Քրիստոսի փորձությունները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Քրիստոսի փորձությունը»
(Խուան դե Ֆլանդես, 16-րդ դար)

Քրիստոսի փորձությունները (լատ.՝ Vade retro, Satana - «հեռացիր ինձնից, Սատանա»), Նոր Կտակարանում նկարագրված է Սատանայի կողմից Հիսուս Քրիստոսի փորձությունները 40 օր անապատում լինելու ժամանակ, որտեղ նա հեռացել էր իր մկրտությունից հետո։ Քրիստոնեության մեջ Հիսուսի փորձությունները ներկայացվում են որպես Հիսուսի մեջ երկակիության ապացույց, իսկ Սատանայի խոցումը` որպես չար ուժերի դեմ պայքարի օրինակ և մկրտության բարեբեր պտուղների արդյունք[1]։

Ավետարանական պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քրիստոսի փորձությունը»
(Սրբանկարի հեղինակ` Սպաս Ամենակարող, 1682)

Հիսուս Քրիստոսի 40 օր անապատում գտնվելու և Սատանայի փորձությունների մասին պատմությունը առկա է ավետարանիչների մոտ, բացի Հովհաննես ավետարանիչից։ Ընդ որում Մատթեոսը և Ղուկասը մանրամասն պատմում են այդ մասին, համընկնելով բոլոր դետալներում, իսկ Մարկոսը միայն մի փոքր հիշատակում է այդ մասին, առանց մանրամասնությունների. «Նա քառասուն օր մնաց անապատում և Սատանայի կողմից փորձության ենթարկվեց։ Այնտեղ նա գազանների հետ էր, իսկ հրեշտակները ծառայում էին նրան։ Մր. 1:13:

Ավետարանական պատմության համաձայն` իր մկրտությունից հետո (Մարկոսի ավետարանում նշված է, որ դա տեղի է ունեցել հենց մկրտությունից հետո) Հիսուս Քրիստոսը, հետևելով Սուրբ Հոգուն, հեռացավ անապատ, որպեսզի մենության մեջ, աղոթքներով և ծոմապահությամբ պատրաստվի իր առաքելությանը, որի համար նա աշխարհ էր եկել. «Նա քառասուն օր այնտեղ մնաց ու Սատանայի կողմից փորձության ենթարկվեց։ Չկերավ և չխմեց այն օրերին, և երբ քառասուն օրերը լրացան, քաղց զգաց։ Ղկ. 4:2: Այդ ժամանակ նրան մոտեցավ Սատանան և երեք փորձություններով փորձեց հրապուրել, մեղքի մեջ քաշել, ինչպես ցանկացած մարդու։

Փորձություններ Սատանայի խոսքը Քրիստոսի պատասխանը
Սով Եթե Աստծու որդի ես, այս քարերին ասա, որ հաց դառնան։ Մտ. 4:3 Գրված է. «Մարդ պետք է ոչ միայն հացով ապրի, այլ Աստծո բերանից դուրս եկող ամեն խոսքով»։ Մտ. 4:4
Հպարտություն Եթե Աստծու որդի ես, քեզ ցած նետիր, քանի որ գրված է. «Նա իր հրեշտակներին կհրամայի քեզ համար, և նրանք իրենց ձեռքերի վրա կտանեն քեզ, որ ոտքդ երբեք քարի չխփես»։ Մտ. 4:6 Դարձյալ գրված է. «Մի փորձիր քո Տեր Աստծուն»։ Մտ. 4:7
Հավատ Այս ամբողջ իշխանությունը և սրանց փառքը քեզ կտամ, եթե ինձ երկրպագես։ Ղկ. 4:6 Հետ գնա, Սատանա, որովհետև գրված է. «Քո Տեր Աստծուն պետք է երկրպագես և միայն նրան պաշտես»։ Ղկ. 4:8

Ըստ Մատթեոսի, երրորդ փորձությունից հետո «այն ժամանակ Սատանան թողեց նրան, և ահա հրեշտակները մոտ եկան և ծառայում էին նրան»։ Մտ. 4:11

Քրիստոսը անապատում»: Ի.Ն. Կրամսկոյ, 1872)

Նոր Կտակարանի այլ գրքերում փորձությունների կամ գայթակղությունների մասին հիշատակում է Պողոս առաքյալը (Թուղթ առ Եբրայեցիս). «Որովհետև, ինչպես որ ինքն իսկ չարչարվեց` փորձության մատնվելով, այնպես էլ կարող է օգնել փորձության ենթարկվածներին»։ Թուղթ առ Եբրայեցիս 2:18։ Այդ նույն թղթում առաքյալը գրում է. «Քանզի ոչ թե ունենք մի քահանայապետ, որ կարող չլինի չարչարակից լինել մեր տկարությանը, այլ մի Քահանայապետ, որ մեզ նման փորձված է ամեն ինչում, բայց առանց մեղքի է»։ Թուղթ առ Եբրայեցիս 4:15։

Ի տարբերություն աստվածաշնչային բովանդակությամբ գրքերում (ապոկրիֆներ) իրենց արտացոլումը ստացած ավետարանիչների պատմությունների, որոնք մանրամասնություններ են ավելացրել, Քրիստոսի փորձության պատմությունը այդ ապոկրիֆներում չի բացահայտվում։ Այդ մասին շատ կարճ հիշատակվում է Նիկոդեմոսի ավետարանում Սատանայի և դժոխքի երկխոսության մեջ Քրիստոսի այդտեղ գալուց առաջ. «...մտածում ես և վախենու՞մ ընդունել Հիսուսին։ Նա իմ և քո հակառակորդն է։ Նրա փորձությունը նույնիսկ հրեաների ավագանուն ստիպեց զրպարտել և դատապարտել Նրան»[2]։

Աստվածաբանական մեկնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քրիստոսը անապատում»
(Ուիլյամ Խոլ, 1908)
«Քրիստոսի փորձությունը»
(Միխայիլ Պախեր, 1471-1481թթ.)

Վերլուծելով ավետարանիչների պատմությունները` աստվածաբանները ենթադրում են, որ Քրիստոսը անմիջապես իր մկրտությունից հետո «Հոգու կողմից ուղարկվեց անապատ` Սատանայի փորձությունների համար»[Ն 1]: Եփրեմ Ասորին դատողություններ է անում այն պատճառների մասին, թե ինչու՞ Հիսուսը հենց Սուրբ Հոգու կողմից ուղարկվեց անապատ։

Aquote1.png ...այն բանի համար, որ անհավատներից ոչ ոք պատճառ չունենա ասելու, որ Հոգին Որդուց ցածր է։ Եթե Նրան ուղեկցեր միայն կռվի, այլ ոչ թե պատվի և հանգստի, այդ դեպքում միգուցե ճիշտ կլիներ քննադատների կասկածները։ Բայց եթե Հոգին ցածր է Որդուց, այդ դեպքում ինչու՞ է Հոգուն իշխանություն տրված ուղեկցելու Նրան անապատ։ Նա իրեն ներկայացրեց որպես այդ իշխանության կրող, երբ ուղեկցում էր Նրան անապատ[4] Aquote2.png

Հովհան Ոսկեբերանը «Մատթեոս ավետարանիչի զրույցներում» գրում է այն պատճառների մասին, թե ինչու՞ Քրիստոսի փորձությունները տեղի ունեցան անմիջապես մկրտությունից հետո։ Նրա կարծիքով դա նրա համար է, որպեսզի «մկրտվողներից ոչ ոք, եթե մկրտվելուց հետո հանդիպի փորձությունների, չվրդովվի, այլ կարողանա տղամարդկայնորեն տանել ցանկացած փորձություն»[1]։

Մեկնիչները համեմատություն են անում հրեաների անապատ ճանապարհորդության և Քրիստոսի փորձության իրադարձությունների միջև[3]։

  • հրեաների Հորդանանով անցնելը (Աստվածաշունչ, Հեսուի գիրք 3:1) և Հիսուս Քրիստոսի Հորդանանում մկրտվելը,
  • հրեաների սովը անապատում և Հիսուս Քրիստոսի սովը,
  • անապատում հրեաների տարբեր փորձությունները և Հիսուսի փորձությունները Սատանայից,
  • հրեաների քաղցի հագեցումը մանանայով և Հիսուսի քաղցը հագեցնելու համար քարերը հացի վերածելու փորձությունը։

Քրիստոսի փորձությունները անապատում զուգահեռներ ունեն նաև Հին Կտակարանի Հոբի պատմության հետ, որը նույնպես փորձությունների է ենթարկվել Սատանայի կողմից[5]։ Հոբը կրել է երեք փորձություն, և վերջինի ժամանակ նրան, ինչպես և Հիսուսին, առաջարկվել է երկրպագել Սատանային։

Յուրաքանչյուր փորձության ժամանակ Հիսուսը ոչ մի գործողություն չի կատարում, այլ միայն երկխոսության մեջ է մտնում Սատանայի հետ։ Այդ պատճառով էլ աստվածաբանները նշում են, որ հենց «Նրա շուրթերից եկող խոսքը կանգնեցրեց Սատանային»[4]։

Ղուկասի խոսքերով, փորձություններից հետո Սատանան թողնում է Հիսուս Քրիստոսին (Ղկ. 4:13), այնուհետև նա նորից է սկսում գայթակղել նրան հրեա ժողովրդի միջոցով, նաև նրա աշակերտների միջոցով` տարբեր դավեր նյութելով[6]։

Մարկոս ավետարանիչը հայտնում է, որ անապատում Հիսուսը գազանների հետ էր (Մր. 1:13), դա այն բանի ապացուցումն է, որ Քրիստոսը (նոր Ադամ) գազանների շրջապատում էր, որոնք նրան վնաս չէին պատճառում, այնպես ինչպես Ադամին դրախտում[7]։

Փորձության նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանրանկար (1410)

Քրիստոնեական դավանանքում ենթադրվում է, որ փորձությունը ուղղված էր Քրիստոսի մարդկային բնույթի դեմ, որի վրա ազդելով Սատանան հույս ուներ Հիսուսին տանել սխալ ճանապարհով։ Հիսուսի աստվածային բնույթի նկատմամբ այդ փորձությունը պայքար էր Սատանայի և Աստծո Որդու միջև[8]։

Փորձություն սովի միջոցով

Սատանան հույս ուներ, որ սովից տանջվող Քրիստոսը, գայթակղվելով և իր համար հրաշք կատարելով, այդպես կվարվի նաև հետագայում. կազատի իրեն թշնամիներից և կշրջապատի հրեշտակների գնդերով, կիջնի խաչից և օգնության կկանչի Եղիա մարգարեին (Մտ. 26:53, 27:40-49)[8]: Սատանայի այս միտքը ուղղված էր նրան, որ Հիսուսի չարչարանքներով չիրագործվի մարդկության փրկությունը։ Այդ խորամանկ խորհրդին Հիսուսը պատասխանեց Մովսեսի խոսքերով. «Մարդը միայն հացով չէ, որ ապրում է, այլ մարդն ապրում է նաև այն ամեն խոսքով, որ ելնում է Աստծո բերանից» (Երկրորդ օրենք 8:3)։

Փորձություն հպարտությամբ

Երկրորդ փորձության ժամանակ Սատանան առաջարկեց հրաշքով ազդել Մովսեսի գալուստին սպասող մարդկանց գիտակցության վրա[Ն 2]: Քրիստոսը կարող էր հեշտությամբ իր վրա գրավել մարդկանց ուշադրությունը։ Հիսուսը ցույց տվեց, որ չի կարելի առանց անհրաժեշտության վտանգների ենթարկվել` փորձելով Աստծո հրաշագործ ուժը։ Սատանան իր խոսքը սկսում է «եթե դու Աստծո որդին ես», ինչը և ըստ մեկնիչների, Քրիստոսի մոտ փորձում է փառամոլություն արթնացնել։

Փորձություն հավատով

Վերջին անգամ փորձելով Հիսուսին, ցույց տալով նրան աշխարհի թագավորությունները, որի վրա ինքն իշխում է և առաջարկելով այն Հիսուսին` հույս ուներ շփոթեցնել նրա մարդկային հոգին և կասկածներ առաջացնել Հիսուսի մարդկությանը փրկելու կարողություններին։ Իր հրաժարվելով Քրիստոսը ցույց տվեց, որ չի ընդունում Սատանայի իշխանությունը աշխարհի վրա, այն պատկանում է Աստծուն, որին և պետք է երկրպագել[8]։

Ըստ Հովհան Ոսկեբերանի, Քրիստոսի անապատում հայտնվելը, նրա ծոմապահությունը, աղոթքը, փորձությունները օրինակ են նրա, թե ինչպես պետք է պայքարել չար ուժերի դեմ[10]։ [[Պատկեր։ Duccio - The Temptation on the Mount.jpg|մինի|«Քրիստոսի փորձությունը լեռան վրա Դուչչո 1308-1311թթ.]]

Այլ մեկնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լև Տոլստոյը իր «Չորս ավետարանիչների միավորումն ու թարգմանությունը» տրակտատում տալիս է գայթակղության իր մեկնաբանությունը[11]։ Ըստ Տոլստոյի` ավետարանիչների պատմությունը նման է երկու մարդկանց երկխոսության` հոգևոր (Հիսուս) և նյութական (Սատանա)։ Ի վերջո Հիսուսը հասկացնում է, որ նյութականը իր համար նշանակություն չունի։

Եկեղեցական պաշտամունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի հիշատակ Հիսուսի անապատում 40-օրյա պահքի քրիստոնեության մեջ ամեն տարի սահմանվում է Մեծ պահք, որի առաջին մասը 40 օր է[12]։

Կաթոլիկ եկեղեցում Մեծ պահքի առաջին կիրակի սահմանված է Հիսուսի անապատում փորձության հիշատակում։ Այդ օրը պատարագի ժամանակ կարդացվում է Քրիստոսի փորձության ավետարանական պատմությունը, իսկ զուգահեռ երգեցողությամբ ասվում են առաջին փորձության ժամանակ Հիսուսի պատասխանած բառերը. «Մարդ պետք է ոչ միայն հացով ապրի, այլ Աստծո բերանից դուրս եկող ամեն խոսքով»։ Մտ. 4:4:

Եկեղեցու կողմից հիշատակվող վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցական ավանդությունը Հիսուսի 40-օրյա պահքի և Սատանայի կողմից փորձության վայր է համարում Իերիխոնայից ոչ հեռու գտնվող լեռը[13]։ Լեռն ունի 380մ բարձրություն և քրիստոնյաների կողմից անվանվում է «Փորձության լեռ», որտեղի միակ բնակիչը այսօր հանդիսանում է հույն վանականը[14]։ Վանքը հիմնադրվել է 4-րդ դարում, նրա ներքին տարածքը փորված է ժայռի մեջ, իսկ քարայրում, որտեղ ըստ ավանդության եղել է Քրիստոսը, կառուցված է զանգակատուն[15]։

Լեռը քրիստոնեական ուխտագնացության ավանդական վայր է հանդիսանում։

Aquote1.png ...մենք ձի նստեցինք և գնացինք Իերոխինայի օազիսում տարածված ճամբար։ Նրանից վեր բարձրանում էին Կվարանտանի շղթան 40-օրյա պահքի լեռան հետ, որի վրա Փրկիչը պատրաստվել էր իր երկրային ծառայությանը և աղոթել։ Նրա արևելյան լանջին երևում են քարայրներ։ Այդ քարայրներում մինչև այժմ ղպտիները քահանայություն ընդունելուց առաջ պետք է 40 օր անցկացնեն իրենց պարտադիր պահքը և աղոթքը[16]
- 1872 թվականին իշխան Նիկոլայ Նիկոլաևիչի ճանապարհորդությունը Արևելք և Սուրբ հող
Aquote2.png


Կերպարվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քրիստոսի փորձությունը»
(Սուրբ Մարկոսի տաճարի մոզաիկան)
«Քրիստոսի փորձությունը սովի միջոցով»: Սիմոն Բենին 16-րդ դար)

Հիսուսի փորձությունների թեման կերպարվեստում լայն տարածում չի գտել։ Այն ավելի հաճախ առկա է Սուրբ Մարկոսի տաճարի և Սիքստինյան կապելլայի Քրիստոսի ամբողջ կյանքը պատկերող գեղանկարներում։ Պատկերված են լինում ինչպես երեք փորձությունները (առաջին պլանում խոշոր ներկայացված առաջին փորձությունը, իսկ մյուս երկուսը հետին պլանում), այնպես էլ Քրիստոսը Սատանայի հետ լեռան կատարին։

Ուղղափառ գեղանկարչության մեջ երբեմն փորձության տեսարանը տեղադրում են սրբապատկերների վրա։ Դա կարելի է տեսնել նաև արևմտաեվրոպական գեղանկարչության մեջ, օրինակ Վերոնեզեի «Քրիստոսի մկրտությունը և փորձությունը» նկարում մեկ կտավի վրա պատկերված են երկու տեսարանները։

Քրիստոսի փորձությունները պատկերում են երեք կոմպոզիցիաներում.

  1. «Հիսուսը անապատում»։ Փորձություն սովի միջոցով, անապատը, Քրիստոսը, որի ոտքերի տակ քարեր են թափված կամ էլ քարերը Սատանայի ձեռքին են։ Սա փորձությունները պատկերող տեսարաններից ավելի հաճախ հանդիպողն է։
  2. «Հիսուսը տաճարի թևին»։ Փորձություն հպարտությամբ, Քրիստոսն ու Սատանան կանգնած են Երուսաղեմի տաճարի «տանիքին», տաճարի մոտ կարող են լինել մարդիկ։
  3. «Քրիստոսի փորձությունը լեռան վրա»։ Փորձություն հավատով, լեռան կատարին կանգնած են Քրիստոսը և Սատանան, լեռան շուրջը երևում են քաղաքներ, Քրիստոսի շուրջը կարող են լինել հրեշտակներ և այլն[17]։

Ռոմանական, գոթական արվեստներում, նաև Վերածննդի դարաշրջանում Սատանային սովորաբար պատկերել են որպես խավարի ոգի` եղջյուրներով, թևերով, ինչպես օրինակ Դուչչոյի մոտ։ Իտալիայում, Վերածննդի դարաշրջանում Սատանան ստացել է սիրունատես պատանու կերպար` «ընկնող հրեշտակ» (օրինակ` Տիցիանի մոտ)։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո.

Գրականություն.

  • Ջոն Միլտոն, «Վերադարձված դրախտը» (1671), պատմում է չար ոգու կողմից Հիսուսի փորձության պատմությունը։
  • Լև Մեյ, բանաստեղծություն «Հեռացիր ինձանից, Սատանա» (1851).
  • Դոստոևսկի «Կարմազանով եղբայրներ» (1874—1875), Մեծ ինկվիզիտորի մասին առակում քննարկումներ են կատարվում Քրիստոսի փորձությունների նշանակության մասին։
  • Ա. Ֆետ, բանաստեղծություն «Փորձություն անապատում» (1876)։
  • Ալեքսանդր Պեչյոնկին «Քրիստոսի փորձությունը անապատում» (1999), գրական ապոկրիֆ։
  • Դոստոևսկի «Չար ոգիները» (1871—1872), առաջին մասում հերոսների երկխոսության մեջ հիշատակվում է Քրիստոսի փորձությունները։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մատթեոսի ավետարանը (Բացատրական Աստվածաշունչ կամ Նոր կտակարանի մեկնությունը` Ա. Պ. Լոպուխինի հեղինակությամբ) վերլուծում է այն պատճառները, թե ինչու Հիսուսը հենց Սուրբ Հոգու կողմից ուղարկվեց անապատ[3]
  2. Մեր Րաբունին այդ կապում է այն ժամի հետ, երբ Մեսիան կբացահայտվի. նա կգա ու կկանգնի տաճարի կտուրին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Иоанн Златоуст. Մատթեոսի գրքի 13-րդ Զրույց
  2. «Евангелие от Никодима»։ apokrif.fullweb.ru։ Վերցված է 2016-08-23 
  3. 3,0 3,1 «Искушение Христа диаволом в пустыне. Удаление в Галилею и поселение в…»։ archive.is։ Վերցված է 2016-08-23 
  4. 4,0 4,1 Ефрем Сирин. Толкования на четвероевангелие
  5. Геннадий Егоров, иерей. Священное Писание Ветхого Завета
  6. Об искушении Иисуса Христа в пустыне от диавола
  7. «Катехизис Католической церкви (539)»։ Արխիվացված է օրիգինալից 2008-10-09-ին։ Վերցված է 2016-08-19 
  8. 8,0 8,1 8,2 Архиепископ Аверкий (Таушев). Сорокадневный пост и искушение от дьявола // Руководство к изучению Священного Писания Нового Завета
  9. Pesikta Rabbati 62 c-d Rivka Ulmer. A Synoptic Edition of Pesiqta Rabbati Based upon All Extant Manuscripts and the Editio Princeps. South Florida Studies in the History of Judaism 155, 1995
  10. Святитель Иоанн Златоуст. Творения. СПб.: 1901. Т. 7. С. 131.
  11. Толстой Л. Н. Соединение и перевод четырёх Евангелий / В сжатии составителя "Толстовского листка" В. А. Морозова. Толстовский листок № 6. М., 1995.
  12. О постах и трапезах
  13. «Обители, бывшие в пустыне Святого Града в эпоху ее процветания в IV, V и VI веках, с показанием их местонахождения по древним источникам - Пустыня Святого Града - Архимандрит Леонид (Кавелин). Старый Иерусалим и его окрестности. Из записок инока-паломника - Святая Земля глазами паломников прошлых веков - Библейские места, храмы и монастыри - Православный Поклонник на Святой Земле»։ palomnic.org։ Վերցված է 2016-09-06 
  14. «Православное Братство Литвы»։ www.pbl.lt։ Վերցված է 2016-09-06 
  15. Гора Искушений
  16. Скалон Д. А. Путешествие по Востоку и Святой Земле в свите великого князя Николая Николаевича в 1872 году
  17. «ЕРМИНИЯ ИЛИ НАСТАВЛЕНИЕ В ЖИВОПИСНОМ ИСКУССТВЕ, СОСТАВЛЕННОЕ ИЕРОМОНАХОМ И ЖИВОПИСЦЕМ ДИОНИСИЕМ ФУРНОАГРАФИОТОМ»։ nesusvet.narod.ru։ Վերցված է 2016-09-06 
  18. Верховский А. Русская Православная Церковь и свобода выражения в светском обществе

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]