Օլիվ Թոմաս
Օլիվ Թոմաս անգլ.՝ Olive Thomas | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 20, 1894[1][2][3][…] |
Ծննդավայր | Charleroi, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մահացել է | սեպտեմբերի 10, 1920[2][3][4] (25 տարեկան) |
Մահվան վայր | Նյոյի սյուր Սեն, Ֆրանսիա |
Գերեզման | Woodlawn Cemetery |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, թատրոնի դերասանուհի, սցենարիստ և կինոդերասանուհի |
Ամուսին | Ջեք Փիքֆորդ և Ջեք Փիքֆորդ |
![]() |
Օլիվ Թոմաս (անգլ.՝ Olive Thomasհոկտեմբերի 20, 1894[1][2][3][…], Charleroi, Փենսիլվանիա, ԱՄՆ - սեպտեմբերի 10, 1920[2][3][4], Նյոյի սյուր Սեն, Ֆրանսիա), ամերիկացի դերասանուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օլիվ Թոմասը (ծննդյամբ Օլիվ Դաֆֆի), կամ Օլիվրետտա Էլեյն Դաֆֆի, ծնվել է 1894 թվականի հոկտեմբերի 20-ին Շալերոեում՝ Փիթսբուրգի արվարձանում։ Հայրը մահացել է, երբ նա երեխա է եղել։ Ֆինանսական դրության պատճառով Թոմասը թողել է դպրոցը և անցել աշխատանքի, որպեսզի օգնի մորն ու երկու փոքր եղբայրներին։ 1911 թվականի ապրիլին 16 տարեկանում ամուսնացել է Բերնարդ Թոմասի հետ և հետագա երկու տարիներին աշխատել է հանրախանութի գործավար։ Ամուսնալուծությունից հետո տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ հիմնավորվել է իր ընտանիքը, այնտեղ աշխատել է Հայլենի հանրախանութներից մեկում։
1914 թվականին «Նյու Յորքի ամենագեղեցիկ աղջիկը» մրցույթում հաղթելուց հետո սկսել է իր գործունեությունը՝ աշխատելով Հարիսոն Ֆիշերի մոտ մոդելային բիզնեսում։ Շուտով նա գրում է Ֆլորենս Զիգֆելդին հանձնարարական նամակ, որը վերցրել է իր սեփական «Զիգֆելդի խենթություններ» շոուում։ Մի քանի ամիս անց մասնակցել է նմանատիպ այլ շոուում՝ «Կեսգիշերային ժամանց», որը ցուցադրվել է Նոր Ամստերդամի թատրոնում, և ի տարբերություն Զիգֆելդի շոուի՝ այս շոուն ավելի ազատ է։ Շնորհիվ իր գեղեցկության՝ շոուի հանդիսատեսի շարքում դարձել է շատ հայտնի, որոնց մեծ մասը եղել են բիզնեսմեններ, որոնք նրան թանկարժեք նվերներ են մատուցել։ Օլիվը նաև համաձայնվել է մերկ կեցվածք ընդունել՝ նկարիչ Ալբերտ Վարգասի նկարի համար[5]։
1916 թվականին միջազգային կինոընկերության հետ պայմանագիր է ստորագրել և հետագա չորս տարիներին նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմերում, որոնցից ավելի հայտնի է «Գիժ Մաջ» ֆիլմը (1917 թվական)։
Օլիվ Թոմասը հայտնի է եղել «աշխարհիկ լեդի» անունով։ 1916 թվականին՝ հայտնի դերասանուհի Մերի Փիքֆորդի եղբայր Ջեք Փիքֆորդի հետ ամուսնությունից հետո, նրա խանդավառությունը երեկույթների հանդեպ ավելացել է, ինչին զուգընթաց ավելացել է նաև ալկոհոլի օգտագործումը։ Ամուսնու հետ ալկոհոլի ազդեցության տակ բազմիցս ավտովթարի է ենթարկվել։ Հասարակությանը հայտնի է եղել նրան հաճախ կրկնվող վեճերն ու հաշտվելը։ Ամուսինները ոչ միայն ճանապարհորդել են ԱՄՆ֊ի տարածքում, այլև՝ Եվրոպայում։ 1920 թվականի ամռանը նրանք որոշել են անցկացնել երկրորդ մեղրամիսն, իսկ օգոստոսին մեկնել են Փարիզ[6]։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
1920 թվականի սեպտեմբերի հինգին ամուսինները այցելել են երեկույթի, որից վերադարձել են ուշ երեկոյան՝ հոգնած և ուժասպառ։ Օլիվը, ով բավականին խմած է եղել, պատահաբար մեծ բաժնով սուլեմա է խմել, որը նախատեսված է եղել ամուսնու հիվանդության՝ սիֆիլիսի բուժման համար։ Դրանից հետո ամուսնու հետ տեղափոխվել է Նյոյի սյուր Սենում գտնվող հիվանդանոց, սակայն բժիշկները անկարող են եղել, քանի որ թունավոր նյութի բաժինը շատ մեծ է եղել։ Մի քանի օր անց երիկամաբորբից մահացել է[7][8]։ Կնոջ մարմինը ԱՄՆ տեղափոխելու ժամանակ նա ինքնասպանության փորձ է արել, բայց հաջողվել է նրան այդ մտքից հետ կանգնեցնել։ Միևնույն ժամանակ լուրեր են տարածվել, որ Օլիվը կա՛մ ինքնասպան է եղել, կա՛մ իրեն սպանել են, բայց ոստիկանական հետաքննությունը և դիահերձումը ցույց են տվել, որ մահը պատահական է եղել։
Սգո արարողությունը և հրաժեշտը տեղի է ունեցել Նյու Յորքի Սուրբ Թոմաս եկեղեցում։ Օլիվի մահից հետո լուրեր էին տարածել, որ թատրոնում տեսել են նրա ուրվականը, որտեղ նա փայլել է ողջ ժամանակ[9]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1917 -Թոմ Սոյեր -խոռի մասնակից
- 1917 -Գիժ Մաջ -Բեթի
- 1917 -Անխոհեմ Քորին -Քորին
- 1918 -Օրվա ժառանգորդ -Հելեն
- 1919 -Վեռև և ներքև -Էլիս
- 1919 -Սիրո գերին -Նենսի
- 1919 -Չարամիտ հարսնացու -Թեսա Դոյլ
- 1919 -Փառքի տունը -Իվիս
- 1920 -Երիտասարդական հիմարություն -Նենսի
- 1920 -Բեմեզր և ստվերներ -Գլորիա Դաուն
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Lundy D. R. The Peerage
- ↑ Cawthorne, Nigel Sex Lives of the Hollywood Goddesses. — Prion, 1997. — С. 4. — ISBN 1-853-75250-9
- ↑ Long, Bruce. Editor. The Life and Death of Olive Thomas. Taylorology Newsletter. Issue 33, September 1995.
- ↑ The Toronto World — Google News Archive Search
- ↑ Lussier, Tim։ «The Mysterious Death of Olive Thomas»։ Արխիվացված օրիգինալից 2012-03-21-ին։ Վերցված է 2020-10-27
- ↑ Neibaur, James L.։ «The Olive Thomas Collection»։ Արխիվացված օրիգինալից 2012-03-21-ին։ Վերցված է 2020-10-27
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հոկտեմբերի 20 ծնունդներ
- 1894 ծնունդներ
- Փենսիլվանիայում ծնվածներ
- Սեպտեմբերի 10 մահեր
- 1920 մահեր
- Նոյի-Սյուր-Սեն քաղաքում մահացածներ
- Նյու Յորք նահանգում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Համր կինոյի դերասաններ
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացիներ իռլանդական ծագմամբ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի դերասաններ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասանուհիներ
- Ամերիկացիներ
- Բեմական կեղծանուններ
- Կին
- Կինոդերասաններ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի մոդելներ
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ