Ջեկ Փիքֆորդ
Ջեկ Փիքֆորդ անգլ.՝ Jack Pickford | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 18, 1896[1][2] |
Ծննդավայր | Տորոնտո, Կանադա |
Մահացել է | հունվարի 3, 1933[3][1][2] (36 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Գերեզման | Ֆորեսթ Լոուն հուշայգի |
Քաղաքացիություն | Կանադա և ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Մասնագիտություն | դերասան, թատրոնի դերասան, կինոռեժիսոր և կինոպրոդյուսեր |
Ամուսին | Մերիլին Միլլեր, Օլիվ Թոմաս և Mary Mulhern? |
Ծնողներ | հայր՝ John Charles Smith?[2], մայր՝ Charlotte Hennessy? |
Պարգևներ և մրցանակներ | |
Jack Pickford Վիքիպահեստում |
Ջեկ Փիքֆորդ, ծննդյամբ՝ Ջոն Չարլզ Սմիթ (անգլ.՝ Jack Pickford կամ John Charles Smith, օգոստոսի 18, 1896[1][2], Տորոնտո, Կանադա - հունվարի 3, 1933[3][1][2], Փարիզ, Ֆրանսիա), կանադական ծագմամբ ամերիկացի դերասան։
Համր կինոյի աստղ Մերի Փիքֆորդի եղբայրը։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեք Փիքֆորդը, ինչպես և իր քույրը՝ ծնվել է Տորոնտոյում, ամենաշխատ Ջոն Չարլզ Սմիթ֊մեծի և դերձակուհի Շարլոտա Հեննեսի ընտանիքում։ Ունեցել է երկու մեծ քույր՝ Մերի Փիքֆորդը և Շարլոտան։ Ջեկ անունը ապագայում դարձել է նրա կեղծանունը, որը մանուկ հասակում նույնպես եղել է Ջոնի մականունը։ 1898 թվականին հայրը ուղեղի արյունազեղումից մահացել է, որից հետո ընտանիքը հայտնվել է ֆինանսական ծանր վիճակում, որի հետևանքով Ջեկը և իր քույրերը հանդես են եկել բեմում։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր ակնառու արտաքինի շնորհիվ արագ հայտնի դերասան է դարձել։ 1910 թվականին Գլեդիսը նպաստել է, որ եղբայրը «Biograph Company» ընկերության հետ կնքի պայմանագիր (այդ ժամանակ նա իր անունը փոխել է Մերի Փիքֆորդ, իսկ Ջոնը և Շառլոտան՝ հետևելով նրա օրինակին վերցրել են Փիքֆորդ ազգանունը)։ Շուտով կինոընկերությունը սկսել է Հոլիվուդ տեղափոխվել և գնալ արևմտյան ափ, որտեղ պետք է լիներ միայն Մերին, սակայն իր անբավարարության պատճառով, Շառլոտան բառացիորեն գնացքի մեջ է հրել Ջեկին, Ջեկին հաջողվել է համոզել Դեյվիդ Ուորկ Գրիֆիթի ստուդիայի գլխավոր ռեժիսորին, որպեսզի իր հետ պայմանագիր կնքվի, որի շնորհիվ Ջեկը խաղացել է կարճամետրաժ դերերում և շաբաթական ստացել 15 դոլար։ 1917 թվականին Գլեդիսը հեռացել է ընկերությունից և «Fest International» ընկերության հետ կնքել բազմամիլիոնանոց պայմանագիր և կարողացել է պայմանագիր կնքել նաև Ջեկի համար։ Դրանից հետո Ջեկը խաղալով մի քանի կատակերգություններում՝ դարձել է աստղ։ Իր խաղացած ֆիլմերի թվին պատկանող ամենահայտնի կինոնկարներից են «Թոմ Սոյեր» (1917), «Waking up to Town» (1925), որտեղ կարելի է տեսնել արջերի հետ անհավանական գորողություններ։ Նույն թվականին «The Goose Woman» ֆիլմի շնորհիվ մեծ հաջողության է հասել։
Չնայած Փիքֆորդը համարվում էր լավ դերասան և նույնիսկ կարողացել էր իր անունը փոխել, սակայն նրա ֆիլմերի մեծ մասն այսօր համարվում է «Բ» կարգի ֆիլմեր (Փիքֆորդի կերպարների մեծ մասը ժամանակի տիպիկ ամերիկացի տղաների կերպարներ են), իսկ նրա դերերը հազվադեպ են համապատասխանել նրա դերասանական ներուժին։ Համարվում է, որ ամեն ինչի մեղավորն այն էր, որ նրան անընդհատ համեմատում էին իր հայտնի քրոջ հետ։ 1928 թվականին նա նկարահանվել է իր վերջին «Gang War» ֆիլմում, որից հետո սկսել է զբաղվել ռեժիսուրայով և սցենարներ գրելով, սակայն չի փորձել հաջողության հասնել այդ ասպարեզում։ Բացի այդ, նրան վերագրում էին ռեժիսորակցի կարգավիճակը «Little Lord Fountleroy» և «Through the Black Door» (1921) կինոնկարներում, որտեղ հաջողությամբ նկարահանվել է նրա քույրը՝ Մարին։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած նրան, որ Ջեկ Փիքֆորդը փլեյբոյի համբավ ուներ, նրա անձնական կյանքը կապված էր ալկոհոլի, թմրանյութերի չարաշահման և անկարգության հետ։ Հատկապես ուներ սուր ալկոհոլի խնդիրներ, որոնք, ի վերջո, հանգեցրել են մահվան։ Այսօր համարվում է, որ Ջեկի վնասակար սովորությունները վատ գենետիկ ժառանգականության արդյունք են, քանի որ նրա քույրերը կյանքի վերջում նույնպես ալկոհոլի հետ կապված խնդիրներ ունեին, ինչն ակնհայտորեն ցույց է տալիս, որ երեքն էլ ժառանգել են այդ խոցելիությունը իրենց հորից։ Եվ չնայած Հոլիվուդն այդ ժամանակահատվածում ամեն կերպ լռում էր տարբեր միջադեպերի մասին, որոնց մեջ ներքաշված էին նրա աստղերը, Ջեկի անկարգությունները հենց Հոլիվուդի տարածքում նրան իր ժամանակի լեգենդն էին դարձրել։
1918 թվականի սկզբին, երբ Միացյալ Նահանգները մտել է Առաջին համաշխարհային պատերազմի մեջ, Փիքֆորդը միացել է ԱՄՆ ռազմածովային ուժերին՝ օգտագործելով իր ազգանվան համբավը՝ նա շուտով ներգրավված է եղել մի սխեմայի մեջ, որը թույլ է տվել հարուստ մարդկանց կաշառք վճարել զինվորական ծառայությունից խուսափելու համար, ինչպես նաև, ըստ լուրերի, թեթև վարքագիծ է ցուցաբերել սպաների աղջիկների հանդեպ։ Երբ դա բացահայտվել է, Փիքֆորդը պաշտոնանկ է արվել միայն նրա մոր միջամտության շնորհիվ, սկանդալի մնացած բոլոր մասնակիցները հայտնվել են տրիբունալի տակ։
Զիգֆելդի աղջիկներից ՝ Օլիվ Թոմասի հետ, ծանոթացել է Սանտա-Մոնիկայի ծովափնյա սրճարանում։ Նրա նման, Թոմասը նույնպես աշխարհիկ տիկին էր, ով տանում էր դաժան ապրելակերպ։ Սցենարիստ Ֆրենսիս Մարիոնն ավելի ուշ հիշում էր՝ «Ես նրան հաճախ էի տեսնում Փիքֆորդների տանը, քանի որ նա նշանադրվել էր Մերիի եղբոր՝ Ջեկի հետ։ Երկուսն էլ տաղանդավոր էին, բայց շատ ավելի հետաքրքրված էին կյանքի պտուտակախաղով, քան կենտրոնացած էին իրենց գործունեության վրա»։
Փիքֆորդն ու Թոմասը գաղտնի ամուսնացել են 1916 թվականի հոկտեմբերի 25-ին՝ Նյու Ջերսիում։ Հարսանիքին նրանց մտերիմներից ոչ մեկը ներկա չի եղել, միակ վկան եղել է դերասան Թոմաս Միգանը։ Զույգը չուներ իր սեփական երեխաները, թեև 1920 թվականին նրանք որդեգրել են Օլիվի վեցամյա եղբորորդուն,ում մայրը մահացել էր։ Չնայած, ընկերների և ծանոթների կարծիքով, հենց Օլիվն էր Փիքֆորդի ողջ կյանքի սերը, նրանց ամուսնությունը շատ բուռն և լարված է եղել, ինչը, միևնույն ժամանակ, չէր խանգարում, որ երկուսն էլ միմյանց շատ շռայլ նվերներ մատուցեին։ Ի վերջո, ամուսնության լարվածությունը հանգեցնում է նրան, որ նրանք որոշսւմ են անցկացնել երկրորդ մեղրամիսը և 1920 թվականի օգոստոսին մեկնում են Փարիզ։ 1920թ. սեպտեմբերի 5-ի գիշերը ամուսինները մեկնում երեկույթի, որով ուշ գիշեր վերադառնում են հոգնած ու ուժասպառ։ 1920 թվականի սեպտեմբերի հինգին ամուսինները այցելել են երեկույթի, որից վերադարձել են ուշ երեկոյան՝ հոգնած և ուժասպառ։ Օլիվը, ով բավականին խմած է եղել, պատահաբար մեծ բաժնով սուլեմա է խմել, որը նախատեսված է եղել ամուսնու հիվանդության՝ սիֆիլիսի բուժման համար։ Դրանից հետո ամուսնու հետ տեղափոխվել է Նյոյի սյուր Սենում գտնվող հիվանդանոց, սակայն բժիշկները անկարող են եղել, քանի որ թունավոր նյութի բաժինը շատ մեծ է եղել։ Մի քանի օր անց երիկամաբորբից մահացել է[4][5]։ Կնոջ մարմինը ԱՄՆ տեղափոխելու ժամանակ նա ինքնասպանության փորձ է արել, բայց հաջողվել է նրան այդ մտքից հետ կանգնեցնել։ Միևնույն ժամանակ լուրեր են տարածվել, որ Օլիվը կա՛մ ինքնասպան է եղել, կա՛մ իրեն սպանել են, բայց ոստիկանական հետաքննությունը և դիահերձումը ցույց են տվել, որ մահը պատահական է եղել։
1922 թվականի հուլիսի 31-ին ամուսնացել է Մերիլին Միլլերի հետ։ Նրանց ամուսնությունը շատ լարված է եղել և 1926 թվականին նրանք բաժանվել են, իսկ 1927 թվականի նոյեմբերին պաշտոնապես բաժանվել են Ֆրանսիայում։ 1930 թվականի օգոստոսի 12-ին Փիքֆորդը վերջին անգամ ամուսնացել է 22-ամյա Մերի Մուլերի հետ։ Ամուսնության երկրորդ տարում Մուլերնը հեռացել է ամուսնուց՝ մեղադրելով նրան իր հանդեպ չհարգված վերաբերմունքի մեջ։ Նրանց ամուսնալուծությունն ավարտվել է միայն Փիքֆորդի մահից հետո։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1932 թվականին Ջեկը այցելել է Մերիին և Նրա խոսքով, այն ժամանակ շատ հոգնած է եղել։ Իր ինքնակենսագրության մեջ նա հիշում էր, որ հագուստը կախված էր նրա վրա, ինչպես կախիչի վրա։ Երբ նա երկրորդ հարկից իջնում էր, դիմացի դռան մոտ նա խնդրում է, որ իրեն չուղեկցի։ Հենց այն ժամանակ,Մերիին ինչ-որ ներքին ձայն տեղեկացրել է, որ վերջին անգամ է տեսնում։ 1933 թվականի հունվարի 3-ին 36 տարեկանում Ջեկ Փիքֆորդը մահացել է Փարիզի ամերիկյան հոսպիտալում։ Մահվան պատճառը եղել է կենտրոնական գանգուղեղային նյարդերի առաջադիմական նյարդաբորբը։ Մերի Փիքֆորդը աճյունի տեղափոխումը կազմակերպել է ԱՄՆ-ում, որտեղ Ջեկը թաղվել է Գլենդելի Ֆորեստ Լաուն գերեզմանատանը գտնվող Ֆամիլ դամբարանում։ Նրա անունով Հոլիվուդյան փառքի ծառուղում՝ Վայն-Սթրիթի 1523 հասցեում, աստղ է դրվել։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Հայերեն անվանում | բնագիր անվանում | դեր | |
---|---|---|---|---|
1909 | ֆ | «Փրկիր նրա հոգին» | To Save Her Soul | Դահլիճի աշխատակից |
1910 | ֆ | «Ամեն ինչ կաթի պատճառով» | All on Account of the Milk | |
1910 | ֆ | «Երեխա» | The Kid | Ուոլթեր Գոլդենի որդի |
1910 | ֆ | «Ռամոնա» | Ramona | տղա |
1911 | ֆ | «Արդարացված վստահություն» | His Trust Fulfilled | սուրհանդակ֊նեգրական |
1911 | ֆ | The Stuff Heroes Are Made Of | ||
1912 | ֆ | «Ժամանակավոր հրադադար» | A Temporary Truce | հնդկացի |
1912 | ֆ | Man's Lust for Gold | հնդկացի | |
1912 | ֆ | «Նեղ շրջանակում» | The Inner Circle | սուրհանդակ |
1912 | ֆ | «Թշնամություն Կենտուկի լեռների վրա» | A Feud in the Kentucky Hills | եղբայր |
1912 | ֆ | «Կարմրաներկի սիրահար» | The Painted Lady | պաղպաղակի փառատոնի պճնասեր |
1912 | ֆ | «Փիգ ծառուղու հրացանակիրները» | The Musketeers of Pig Alley | ավազակ |
1912 | ֆ | «Ժառանգականություն» | Heredity | սպիտակ հոր և հնդկուհի մոր երեխա |
1912 | ֆ | «Իմ երեխան» | My Baby | Հարսանիքի հյուր |
1912 | ֆ | «Դաժանություն» | Brutality | թատերասեր |
1912 | ֆ | «Նյու յորքյան գլխարկ» | The New York Hat | եկեղեցու մոտ պատանի |
1913 | ֆ | A Misappropriated Turkey | անցորդ | |
1913 | ֆ | Love in an Apartment Hotel | միջանցքային | |
1913 | ֆ | «Անցանկանալի հյուրը» | The Unwelcome Guest | երեխա |
1914 | ֆ | «տունը, հաճելի տունը» | Home, Sweet Home | որդի |
1914 | ֆ | «Վայրի ծաղիկ» | Wildflower | |
1915 | ֆ | «Լավ քույրիկ Հոսեն» | The Pretty Sister of Jose | Հոսե |
1916 | ֆ | «Աղքատ փոքրիկ Պեպին» | Poor Little Peppina | Պեպո |
1917 | ֆ | «Մեծ սպասումներ» | Great Expectations | Պիպ |
1923 | ֆ | «հոլիվուդ» | Hollywood | Կամեո |
1925 | ֆ | «Սագապահ կին» | The Goose Woman | Ջերալդ Հոմս |
1926 | ֆ | «Թռչող մուկ» | The Bat | Բրուկս Բեյլի |
1926 | ֆ | «Հարվարդից Բրաուն» | Brown of Harvard | Ջիմ Դուլիթլ |
1926 | ֆ | «Ժպիտի Ելք» | Exit Smiling | Ջիմի Մարշ |
1928 | ֆ | «Ավազակախմբերի պատերազմ» | Gang War | Քլայդ Բաքստեր |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ The Toronto World — Google News Archive Search
- ↑ Lussier, Tim. «The Mysterious Death of Olive Thomas». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջեկ Փիքֆորդ на tcm.com
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեկ Փիքֆորդ» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 18 ծնունդներ
- 1896 ծնունդներ
- Տորոնտո քաղաքում ծնվածներ
- Հունվարի 3 մահեր
- 1933 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի տղա երեխա դերասաններ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Դերասաններ այբբենական կարգով
- Թատրոնի դերասաններ
- Կանադացի դերասաններ
- Կանադացի կինոդերասաններ
- Կանադացի կինոռեժիսորներ
- Կանադացիներ
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Համր կինոյի դերասաններ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի