Քրիսի Թեյգեն
Քրիսի Թեյգեն անգլ.՝ Christine Diane Teigen | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 30, 1985[1][2] (37 տարեկան) |
Ծննդավայր | Delta, Միլարդ շրջան, Յուտա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Snohomish High School? |
Մասնագիտություն | մոդել, հեռուստատեսային դեմք և հեղինակ |
Աշխատավայր | IMG Models |
Ամուսին | Ջոն Լեջենդ |
Երեխաներ | Luna Stephens? և Miles Stephens? |
![]() |
Քրիսթին Դայան «Քրիսի» Թեյգեն (անգլ.՝ Christine Diane «Chrissy» Teigen, նոյեմբերի 30, 1985[1][2], Delta, Միլարդ շրջան, Յուտա, ԱՄՆ), ամերիկացի մոդել, հեռուստահաղորդավար, գրող։ Առաջին անգամ հանդես է եկել «Sports Illustrated Swimsuit Issue» ամենամյա հրատարակությունում 2010 թվականին։ Թեյգենը նաև ԷլԷլ Քուլ Ջեյի հետ միասին վարում է «Ֆոնոգրամաների մարտ» շոուն։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Թեյգենը ծնվել է ԱՄՆ-ի Յուտա նահանգի Դելտա քաղաքում[3]։ Հայրը ծագումով նորվեգացի է, իսկ մայրը՝ թաիլանդացի[4]։ Քրիսթինի հայրը աշխատում էր որպես էլեկտրիկ, և ընտանիքը հաճախ էր փոխում բնակության վայրը։ Հավայիում, Այդահոյում և Սնոհոմիշում (Վաշինգտոն) ապրելուց հետո ընտանիքը տեղափոխվեց Հանթինգթոն Բիչ (Կալիֆորնիա)[5][6]։ Թեյգենին հայտնաբերեց մի լուսանկարիչ, երբ նա աշխատում էր սերֆինգի խանութում[5][7]։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թեյգենը Նյու Յորքում ներկայացել է «IMG Models» գործակալության միջոցով[8]։ 2004 թվականին նա դարձել է IGN Babe և 2006-2007 թվականներին փոխարինել «Deal or No Deal»-ի մոդելին։ 2007 թվականի հուլիսին նրա նկարը հայտնվել է «Maxim» օրացույցի շապիկին։ Նա համագործակցել է գովազդային մի շարք կազմակերպությունների հետ, ինչպիսիք են՝ «Gillette Venus», «Olay», «Նայք», «Skullcandy», «Gap Factory», «XOXO», «UGG Australia», «Rock and Republic», «Billabong», «Beach Bunny Swimwear» և «Nine West Fashion Targets Breast Cancer»։ Որպես հյուր, հաղորդավար և մասնակից՝ հանդես է եկել նաև «E!», «TMZ», «MTV», «FUSE/MSG» և «Extra» հեռուստաալիքներում, ինչպես նաև «Թոփ մոդել ամերիկյան ձևով», «Watch What Happens Live» հեռուստաշոուներում։ 2013 թվականի գարնանը եղել է VH1 հեռուստաալիքի «Model Employee» մրցույթի ռեալիթի շոուի հաղորդավարը[9]։
2010 թվականին Թեյգենը հանդես է եկել «Sports Illustrated Swimsuit Issue» հրատարակությունում և ճանաչվել «Rookie of the Year»[10]։ Նրա ընկերուհի և գործընկեր մոդել Բրուքլին Դեքերը ներկայացրել է նրան «Sports Illustrated»-ում, որպեսզի նա նույնպես մասնակցի ամսագրի նկարահանումների համար անցկացվող քասթինգին[11]։ Թեյգենը հայտնվել է «Sports Illustrated Swimsuit Issues»-ում նաև 2011, 2012, 2013 և 2014 թվականներին։ 2014 թվականին Թեյնգենը հայտնվել է «Sports Illustrated Swimsuit Issues»-ի 50-րդ հոբելյանական համարի շապիկին Լիլի Օլդրիջի և Նինա Ագդալի հետ[12][13]։
Բացի «Sports Illustrated»-ից, Թեյգենի նկարը հայտնվել է նաև «Ocean Drive», «Cosmopolitan» ամսագրերի շապիկներին, ինչպես նաև իտալական «Vogue», «Esquire», «Glamour» և «Galore» ամսագրերի էջերում[14]։
Թեյգենը զբաղվել է նաև այլ նախագծերով․ ստեղծել է «DiNeila Brazil» լողազգեստների առանձին ճյուղ (որի հետ առաջին անգամ հանդես է եկել 2011 թվականի ամռանը Մայամիում՝ «Mercedes-Benz Fashion Week Swim»-ի ժամանակ, որպես կերպար հայտնվել է «Need For Speed: The Run» վիդեոխաղում[15]։
Ազատ ժամանակ Թեյգենը սիրում է պատրաստել և գրել։ Նա sodelushious.com բլոգի հեղինակն է, որտեղ ներկայացնում է այնպիսի կերակրատեսակների բաղադրատոմսեր, որոնց մասին իմացել է ճամփորդությունների ժամանակ։ 2013 թվականի փետրվարին նա մասնակցել է «Cooking Channel» հեռուստաալիքի «Chrissy Teigen’s Hungry» հատուկ թողարկմանը, որտեղ իր փեսացուի՝ Ջոն Լեջենդի հետ քննարկել է իր հարսանյաց մենյուն[16]։ Թեյգենը հայտնվել է նաև նույն ալիքի «Cookies and Cocktails» հատուկ թողարկմանը[17]։
2012 թվականին Թեյգենը Spike TV հեռուստաալիքի կողմից ճանաչվել է «Մեր նոր աղջիկ» (անգլ.՝ Our New Girlfriend)։ 2013 թվականին հայտնվել է իր ամուսնու՝ Ջոն Լեջենդի «All Of Me» երգի տեսահոլովակում[18]։
2014 թվականի ապրիլին հայտնվել է «Внутри Эми Шумер» սքեչ-կատակերգությունում, որտեղ հանդես է գալիս որպես հարաբերությունների գծով խորհրդատու[19]։
2015 թվականի հունվարին Թեյգենը որպես հրավիրված աստղ խաղացել է «The Mindy Project» սերիալում՝ որպես մի մարդու ընկերուհի, ում հետ Մինդին կորցրել է իր կուսությունը։ Ապրիլինի Ջեյմս Թոդ Սմիթի հետ վարել է «Lip Sync Battle» հաղորդումը[20]։
Թեյգենը «Billboard Music Awards» մրցանակաբաշխության հաղորդավարն է Քրիս Բրիդջեսի հետ[21]։ Նա նաև Թայրա Բենքսի սննդային ոճաբանն է «FABLife» թոք շոուում[22]։
2016 թվականի փետրվարի 23-ին Թեյգենի «Cravings» խոհանոցային գիրքը դարձել է բեսթսելլեր[23]։ Նույն տարում իր նորածին դստեր՝ Լունայի հետ մասնակցել է Ֆերգիի «M.I.L.F. $» տեսահոլովակի նկարահանումներին[24]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի սեպտեմբերի 14-ին Թեյգենը ամուսնացել է երաժիշտ Ջոն Լեջենդի հետ։ Հարսանիքը տեղի է ունեցել Իտալիայի Կոմո քաղաքում[25]։ Թեյգենը և Լեջենդը ծանոթացել են 2007 թվականին Լեջենդի «Stereo» երգի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ։ Նրանց նշանադրությունը տեղի է ունեցել 2011 թվականի դեկտեմբերին չորս տարի ընկերություն անելուց հետո[26][27]։ Լեջենդի «All of Me» երգը նվիրված է Թեյգենին[25][28][29]։ Ունեն երկու երեխա՝ դուստրը՝ Լունա Սիմոնա Սթիվենսը (ծնված՝ 2016 թվականի ապրիլի 16-ին)[30][31], և որդին՝ Մայլզ Թեոդոր Սթիվենսը (ծնված՝ 2018 թվականի մայիսի 17-ին)[32]։ Երկու երեխաներն էլ ծնվել է արտամարմնային բեղմնավորման արդյունքում[33]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Chrissy Teigen Biography»։ (Sidebar below image) Us Weekly։ Արխիվացված է օրիգինալից September 26, 2015-ին։ Վերցված է October 13, 2015
- ↑ Green Treye (September 14, 2013)։ «Who Is Chrissy Teigen? Meet Joe Legend's Supermodel Wife»։ International Business Times
- ↑ 5,0 5,1 Arcella Lisa։ «Chrissy Teigen Talks John Legend, Modeling & More»։ vegasmagazine.com։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-08-ին։ Վերցված է 2019-03-20
- ↑ Gage Eleni։ «Chrissy Teigen Gives Us Fever»։ oceandrive.com։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-06-ին։ Վերցված է 2019-03-20
- ↑ Adele Platon (May 10, 2013)։ «Chrissy Teigen Talks Hosting New VH1 Show 'Model Employee,' Cooking Obsession And John Legend»։ Vibe։ Վերցված է August 5, 2014
- ↑ IMG Models Archived 2014-03-04 at the Wayback Machine..
- ↑ Emily Exton (June 11, 2013)։ «Chrissy Teigen Recaps Model Employee Episode Five: Cold Drinks And Melted Spray Tans»։ VH1։ Արխիվացված է օրիգինալից August 8, 2014-ին։ Վերցված է August 5, 2014
- ↑ «Chrissy Teigen Is a Member of the Mile-High Club»։ Cosmopolitan։ April 28, 2014։ Վերցված է August 5, 2014
- ↑ «Sports Illustrated Swimsuits Revealed»։ YouTube։ February 9, 2010։ Վերցված է May 30, 2013
- ↑ Ward Michelle։ «Lily Aldridge, Chrissy Teigen & Nina Agdal Grace Sports Illustrated's 50th Anniversary Swimsuit Issue!»։ People (magazine)։ Վերցված է February 14, 2014
- ↑ Lindsay Silberman։ «Chrissy Teigen, Counterculture Celebrity»։ dujour.com։ Վերցված է August 5, 2014
- ↑ Eleni Gage։ «Chrissy Teigen Gives Us Fever»։ oceandrive.com։ Արխիվացված է օրիգինալից October 6, 2014-ին։ Վերցված է August 5, 2014
- ↑ Jada Wong (October 18, 2011)։ «Casting Call: Chrissy Teigen»։ The Huffington Post։ Վերցված է August 5, 2014
- ↑ «Chrissy Teigen on Romantic Cooking, Eating Whatever You Want and More»։ Cooking Channel։ Արխիվացված է օրիգինալից February 2, 2013-ին։ Վերցված է May 30, 2013
- ↑ «Chefs & Hosts: Chrissy Teigen»։ Cooking Channel։ Վերցված է August 5, 2014
- ↑ Allison Takeda (July 14, 2014)։ «Chrissy Teigen Says Forever 21 Fired Her for Being "Fat," Was Once Mistaken for a "High-Class Hooker"»։ Us Weekly։ Վերցված է August 5, 2014
- ↑ Rebecca Shore (July 23, 2014)։ «In which Amy Schumer has the reaction any sane person might have if Chrissy Teigen turned out to be their marriage counselor»։ Sports Illustrated։ Վերցված է August 5, 2014
- ↑ «Lip Sync Battle Preview: Anna Kendrick Enlists Jennifer Lopez's Help, John Krasinski Wears a Fringe Dress and More!»։ E!
- ↑ «FABLife STYLISTS»։ FABLife։ Վերցված է September 28, 2015
- ↑ Chrissy Teigen says new talk show 'FABLife' will emphasize the fun of food (gallery, video) | OregonLive.com
- ↑ «Chrissy Teigen on Her New Cookbook, Cravings: I Spent 'Years Trying to Prove to People That I Love Food'»։ People։ Արխիվացված է օրիգինալից 2016-02-24-ին։ Վերցված է 2016-02-25
- ↑ Fergie Releases Brand New Single M.I.L.F.$ Today Via All Digital Retailers | Umusic
- ↑ 25,0 25,1 Webber Stephanie (September 14, 2013)։ «John Legend, Chrissy Teigen Marry in Italy – See Her Wedding Dress!»։ Us Weekly։ Վերցված է September 14, 2013
- ↑ Silverman Stephen M. (December 27, 2011)։ «John Legend Is Engaged»։ People։ Վերցված է September 14, 2013
- ↑ Galla Brittany (July 24, 2013)։ «Chrissy Teigen, John Legend Planning September Wedding in Lake Como, Italy»։ Us Weekly։ Վերցված է September 14, 2013
- ↑ King Gayle։ «John Legend talks wife Chrissy Teigen as inspiration, friend Kanye West and the state of R&B»։ CBS News։ Վերցված է հունվարի 23, 2014
- ↑ All of Me (John Legend song)
- ↑ Kast Catherine (April 17, 2016)։ «John Legend and Chrissy Teigen Welcome Daughter Luna Simone»։ People (magazine)։ Արխիվացված է օրիգինալից April 17, 2016-ին։ Վերցված է April 17, 2016
- ↑ Legend John (April 17, 2016)։ «Our new love is here! Luna Simone Stephens, born on Thursday, the 14th.»։ Verified Twitter account։ Արխիվացված օրիգինալից April 17, 2016-ին։ Վերցված է April 17, 2016
- ↑ Chrissy Teigen Hilariously Shades John Legend as He Reveals Newborn Son’s Name Inspiration
- ↑ Gann, Jen (2018-04-04)։ «Chrissy Teigen Doesn’t Feel Like an Expert Mom»։ The Cut (en-US)
|