից 21 June 2019-ին։ Վերցված է 21 June 2019