Քրիստիան Պետերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քրիստիան Պետերս
Christian Peters
ChristianHFPeters.jpg
Ծնվել էսեպտեմբերի 19, 1813(1813-09-19)
Կոլդենբյուտել, Nordfriesland, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա
Մահացել էհուլիսի 18, 1890(1890-07-18) (76 տարեկանում)
Քլինթոն, Օնեյդա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of Denmark.svg Դանիա
Flag of Germany.svg Գերմանիա
ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Լիչֆիլդի աստղադիտարան
Գործունեության ոլորտաստղագիտություն
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերՀումբոլդտի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
ՊարգևներԼալանդի մրցանակ
Ստորագրություն
Signature CHF Peters.png
Christian Heinrich Friedrich Peters Վիքիպահեստում

Քրիստիան Հենրիխ Ֆրիդրիխ Պետերս (անգլ.՝ Christian Heinrich Friedrich Peters, ծնվ. 1813 թ. սեպտեմբերի 19, Շլեզվիգ-Հոլշտեյնում, Դանիա (այժմ Գերմանիա) - մահ. 1890 թ. հուլիսի 18, Քլինտոն, ԱՄՆ), գերմանա-ամերիկացի աստղագետ, եղել է աստերոիդների առաջին հետազոտողներից մեկը, հայտնաբերել է նրանցից 48-ը, ինչպես նաև մի քանի միգամածություններ և գալակտիկաներ։ Ղեկավարել է Լիչֆիլդի աստղադիտարանը։

Պետերսը սովորել է Գումբոլդտի անվան Բեռլինյան համալսարանում, որտեղ մաթեմատիկայի և աստղագիտության դասախոսությունները վարում էր Յոհան Էնկեն։ 23 տարեկանում Պետերսը ստացավ փիլիսոփայության դոկտորի կոչում։ Կրթությունը շարունակեց մեծ մաթեմատիկոս Կարլ Գաուսի մոտ, ով հայտնի էր աստղագիտության ոլորտում շնորհիվ նրա, որ սեփական մշակման մեթոդով հաշվարկել էր առաջին հայտնաբերած աստերոիդի՝ Սերեսի, շարժման հետագիծը։

Ուսման ավարտից հետո Պետերսը ուղևորվում է Իտալիա, որպեսզի կատարի մի շարք հետազոտական աշխատանքներ և հետո ընդունվի Սիցիլիայում նոր կառուցված աստղադիտարան որպես օգնական։ Սակայն անհանգիստ քաղաքական իրավիճակը Իտալիայում ներքաշում է Պետերսին Իտալիայի անկախության համար մղվող ապստամբական պայքարի մեջ։ 1849 թ. թագավորական զորքերը գրավում են կղզին, ինչի արդյունքում Պետերսը ստիպված է լինում փախչել Ֆրանսիա։ Որոշ ժամանակ անց նա ուղևորվում է Կոնստանտինոպոլիս։ Սակայն այստեղ ևս նա չի կարողանում շարունակել իր գիտական գործունեությունը, քանի-որ շուտով սկսում է Ղրիմյան պատերազմը։

1854 թ. ամերիկյան դեսպանի օգնությամբ Պետերսին հաջողվում է տեղափոխվել ԱՄՆ, որտեղ նա անմիջապես վերսկսում է իր հետազոտողական աշխատանքը։ Արդեն հինգ տարի անց նա զբաղեցնում էր աստղագիտության պրոֆեսորի պաշտոնը Համիլտոնյան քոլեջում Քլինտոն քաղաքում և ղեկավարում էր Լիչֆիլդի աստղադիտարանը։ Այն ժամանակ աստղադիտարանում էր գտնվում այն ժամանակվա ԱՄՆ-ում գտնվող ամենամեծ ռեֆրակտոր աստղադիտակներից մեկը՝ 13 ½ դյույմ։ Այս աստղադիտակի միջոցով էլ Պետերսը կատարել է իր հայտնագործությունների մեծ մասը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կենսագրություն»։ Ազգային ակադեմիայի հրատարակություն։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-08-ին  (անգլ.)