Երիկամաբորբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երիկամաբորբ
Diffuse proliferative lupus nephritis.jpg
Բորբոքված երիկամ
Տեսակ հիվանդություն[1]
Ենթադաս երիկամախտություն[1]
Բուն պատճառ C26833[1]
Բժշկական մասնագիտություն ուրոլոգիա
MeSHID D009393
Disease Ontology DOID:10952
NCI Thesaurus C26833[1]
Nephritis Վիքիպահեստում

Եիկամաբորբ, նեֆրիտ (հուն.՝ νεφρά ζ- երիկամ), երիկամների բորբոքային բնույթի հիվանդություն։ Ընթանում է կլինիկական 3 ձևով՝ կծիկա-երիկամաբորբ, ավագանա-երիկամաբորբ և օջախային-երիկամաբորբ։ Կծիկաերիկամաբորբ, դիֆուզ գլոմերուլոնեֆրիտ, երիկամների հիմնական հիվանդությունը։ Նկարագրել է Ռ․ Բրայտ|Ռ․ Բրայտը XIX դարի 2-րդ կեսին։ Ախտածնության հիմնական գործոնը իմունիտետի խանգարումներն են, որոնք ընթանում են 2 մեխանիզմով՝

  1. հակամարմինների և իմուն լիմֆոցիտների անհամապատասխան առաջացումը ստրեպտոկոկային վարակիչ հիվանդությունների և օրգանիզմի սեփական բնագրկող նյութերի հանդեպ,
  2. հակամարմինների առաջացում, որոնք ուղղված են երիկամի կծիկների մազանոթային թաղանթին։ Կծիկա-երիկամաբորբի դեպքում ևիմնականում ախտահարվում են երիկամի բուն հյուսվածքի (պարենքիմ) կծիկային գոյացությունները։ Միաժամանակ ախտահարվում են 2 երիկամները։ Ելքն առավելապես անբարենպաստ Է։ Հիվանդությունը զարգանում է մի շարք վարակիչ հիվանդություններից (անգինա, գրիպ, քութեշ) հետո։ Ընթանում է սուր, ենթասուր և քրոնիկական շրջաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 587 CC-BY-SA-icon-80x15.png