Ֆլորենս Զիգֆելդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆլորենս Զիգֆելդ
անգլ.՝ Florenz Ziegfeld
Դիմանկար
Ծնվել էմարտի 21, 1867(1867-03-21)[1]
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 22, 1932(1932-07-22)[1] (65 տարեկան)
Մահվան վայրՀոլիվուդ, ԱՄՆ
ԳերեզմանՔենսիկո
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունimpresario, կինոպրոդյուսեր, սցենարիստ, թատերական ռեժիսոր, երաժշտական մենեջեր, թատերական պրոդյուսեր, թատրոնի տնօրեն և ռեժիսոր
ԱմուսինԲիլի Բյորք
Ծնողներհայր՝ Florenz Ziegfeld?
ԵրեխաներՊատրիսիա Զիգֆելդ Սթեֆենսոն
 Florenz Ziegfeld, Jr. Վիքիպահեստում

Ֆլորենս Զիգֆելդ, կամ Ֆլո Զիգֆելդ (անգլ.՝ Florenz Ziegfeld, մարտի 21, 1867(1867-03-21)[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - հուլիսի 22, 1932(1932-07-22)[1], Հոլիվուդ, ԱՄՆ), ամերիկացի բրոդվեյան իմպրեսարիո, առավելապես հայտնի է իր սեփական «Զիգֆելդի խենթությունները» թատերական շոուի շարքից (19071931

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլորենս Զիգֆելդը ծնվել է Չիկագոյում 1869 թվականի մարտի 21-ին։ Զիգֆելդի առաջին հայտնությունը զվարճանքների աշխարհում կայացել է 1893 թվականին Չիկագոյի Համաշխարհային ցուցադրության ժամանակ, որտեղ նա հանրահայտ Յուջին Սենդոուի գործակալն էր։ Առաջին հաջողությունն ունեցել է 1907 թվականին, երբ սկսվել է «Զիգֆելդի խենթությունները» շոուն, որի ցուցադրումը տևել է մինչև 1931 թվականը։ Իր շոուն հիմնվել է գեղեցկություների ելույթների վրա, որոնք պարում էին և հանդես գալիս երաժշտական համարներով։ Տարբեր ժամանակներում Զիգֆելդի հետ համագործակցել են այնպիսի երգահաններ, ինչպիսիք են Իրվինգ Բեռլինը, Ջորջ Գերշվինը և Ջորջ Քերնը։

Զիգֆելդի շոուի առաջին աստղը եղել է Աննա Հելդը։ Բացի մասնագիտական համագործակցությունից՝ նրանց կապում էին նաև սիրային հարաբերությունները, որոնք սկսվել ին 1897 թվականին և շարունակվել մինչև 1913 թվականը։ 1914 թվականին Ֆլորենսն ամուսնացել է դերասանուհի Բիլի Բյորկի հետ, որը 1916 թվականին նրան դուստր է պարգևել՝ Պատրիշային։

Շուտով նա $2,5 միլիոնով կառուցել է Զիգֆելդի թատրոնը Վեցերորդ ավենյուի վրա։ Թատրոնի բացումը կայացել է 1927 թվականի փետրվարին «Ռիո Ռիտա» հիթից, որը հեռարձակվում էր մինչև 1928 թվականի ապրիլը։ Տարբեր ժամանակներում Զիգֆելդի շոուին մասնակցել են բազում երգչուհիներ, որոնց կարիերան հենց այդ շոուից է սկսվել։ Նրանց թվում են Ֆանի Բրայսը, Ջոան Բլոնդելը, Իվ Արդենը, Լուիզա Բրուքսը, Բեսի Լավը, Փոլեթ Գոդարը, Բարբարա Սթենվիկը և այլք։

1932 թվականին իր «Զիգֆելդի խենթություններ» շոուն սկսել է հեռարձակվել ռադիոյով։ Նույն թվականին Ֆլորենսը իր ողջ գումարը կորցրեց Մեծ ճգնաժամի ժամանակ և շուտով՝ հուլիսի 22-ին, մահացավ թոքամզի բորբոքումից 63 տարեկան հասակում։ Իր մահից երկու տարի անց մեծ էկրաններին հայտնվեց կիսակենսագրական «Մեծն Զիգֆելդը» ֆիլմը, իսկ 1946 թվականին՝ «Զիգֆելդի խենթություններ» ֆիլմը, որ պատմում էր իր շոուի մասին։ Զիգֆելդի կերպարը հայտնվել է նաև Ֆանի Բրայսի մասին պատմող «Ծիծաղելի աղջիկ» ֆիլմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլորենս Զիգֆելդ» հոդվածին։