Օլթիի գավառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Օլթիի օկրուգից)
Օլթիի գավառ
Ольтинский округ

Զինանշան

Կարսի մարզի զինանշանը
ԵրկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Կարգավիճակգավառ
Մտնում էԿարսի մարզ
Ներառում է5 համայնք
ՎարչկենտրոնՕլթի
Հիմնական լեզուՀայերեն, թուրքերեն, ռուսերեն
Բնակչություն (1897)31,519
Ազգային կազմԹուրքեր (մոտ 63 %) և քրդեր (11 %)[1]
Տարածք2,960
Հիմնադրված է1878 թ.
Պատմական շրջան(ներ)Տայք

Օլթիի գավառ, վարչաքաղաքական միավոր Ռուսական կայսրության կազմում։ 1878-1918 թվականներին մտել է Կարսի մարզի կազմում։ Գավառի կենտրոնը Օլթի քաղաքն էր։

Օլթիի գավառն արևելքում սահմանակցում էր Արդահանի և Կարսի, հարավ-արևելքում՝ Կաղզվանի գավառին։ Հյուսիսում այն կապված էր Արդվինի գավառին (Քութայիսի նահանգ), իսկ հյուսիս-արևմուտքից հարավ-արևմուտք Օսմանյան կայսրության սահմանն էր։

Ներառված է հիմնականում ժամանակակից Թուրքիայի Էրզրումի նահանգի կազմում։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Օլթի» անվանման «Ուղթիս» կամ «Ողթիք» ձևը հասնում է մինչև զարգացած միջնադար. Բագրատունիների թագավորության շրջանում այստեղ գոյություն է ունեցել բերդ-ամրոց[2]։ Այն Տայքի կյուրոպաղատության կենտրոնն էր։ Թյուրքալեզու արաբատառ աղբյուրներում նշվում է որպես «Օլթու», ինչպիսի անունով էլ այժմ գոյություն ունեցող բնակավայր է Թուրքիայում։ Վրացական աղբյուրներում հայտնի է որպես «Օլթիս»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառը կազմվել է 1878 թվականին՝ ռուս-թուրքական պատերազմի (1877-1878) արդյունքում՝ ընդգրկելով Կարսի մարզի արևմտյան՝ լեռնային հատվածը։ 1881 թվականին կատարվել են սահմանային որոշ փոփոություններ։ Օլթին հայկական գավառներից տարածքով ամենափոքրն էր՝ 2,960 կմ2, և ամենասակավամարդը (31,519 մարդ)։ Քաղաքի ու գավառի հայերի մի մասը դեռ 50 տարի առաջ արտագաղթել էր Ախալցխա և Ախալքալաք, նրանց փոխարեն այստեղ ստվարացել էր թուրք բնակչությունը։

1918-1920 թվականներին գավառը փաստացի եղել է Թուրքիայի, ապա՝ Անգլիայի վերահսկողության տակ, թեև իրավաբանության տեսանկյունից մտել է Հայաստանի առաջին հանրապետության կազմ։ Անգլիայի հետաքրքրվածությունը բացատրվում էր տեղի քարածխի հանքերի առկայությամբ։ Բացի այդ, գավառի հանդեպ հավակնություններ ուներ նաև Վրաստանը[3]։ Վրացական վերնախավը ձգտում էր միավորել Բագրատիոնիների նախորդների՝ Բագրատունիների կալվածքները՝ Տայք-Կղարջքը (Արդվին, Արդահան, Օլթի)։ Գավառի տարածքում տեղի են ունեցել քուրդ-թաթարական խռովություններ[4], Օլթին ազատագրվել է հայկական զորքերի կողմից[5]։ 1920 թվականի Ալեքսանդրապոլի հաշտությունից հետո՝ Թուրքիայի կազմ, որում որպես վարչատարածքային միավոր մտել է Էրզրումի նահանգի կազմ[6]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1897 թվականի մարդահամարի տվյալներով գավառի բնակչությունը 31,519 մարդ էր, որի ավելի քան 2/3-ը թուրքեր էին (19719), գրեթե հավասար քանակությամբ էին քրդերը (3505), հայերը (3125) և հույները (2704)[7]։ Օլթի քաղաքի բնակչությունը հաշվվում էր 2373 մարդ, այդ թվում՝ 1056 հայեր և 709 ռուսներ[8]։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1913 թվականին գավառը բաժանված էր 5 գյուղական համայնքի[9]՝
Օլթիի շրջան

Տաուսկերի շրջան

  • Պանասկերտի
  • Տաուսկերի

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г., Распределение населения по родному языку и уездам Российской Империи кроме губерний Европейской России, Ольтинский округ
  2. Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն, Օլթի
  3. Թորոսյան Շ., Արդահանի խնդիրը հայ-վրացական հարաբերություններում 1920 թ. աշնանը Արխիվացված 2019-12-22 Wayback Machine
  4. Էդիկ Զոհրաբյան, Քուրդ-թաթարական (ադրբեջանական) հակահայկական շարժումները Կարսի մարզում Արխիվացված 2020-11-26 Wayback Machine
  5. Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոն, Օլթին գրաւելով՝ բացւում են Արեւմտեան Հայաստանի ճանապարհները․ 25 Յունիս, 1920
  6. Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն, Օլթի
  7. Кагызманский округ
  8. Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г. город Ольты
  9. , Волостныя, станичныя, сельскія, гминныя правленія и управленія, а также полицейскіе станы всей Россіи съ обозначеніем мѣста ихъ нахожденія, Кіевъ, «Изд-во Т-ва Л. М. Фишъ», 113։